Կէորկենի
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կէորկենի | |||||
ռում.՝ Gheorgheni հունգարերէն՝ Gyergyószentmiklós գերմաներէն՝ Niklasmarkt | |||||
| |||||
Կէորկենի | |||||
Երկիր | Ռումանիա | ||||
Կէորկենիի քաղաքապետ | Թիպոր Անտրէաս Սզերկօ | ||||
Տարածութիւն | 222±0,01 քմ² | ||||
ԲԾՄ | 810 մ | ||||
Բնակչութիւն | 20 022 (2016-ի մարդահամար) մարդ | ||||
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 | ||||
Փոստային ցուցանիշ | 535500 | ||||
Պաշտօնական կայքէջ | primariagheorgheni.ro | ||||
Կէորկենի (ռումաներէն՝ Gheorgheni, հունգ.՝ Gyergyószentmiklós, Ճիերճոսենթմիքլոշ), Ռումանիոյ Հարկիթա գաւառի քաղաք։ Չորս գիւղերու վարչական կեդրոնն է՝ Քովաքսփիթըր, Կիլքոսթօ, Վարկաթակ եւ Վիզսաֆոլիօ։ Ռումանիոյ մէջ հունգարական մշակոյթի կարեւորագոյն կեդրոններէն է։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աշխարհակագրական դիրք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կէորկենի կը գտնուի Թրանսիլվանիոյ պատմական շրջանի արեւելեան մասին, Սզիգելի լեռնադաշտին վրայ եւ բարձրութիւնը ծովու մակարդակէն 810 մեթր է։ Անոր մօտերը կը գտնուին Կարմիր Լիճը եւ Պիքազ Կորճ նեղ ձորը (արեւելան Քարփաթեան լեռնաշղթայ)։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ըստ 2016-ի մարդահամարին, Կէորկենի բնակչութեան թիւն է 20 022։
Ազգային կազմ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]87,54% հունգարացիներ,
10,8% ռումանացիներ,
1,66% ուրիշ
Պատմական հակիրճ տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քաղաքին անունը առաջին անգամ տեսնուած է 1332-ին արձանագրութեան մը մէջ։ Կը պատկանէր Հունգարիոյ թագաւորութեան բազմաթիւ ընդմիջումներով՝ Արեւելեան Հունգարիոյ թագաւորութիւն եւ Թրանսիլվանիոյ Իշխանութիւն։
1867-ին եւ 1918-ին Քսիք գաւառին (Հունգարիոյ թագաւորութիւն) մաս կը կազմէ։ Ա․ Համաշխարհային պատերազմէն ետք, Թրիանոնի Դաշինքին հետեւանքով (1920) Ռումանիոյ Չիւք գաւառին մաս կը կազմէ։
1940-էն մինչեւ Բ․ Համաշխարհային Պատերազմի աւարտին Հունգարիոյ կը պատկանի․ Վիեննայի Երկրորդ Իրաւարարութիւն։ Անկէ ետք, Ռումանիոյ մաս կը կազմէ։ Իսկ 1952-էն մինչեւ 1960 Հունգարական Ինքնիշխան Շրջանին (Magyar Autonomous Region) մաս կը կազմէ։
Հայերու մասին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1654-ին Մոլտովեայէն Թրանսիլվանիա գաղթած հայեր, հիմնած են երկու հայահոծ քաղաքներ։ Կէորկենի անոնցմէ մէկը եղած է։
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Կէորկենի 2020-ի տեղական ընտրութիւններու արդիւնքներ, 9-6-2021»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-10-09-ին։ արտագրուած է՝ 2022-12-25
- ↑ Կէորկենի քաղաքի կայքէչ[permanent dead link]
- ↑ Մաշտոց բառարան․ հայր Օգոստինոս Սեքուլեան