Ռումինիա
Ռումինիա (ռումիներեն՝ România), երկիր Արևելյան Եվրոպայում։ Ռումինիան գտնվում է Եվրոպայի հարավարևելյան մասում՝ այն դեմոկրատական կիսանախագահական պետություն է։ Մայրաքաղաքը՝ Բուխարեստ։ Պետության անվանումը առաջացել է լատիներեն romanus — «հռոմեացի» բառից։
Ռումինիա România |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ "Deșteaptă-te, române!" («Արթնացրո՛ւ քեզ, ռումինացի») |
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Բուխարեստ | |||
Պետական լեզուներ | ռումիներեն[1] | |||
Էթնիկ խմբեր (2022) |
|
|||
Կրոն (2022) | Կաղապար:Ublist | |||
Կառավարում | ունիտար կիսանախագահական հանրապետություն |
|||
- | նախագահ | Կլաուս Յոհաննես | ||
- | վարչապետ | Նիկոլաե Չուկե | ||
Ժամանակագրություն | ||||
- | Վալախիայի իշխանություն | 1330 | ||
- | Մոլդովական իշխանություն | 1346 | ||
- | Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն | հունվարի 24, 1859 | ||
- | Անկախացում Օսմանյան կայսրությունից | մայիսի 9, 1877/1878 | ||
- | Մեծ Ռումինիա | 1918/1921 | ||
- | Ռումինիայի թագավորություն | 1941 | ||
- | Կոմունիստական Ռումինիա | դեկտեմբերի 30, 1947 | ||
- | ՄԱԿ անդամակցություն | դեկտեմբերի 14,1955 | ||
- | Ժամանակակից Ռումինիայի կազմավորում | դեկտեմբերի 27, 1989[2][3][4] | ||
- | Ջրային (%) | 3 | ||
Բնակչություն | ||||
- | 2022 մարդահամարը | 19,053,815[5] | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2023 գնահատում | |||
- | Ընդհանուր | $783.903 մլրդ[6] (35-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $41,633[6] (47-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2023 գնահատում | |||
- | Ընդհանուր | $348.902 մլրդ[6] (45-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $18,530[6] (54-րդ) | ||
Ջինի (2021) | 34.3 | |||
ՄՆԶԻ (2021) | 0.821 (49-րդ) | |||
Արժույթ | ռումինական լեյ (RON) | |||
Ժամային գոտի | EET (ՀԿԺ+2) | |||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ+3) | ||
Ազգային դոմեն | .roa |
Աշխարհագրրական դիրք
խմբագրելՀյուսիսում և արևելքում պետությունը սահմանակից է Ուկրաինային, հյուսիս-արևելքում Մոլդովային, հարավում Բուլղարիային, արևմուտքում Սերբիային և Հունգարիային, արևելքում Ռումինիան սահմանափակվում է Սև ծովով։ Ռումինիան գտնվում է հարավարևելյան Եվրոպայում, Սև ծովի ափին, Բուլղարիայի և Ուկրաինայի միջև։ Ռումինիայի կոորդինատներն են 46 00° հս.լ, 25 00° ար.լ։
Տարածք
խմբագրելԸնդհանուր տարածքը 237.500 կմ², որից ցամաքը՝ 230.340 կմ², իսկ ջուրը՝ 7.160 կմ²։ Սահմանի ձգվածությունը 2508 կմ է։ Երկրում հավասարապես տարածված են միջին բարձրության լեռները, բլրային կամ սարավանդային բարձրությունները և դաշտավայրերը։ Հիմնական լեռնահամակարգը Կարպատներն են, որը Ռումինիայի սահմաններում բաժանվում է Արևելյան Կարպատների, Հարավային Կարպատների (Մոլդովյանու լեռ, 2543 մ, երկրի ամենաբարձր կետը) և Արևմտառումինական լեռների։ Կարպատների հարավային ստորոտներին է Ստորին - Դանուբյան հարթավայրը։ Երկրի ընդերքում կան նավթի և գազի հարուստ պաշարներ, բոքսիտների, բազմամետաղների, պղնձի, ոսկու, քարաղի հանքավայրեր։ Գլխավոր գետը Դանուբն է, որն ավելի քան 1000 կմ երկարությամբ հոսում է Ռումինիայի տարածքով։ Ուկրաինայի և Մոլդովայի սահմանով անցնում է նրա վտակ Պրուտը։ Ռումինիայի տարածքի մոտ կեսը մշակովի հողեր են։ Անտառներն զբաղեցնում են տարածքի ավելի քան 1/4-ը՝ առավելապես տարածված լեռնային շրջաններում ու գետերի ողողատներում։
