«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն
Տող 721. | Տող 721. | ||
:Հեշտացնում է գործը, չի թողնում խճճվել վիքիկոդերի մեջ: Մանավանդ նորեկների համար պիտանի է:--[[Մասնակից:Sigma'am|∑ίγμα]] ([[Մասնակցի քննարկում:Sigma'am|քնն.]]) 13:00, 26 Հունիսի 2020 (UTC) |
:Հեշտացնում է գործը, չի թողնում խճճվել վիքիկոդերի մեջ: Մանավանդ նորեկների համար պիտանի է:--[[Մասնակից:Sigma'am|∑ίγμα]] ([[Մասնակցի քննարկում:Sigma'am|քնն.]]) 13:00, 26 Հունիսի 2020 (UTC) |
||
:Զարմանալի և ցավալի է, որ ՄեդաՎիքին դեռ նման հնարավորություն չի տալիս և ստիպված ենք գադջեթից օգտվել։ ԱյՓի-ով խմբագրող մասնակիցներին էլ հաստատ պետք կգա, ես կողմ եմ թողնելուն։ --[[Մասնակից:ԱշոտՏՆՂ|ԱշոտՏՆՂ]] ([[Մասնակցի քննարկում:ԱշոտՏՆՂ|քննարկում]]) 13:24, 26 Հունիսի 2020 (UTC) |

: Կրկին հեշտացնում է խմբագիրների գործը, այդ պատճառով կարծում եմ՝ պետք է միացված մնա բոլորի մոտ։--[[Մասնակից:Lilitik22|Լիլիթ]] ([[Մասնակցի քննարկում:Lilitik22|քննարկում]]) 14:15, 26 Հունիսի 2020 (UTC) |
|||
;Լռելյայն թողելու կարիք չկա |
;Լռելյայն թողելու կարիք չկա |
||
14:15, 26 Հունիսի 2020-ի տարբերակ
Խորհրդարան․ վիքիքննարկումների մայր հարթակ
Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի քննարկումների մայր հարթակ։ Այս էջը նախատեսված է Հայերեն Վիքիպեդիային առնչվող խնդիրների, նոր գաղափարների քննարկման, մտքերի փոխանակման և աշխատանքների համակարգման համար։ |
Որոնել Խորհրդարանի պահոցում
|
Հայերեն Վիքիպեդիայի ծննդյան միջոցառում
Սիրելի՛ խմբագիրներ, այս կիրակի՝ փետրվարի 16-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում առաջին անգամ տոնելու ենք Հայերեն Վիքիպեդիայի ծննդյան օրը։
Օրակարգը ներառում է խմբագրաթոն, ինչպես նաև ջութակի ուղեկցությամբ պարային երաժշտություն։ Իսկ մինչ ուշ գիշեր մնացողների հետ ժամը 00:00-ին արդեն պաշտոնապես նշելու ենք հանրագիտարանի ծննդյան օրը։
Գրանցումը պարտադիր է։ Գրանցվելու համար այցելեք այստեղ։
Նոր նախագիծ «Համաշխարհային ժառանգություն»
- Ինչպե՞ս է նախագիծը հաստատվել, եթե համակարգողներից մեկը արհամարհել է իմ հարցը:--TonJ (քննարկում) 14:06, 27 Մայիսի 2020 (UTC)
- Գևորգ ջան, եթե չպարզաբանված հարց կա, ի՞նչ հիմքով ես փակել քննարկումը: --Valen1988 (քննարկում) 14:17, 27 Մայիսի 2020 (UTC)
- TonJ ջան կանոնակարգում չգտա մի կետ, որը արգելի խմբագրին իր կողմից առաջ քաշված նախագծին կողմ քվեարկել: Ինչ վերաբերվում է տրամաբանությանը պատասխանեմ օրինակով՝ Ընտրյալ հոդվածներ ընտրելուց ևս խմբագրի ձայնը հաշվում է: Ինչ վերաբերվում է նախագծի հաստատմանը կանոնակարգը հստակ ասում է «Նախագիծը սկսելու համար, այն պետք է համայնքի կողմից ստանա 80% կողմ հիմնավորված ձայներ:»: Անկախ նրանից թե ես չքվեարկեի նախագիծը հաստատվում է, քանի որ դեմ քվեարկող չկար: Եթե չէիր ցանկանում նախագիծը հաստատվեր կարող էիր կարծիքդ հայտնելով Դեմ քվեարկիր: Հուսով եմ պատասխանս սպառիչ էր, քանի որ ես էլ չեմ շարունակի այս թեման: Կանխավ շնորհակալություն--Soghomon Matevosyan (քննարկում) 14:31, 27 Մայիսի 2020 (UTC)
Որպես ավելի հին վիքիխմբագիր՝ կարող եմ Գևորգին ասել, որ շտապողականությունը լավ բան չէ, մանավանդ Վիքիպեդիայում: Soghomon Matevosyanին կասեմ, որ եթե հղում ենք անում կանոնակարգերին, ապա կանոնակարգը չի ասում անպատասխան թողնել հարցը, ավելին՝ հստակ ասվում է. «Մի՛ արհամարհեք ողջամիտ հարցերը։» (ըստ իս, այս պարագայում հարցը ոչ միայն ողջամիտ է, այլև բավականին տեղին): Հորդորում եմ նաև չխառնել կանոնակարգերն իրար՝ դրանով այլ բաների համար արդարացում գտնելու համար: Բացի այդ, Վիքիպեդիան պարտադրանք չէ, ուստի Դուք ուղղակիորեն իրավունք չունեք մասնակցին ցուցել, թե ինչ կարող էր անել, ինչ չէր կարող: Ի վերջո, Ձեր վերջին՝ «ես էլ չեմ շարունակի այս թեման» արտահայտությունն էլ քննարկումները փակելու ողջամիտ տարբերակ չէ:Եվ քանի որ ողջ գրածս հիմնված էր մեկ կանոնակարգի վրա, ուստի խորհուրդ կտայի նախ ծանոթանալ ամբողջ կանոնակարգին: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--∑ίγμα (քնն.) 16:18, 27 Մայիսի 2020 (UTC)
- Շնորհակալություն ∑ίγμα ջան: Այո՛, ես TonJ-ի հարցին՝ Soghomon Matevosyan-ի պատասխանելուց հետո էի քվեարկելու, մինչդեռ Գևորգը շտապել է փակել՝ փաստորեն «թույլ չտալով» քննարկումը շարունակել: --Valen1988 (քննարկում) 16:23, 27 Մայիսի 2020 (UTC)
- Քննարկումը կվերաբացվի առնվազն 1 շաբաթով՝ հնարավորություն տալով ներգրավել առավել շատ մասնակիցների:--∑ίγμα (քնն.) 16:29, 27 Մայիսի 2020 (UTC)
- Soghomon Matevosyan, կանոնակարգում, բնականաբար, պարզագույն բաները չեն գրվում. մասնակիցն ինքը պետք է ինքնուրույն հասնի եզրահանգումների (օրինակ՝ պետք է «կողմ» չքվեարկել իր իսկ առաջադրած նախագծին, շատ պարզ է): Եթե օգնության կարիք կունենաք, ես միշտ այստեղ եմ: Բացի այդ, ձեր՝ «ես էլ չեմ շարունակի այս թեմա»-յի հասկանում եմ, որ փախչում եք քննարկումից: Ցավոք, ոչ առողջ մթնոլորտ եք ստեղծում:--TonJ (քննարկում) 16:34, 27 Մայիսի 2020 (UTC)
|
Հարգելի TonJ, Դուք շեղվել եք քննարկման բուն թեմայից, ինչն այնքան էլ ցանկալի չէ: Խնդրում ենք պահպանել կառուցողական քննարկման մոտեցումները: Հիշե՛ք, որ Վիքիպեդիան անձնական հաշիվների լուծման, տեսակետների վեճերի, անձնական բնույթի վեճերի, միմյանց վիրավորելու կամ ստորացնելու վայր չէ:--∑ίγμα (քնն.) 16:41, 27 Մայիսի 2020 (UTC) |
- Ողջունում եմ բոլորին, հուսով եմ լավ եք: Նախ կցանկանայի ներողություն խնդրել հարցին ուշ անդրադառնալու համար: Նախագծի հաստատման քննարկումը ժամանակից շուտ փակելը սխալմունք էր, և, ինչպես նշեց ∑ίγμα-ն, եղել է իմ սեփական շտապողականության պատճառով: Ինչևիցե, կարծում եմ հարցի պատասխանը Soghomon Matevosyan-ն արդեն տվեց: Հարգելի TonJ, ինչ կապված է ոչ պրոֆեսիոնալիզմի հետ, տարվա ընթացքում արդեն անցկացրել ենք երկու նախագիծ (Հայոց պատմություն, Հայաստանի հուշարձաններ), որոնք, ըստ իս՝ բավականին հաջող են ավարտվել: Ներքևում նաև գրել ես նախագծի «նորմալ» հետևողականության մասին, եթե նախագծի ընթացքում հետևողականության հետ կապված խնդիրներ առաջանան, և այն «նորմալ» չլինի, հանգիստ կարող ես բարձրացնել նախագծի կասեցման հարցը: Բոլոր այլ առաջացած հարցերին սիրով կպատասխանեմ: Շնորհակալություն: --Գևորգ💬 15:27, 28 Մայիսի 2020 (UTC)
- Հ.Գ. քանի որ նախագծի քննարկումը հետաձգվել է մեկ շաբաթով, այն պլանավորվում է անցկացնել հունիսի 7-ից մինչև հուլիսի 7-ը:--Գևորգ💬 15:33, 28 Մայիսի 2020 (UTC)
- Soghomon Matevosyan, պատասխանեմ Ձեզ այստեղ, քանի որ այս թեմային է առնչվում հարցը. քվեարկության փակումը չի կապվել Ձեր քվեարկելու հետ, այլ համայնքի հանդեպ ունեցած վերաբերմունքի: Ընդ որում, դա էլի՛ մարդկանց է մտահոգել: Հիմա սպասեք մինչ սահմանված ժամկետի ավարտը:--∑ίγμα (քնն.) 12:28, 30 Մայիսի 2020 (UTC)
- ∑ίγμα, որպես հին վիքիխմբագիր այսպիսի հարց կարո՞ղ եմ տալ, արդյոք խմբագրին անձնական վիրավորանք հասցնելը արգելափակման հիմք չէ:--Soghomon Matevosyan (քննարկում) 12:34, 30 Մայիսի 2020 (UTC)
- Soghomon Matevosyan, դեպքե՞ր:--∑ίγμα (քնն.) 13:13, 30 Մայիսի 2020 (UTC)
- ∑ίγμα օրինակ.
