Էրիխ Լյուդենդորֆ
Էրիխ Լյուդենդորֆ (գերմ.՝ Erich Friedrich Wilhelm von Ludendorff, ապրիլի 9, 1865[1][2][3][…], Kruszewnia, Gmina Swarzędz, Պոզնանի պովյատ, Greater Poland Voivodeship, Լեհաստան - դեկտեմբերի 20, 1937[4][1][2][…], Մյունխեն, Գերմանական ռայխ[5]), գերմանացի ռազմական և քաղաքական գործիչ, հետևակի գեներալ (1916)։ «Տոտալ պատերազմ» հասկացության հեղինակ, որի մասին կյանքի վերջին տարիներին պատմել է իր «Տոտալ պատերազմ» գրքում[7]։
Էրիխ Լյուդենդորֆ | |
Կուսակցություն՝ | Ազատության գերմանական ազգային կուսակցություն և Մեծ գերմանական ազգային-սոցիալիստական ազգային շարժում |
---|---|
Կրթություն՝ | Royal Prussian Main Cadet Institute? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, սպա, ինքնակենսագիր, գրող և զորավար |
Ծննդյան օր | ապրիլի 9, 1865[1][2][3][…] |
Ծննդավայր | Kruszewnia, Gmina Swarzędz, Պոզնանի պովյատ, Greater Poland Voivodeship, Լեհաստան |
Վախճանի օր | դեկտեմբերի 20, 1937[4][1][2][…] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Մյունխեն, Գերմանական ռայխ[5] |
Թաղված | Neuer Friedhof Tutzing |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն և Նացիստական Գերմանիա |
Ամուսին | Մաթիլդ Լուդենդորֆ և Margarethe Ludendorff? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
1894 թվականից ծառայել է Գլխավոր շտաբում։ 1908-1912 թվականներին եղել է գլխավոր շտաբի օպերատիվ բաժնի պետ, Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում՝ 2-րդ բանակի օբերկվարտիրմայստեր, 8-րդ բանակի շտաբի պետ, իսկ 1914 թվականի նոյեմբերից՝ Արևելյան ռազմաճակատի շտաբի պետ, 1916 թվականի օգոստոսից՝ գլխավոր հրամանատարության շտաբի 1-ին գեներալ-կվարտիրմայստեր։ Լինելով գեներալ Պ. Հունդենբուրգի անմիջական օգնականը՝ Լյուդենդորֆը փաստորեն ղեկավարել է Գերմանիայի ողջ զինված ուժերը, երկրում հաստատել ռազմական վարչակարգ։ Ակտիվորեն մասնակցել է 1920 թվականի կապի խռովությանը։ Մտերմանալով նացիոնալ-սոցիալիստների հետ՝ 1923 թվականի նոյեմբերին Ադոլֆ Հիտլերի հետ գլխավորել է Գարեջրային հեղաշրջումը։ Հուշագրությունների և մի շարք ռազմատեսական աշխատությունների հեղինակ է[8]։
Վաղ տարիներ
խմբագրելԼյուդենդորֆը ծնվել է Պոզնանիի մոտ գտնվող Կրուշևնյա գյուղից ոչ շատ հեռու գտնվող մի կալվածքում (Ներկայումս՝ Լեհաստան)։ Ավգուստ Վիլհելմ Լյուդենդորֆի որդին է (1833֊1905), աստղագետ Հանս Լյուդենդորֆի ավագ եղբայրը։ Թեև Լյուդենդորֆը չէր պատկանում յունկերության դասին, նա մոր՝ Կլարա Ժանետա ֆոն Տեմպելհոֆի կողմից (Ֆրիդրիխ Ավգուստ Նապոլեոն ֆոն Տեմպելհոֆի և Ժանետա Վիլհելմինա Ձեմբովսկայայի դուստրն էր՝ գերմանացված լեհական ընտանիքից) հեռավոր կապ ուներ վերջիններիս հետ։
Մեծացել է ընտանեկան կալվածքում և նախնական կրթությունն ստացել տնային պայմաններում (նրա ուսուցիչը մորաքույրն էր)[9]։ Մաթեմատիկայի և աշխատանքային էթիկայի գերազանց իմացության շնորհիվ ընդունվում է Պլյոնի կադետական դպրոց[9], որն ավարտել են բազում գերմանացի սպաներ։
Չնայած ազնվական ծագմանը՝ Լյուդենդորֆն ամուսնանում է Մարգարետ Շմիդտի հետ։
Զինվորական կարիերա
խմբագրել18 տարեկանում ստանալով սպայի կոչում՝ սկսում է խոստումնալից զինվորական կարիերա։ 1894 թվականին տեղափոխվում է գերմանական բանակի Գլխավոր շտաբ և 1904-1913 թվականներին գլխավորում մոբիլիզացման ստորաբաժանումը։ Ֆոն Լյուդենդորֆը մասնակցում է Շլիֆենի ծրագրի մանրամասն մշակմանը, մասնավորապես, Լիեժի շրջակայքում գտնվող բելգիական ամրաշինական կառույցների ոչնչացմանը։ Նա նաև փորձում էր գերմանական բանակին պատրաստել վրա հասնող պատերազմին։
1913 թվականին սոցիալ-դեմոկրատներն ավելի հզոր կուսակցություն դարձան Ռայխստագում։ Նրանք կրճատեցին բանակի ֆինանսավորումը, նոր ռազմամթերքի մշակման գումարները։ Զգալի միջոցներն ուղղվում էին ռազմածովային ուժերի զարգացմանը։ Անհանդուրժող բնավորության պատճառով ֆոն Լյուդենդորֆը հեռացվեց Գլխավոր շտաբում զբաղեցրած պաշտոնից և նշանակվեց հետևակային դիվիզիայի հրամանատար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Görlitz W. O. J. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 Людендорф Эрих // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118574841 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Leino P. Kunniamerkkikeräilijän opas (фин.) — Hämeenlinna: Gummerus, 2006. — P. 57. — ISBN 952-92-0033-1
- ↑ Людендорф. Тотальная война. М., 1936.
- ↑ Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 4 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1978, էջ 643 — 720 էջ։
- ↑ 9,0 9,1 Parkinson, Roger (1978). Tormented warrior. Ludendorff and the supreme command. London: Hodder and Stoughton. էջեր 13–14. ISBN 0-340-21482-1.
Գրականություն
խմբագրել- Margarethe Ludendorff: Als ich Ludendorff's Frau war. Drei Masken Verlag, München 1929.
- Kurt Fügner: General Ludendorff im Feuer vor Lüttich und an der Feldherrnhalle in München 1935.
- Mathilde Ludendorff und Mitarbeiter: Erich Ludendorff – Sein Wesen und Schaffen. Ludendorffs Verlag, München 1938.
- Ludendorff, Erich s. Geburtstag, Zum 75., des Feldherrn Erich Ludendorff am 9. Ostermonds. 1940.
Արտաքին հղումներ
խմբագրել- Էրիխ Լյուդենդորֆի կենսագրությունը «Хронос» կայքում (ռուս.)
- First World War.com — Who’s Who — Erich Ludendorff (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիխ Լյուդենդորֆ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 643)։ |