Ֆաունա
խմբագրելԱնտառներում տարածված են գայլը, աղվեսը, լուսանը, կզաքիսը, նապաստակը, սկյուռը, տափաստաններում՝ արջամուկը, դաշտամուկը, գետնասկյուռը, թռչուններից՝ արծիվը, ճուռակը, արոսը, կան մողեսներ և օձեր։ Դանուբի ափերին բնադրում են մեծաթիվ ճահճային և ջրլող թռչուններ, իսկ ամռանը Հյուսիսային Աֆրիկայից այստեղ են չվում հավալուսններ և կարմրաթևիկներ։ Գետերն ու լճերը հարուստ են ձկներով։
Կլիմա
խմբագրելԿլիման՝ մեղմ է, ցուրտ։ Ձմեռն ամպամած է՝ հաճախակի ձյուն է և մառախուղ, ամռանն արևոտ է՝ հաճախակի անձրևներով և որոտով։ Բարեխառն է։
Պատմություն
խմբագրելՌումինական առաջին պետական կազմավորումները ձևավորվել են 14-րդ դարում, երբ երևան եկան 2 ավատատիրական իշխանություններ՝ Վալախիան և Մոլդովան, որոնք ղեկավարվում էին իշխանների՝ հոսպոդարների կողմից։ 16-րդ դարում, չնայած համառ դիմադրությանը, սկզբում՝ Վալախիայի, ապա Մոլդովայի իշխանությունները կախման մեջ ընկան Օսմանյան կայսրությունից։
1859-1861 թվականներին այդ իշխանությունները, որոնք դեռևս 1829 թվականին Ռուսաստանի օգնությամբ հասել էին որոշակի ինքնավարության, միավորվեցին մեկ միասնական պետության մեջ, որը կոչվեց Ռումինական իշխանություն, սակայն շարունակում էր վասալական կախման մեջ մնալ Օսմանյան կայսրությունից։
1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ռումինիան ստացավ անկախություն, իսկ 1881 թվականին հռչակվեց թագավորություն։ 1940 թվականին Ռումինիայում հաստատվեց ռազմական բռնապետություն, երկիրը միացավ ֆաշիստական պետությունների Բեռլինյան դաշինքին և 1941 թվականին Գերմանիայի կողմից սկսեց պատերազմել Խորհրդային Միության դեմ։ 1944 թվականին Ռումինիա մտան խորհրդային զորքերը։ Պատերազմից հետո Ռումինիայում հաստատվեցին սոցիալիստական կարգեր, և երկիրը, պահպանելով սոսկ ձևական անկախությունը, կախման մեջ ընկավ Խորհրդային Միությունից։ 1990-ական թվականների սկզբին, ԽՍՀՄ փլուզումից հետո, Ռումինիան ձեռք բերեց լիակատար ինքնիշխանություն։
Տնտեսություն և արդյունաբերություն
խմբագրելՌումինիան ունի զարգացած արդյունաբերություն և գյուղատնտեսություն։ Արդյունաբերության մեջ առաջատար են հանքարդյունահանումը, նավթավերամշակումը, սև ու գունավոր մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը։ Արտադրվում են տարատեսակ սարքավորումներ, հաստոցներ, ավտոբուսներ, բեռնատար ու մարդատար ավտոմեքենաներ, երկաթուղային տրանսպորտի միջոցներ, նավեր, տրակտորներ, կահույք և այլն։ Գյուղատնտեսության մեջ գերակշռում է բուսաբուծությունը. մշակում են եգիպտացորեն, ցորեն, տարեկան, արևածաղիկ, շաքարի ճակնդեղ և այլն։ Զարգացած են նաև բանջարաբուծությունը, պտղաբուծությունը, խաղողագործությունը, մսատու անասնապահությունը, մեղվաբուծությունը, շերամապահությունը, ձկնորսությունը։
Բնական հանածոներ