«Խոսակցությունից փախչել» կամ «մասնակիցն ինքը պետք է ինքնուրույն հասնի եզրահանգումների (օրինակ՝ պետք է «կողմ» չքվեարկել իր իսկ առաջադրած նախագծին, շատ պարզ է)», եթե մեկը ձեզ այդպես գրեր դուք ի՞նչ կհասկանայիք: Հարգանքով --Soghomon Matevosyan (քննարկում) 13:21, 30 Մայիսի 2020 (UTC)
- Եթե այդպիսի արտահայտությունները թույլատրվում են հանգիստ կարո՞ղ եմ օգտվել առանց վախենալու, որ ադմինները ինձ կարգելափակեն:--Soghomon Matevosyan (քննարկում) 13:23, 30 Մայիսի 2020 (UTC)
- Soghomon Matevosyan, եթե ուշադիր եք, ապա դրան անմիջապես հաջորդել է իմ զգուշացումը, որ շարունակելու դեպքում կհանգեցնի արգելափակման: Ընդհանրապես, հարգելի՛ Soghomon, արգելափակումը ծայրահեղ միջոց է. պետք է նախ զգուշացնել, փորձել հասկացնել, որ մասնակիցը սխալ է թույլ տվել, եթե շարունակում է գործելաոճը, ապա միանշանակ պետք է արգելափակվի, ինչն էլ ամրագրված է կանոնակարգում. «Բացարձակապես խորհուրդ չի տրվում արգելափակել մասնակիցներին այն դեպքերում, երբ արդեն այլ բնույթի միջոցներ են կիրառվել (օրինակ՝ նախազգուշացում), եթե մասնակիցը հասկացրել է, որ չի պատրաստվում շարունակել նմանատիպ գործունեությունը»:--∑ίγμα (քնն.) 13:33, 30 Մայիսի 2020 (UTC)
- ∑ίγμα ի՞նչ կարգի վիրավորանքի դեպքում եք դուք որպես ադմին միանգամից արգելափակում խմբագրին:--Soghomon Matevosyan (քննարկում) 13:50, 30 Մայիսի 2020 (UTC)
- Soghomon Matevosyan, անհրաժեշտություն չկա անձնավորելու, արգելափակման հիմքերը ներկայացված են կանոնակարգում, որով էլ առաջնորդվում են բոլոր ադմինները:--∑ίγμα (քնն.) 13:57, 30 Մայիսի 2020 (UTC)
∑ίγμα, ԱՏ-ում քննարկման մեջ կարդացի «երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դնելով և ինչ-որ կոչեր» կամ «Ձեզ համար Ազատության հրապարակը չէ» կամ «Փորձեք ուշքի գալ»։ Ըստ իս դա անձնական վիրավորանք է, բայց չգիտես ինչու Դուք ոչ թե գրողին այլ ում ուղղված էր գրությունը իրեն նկատողություն արեցիք վիրավորանքին պատասխանելու համար։ Ես ճի՞շտ եմ հասկացել, որ վիրավորողը առավելություն ունի։ Ու մեկ էլ «շանտաժի» դեպքում արգելափակում նախատեսվում է, թե՞ ոչ--Soghomon Matevosyan (քննարկում) 15:36, 30 Մայիսի 2020 (UTC)
- ՀԳ շատ հարցեր կան քվեարկությունների հետ կապված ∑ίγμα։ Օրինակ, երբ ընտրյալ ցանկի համար է առաջադրվում հոդվածը առանց մասնակցին հարձնելու իր փոխարեն որոշվում է կայացվում, որ ինքը պարտավոր է մասնակցի քվեարկությանը, ընդ որում համ մասնակցի, համ «կողմ» քվեարկի։ Կարող է այդ խմբագրի համար իր բոլոր հոդվածները ընտրյալ են և նա չի ուզում մասնակցի քվեարկությանը, ինչի՞ է նրան պարտադրվում, ինչի՞ է առանց իրեն հարցնելու իր փոխարեն որոշումներ կայացվում, ո՞վ է թույրատրել ադմինին այլ խմբագրի փոխարեն քվեարկի։ Շատ հարցականներ կան, որը չի գրված կանոնակարգում, բայց կիրառվում է։--Soghomon Matevosyan (քննարկում) 15:51, 30 Մայիսի 2020 (UTC)
- Soghomon Matevosyan, եթե դրանք լինեին անձնական վիրավորանքներ, ապա Nooberella մասնակիցն անպայման կզգուշացվեր, վստահաբար կարող եմ ասել: Հայերեն Վիքիպեդիայում ոչ ոք առավելություն չունի՝ կախված իրական կյանքում իր ունեցած նվաճումներից, դիրքից. սոցիալական վիճակից... Ի՞նչ նկատի ունեք «շանտաժ» ասելով: Մեր Վիքիբառարանը այս բառի համար սահմանում է. «վարկաբեկող տվյալների՝ տեղեկությունների հրապարակման սպառնանք՝ որևէ նպատակի հասնելու համար, մեկին ահաբեկելը՝ նրա մասին ունեցած վարկաբեկիչ փաստեր՝ տվյալներ հրապարակելու սպառնալիքով»: Այստեղ բացի հոդված խմբագրելը ուրիշ ի՞նչ կարող է լինել, որ դառնա շանտաժի առարկա: Մարդը սխալ է, տեղում ասում ենք՝ սխալ ես, չենք պահում դա և հետագայում օգտագործում իր դեմ: Մինչ օրս շանտաժի դեպքեր չեն հանդիպել, իսկ արտավիքիական շանտաժը վիքիում ուժ չունի: Իսկ այ քվեարկությունների պահով անկեղծ չեմ հասկանում՝ ինչ նկատի ունեք: Մի քանի ճշգրտող հարցերով փորձենք հասկանալ.
- ո՞վ ո՞ւմ հոդվածն է դրել քվեարկության (չնայած մինչ քվեարկության փուլ հասնելը կա գնահատման փուլը, որտեղ միայն հոդվածագիր մասնակիցը կարող է ուղղումներ ու փաստարկումներ անել. վերջիվերջո ինքը գիտի, թե տվյալ բառն ու նախադասությունն ինչու է գրել),
- ո՞վ է ասել, որ Դուք պարտավոր եք մասնակցել քվեարկությանը և կողմ քվեարկել. դա առնվազն պարտադրանք է և ուղղորդում, իսկ կանոնակարգը նման ապացուցված դեպքերում թույլ է տալիս ադմիններին միանգամից կասեցնել քվեարկությունը,
- ո՞վ է ո՞ւմ փոխարեն քվեարկել և ինչպե՞ս է դա հնարավոր. ամեն մարդ իր քվեի կողքին ստորագրում է: Եղե՞լ են դեպքեր, որ քվեարկել է X մասնակիցը, բայց ստորագրել որպես Y մասնակից: Բացառություն են այն դեպքերը, երբ բացում ենք քվեարկություն և +1 ձայն արդեն լինում է: Ձեր ասածները իմ վիքիպրակտիկայում չհանդիպած դեպքեր են (բացառությամբ ուղղորդման մեկ դեպքի, և քվեարկությունն իսկույն կասեցվել է): Փորձենք կոնկրետ օրինակներ բերել, իսկ եթե իրավիճակային էին Ձեր հարցերը, ես դրանց հիմնավորում տվեցի: Սա ճշտենք, մնացածը կասեմ:--∑ίγμα (քնն.) 21:40, 30 Մայիսի 2020 (UTC)
- ∑ίγμα, ես հենց այդ +1 ձայնի մասին եմ ասում, խմբագիրը ում հոդվածը գնահատման փուլից հետո առաջադրվել է որպես ընտրյալ հոդված պարտավոր է մասնակցի քվեարկությանը և հենց ամենասկզբից ադմինը իր փոխարեն քվեարկում է։ Իսկ եթե նա չի ուզում մասնակցի քվեարկությանը, ինչի՞ է նրա փոխարեն ադմինը որոշում կայացնում և +1 ձայն կողմ հաշվում։ Թող խմբագիրը ինքը քվեարկի և +1 կողմ կամ դեմ ձայն ավելացնի քվեարկությունում։--Soghomon Matevosyan (քննարկում) 05:03, 31 Մայիսի 2020 (UTC)
- Soghomon Matevosyan, Դա ամրագրված է կանոնակարգով, որն ուժի մեջ է մտել 2019 թվականի դեկտեմբերի 13-ից: Ոչ ոք ոչ ոքի փոխարեն չի քվեարկում: Ես տեսնում եմ, որ գնահատման փուլը դրական է անցել, ավարտվել է ժամկետը, ծանոթ եմ հոդվածին, փակում եմ գնահատման փուլը, բացում քվեարկություն՝ դրանով նաև կողմ քվեարկով հոդվածին: Ոչ մի գնահատման փուլ չփակված չի մնում (ընդ որում գնահատման փուոլում 2 փաստարկված Դեմ ձայներով հոդվածի գնահատման փուլը շարունակվում է մինչ սահմանված ժամկետը, բայց ոչ մի դեպքում քվեարկության փուլ չի անցնում): Եթե այնուամենայնիվ հոդվածն անցել է քվեարկության փուլ, ապա սպասեք մինչ դրա սկսվելը և Ձեր փաստարկված Դեմ ձայնով արտահայտեք դիրքորոշումը: --∑ίγμα (քնն.) 11:13, 31 Մայիսի 2020 (UTC)
Translation needed
Hello. My dear Armenian colleagues, could you translate in English the Armenian inscription from this photo: https://commons.wikimedia.org/wiki/File:Capela_Pruncul5.jpg? Thank you in advance. --Donarius (քննարկում) 15:40, 24 Մայիսի 2020 (UTC)
- Looks to be Western Armenian language
- Upper half-round: ՄԱՏՈՒՌ ՀԱՆԳՍՏԵԱՆ ՆՆՋԵՑԵԼՈՑ, ԱՍՊԵՏ ԲՐՈՆԳՈՒԼԵԱՆ ԶԱՐՄԻ։
- Lower line: ՀԱՆԳ."ԵՐԿՆ" ԽԱՂԱՂՈԹԵԱՆ
- rough translation
- chapel for resting tomb (literally place for sleeping), cavaler Brongulean family (clan)
- calm(?) sorrow(?) of peace
- - Kareyac (քննարկում) 19:34, 24 Մայիսի 2020 (UTC)
- @Kareyac Thank you! --Donarius (քննարկում) 15:17, 28 Մայիսի 2020 (UTC)
Նախագիծ
Ողջույն բոլորին: Ես կարծում եմ, որ «Համաշխարհային ժառանգություն» նախագիծը չպե՛տք է գործի, քանի որ կազմակերպիչներից մեկը արհամարհել է իմ հարցը, իսկ մյուսը տեսնելով գրածս՝ փակել է քննարկումը: Նման վերաբերմունքից հետո ես վստահ չեմ, որ նախագիծը կունենա նորմալ (չեմ ասում «լավ») հետևողականություն:--TonJ (քննարկում) 14:17, 27 Մայիսի 2020 (UTC)
- Ճիշտն ասած՝ առ այս պահը նախագծին չէի քվեարկել, որովհետև սպասում էի վերևում տրված հարցի պատասխանին, ապա ես էլ ինձ հուզող հարցն ուղղեի ու ըստ այդմ քվեարկեի։ Ոնց որ ասում են՝ սպասելով էլ մնացի։ Նախատեսվող նախագծի համակարգողների արհամարհական (այլ կերպ սա որակել չեմ կարող) վերաբերմունքը համայնքին առնվազն անընդունելի է։ Փաստացի սխալմունք, շփոթություն կամ չնկատել չի, այլ՝ անտեսում։ Իսկ եթե նախագիծը չսկսված այսպիսի «վերաբերմունք» ենք ստանում, ապա ի՞նչ է լինելու հետագայում, երբ որ ծագեն որոշակի հարցեր, խնդիրներ, որոնք նորմալ են ցանկացած նախագծի համար։ Եթե շփման տարրական ընթացակարգ չկա, ի՞նչ նախագիծ վարելու մասին է խոսքը։--A.arpi.a (քննարկում) 18:54, 27 Մայիսի 2020 (UTC)
- A.arpi.a ջան, սպասում եմ Ձեր հարցին: --Գևորգ💬 18:55, 28 Մայիսի 2020 (UTC)
- Գևորգ ջան, շնորհակալություն հետևողականության և ուշադրության համար, բայց գրածիցս նաև հետևում էր, որ հարցս չի հնչել պատասխանելու վատ պրակտիկայի պատճառով, որը տեսա վերևում, շարունակելու իմաստ բնականաբար չգտա։--A.arpi.a (քննարկում) 18:59, 29 Մայիսի 2020 (UTC)
- A.arpi.a ջան, սպասում եմ Ձեր հարցին: --Գևորգ💬 18:55, 28 Մայիսի 2020 (UTC)
«Շաբաթվա հոդված»-ի նոր համակարգող
Վիքիհամայնք ջան, քանի որ Beko-ն հրաժավեց «Շաբաթվա հոդված» նախագիծը համակարգելուց, անհրաժեշտ է նոր համակարգող, որպեսզի նույն հոդվածը շաբաթներ շարունակ չմնա «Գլխավոր էջում»։ Կարծում եմ՝ այժմ հեշտացել է համակարգողի աշխատանքը, քանի որ մի շարք խմբագիրներ արդեն մեծ ակտիվություն են ցուցաբերում «Թեկնածուներ» բաժնում, ինչի արդյունքում ամբողջ պատասխանատվությունը այլևս չի կարող ընկնել միայն շաբաթվա հոդվածի կաղապարը ստեղծողի վրա։ Հուսով եմ՝ կկարողանանք միասին այդ նախագիծը նոր որակի հասցնել, պահպանել բոլոր կանոնները, քննարկման էջերում զգուշացնել ընտրվելու/չընտրվելու վերաբերյալ, հոդվածի էջում նույնպես դնել համապատասխան կաղապարը, արխիվացնելը և այլ մի շարք կանոններ, որոնք առաջ գործում էին։ Ինքս էլ պատրաստ եմ որոշ տեխնիկական հարցերում օգնել համակարգողին։ Կանխավ շնորհակալություն։ --Նուբեռելլա 💬 08:06, 30 Մայիսի 2020 (UTC)
- @Nooberella ջան, եթե «Շաբաթվա հոդված» նախագծի համակարգող չգտվի, առաջարկում եմ վերադառնալ «Ամսվա հոդված» նախագծին, գոնե այդպես աշխատանքը կհեշտանա։ --ջեօ (✡) 09:42, 30 Մայիսի 2020 (UTC)
- ջեօ ջան, ինձ թվում է անհետարքիր կդառնա նախագիծը(( բայց եթե այլընտրանք չունենանք, ստիպված կլինենք։ Իսկ հնարավոր չէ՞ խումբ ձևավորել, որը կզբաղվի այս հարցով։ --Նուբեռելլա 💬 10:35, 30 Մայիսի 2020 (UTC)
- Նուբեռելլա ջան, ինձ էլ է թվում, որ անհետաքրքիր կդառնա ամեն օր՝ 30 օր նույն հոդվածը տեսնել գլխավոր էջում: Իսկ խումբ ստեղծելու գաղափարը հետաքրքիր էր՝ կհետևեմ ընթացքին: --Valen1988 (քննարկում) 10:40, 30 Մայիսի 2020 (UTC)
- @Nooberella ջան, իրականում համաձայն եմ հետդ, անհետաքրքիր կդառնա նաև մեր համար։ Չգիտեմ՝ ինչ կարելի է առաջարկել։ Կարելի է @ԱշոտՏՆՂ-ին խնդրել X բայթանոց (նկատի ունեմ՝ ոչ շատ ծավալուն) հոդվածները մի տեղ հավաքի, ժամանակ առ ժամանակ ստուգվեն հոդվածները, որից հետո հանգիստ խղճով գլխավոր էջում տեղադրենք։ Այլ տարբերակ, անկեղծ ասած, չունեմ։ --ջեօ (✡) 10:58, 30 Մայիսի 2020 (UTC)
- ջեօ ջան, իսկ եթե թեկնածու հոդվածները շարունակվեն առաջադրվել, կազմավորված խմբի անդամները, որոնցից մեկը կարող եմ նաև ես լինել, ստուգեն դրանք, կարծիք հայտնեն, որի արդյունքում էլ որոշվի շաբաթվա հովածը։ Կստացվի, որ անդամները կունենան մի ամբողջ շաբաթ դրանք ստուգելու և ընտրելու համար։--Նուբեռելլա 💬 11:09, 30 Մայիսի 2020 (UTC)
- @Nooberella ջան, իրականում համաձայն եմ հետդ, անհետաքրքիր կդառնա նաև մեր համար։ Չգիտեմ՝ ինչ կարելի է առաջարկել։ Կարելի է @ԱշոտՏՆՂ-ին խնդրել X բայթանոց (նկատի ունեմ՝ ոչ շատ ծավալուն) հոդվածները մի տեղ հավաքի, ժամանակ առ ժամանակ ստուգվեն հոդվածները, որից հետո հանգիստ խղճով գլխավոր էջում տեղադրենք։ Այլ տարբերակ, անկեղծ ասած, չունեմ։ --ջեօ (✡) 10:58, 30 Մայիսի 2020 (UTC)
- Նուբեռելլա ջան, ինձ էլ է թվում, որ անհետաքրքիր կդառնա ամեն օր՝ 30 օր նույն հոդվածը տեսնել գլխավոր էջում: Իսկ խումբ ստեղծելու գաղափարը հետաքրքիր էր՝ կհետևեմ ընթացքին: --Valen1988 (քննարկում) 10:40, 30 Մայիսի 2020 (UTC)
- ջեօ ջան, ինձ թվում է անհետարքիր կդառնա նախագիծը(( բայց եթե այլընտրանք չունենանք, ստիպված կլինենք։ Իսկ հնարավոր չէ՞ խումբ ձևավորել, որը կզբաղվի այս հարցով։ --Նուբեռելլա 💬 10:35, 30 Մայիսի 2020 (UTC)
Nooberella և Valen1988 ջան, ողջունում եմ ձեր նախաձեռնողականությունը և կամավորությունը։ Մի քանի դիտարկում անեմ. նախկինում էլ ունեցել ենք քննարկում, ըստ որի կարծիքի ենք հանգել, որ ավելի լավ է չունենալ օրվա/շաբաթվա հոդված, քան ունենալ անորակ, սխալ բովանդակություն։ Մնում եմ համամիտ։ Շատ ամոթալի է, երբ առաջին էջում լինում է մի բան, որը չպիտի լիներ Վիքիպեդիայում առհասարակ։ Երկրորդը. ժամանակն ու փորձը ցույց են տալիս, որ կողմ-դեմ քվեարկելը երբեմն լինում ըստ ընկերության, ըստ զուտ նեղ նախասիրության, այլ ոչ թե հոդվածի որակական կողմի հիման վրա, ինչը ևս սխալ է։ Այսինքն՝ զուտ կողմ/դեմ ձայներով առաջնորդվել և հոդված ընտրելը էլի տարբերակ չի, ոտքից գլուխ նայել է պետք։ Իսկ խումբ ստեղծելու, X բայթանոց հոդվածների գաղափարները լավն էին, հուսամ կստացվեն։--A.arpi.a (քննարկում) 15:39, 30 Մայիսի 2020 (UTC)
- A.arpi.a ջան, ողջույն, այսինքն առաջարկն այսպիսին է՞․ այլևս չառաջարկել թեկնածուներ, այլ ընտրել բայթերի ինչ-որ շեմ և դրանից բարձր ծավալ ունեցող հոդվածներից կատարել ընտրություն։ Սակայն, ըստ իս, այդ դեպքում նոր ստեղծվող հոդվածների համար պետք է անընդհատ այդ ցանկը թարմացնել, որպեսզի դրանք դուրս չմնան ։ Հնարավոր է՝ ինչ-որ բան սխալ եմ հասկացել ջեօ-ի առաջարկի մեջ։ Կխնդրեի ավելի մանրամասնել։ Շնորհակալություն։--Նուբեռելլա 💬 15:46, 30 Մայիսի 2020 (UTC)
- Կարծում եմ՝ կարելի է համադրել երկուսն էլ՝ և՛ առաջադրում (որովհետև որոշ մասնակիցների դեպքում խթանում է որակյալ ու ծավալուն հոդվածների ստեղծումը), և՛ ցանկ, որը կարելի է պահել որպես պահուստային։ Զուտ առաջարկ է, կարելի է քննարկել։--A.arpi.a (քննարկում) 15:57, 30 Մայիսի 2020 (UTC)
- Հա, ես չէի ցանկանա թեկնածուների առաջադրումը դադարեցնենք, քանի որ իրոք հաճախ այն մոտիվացիա է հանդիսանում խմբագրների (այդ թվում նաև ինձ) համար։--Նուբեռելլա 💬 16:43, 30 Մայիսի 2020 (UTC)
- Կարծում եմ՝ կարելի է համադրել երկուսն էլ՝ և՛ առաջադրում (որովհետև որոշ մասնակիցների դեպքում խթանում է որակյալ ու ծավալուն հոդվածների ստեղծումը), և՛ ցանկ, որը կարելի է պահել որպես պահուստային։ Զուտ առաջարկ է, կարելի է քննարկել։--A.arpi.a (քննարկում) 15:57, 30 Մայիսի 2020 (UTC)
- @ԱշոտՏՆՂ ջան, վերևում ջեօ-ի կողմից հնչեցրած ցանկ կազմելու մասին գաղափարը արդյո՞ք կարող ենք կյանքի կոչել։--Նուբեռելլա 💬 18:21, 7 Հունիսի 2020 (UTC)
- Իհարկե կարող ենք։ Ավելի կոնկրետ կասե՞ք որ հոդվածների ցանկն է պետք ու ինչ սկզբունքով պետք է թարմացվի ցանկը։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:28, 7 Հունիսի 2020 (UTC)
- @ԱշոտՏՆՂ ջան, դե քանի որ նվազագույն ծավալը 20-25 հազար բայթն է, պետք է միայն ընտրել վերին շեմ։ Կարծում եմ մինչև 50-70 հազար բայթ ունեցող հոդվածներ են անհրաժեշտ։ Թեման կարծում եմ էական չէ, ընթացքում այդ ցանկից համակարգող(ներ)ը ինքը կընտրի հետաքրքրաշարժ հոդվածները, կստուգի և կտեղադրի։ Այս պահին ես եմ դրանով զբաղվում, բայց չգիտեմ հետագայում ազատ ժամանակ կունենամ, թե չէ։ Այսինքն մենք պահպանելու ենք թեկնածուների առաջադրումը, սակայն եթե արժանի հոդվածներ չլինեն, ապա օգտվելու ենք այսպես ասած «պահեստային» ցանկից։--Նուբեռելլա 💬 18:38, 7 Հունիսի 2020 (UTC)
- Նուբեռելլա ջան, քո ասած պայմաններին բավարարող (20000 <= size <= 70000) 12392 հոդված կա այս պահին։ Բոլորի ցանկը տամ թե՞ դրանց ինչ-որ մասը ջնջել ա պետք:--ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:25, 7 Հունիսի 2020 (UTC)
- @ԱշոտՏՆՂ ջան, դե քանի որ նվազագույն ծավալը 20-25 հազար բայթն է, պետք է միայն ընտրել վերին շեմ։ Կարծում եմ մինչև 50-70 հազար բայթ ունեցող հոդվածներ են անհրաժեշտ։ Թեման կարծում եմ էական չէ, ընթացքում այդ ցանկից համակարգող(ներ)ը ինքը կընտրի հետաքրքրաշարժ հոդվածները, կստուգի և կտեղադրի։ Այս պահին ես եմ դրանով զբաղվում, բայց չգիտեմ հետագայում ազատ ժամանակ կունենամ, թե չէ։ Այսինքն մենք պահպանելու ենք թեկնածուների առաջադրումը, սակայն եթե արժանի հոդվածներ չլինեն, ապա օգտվելու ենք այսպես ասած «պահեստային» ցանկից։--Նուբեռելլա 💬 18:38, 7 Հունիսի 2020 (UTC)
- Իհարկե կարող ենք։ Ավելի կոնկրետ կասե՞ք որ հոդվածների ցանկն է պետք ու ինչ սկզբունքով պետք է թարմացվի ցանկը։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:28, 7 Հունիսի 2020 (UTC)
- ԱշոտՏՆՂ ջան, Նուբեռելլա ջան, հանեք նաև նախկինում եղածները, որովհետև կանոնակարգն արգելում է հոդվածի կրկնառաջադրումը, եթե նախկինում լինելուց հետո էական բարելավում չի եղել:--∑ίγμα (քնն.) 19:28, 7 Հունիսի 2020 (UTC)