խմբագրելԲնական հանածոները՝ նավթ, փայտ, բնական գազ, ածուխ, երկաթի հանքանյութ, աղ, վարելահող, հիդրոէլեկտրակայաններից ստացվող էլեկտրականություն։
Բնակչություն
խմբագրելԲնակչության թիվը՝ 22.2 միլիոն (2008)։ Ծնելիությունը՝ 10.6 (1000 մարդու հաշվով), իսկ մահացությունը՝ 11.8 (1000 մարդու հաշվով)։ Էթիկական կազմը՝ ռումինացիներ 89.5 ℅ (որոնց կազմավորմանը մասնակցել են Դակիա և Մեզիա նահանգներում բնակվող ռոմանացված ցեղերը՝ դակերը, գոթերը, ինչպես նաև չռոմանացված ազատ դակերը և սլավոնները), հունգարացիներ՝ 6.6 ℅, գնչուներ՝ 2.5 ℅, ուկրաինացիներ՝ 0.3 ℅, գերմանացիներ՝ 0.3 ℅, ռուսներ՝ 0.2 ℅, թուրքեր՝ 0.2 ℅, այլ ազգեր՝ 0.4 ℅ (2002 թվական)։ Կրոնական կազմը՝ 86.8 ℅-Ռումինական Օրթոդոքս եկեղեցին, 7.5 ℅-բողոքական, 4.7 ℅՝ կաթոլիկ, 0.9 ℅՝ այլ կրոններ։
Խոշոր քաղաքներ
խմբագրելԽոշոր քաղաքներն են Բուխարեստը, Յասսին, Տիմիշոարան, Կլուժ Նապոկան, Գալացը։ Ծովային գլխավոր նավահանգիստը Կոնստանցան է։
Մշակույթ
խմբագրելՌումինիան հին մշակույթի երկիր է։
Հայտնի են ռումին գրող Միհայիլ Էմինեսկուն, հեքիաթագիր Յոն Կրյանգեն, դրամատուրգներ Յոն Կարաջալեն, Մարիա Բանուշը, նկարիչ Նիկոլայե Գրիգորեսկուն, քանդակագործ Դմիտրի Չիպարուսը, տիեզերագնաց Դումիտրու Պրինարիուն, քաղաքական գործիչներ Նիկոլայե Չաուշեսկուն, Յոն Իլիեսկուն, մարմնամարզուհի Նադյա Կամանեչին և այլք։
Հայերը Ռումինիայում
խմբագրելՌումինիայի հայկական համայնքը հնագույններից է Հարավարևելյան Եվրոպայում։ Հայերի հոսքը Ռումինիա ուժեղացել է հատկապես Անիի, ապա՝ Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո։ Հայերը կառուցել են քարաշեն եկեղեցիներ, ունեցել իրենց հոգևոր թեմը։ 1946-1948 թվականներին ռումինահայերի զգալի մասը ներգաղթել է Հայաստան, նրանց մի մասն արտագաղթել է նաև այլ երկրներ։ Ներկայումս Ռումինիայում բնակվում է մոտ 2,5 հզ. հայ՝ կենտրոնացած Բուխարեստում և Կոնստանցայում։ Հիմնականում մտավորականներ են, կան նաև ձեռնարկատերեր։
Հայերը Ռումինիայում հաստատվել են դեռևս 5-12-րդ դարերում, որի մասին վկայում են Ռումինիայում պահպանված հայկական բազմաթիվ տեղանուններն ու երբեմնի հայաշատ քաղաքներում հայկական թաղամասերի և փողոցների առկայությունը։ Մասնավորապես, 18-րդ դարում հայ գաղթականների հիմնել են Գեռլա ռումինական քաղաքը։
Ռումինիայում հայերի պաշտոնական հաստատման տարեթիվը համարվում է 1350 թվականը, որն առաջին հայկական եկեղեցու հիմնադրման տարեթիվն է։ Ռումինահայերն ունեցել են իրենց հոգևոր թեմը, որը 1365 թվականին ենթարկվել է Լվովի հայկական եպիսկոպոսությանը։
14-րդ դարում հայերի թիվն այնքան է աճել, որ իշխան Ալեքսանդր Բարեպաշտի հրովարտակով 1401 թվականին Սուչավա մայրաքաղաքում ռումինահայերի համար հիմնվել է առաջնորդական թեմ, որը գլխավորել է Հովհաննես եպիսկոպոսը։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռումինիայի և Բուլղարիայի թեմի առաջնորդական նստավայրը Բուխարեստում է (առաջնորդանիստը՝ 1915 թվականին կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցի, հոգևոր առաջնորդ՝ Տիրայր արք. Մարտիկյան)։
Հայ Առաքելական եկեղեցիներ գործում են նաև Կոնստանցայում, Պիտեշտում, Բրեյլայում, Գալացում, Յաշում։ Հայ Կաթողիկե եկեղեցիներ գործում են Տրանսիլվանիայի Գերլա, Գեորգեն, Դումբրավեն, Ֆրումոսա քաղաքներում, որոնց համայնքները հիմնականում կազմված են հայկական ծագումով հունգարացիներից։ Եկեղեցական արարողությունների մի մասը կատարվում է հայերենով։