- ԱշոտՏՆՂ ջան, եթե Սիգմայի ասածը հնարավոր է ավտոմատ անել, ապա խնդրում եմ նաև կատարես չափանիշներին չհամապատասխանող հոդվածների զտումներ, եթե դրանք կարելի է ինչ-որ կերպ ավտամատ կատարել։ Օրինակ ծանոթագրությունների պահը (10-15-ից ոչ պակաս) կամ մնացածը։--Նուբեռելլա 💬 19:39, 7 Հունիսի 2020 (UTC)
- Պիտակվածներն էլ արժե հանել։--A.arpi.a (քննարկում) 21:11, 7 Հունիսի 2020 (UTC)
- ԱշոտՏՆՂ ջան, եթե Սիգմայի ասածը հնարավոր է ավտոմատ անել, ապա խնդրում եմ նաև կատարես չափանիշներին չհամապատասխանող հոդվածների զտումներ, եթե դրանք կարելի է ինչ-որ կերպ ավտամատ կատարել։ Օրինակ ծանոթագրությունների պահը (10-15-ից ոչ պակաս) կամ մնացածը։--Նուբեռելլա 💬 19:39, 7 Հունիսի 2020 (UTC)
- Ժողովուրդ ջան, կներեք ուշացնելու համար։ Ահա ցանկը՝ Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/շաբաթվա հոդվածի համար։ Բայց ամեն դեպքում ստացվեց 5315 հոդվածը, որը ենթադրում եմ, որ շատ է։ Ասեք եթե էլի չափանիշներ ավելանան (օրինակ՝ կարող եմ ցանկի մեջ հայերեն նիշերի քանակի սյուն ավելացնել, ինչը պետք է որ օգնի ցանկ-հոդվածներից հեշտ ազատվելու հարցում)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:15, 12 Հունիսի 2020 (UTC)
- Շնորհակալ եմ շատ, ԱշոտՏՆՂ ջան, ընթացքում չափանիշներ ավելանան, անպայման կասեմ: --Նուբեռելլա 💬 18:39, 12 Հունիսի 2020 (UTC)
- ՀԳ․ կարող ենք ցանկին բաժին ավելացնել, որտեղ կնշվի հոդվածի ստւոգված/չստուգված լինելու մասին։--Նուբեռելլա 💬 18:41, 12 Հունիսի 2020 (UTC)
- Ստուգված ասելով ի՞նչ նկատի ունես, Նուբեռելլա ջան։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:45, 12 Հունիսի 2020 (UTC)
- Որ հոդվածը ստուգելուց հետո կողքին նշեմ, որ ստուգված է։--Նուբեռելլա 💬 18:47, 12 Հունիսի 2020 (UTC)
- Իսկ ցանկի դեպքում ավելի լավ չի՞ լինի 20 000+ բայթ լինի զուտ հայերեն նյութը։--A.arpi.a (քննարկում) 19:04, 12 Հունիսի 2020 (UTC)
- A.arpi.a ջան, Նուբեռելլա ջան, երկուսիդ ասածն էլ կարծես թե արեցի։ Այսինքն Արփինեի ասածի համար ուղղակի կողքը հայերենի չափն եմ ավելացրել, բայց հնարավոր է դասավորել ըստ դրա ու նայել մենակ 20 000+ բայթ հոդվածները։ Փոքրերը ջնջելու կարիք կա՞։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:18, 13 Հունիսի 2020 (UTC)
- Իսկ ցանկի դեպքում ավելի լավ չի՞ լինի 20 000+ բայթ լինի զուտ հայերեն նյութը։--A.arpi.a (քննարկում) 19:04, 12 Հունիսի 2020 (UTC)
- Որ հոդվածը ստուգելուց հետո կողքին նշեմ, որ ստուգված է։--Նուբեռելլա 💬 18:47, 12 Հունիսի 2020 (UTC)
- Ստուգված ասելով ի՞նչ նկատի ունես, Նուբեռելլա ջան։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:45, 12 Հունիսի 2020 (UTC)
- Մեկնաբանություններ
Հարգելի մասնակիցներ, մասնակիցներից որևէ մեկին արգելափակելու համար քննարկում պետք է բացել, ոչ թե խորհրդարանում, այլ ԱՏ-ում։ Եթե բացված է, ուրեմն պետք է սպասել հանգուցալուծմանը։ Բացի այդ, մասնակիցներին արգելափակելու որոշում կարող են կայացնել բացառապես դրա համար համապատասխան ֆունկցիա ունեցող մասնակիցները՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում բերված փաստարկները և վերլուծելով՝ արդյո՞ք այդ փաստարկներն իրականում մատնանշում են, որ տվյալ մասնակիցը խախտել է Վիքիպեդիայում ընդունված որևէ կանոնակարգ։ Խնդրում եմ հաշվի առնել, որ այս քվեարկությունը/հարցումն ազդեցություն չի կարող ունենալ ադմինների որոշումների վրա։ Շնորհակալ եմ։ --ջեօ (✡) 09:28, 30 Մայիսի 2020 (UTC)
- Հարգելի՛ ջեօ, եթե համայնքը որոշի, որ պետք է նրանց արգելափակել, ապա նրանք կարգելափակվեն, քանի որ վիքին կազմված է համայնքի անդամներից։ Իսկ ես այդպես էլ չտեսա ԱՏ բաժնում ձեր որևէ գրառում, վստահեցնում եմ, որ եթե համայնքը ընդունի որոշումը երկու մասնակիցներն էլ արգելափակվելու են։ Շնորհակալություն--Angelixus (քննարկում) 09:31, 30 Մայիսի 2020 (UTC)
- @Angel X ջան, իրականում վերևում նշվածը ոչ թե ես եմ ասում, այլ համապատասխան կանոնակարգը։ Արգելափակելու որոշում կարող են կայացնել միայն ադմինները՝ հաշվի առնելով մասնակիցների գործողությունները։ ԱՏ-ում, եթե նկատել ես, վերջին անգամ գրել եմ, որ չեմ հասկանում, թե խնդիրն ինչումն է և բերել եմ ՀՏՀ-ի 3 կետ։ Ենթադրում եմ, որ եթե սխալ հասկացած լինեի, պետք է արձագանք լիներ ինձ քո կողմից, չէ՞։ --ջեօ (✡) 09:39, 30 Մայիսի 2020 (UTC)
- Հարգելի՛ ջեօ, հարկ եմ համարում ևս մեկ անգամ կրկնել, որ եթե եթե համայնքը ընդունի որոշումը՝ երկու մասնակիցներն էլ արգելափակվելու են։ Ադմինիստրատորների տեղեկատախտակում չեմ ստացել, որևէ հստակ կարծիք։ Դրա համար էլ անդրադարձել եմ համայնքին։ Բացի այդ Ադմինստրատորներից ոմանք կարող են հիմնվել միջանձնային հարաբերությունների վրա, դրա համար էլ այստեղ եմ գրել։ Համայնքի որոշումները կարծում եմ ավելի կարևոր կլինեն, քան մի քանի հոգու միջանձնային հարաբերությունները։--Angelixus (քննարկում) 09:42, 30 Մայիսի 2020 (UTC)
- Ինձնից առաջ գրեց GeoO|-ն, որ սա քննարկումով որոշելիք չէ, եթե կան կանոնակարգի կոնկրետ խախտումներ, ապա պետք է դա նշվի։ Երկու մասնակիցները միայն որոշակի մասնակիցների հոդվածներ են պիտակում, և անարդարացի, թե ոչ։ Ոչ մի քննարկում չի կարող ստիպել ադմինիստրատորին արգելափակել որևէ մասնակցի, եթե նա դրա առիթ չի տվել։--BekoՔննարկում 09:52, 30 Մայիսի 2020 (UTC)
- Այս հարցի լուծման համար Ես Հայերեն Վիքիպեդիայի ադմինիստրատորից լուծում չեմ սպասում, խնդրում եմ հուշել, թե որտեղ կարող եմ դիմել ադմինիստրատորներից բացի։ Կա նմանատիպ ևս մեկ այլ մարմին, որին կարող եմ դիմել հարցի լուծման համար։--Angelixus (քննարկում) 09:56, 30 Մայիսի 2020 (UTC)
- Ինձնից առաջ գրեց GeoO|-ն, որ սա քննարկումով որոշելիք չէ, եթե կան կանոնակարգի կոնկրետ խախտումներ, ապա պետք է դա նշվի։ Երկու մասնակիցները միայն որոշակի մասնակիցների հոդվածներ են պիտակում, և անարդարացի, թե ոչ։ Ոչ մի քննարկում չի կարող ստիպել ադմինիստրատորին արգելափակել որևէ մասնակցի, եթե նա դրա առիթ չի տվել։--BekoՔննարկում 09:52, 30 Մայիսի 2020 (UTC)
- Հարգելի՛ ջեօ, եթե համայնքը որոշի, որ պետք է նրանց արգելափակել, ապա նրանք կարգելափակվեն, քանի որ վիքին կազմված է համայնքի անդամներից։ Իսկ ես այդպես էլ չտեսա ԱՏ բաժնում ձեր որևէ գրառում, վստահեցնում եմ, որ եթե համայնքը ընդունի որոշումը երկու մասնակիցներն էլ արգելափակվելու են։ Շնորհակալություն--Angelixus (քննարկում) 09:31, 30 Մայիսի 2020 (UTC)
Մեկնաբանություն TonJ-ից
Ողջույն բոլորին: Ես այս ամբողջ քննարկումը համարում եմ անօրինական և ոչ կառուցողական: Ստացվում է այնպես, որ Վիքիպեդիայի գաղափարախոսությանը հետևելու ընթացքում ես ընկալվում եմ որպես վերջինիս «թշնամի», և որ (մեջբերում եմ՝ մի քիչ փոխված) «իմ արգելափակումն էլ միայն լավ արդյունքի կհանգեցնի»: Սա անչափ տխուր պատկեր է, քանի որ ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է արդյունքը էլ ավելի լավ լինել, եթե ամբողջ հանրագիտարանը ողողվի սխալ թարգմանություններով, երբ «խառնամուսնություն» չգիտես ինչպես դառնում է «ցեղախառնություն» և այլն: Նման միջադեպերը լավ բանի չեն կարող հանգեցնել, որովհետև սրանից «ոգևորվելով» ուրիշ խմբագիրները կփորձեն բարձրացնել իրենց հոդվածը պիտակող(ներ)ի արգելափակման հարցը:--TonJ (քննարկում) 12:00, 30 Մայիսի 2020 (UTC)
- Ամեն ինչ պետք է լինի օրինական, ոչ մեկ հենց այնպես ոչ մեկի արգելափակման հարցը չի բարձրացնում։--Angelixus (քննարկում) 12:03, 30 Մայիսի 2020 (UTC)
Հետապնդու՞մ, թե ոչ
- Ներքևի գրածներով դիմում եմ ադմիններին, քանի որ մասնակցի արգելափակման հարցը իրանք պետք է քննարկեն։ Ուղղակի որոշ եզրակացություններ, որոնք կարող են դրա համար հիմք հանդիսանալ․
- Սկզբում մեջբերեմ արգելափակման վերաբերյալ կանոնակարգի կետերից մեկը․ «Մասնակցի նկատմամբ, որի գործողությունները վնաս են հասցնում բովանդակությանը, մթնոլորտին կամ Վիքիպեդիայի կամ նրա մասնակիցների նորմալ գործունեության համար: Արգելափակում կարող է կիրառվել, եթե մասնակիցը պարբերաբար կամ նպատակային պարզաբանումներից և նախազգուշացումներից հետո կատարում է գործողություններ, որոնք հակասում են օրենքներին և համայնքի ձեռք բերած համաձայնություններին։ Այդպիսի արգելափակման օրինակ կարող են ծառայել կանոնների պարբերաբար կամ ակնհայտորեն չարամիտ խախտումներ, որոնք կապված են «վանդալիզմի», սպամի, «սկզբնական հետազոտությունների», «խմբագրումների պատերազմների», խամաճիկների օգտագործման, սեփական հայտարարությունների և վիրավորանքների, մասնակիցների հետապնդման, անբարո և ապակառուցողական պահվածքի հետ, անթույլատրելի (որը հակասում «Ինչ չէ Վիքիպեդիան» կանոնին կամ այլ մասնակցի անվանը) մասնակցային անվանման, հաշիվը անհեթեթության հասցնելու և կանոնների հետ խաղալու հետ»:
- Հիմա ներկայացնեմ մի շարք քննարկումներ, որտեղ իմ հոդվածների կամ իմ կողմից բարելավված հոդվածների վերաբերյալ քննարկում է բացում TonJ-ը՝ 1, 2, 3, 4 և էլի շատ-շատ օրինակներ իմ, SilViePink-ի, Angel X-ի և Armiiik-ի քննարկումներոմ։ Հիմա այլ օրինակներ «Շաբաթվա հոդված» բաժնից՝ 1, 2 և 3։
- Հիմա ներկայացրածիս նպատակը՝ ես չգիտեմ «մասնակցի հետապնդումը» ոնց է որոշվում և ինձ թվում է ավելի լավ է այդ գործընթացը թողնել ադմինների վրա։ Վերոնշյալ բովանդակությամբ ես փորձել եմ հասկանալ, արդյո՞ք սա մասնակցի հետապնդում է՝ այս դեպքում հենց իմ վերաբերյալ, թե ուղղակի կատարում է իր գործունեությունը որպես խմբագիր։ Եթե այո, ապա կուզենայի նաև հասկանալ պատճառը, քանի որ ես TonJ մասնակցի հետ ոչ իրական կյանքում, ոչ Վիքիպեդիայի հարթակից դուրս երբեք չեմ շփվել։ Նախորոք ասեմ, որ քանի որ ես տեղյակ չեմ հետապնդումների առումով կանոնակարգին (եթե այդպիսինը գոյություն ունի), ես շատ հանգիստ ընդունելու եմ և ճիշտ եմ համարելու ադմինների ցանկացած պատճառաբանված որոշումն այս հարցի վերաբերյալ։ Արդյունավետ և հաճելի խմբագրումներ ձեզ՝ TheBabushka (քննարկում) 14:08, 30 Մայիսի 2020 (UTC)։
- TheBabushka, գովելի է Ձեր կառուցողական մոտեցումները, քննարկումներին մասնակցելու պատրաստակամությունը և սովորելու և դրանով իրավագիտակից վիքիպեդիացի դառնալու մղումները: Գովելի է, և ես պատրաստակամ եմ օգնել Ձեզ ցանկացած բարդ հարցում: Իսկ Ձեր հարցին թույլ տվեք պատասխանել քիչ ավելի ուշ, քանի որ ներկայացրել եք հսկայական նյութ, որն ուսումնասիրման կարիք ունի:--∑ίγμα (քնն.) 14:23, 30 Մայիսի 2020 (UTC)
- Հարգելի ∑ίγμα, իսկ որոշման մասին հայտնելու եք միայն մասնակցի՞ն, թե ընդհանուր քննարկման տակ։ --TheBabushka (քննարկում) 22:16, 1 Հունիսի 2020 (UTC)
- TheBabushka ջան, Դուք անպայման տեղյակ կլինեք:--∑ίγμα (քնն.) 20:19, 2 Հունիսի 2020 (UTC)
- Հարգելի ∑ίγμα, իսկ որոշման մասին հայտնելու եք միայն մասնակցի՞ն, թե ընդհանուր քննարկման տակ։ --TheBabushka (քննարկում) 22:16, 1 Հունիսի 2020 (UTC)
- TheBabushka, գովելի է Ձեր կառուցողական մոտեցումները, քննարկումներին մասնակցելու պատրաստակամությունը և սովորելու և դրանով իրավագիտակից վիքիպեդիացի դառնալու մղումները: Գովելի է, և ես պատրաստակամ եմ օգնել Ձեզ ցանկացած բարդ հարցում: Իսկ Ձեր հարցին թույլ տվեք պատասխանել քիչ ավելի ուշ, քանի որ ներկայացրել եք հսկայական նյութ, որն ուսումնասիրման կարիք ունի:--∑ίγμα (քնն.) 14:23, 30 Մայիսի 2020 (UTC)
- Կարծիք կամ եզրահանգում
TheBabushka ջան, նայեցի Ձեր բերած փաստարկները: Նախ ասեմ, որ Հայերեն Վիքիպեդիայում դեռևս չկա մասնակիցների հետապնդման մասին կանոնակարգ, բայց խոստանում եմ մոտ ժամանակներս ձեռնամուխ լինել կանոնակարգի թարգմանությանը և համայնքի քննարկմանը ներկայացնելուն: Ընդհանուր առմամբ առաջարկում եմ այս պահին առաջնորդվել այն փաստով, որ TonJն ունեցել է լավ ձգտումներ, որոնք նպատակաուղղված են մեր հանրագիտարանի բարելավմանը: Բայց... ուսումնասիրելով Ձեր ներկայացրած քննարկումների հղումները նկատեցի հետաքրքիր օրինաչափություն. բոլոր քննարկումներում TonJը չի պատասխանել Ձեր հարցերին՝ ի՛նչ սխալների պատճառով է պիտակել հոդվածը, այս դեպքում անգամ փորձել է խուսափողական և հակադարձ հարցով շրջանցել պատասխանելուց, իսկ Angel X-ի հոդվածների պարագայում, ի հակառակ նախորդ դեպքերի, տվել է հանգամանալից և բավականին ծավալուն պարզաբանումներ՝ հիմնավորելով պիտակումը: Իսկ մյուս դեպքերում մասնակիցն ուղղակի չի արձագանքել պիտակումներին, ուստի համարում ենք, որ համաձայն է պիտակման հետ:
Ելնելով վերոնշյալից՝ հորդորում եմ TonJ-ին հետագայում ևս հավատարիմ մնալ մասնակիցներին իրենց սխալները գոնե մասնակի մատնանշելու գործելաոճին և չանտեսել մասնակիցների՝ իրեն ուղղված հարցերը: Վստահ եմ՝ այդ քննարկումների արդյունքում կձևավորվի ավելի կուռ համագործակցություն: Հուսամ` պատասխանս սպառիչ էր բոլոր կողմերի համար: Բոլորիս մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--∑ίγμα (քնն.) 22:29, 4 Հունիսի 2020 (UTC)
- Ինչպես արդեն ասել էի, ես շատ հանգիստ ընդունելու եմ և ճիշտ եմ համարելու ադմինների ցանկացած պատճառաբանված որոշումն այս հարցի վերաբերյալ։ Շնորհակալություն --TheBabushka (քննարկում) 11:07, 5 Հունիսի 2020 (UTC)
- Առաջարկ
Առաջարկում եմ նախագծում ցանկացած քննարկման կողմերին առաջնորդվել այս սկզբունքներով․ յուրաքանչյուր պլանավորվող գործողությունից առաջ ինքներս պատասխանենք 2 հարցի՝
1. արդյո՞ք իմ այդ գործողությունը ավելի շատ օգուտ կտա նախագծին, թե՝ ավելի շատ վնաս։
2. անձնապես ինչ կտա դա ինձ (արդյո՞ք ես չեմ ուզում դրանով իմ առավելությունն ընդգծել որևէ մասնակցի կամ իրական կյանքում այդ խմբագրի նկատմամբ: Եթե այո, ապա միգուցե չանեմ)։
Այս հարցերը կարող են տալ և՛ ենթադրաբար միտումնավոր պիտակումներ դնողները, և՛ այդ պիտակումների համար մասնակիցներին արգելափակում պահանջողները։ Օրինակ․ նախագծին ավելի՞ շատ օգնած կլինեմ, եթե մասնակցին ցույց տամ իր կրկնվող սխալները, որն ավելի քիչ ժամանակ կխլի և հետագա խմբագրման համար առավել արդյունավետ կլինի, թե որ իր բոլոր հոդվածները պիտակեմ։ Կամ․ արդյո՞ք նախագիծը կշահի, եթե հասնեմ նրա ամենաարդյունավետ մասնակիցներից առնվազն մեկի արգելափակմանը (այս քննարկում/քվեարկության)։ Հավատացած եմ, որ այս սկզբունքի կիրառումը կօգնի բոլորիս առավել արդյունավետ դարձնել մեր խմբագրական պրոցեսը։ Եղեք առողջ։--Ավետիսյան91 (քննարկում) 05:17, 5 Հունիսի 2020 (UTC)
- Իհարկե համաձայն եմ ձեր հետ։ Սակայն ամենաարդյունավետ մասնակիցները նույնպես պետք է հասկանան, որ այդ ակտիվությունը դեռ անպատժություն չի ապահովում։ (Այս տողի վերաբերյալ՝ «արդյո՞ք նախագիծը կշահի, եթե հասնեմ նրա ամենաարդյունավետ մասնակիցներից առնվազն մեկի արգելափակմանը»)։ --TheBabushka (քննարկում) 12:24, 6 Հունիսի 2020 (UTC)
- Հարգելի @TheBabushka, իհարկե, Հայերեն Վիքիպեդիայում արտոնյալներ չկան, յուրաքանչյուր մասնակից ունի միևնույն իրավունքները և դրա շրջանակներում միևնույն պատասխանատավության աստիճանը։ --Ավետիսյան91 (քննարկում) 19:12, 7 Հունիսի 2020 (UTC)
Նոր քվեարկություն՝ «Կեսարի քաղաքացիական պատերազմ»
Հարգելի՛ վիքիհամայնք, «Կեսարի քաղաքացիական պատերազմ» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։ Այն անցել է գնահատման փուլ, որտեղ մասնակիցների ներկայացրած կարծիքների հիման վրա բարելավվել է։ Այն համապատասխանում է «Ընտրյալ հոդված»-ի բոլոր չափանիշներին։ Խնդրում եմ քնվեարկության ժամանակ առաջնորդվել սույն կանոնակարգով։ Հուսով եմ՝ քվեարկության փուլը աշխույժ կընթանա։ Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ։ --Նուբեռելլա 💬 15:43, 1 Հունիսի 2020 (UTC)
Նոր նախագծի առաջարկ
Հարգելի խմբագիրներ, Վիքիպեդիայի գլխավոր առանձնահատկությունը և տարբերությունը տպագիր և առցանց այլ հանրագիտարաններից նրա անընդհատ թարմացվող լինելն է, բայց շատ հաճախ մենք միայն ուշադրություն ենք դարձնում այս կամ այն թեմայի առկայությանը, դրա համալրմանը և անտեսում ժամանակի ընթացքում տեղեկատվության թարմացմանը։
Վիքիմեդիա Հայաստանը առաջարկում է նոր «Թարմացնենք Վիքիպեդիան» նախագիծ։ Այն հնարավորություն կտա տարիներ առաջ գրված հոդվածներն արդիականացնել և շարունակաբար զարգացնել։
Նախագիծը կընթանա մի քանի փուլով։ Առաջին փուլը նվիրված կլինի 2013-2014 թվականներին ստեղծված հոդվածներին։ Այդ ժամանակահատվածում հիմնական աշխատանքը տարվել է Հայկական Սովետական Հանրագիտարանի նյութերի հետ։ Միասին վերընթերցենք, բարելավենք ու թարմացնենք այդ տարիներին գրված հոդվածները։
Կարծիքներ ու առաջարկներ կա՞ն։--Mher (WMAM) (քննարկում) 06:54, 5 Հունիսի 2020 (UTC)
- Կողմ
- Կողմ եմ նախագծին։ Հաճախ եմ մտածել այս թեմայի շուրջ, սակայն ինքս նմանատիպ հոդվածները, ինչքան էլ ցանկանամ, չեմ կարող բարելավել։ Միասնական ուժերով հնարավոր կլինի ցանկությունն իրականություն դարձնել։ Նախագծի վերաբերյալ նոր գաղափարների շուրջ կմտածեմ և, եթե հետաքրքիր մտքեր ծագեն, կառաջարկեմ։ Նաև կփորձեմ ակտիվորեն մասնակցել։ --Daughter of Billie (քննարկում) 18:05, 5 Հունիսի 2020 (UTC)