Ռումինիայի հայ համայնքը գործում է Բուխարեստում, Ռումինիայի գյուղերում։
Համայնքը ներկայացված է «Ռումինահայոց միություն» կազմակերպությամբ, որն իր գործունեությունը վերսկսելու հնարավորություն է ստացել միայն 1989 թվականի ռումինական հեղափոխությունից հետո։
1992 թվականին Բուխարեստում վերաբացվել է հայկական դպրոցը՝ կիրակնօրյա կարգավիճակով և ունի 20-30 սան՝ նախկին 400-ի փոխարեն։ Կիրակնօրյա դպրոցներ են գործում Կոնստանցայում, Կլուժ Նապոկոյում, Գերլայում։
«Ռումինահայոց միությունը» բաժանմունքներ ունի երկրի 17 քաղաքներում, կազմակերպում է մշակութային միջոցառումներ, կարևոր տեղ է հատկացնում հրատարակչական գործունեությանը. լույս է ընծայում «Նոր Կյանք» հայերեն ու ռումիներեն և «Արարատ» ռումիներեն թերթերը, ունի տպարան և «Արարատ» հրատարակչություն, որը տարեկան 10-15 անուն գիրք է հրատարակում հայկական թեմայով (հիմնականում ռումիներեն)։ «Ռումինահայոց միությունն» իր պատվիրակություններով մասնակցել է Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովներին, տնտեսական, մշակութային ձեռնարկներին։
Բուխարեստում գործում է Ռումինիայում հայտնի՝ ռումինական պետությանը պատկանող «Գրիգոր Զամբախչյան» պատկերասրահը։ Ռումինիայում անցկացված վերջին մարդահամարի (2002 թվական) պաշտոնական տվյալներով՝ հայերի թիվը 1780 է, սակայն մեծ թիվ են կազմում նաև այն անձինք, ովքեր իրենց հայկական ծագումը պաշտոնապես չեն նշում։
Ռումինիայի հայերի միության նախագահն է Ռումինիայի սենատոր, Լիբերալ ազատական կուսակցության փոխնախագահ, 2007-2008 թվականներին էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Վարուժան Ոսկանյանը։ Միության գլխավոր քարտուղարն է Բերսի (Պերճ) Մարգարյանը։
Խորհրդարանում հայ համայնքը ներկայացնում է Ռումինիայի հայերի միության կողմից առաջադրված Վարուժան Փամբուկչյանը, որը խորհրդարանի Պատգամավորների պալատի ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբի նախագահն է։
Ռումինիայի կառավարությունը ֆինանսավորում է ազգային փոքրամասնությունների միությունները, այդ թվում նաև՝ «Ռումինահայոց միությանը» և Հայոց եկեղեցու սպասավորներին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Constitution of Romania». Cdep.ro. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Elgie, Robert (2017 թ․ նոյեմբերի 28). Political Leadership: A Pragmatic Institutionalist Approach. Springer. ISBN 9781137346223 – via Google Books.
- ↑ Romania Directory. Editura Cronos. 1990 թ․ ապրիլի 1. ISBN 9789739000000 – via Google Books.
- ↑ «DECRET-LEGE 2 27/12/1989 - Portal Legislativ». legislatie.just.ro.
- ↑ «2022 Romanian Census (preliminary results)» (PDF) (ռումիներեն). INSSE. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «World Economic Outlook Database, April 2023 Edition. (Romania)». IMF.org. International Monetary Fund. Վերցված է 2023 թ․ ապրիլի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռումինիա» հոդվածին։ |