- Միանշանակ Կողմ եմ նախագծին, քանի որ մեծ քանակով հոդվածներ կան (հատկապես կինոյի և երաժշտության մասին), որ թարմացման և բարելավման կարիք ունեն։ --TheBabushka (քննարկում) 12:19, 6 Հունիսի 2020 (UTC)
- Կողմ եմ, արդյունավետ նախագիծ կլինի։--Գևորգ💬 19:19, 7 Հունիսի 2020 (UTC)
Ոչ ազատ պատկերների անվանումներ
Ժողովուրդ ջան, բարի օր։ Ուզում եմ անհասկանալի անուն ունեցող մեր բոլոր ոչ ազատ պատկերները անվանափոխել (օրինակ՝ «Պատկեր:42a4253cafe9c7781402c33e580ee53f12 resize 3000x3000 same promodj 9d1dba.jpg»-ից «Պատկեր:Плакала (երգ, KAZKA).jpg»)։ Քանի որ մեր բոլոր ոչ ազատ պատկերները օգտագործվում են միայն մեկ հոդվածում, կարող ենք որպես պատկերի անվանում ընտրել այդ հոդվածի անվանումը: Այսինքն պատկերը և օգտագործվող հոդվածը կունենան նույն անվանումը։ Քանի որ ծավալը մեծ է, պետք է օգտագործեմ որոշ ավտոմատ գործիքներ, բայց իմ հաշվով, ոչ թե բոտի (միայն ադմիններն են կարող պատկեր անվանափոխել)։ Եթե դեմ չեք, հուլիսին կսկսեմ անվանափոխությունները։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:46, 7 Հունիսի 2020 (UTC)
- Կողմ եմ ԱշոտՏՆՂ ջան: --Valen1988 (քննարկում) 11:49, 7 Հունիսի 2020 (UTC)
- Իհարկե օգտագործիր, Աշոտ ջան։ --ջեօ (✡) 11:57, 7 Հունիսի 2020 (UTC)
- Կողմ եմ: --Daughter of Billie (քննարկում) 12:56, 7 Հունիսի 2020 (UTC)
- Կողմ եմ, իսկ ստուգել, թե այդ նկարի ազատ տարբերակը հայտնվել է արդեն վիքիպահեստում կամ ասենք երկու ոչ ազատ պատկերի առկայությունը մեկ հոդվածում կարո՞ղ ենք։--BekoՔննարկում 13:01, 7 Հունիսի 2020 (UTC)
- Beko ջան, մի քանի ոչ ազատ պատկեր ունեցող հոդվածները այստեղ, մի քանի անգամ օգտագործվող ոչ ազատ պատկերները այստեղ։ Պահեստում ազատ տարբերակը ինչքան հիշում եմ Սպասարկող:ListDuplicatedFiles էջում կար, բայց վստահ չեմ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:47, 7 Հունիսի 2020 (UTC)
- Կողմ եմ: --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 20:46, 7 Հունիսի 2020 (UTC)
- Կողմ, մանավանդ պատկերների բեռնման էջում էլ է նշված տրված ձևաչափի անթույլատրելիությունը:--∑ίγμα (քնն.) 07:44, 8 Հունիսի 2020 (UTC)
- Կողմ եմ, նկարների անվանափոխմանը, քանի որ այդպես «պարզություն» կմցվի պատկերների դաշտում։ Կողմ եմ տվյալ հոդվածի վերնագրով անվանափոխմանը։--Գարդմանահայ (քննարկում) 10:23, 9 Հունիսի 2020 (UTC)
Urgent Help
Please help us translate the text (in bold) to your language Join WPWP Campaign to improve Wikipedia articles with photos and win a prize. Thanks for your help. T Cells (քննարկում) 19:17, 7 Հունիսի 2020 (UTC)
I think this will be better: Վիքիպեդիայում հոդվածները նկարներով բարելավելու համար միացի'ր WPWP արշավին և շահի'ր մրցանակ:--Նուբեռելլա 💬 19:28, 7 Հունիսի 2020 (UTC)
- For most correct translation possible, could you please provide context. Do we want people to take/upload photos or just add existing ones to articles? --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 20:45, 7 Հունիսի 2020 (UTC)
Կողփեք https հղումների վրա
Հարգելի հայեր, ի՞նչ էք մտածում https հղումների մոտ կողփեքը չցուցադրելու մասին։ Անգլերեն վիքիպեդիան այլևս կողփեք ցույց չի տալիս և դա հեշտությամբ անջատվում է։ -Սահակ (քննարկում) 21:48, 7 Հունիսի 2020 (UTC)
- Ինձ թվում է՝ դա հավելյալ ապահովություն է։--Նուբեռելլա 💬 05:45, 8 Հունիսի 2020 (UTC)
- Զգուշավոր կողմ։ Քանի որ https-ը արդեն դառնում է նորմ, իսկ ոչ նորմալը չգաղտնագրված http-ն գուցե իրոք արժի փոխել, https-ին դնելով այն պատկերակը, որը դրվում է արտաքին հղումների մոտ: Հավելյալ տարբերակ, որը Գաջեթով էլ կլինի անել՝ http-ի հղումների մոտ էլ դնելով բաց կողպեք, կամ կողպեք որի վրա խաչ է քաշված (բայց ոչ վառ, ուշադրություն շեղող գույնի խաչ, որից դիտարկիչներն են օգտվում)։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 06:49, 8 Հունիսի 2020 (UTC)
- Կողմ եմ, որ կողպեքի պատկերը փոխվի, սակայն դեմ եմ ընդհանրապես ոչ մի նշան/պատկեր չդնելուն այն պատճառաբանությամբ, որ պատկերով արագ ընկալելի է, թե ինչպիսի հղում է (ներքին, թե արտաքին)։ Իսկ կողպեքի պատկերի հեռացմանը կողմ եմ, քանի որ գոնե ինձ համար անհասկանալի է, թե ինչ է այն հուշում ընթերցողին, ի՞նչն է փակ, որ կողպեքի նշան է դրված։ --Գարդմանահայ (քննարկում) 10:19, 9 Հունիսի 2020 (UTC)
- Ինձ թվում է պետք է անել երկու փուլով։ Առաջին փուլում հեռացնել կողպեքը և փոխարինել նույն նշանով որը հիմա օգտագործվում է http արտաքին հղումների համար։ Այսպես հնարավոր կլինի տարբերել ներքին և արտաքին հղումները, բայց http և https հղումները նույն պատկերը կունենան։ Երկրորդ փուլում, երբ https դառնա էլ ավելի տարածված, կարելի է դնել բաց կողփեքի նշանը http հղումների վրա, որը նշանակում է որ այդ կայքի հետ կապը կոդավորված չի։ -Սահակ (քննարկում) 23:32, 11 Հունիսի 2020 (UTC)
Նոր գնահատում՝ «Սիքստինյան կապելլայի որմնանկարների ցանկ»
Հարգելի՛ վիքիհամայնք, Ձեր գնահատմանն եմ ներկայացնում «Համաշխարհային ժառանգություն» նախագծի ընթացքում ստեղծված Սիքստինյան կապելլայի որմնանկարների ցանկը: Խնդրում եմ հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում: Կանխավ շնորհակալություն։--Soghomon Matevosyan (քննարկում) 19:04, 8 Հունիսի 2020 (UTC)
SVG ֆայլերի թարգմանության հայտեր
Համայնք ջան, որոշեցի մի բանով էլ ես օգտակար լինել, եթե պետք կլինի SVG ֆայլեր թարգմանել, սակայն դուք դա չեք կարողանա, ապա ես (կամ այլ ցանկացողներ նույնպես) կարող եմ այն թարգմանել անգլերենից (կփորձեմ նաև ռուսերենից)։ Հայտերը կարող եք ներկայացնել այստեղ։ Եթե թարգմանության հարցում ինչ-որ օգնություն պետք գա, ստիպված եմ լինելու դիմել հայտը ներկայացնողին։ Հուսով եմ օգտակար կլինի։--Նուբեռելլա 💬 16:33, 14 Հունիսի 2020 (UTC)
- Ողջունում եմ նախաձեռնությունդ, @Nooberella ջան։ Շնորհակալ եմ։--Ավետիսյան91 (քննարկում) 18:46, 14 Հունիսի 2020 (UTC)
- Շնորհակալ եմ շատ, Ավետիսյան91 ջան։ --Նուբեռելլա 💬 18:57, 14 Հունիսի 2020 (UTC)
- Շնորհակալություն--Հայկ (արաբագետ) 19:23, 14 Հունիսի 2020 (UTC)
- Շնորհակալ եմ շատ, Ավետիսյան91 ջան։ --Նուբեռելլա 💬 18:57, 14 Հունիսի 2020 (UTC)
Մատենագիտություն/գրականություն
Հարգելիներս, կա՞ արդյոք իմաստ տոննաներով գրականություն կամ մատենագիտություն copy/paste անել այստեղ: Նաև երկմտում եմ՝ արժե՞ դրանք թարգմանել, թե՞ ոչ: Ես կողմ եմ չթարգմանելուն, բայց դեմ եմ անիմաստ ավելացնելուն: Ի՞նչ եք կարծում:--TonJ (քննարկում) 18:37, 16 Հունիսի 2020 (UTC)
- Այստեղ մենք ինքներս մեզ պետք է հարց տանք, որքանով է տվյալ գրականությունը օգուտ բերում ընթերցողին։ Եթե ընթերցողը ցանկանում է թեմայի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն, ապա գրականությունը շատ կօգնի, սակայն պետք չէ չափն անցնել և հոդվածի ծավալը միայն մեծացնելու նպատակով գրականության մասը անիմաստ ծանրաբեռնել։--Սամվելքննարկում 05:05, 17 Հունիսի 2020 (UTC)
- Գրել օտարալեզու մատենագիտությունը իմաստ ունի եթե թեման նկարագրված չի հայերեն աղբյուրներում։ Ընթեցողը ավելի արագ գտելու է օտարալեզու գրականությունը համապատասխան վիքիյում։ Մատենագիտությունը չի թարգմանվում, միայն նշում ենք լեզուն փակագծերում։ - Kareyac (քննարկում) 05:44, 17 Հունիսի 2020 (UTC)
- Ես էլ եմ կարծում, որ թագմանելու կարիք չկա։ Պատճենելիս էլ կարելի է սեղմագրել՝ պահպանելով միայն առաջնային կարևորության ինֆորմացիան։--Ավետիսյան91 (քննարկում) 14:03, 17 Հունիսի 2020 (UTC)
- Թարգմանելու կարիք չկա, բայց ցանկալի է, որ յուրաքանչյուր վերնագրի կողքը դրվի լեզվի կաղապարը։ Ինչ վերաբերվում է արժենալուն, ապա շատ անգամ դնում են ծավալ մեծացնելու համար։ Փոքր տեքստային մասի հետ հսկայական գրականության ցանկ ցանկալի չէ, ուրիշ բան, որ մեծ տեքստ է, բազմաթիվ մանրամասներով և հարուստ գրականության ցանկ։ Սա իհարկե հոդվածի հերոսի ստեղծագործությունների ցանկի մասին չէ, թեև դա էլ եթե շատ երկար է, ապա կարող է առանձին ցանկ-հոդված ստեղծվել։--BekoՔննարկում 15:44, 17 Հունիսի 2020 (UTC)
- Որևէ ոլորտի հետազոտմամբ զբաղվող մարդու համար մատենագրությունն ուղղակի օդ ու ջուր է։ Իսկ դրանով ավելորդ ծավալ հաղորդելը իհարկե ողջունելի չէ, թեպետ չգիտեմ ինչքանով կամ ինչ չափանիշներով կարելի է վերահսկել երևույթը։--A.arpi.a (քննարկում) 18:23, 17 Հունիսի 2020 (UTC)
- @A.arpi.a ջան, եթե դեպքերը շատ են, կարծում եմ՝ փորձառու խմբագիրներիցս է տարածվում։ Կարելի է պարզապես յուրաքանչյուրիցս հարցնողին ասենք, որ թարգմանել պարտադիր չէ, ծանրաբեռնել էլ պետք չէ։ Նման շատ դեպքեր ունեցող մասնակիցներից մի երկուսին էլ քննարկման էջում ծանուցենք այս քննարկման մասին։ Օրինակ վերջերս իմացա, որ նորեկներին խմբագրել սովորեցնող մեկն ասում է թարգմանեք։ --Ավետիսյան91 (քննարկում) 18:33, 17 Հունիսի 2020 (UTC)
- Ավետիսյան91 ջան, թարգմանելու հրահանգը միգուցե այս պարագայում անտեղյակության դրսևորում է, որը «հանցագործություն» չէ, իսկ վերոնշյալ արարքներ մի քանի տարվա, ծանուցված խմբագիրներն էլ են անում։ Ցավոք սրտի, միայն ինձ ու իմ սովորեցրածի համար եմ պատասխանատու, յուրաքանչյուրի հասկացողությունն ու պատասխանատվությունն իր վրա է։ --A.arpi.a (քննարկում) 20:34, 17 Հունիսի 2020 (UTC)
- @A.arpi.a ջան, եթե դեպքերը շատ են, կարծում եմ՝ փորձառու խմբագիրներիցս է տարածվում։ Կարելի է պարզապես յուրաքանչյուրիցս հարցնողին ասենք, որ թարգմանել պարտադիր չէ, ծանրաբեռնել էլ պետք չէ։ Նման շատ դեպքեր ունեցող մասնակիցներից մի երկուսին էլ քննարկման էջում ծանուցենք այս քննարկման մասին։ Օրինակ վերջերս իմացա, որ նորեկներին խմբագրել սովորեցնող մեկն ասում է թարգմանեք։ --Ավետիսյան91 (քննարկում) 18:33, 17 Հունիսի 2020 (UTC)
- Նշենք, որ չթարգմանելը վերաբերում է միայն մատենագիտութանն ու գրականությանը, իսկ ստեղծագործությունների ու գրքերի ցանկերը թարգմանելը ցանկալի է կամ պարտադիր, ի տարբերություն երգերի վերնագրերի, ֆիլմերի ու գրքերի վերնագրերը թարգմանում ենք։--Voskanyan (քննարկում) 05:41, 18 Հունիսի 2020 (UTC)
Բոտի հեռացման դիմում (MusikyanBot)
Բարի օր, ժողովուրդ ջան։ Խնդրում եմ ցանկության դեպքում մասնակցել MusikyanBot-ի բոտի դրոշակի հեռացման քննարկմանը/քվեարկությանը։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:04, 17 Հունիսի 2020 (UTC)
Editing news 2020 #2
Read this in another language • Subscription list for this multilingual newsletter
This issue of the Editing newsletter includes information the Talk pages project, an effort to help contributors communicate on wiki more easily.
- Reply tool: This is available as a Beta Feature at the four partner wikis (Arabic, Dutch, French, and Hungarian Wikipedias). The Beta Feature is called "Քննարկման գործիքներ". The Beta Feature will get new features soon. The new features include writing comments in a new visual editing mode and pinging other users by typing
@
. You can test the new features on the Beta Cluster now. Some other wikis will have a chance to try the Beta Feature in the coming months. - New requirements for user signatures: Soon, users will not be able to save invalid custom signatures in Սպասարկող:Preferences. This will reduce signature spoofing, prevent page corruption, and make new talk page tools more reliable. Most editors will not be affected.
- New discussion tool: The Editing team is beginning work on a simpler process for starting new discussions. You can see the initial design on the project page.
- Research on the use of talk pages: The Editing team worked with the Wikimedia research team to study how talk pages help editors improve articles. We learned that new editors who use talk pages make more edits to the main namespace than new editors who don't use talk pages.
20:33, 17 Հունիսի 2020 (UTC)
Հոդվածի ջնջմանը հանգեցնող պիտակների տեղադրում
Բարև Ձեզ, հարգելի մասնակիցներ։ Հաշվի առնելով այն, որ այս պահին ադմինների տախտակում մի քանի քննարկումներ կան այս թեմայով (հղում) և այն, որ խնդիրները ճիշտ լուծելու հստակ կանոնակարգային կետեր չունենք, առաջարկում եմ քննարկել այս հարցը և արդյունքները ամրագրել կանոնակարգում։ Ցավոք չունեմ կանոնակարգի նախնական տարբերակ, բայց հույս ունեմ՝ միասին Վիքիպեդիայի զարգացմանը նպաստող տարբերակ կմշակենք։ Ուրեմն այսպես, ի տարբերություն ուրիշ շատ հայտնի վիքիների, Հայերեն Վիքիպեդիայում այս պահին նոր գրվող հոդվածների զգալի մասը (առնվազն 100000 հոդված, իսկ այս տարի ստեղծված 10206 հոդվածներից 8345-ը[1], կամ 81%) թարգմանվում է այլ լեզվից։ Ցավոք, որակյալ թարգմանություն անելը չափազանց բարդ խնդիր է, հատկապես երբ թարգմանություն անողը փորձ չունի կամ ծանոթ չէ թեմային։ Սա նշանակում է, որ այս խնդիրը մեզ միշտ հետևելու է և մենք դժվար թե լուծում գտնենք անգլերեն կամ ռուսերեն Վիքիպեդիաների կանոնակարգերում։ Խնդրի հետ առնչվող մասնակիցները, ինչքան հասկացա, ունեն հետևյալ նպատակները՝ շարժմանը նոր միացող մասնակիցներին չվանել և ավելի չվատացնել Հայերեն Վիքիպեդիայի հեղինակությունը/որակը։ Այս նպատակները ծայրահեղ դեպքերում, ցավոք, կարող են հակասել իրար։ Խնդրում եմ առանց քննարկումը քվեարկության վերածելու կամ մասնակիցներին հետապնդության մեջ մեղադրելու (եթե հետապնդում կա, խնդրում եմ հղումներով ապացուցեք դա ադմինների տախտակում, ոչ այստեղ), փաստերով ու տրամաբանված դատողություններով քննարկել ու գտնել նպատակահարմար ոսկե միջինը։ Ունենք երեք հիմնական հարց․
- Ո՞վ կարող է հոդվածը պիտակել/տեղափոխել
- Ո՞ր դեպքերում է պետք պիտակել/տեղափոխել
- Ի՞նչ է արվում պիտակելուց/անվանափոխելուց հետո
--ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:07, 17 Հունիսի 2020 (UTC)
- Հարգելի Աշոտ, հետաքրքիր քննարկում եք բացել, փորձեմ ներկայացնել իմ կարծիքը ։ԴԴԴ։ Իսկ եթե լուրջ, հերթով գրեմ կետերի վերաբերյալ իմ կարծիքը։
- Ես գտնում եմ, որ ցանկացած մասնակից կարող է լուրջ («լուրջ»-ի սահմանումը կփորձենք միասին գտնել երկրորդ կետում) թերություններով հոդված գտնելու դեպքում պիտակել կամ տեղափոխել հոդվածը, բայց, քանի որ փաստացի ջնջողը ադմինն է, հետևաբար ադմինը պարտավոր է ստուգել պիտակի կամ տեղափոխման նպատակահարմարությունը։ Եթե մենք շեշտում ենք, որ ադմինը պարտավոր է ստուգել հոդվածի որակը ջնջելուց առաջ, ազատվում ենք այն խնդրից, որ ոչ ադմին մասնակիցները անուղղակի ձևով կարողանում են հոդված ջնջել։ Չադմին մասնակիցներին այս հնարավորությունը տալով մենք ոչ միայն կանոնակարգի տրամաբանական սխալ չենք անում, այլև ադմիններից բացի հոդվածի որակի ստուգման երկորրդ ֆիլտրն ենք ավելացնում, ինչը պետք է որ օգտակար լինի։ Բացի դա, կան բնագավառներ, որոնցից ոչ մի ադմին գրեթե ոչ մի բան չի հասկանում, իսկ այլ մասնակիցները կարող են այդ բացը լրացնել (անկեղծ ասած, մյուս ադմինների գիտելիքները չեմ «չափել», բայց ողջամիտ ենթադրություն է, որ աշխարհի բոլոր բնագավառներին չենք տիրապետում ։Ճ)։
- Սա հավանաբար ամենաբարդ խնդիրն է, որովհետև կա՛մ սուբյեկտիվ մաս ունի, կա՛մ լեզուն չափազանց բարդ օրգանիզմ է մի քանի կանոնակարգային կետով բոլոր սցենարները ձևակերպելու համար (հեշտ լիներ վաղուց թարգմանությունները մեր փոխարեն Google Translate-ն էր անելու ։Դ), կա՛մ հարցը շատ մասնագիտական է հասարակ մահկանացուներիս համար։ Ես խիստ կասկածում եմ, որ այս մասով հստակ չափանիշներ կարող ենք մշակել և պետք է շարժվենք առողջ բանականությամբ, բայց որպես կառավարման միջոց առաջարկում եմ հետևյալ տարբերակը․ տեղափոխող մասնակիցը պահանջի դեպքում պարտավոր է կարճ բացատրել տեղափոխության պատճառները (հավանաբար օրինակներով), եթե երկու-երեք նամակից հետո մասնակիցները լեզու չեն գտնում (մեկն ա ասում զիբիլ ես գրել, մյուսն էլ թե բա Չարենցը գլուխը պատովն ա տվել :Դ), իրավիճակը ուղղակի համարում ենք խմբագրային պատերազմ ու լուծումը թողնում ենք ադմիններին։
- Այս մասը երևի թե ամենաոչկոնֆլիկտայինն է։ Առաջարկում եմ ունենալ ծանուցման կաղապարների մի քանի տարբերակ․ օրինակ՝ «բարի», «չեզոք» և «չար»։ Նորեկ և/կամ առաջընթաց ցույց տվող մասնակիցներին ուղարկել «բարի» տարբերակը, որտեղ պաշտոնական խիստ տեքստի ու արգելափակման սպառնալիքների փոխարեն շնորհակալություն կհայտնենք նախագծին միանալու համար, խորհուրդ կտանք չհիասթափվել և համարձակ լինել, շարունակական լինելու դեպքում նոր կարելի է ավելի խսիտ մոտենալ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:07, 17 Հունիսի 2020 (UTC)
- Հ․Գ․ (ոչ այդքան լուրջ) Ժողովուրդ, էսքան թվեր/պատճառներ եմ գրել, լուրջ կնեղանամ, եթե գաք մի հատ {{կողմ}} կամ {{դեմ}} կաղապար դնեք ու գրեք, որ այդպես եք կարծում, որովհետև դա ձեր կարծիքն է ։Դ։ Հիշեցնեմ, որ եթե ձեր «Ես կարծում եմ, որ․․․» նախադասությունը «որովհետև» չունի, ուրեմն դուք փաստացի էլի քվեարկում եք, ոչ թե քննարկում ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:07, 17 Հունիսի 2020 (UTC)
- Մի քանի հարց՝
- Ինչպե՞ս է վերահսկվելու հոդվածների տեղափոխումը, տեխնիկապես հնարավո՞ր է դրանք գտնել ինչ-որ կատեգորիայում, կամ դա ավելի չի՞ բարդացնում աշխատանքը։
- Ի՞նչ են լինելու հետագայում ստեղծված հարյուրավոր կամ հազարավոր ավազարկղերը, եթե մասնակիցը մոռանա դրանք ջնջման ներկայացնել, արդյո՞ք հիմա մենք կարող ենք արագ ջնջման ներկայացնել այն ավազարկղերը, որոնց հոդվածները վերստեղծվել են։
- Անգամ եթե հարավոր չէ ապացուցել, որ եղել են նման դեպքեր, բայց եթե ապագայի համար ենթադրենք, որ մասնակիցներ սկսեն անհիմն տեղափոխել հոդվածները, ինչպե՞ս է վերահսկվելու։ Հավանաբար պետք է շատ խիստ չափանիշներ սահմանել, որովհետև ընդհանուր առմամբ տեղափոխելը հավասարվում է հոդվածը ջնջելուն, իսկ արագ ջնջման ենթակա են միայն շատ վատ հոդվածները։--Voskanyan (քննարկում) 05:57, 18 Հունիսի 2020 (UTC)
- Ես առաջարկում եմ նոր կանոնակարգ չհորինել, ամեն կոնկրետ պիտակման կաղապարի փաստաթղթեր մասում մշակել կաղապարի օգտագործման կանոնները (ով կարող է տեղադրել, երբ տեղադրել, ինչպես տեղադրել և այլն), ինչպես օրինակ առաջարկել եմ ՎԹ1 կաղապարի փաստաթղթի մասում։ Voskanyan-ի հարցին, ով պետք է վերահսկի, պատասխանեմ-յուրաքանչյուր ոք կարող է վերահսկել գործընթացը՝ խախտումներ արձանագրելու դեպքում դիմի ադմինիստրատորներին։--Սամվելքննարկում 06:13, 18 Հունիսի 2020 (UTC)
- ԱշոտՏՆՂ ջան, իմ կարծիքով հատկապես ջնջման ներկայացվող պիտակները անհրաժեշտ է, որ միայն ադմինները տեղադրեն: Եթե խմբագիրը անհանգստանում է հոդվածի որակով, ապա առաջարկում եմ ստեղծել ԱՏ-ում նոր հարթակ, որտեղ կտեղադրվեն այդ հոդվածները ադմինների ուշադրությունը գրավելու համար, որով կհեշտացնեն նաև նրանց աշխատանքը: Դա նաև հնարավորություն կտա նոր խմբագիրներին չհիասթափվել վիքիպեդիայից:--Soghomon Matevosyan (քննարկում) 06:19, 18 Հունիսի 2020 (UTC)
- Voskanyan ջան, տեխնիկապես հնարավոր է կատեգորիա ավելացնել, բայց այդ ավազարկղերի ցանկը ի՞նչ ենք անելու։ Հետագայում ստեղծված հոդվածները թող մնան ավազարկղում, ի՞նչ խնդիր կա :)։ Կվերահսկենք բոլորս, ինչպես ասաց Սամվելը, բացի դա գրածիս երկրորդ կետը։ Չափանիշներ իմ մտքով չանցավ, դու ի՞նչ կառաջարկես :)։ Սամվել ջան, կանոնակարգ բառը ընտրել եմ զուտ ավելի լավ բառ չգտնելու պատճառով, ներողամիտ եղիր :Ճ ես չեմ պնդում, որ «Վիքիպեդիա» անվանատարածքում առանձին էջ ստեղծենք (փոչաթով բան), բայց «Օգնություն» անվանատարածքի էջում ամփոփ գրելուն դեմ չեմ լինի։ Սողոմոն ջան, ինչո՞ւ միայն ադմինները, խնդրում եմ կարդա գրածիս առաջին կետերը, ես մի քանի առավելություն եմ գտել բոլոր մասնակիցներին այդ հնարավորությունը տալու մեջ, ո՞ր հնարավոր թերություններն են այդ առավելություններին չեզոքացնում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:36, 18 Հունիսի 2020 (UTC)
- Ես ուզում էի առաջարկել, որ որոշ ժամանակ հետո այդ ավազարկղերը ջնջվեն (օրինակ՝ ինչ կարիք կա, որ սխաները մնան, թեկուզ ուրիշ անվանատարածքում, ոչ խմբագիրները կարող են չնկատել տարբերությունը), բայց եթե կարծում եք, որ չեն խանգարում, դեմ չեմ։ Ես չէի գրել, թե ով է վերահսկելու, ես գրել էի՝ քանի որ նման դեպքեր (եթե հաշվի առնենք, որ անգամ չեն եղել) կարող են լինել, նախապես որոշակի չափանիշներ մշակենք, որովհետև եթե իրական կամ թվացյալ հետապնդումների հարցը միշտ շեշտվում է, տեղափոխումներն ավելի լուրջ վեճերի տեղիք կտան, քան պիտակումները։ Փորձը ցույց է տալիս, որ ամեն պիտակումից հետո հարցնում են, թե ինչ սխալ կա, տեղափոխման դեպքում պետք է հստակ նշել, իսկ դրա համար պետք է առանձնացնել պիտակման, տեղափոխման և արագ ջնջման հոդվածների չափանիշներ։ Ամեն դեպքում, մնում եմ այն կարծիքին, որ պետք է նախապատվությունը տալ հոդվածները պիտակելուն, քանի որ եթե ադմինը պետք է մնացած վերահղման էջը ջնջի, դրա փոխարեն կարող է էջը ջնջել կամ տեղափոխել։--Voskanyan (քննարկում) 06:58, 18 Հունիսի 2020 (UTC)
- Ընթերցողների չհասկանալու առումով համաձայն եմ։ Ինչքան հիշում եմ՝ որոնման համակարգերը (Google-ը օրինակ) անտեսում են ավազարկղերը, բայց ամեն դեպքում դրանք ինչ-որ ժամանակ հետո ջնջելուն կողմ եմ (կարող ենք ասենք վեց ամիս կամ ավել չխմբագրված ավազարկղերը (հոդված պարունակող) ջնջել, այսինքն նախ մասնակցի քննարկման էջում գրել, եթե դեմ չի կամ չի արձագանքում, ուրեմն ջնջեք), բայց սա առանձին քննարկման թեմա է, որովհետև ավազարկղերում առանց տեղափոխելու էլ կարող են կիսագրված հոդվածներ լինել ու մնալ։ Ես համաձայն եմ չափանիշներին, ուղղակի չեմ պատկերացնում՝ ոնց ենք հստակ չափանիշներ գրելու, բայց բաց եմ առաջարկները քննարկելուն։ Գիտեմ, որ հարց միշտ լինում է, դրա համար էլ առաջարկում եմ հարցին պատասխանելու մասը պարտադրել։ Առանձնապես տարբերություն չեմ տեսնում, եթե պիտակելուց հետո ադմինը պետք է նույն տեղափոխելու գործողությունը անի, ուղղակի այս դեպքում մասնակցի հետ անմիջական շփվում է պիտակողը, որը հավանաբար ադմինից ավելի լավ տեղյալ կլինի հոդվածի թերությունների մասին։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:18, 18 Հունիսի 2020 (UTC)
- Ես ուզում էի առաջարկել, որ որոշ ժամանակ հետո այդ ավազարկղերը ջնջվեն (օրինակ՝ ինչ կարիք կա, որ սխաները մնան, թեկուզ ուրիշ անվանատարածքում, ոչ խմբագիրները կարող են չնկատել տարբերությունը), բայց եթե կարծում եք, որ չեն խանգարում, դեմ չեմ։ Ես չէի գրել, թե ով է վերահսկելու, ես գրել էի՝ քանի որ նման դեպքեր (եթե հաշվի առնենք, որ անգամ չեն եղել) կարող են լինել, նախապես որոշակի չափանիշներ մշակենք, որովհետև եթե իրական կամ թվացյալ հետապնդումների հարցը միշտ շեշտվում է, տեղափոխումներն ավելի լուրջ վեճերի տեղիք կտան, քան պիտակումները։ Փորձը ցույց է տալիս, որ ամեն պիտակումից հետո հարցնում են, թե ինչ սխալ կա, տեղափոխման դեպքում պետք է հստակ նշել, իսկ դրա համար պետք է առանձնացնել պիտակման, տեղափոխման և արագ ջնջման հոդվածների չափանիշներ։ Ամեն դեպքում, մնում եմ այն կարծիքին, որ պետք է նախապատվությունը տալ հոդվածները պիտակելուն, քանի որ եթե ադմինը պետք է մնացած վերահղման էջը ջնջի, դրա փոխարեն կարող է էջը ջնջել կամ տեղափոխել։--Voskanyan (քննարկում) 06:58, 18 Հունիսի 2020 (UTC)
- ԱշոտՏՆՂ ջան, այդպիսի կաղապարները, որոնք բերում են ջնջման կարող են դառնալ ուղղակի խաղալիք խմբագիրները ձեռքը: Եթե յուրաքանչյուր ոք սկսի մեկ սխալի համար ուղղակի պիտակել դա կհանգեցնելի ավելի լուրջ խնդիրների: Բացի այդ, երբ նույն խմբագիրը պիտակում է անընդհանտ և մասնակցի էջում միայն ստանդարտ կաղապարի տեքստն է տեղադրվում, մասնակիցը մեխանիկորեն սկսում է արդեն թշնամական տրամադրվել: --Soghomon Matevosyan (քննարկում) 07:00, 18 Հունիսի 2020 (UTC)
- Բայց մեկ սխալ դեպքում չեն կարող պիտակել, որովհետև պիտակված հոդվածի հեղինակը կարող է պիտակման պատճառներ խնդրել, եթե սխալ մի հատ լինի, կարելի է ուղղել ու հետ տեղափոխել հոդված, իսկ եթե ինչ-որ մասնակից չարաշահի պիտակը, միշտ էլ կա Ադմինների տեղեկատախտակ։ Ստանդարտ կաղպարների համար փոփոխություններ եմ առաջարկել, ի՞նչ կասես այդ առումով։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:18, 18 Հունիսի 2020 (UTC)
- Ցավոք պիտակում են մեկ սխալի համար: Կկարդամ փոփոխությունների առաջարկդ, կարծիքս նոր կասեմ:--Soghomon Matevosyan (քննարկում) 08:05, 18 Հունիսի 2020 (UTC)
- Բայց մեկ սխալ դեպքում չեն կարող պիտակել, որովհետև պիտակված հոդվածի հեղինակը կարող է պիտակման պատճառներ խնդրել, եթե սխալ մի հատ լինի, կարելի է ուղղել ու հետ տեղափոխել հոդված, իսկ եթե ինչ-որ մասնակից չարաշահի պիտակը, միշտ էլ կա Ադմինների տեղեկատախտակ։ Ստանդարտ կաղպարների համար փոփոխություններ եմ առաջարկել, ի՞նչ կասես այդ առումով։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:18, 18 Հունիսի 2020 (UTC)
- Էս կագինը հիշո՞ւմ եք ։Դ, ասածս ինչ ա, պարզվեց Հայերեն Վիքիպեդիայի պատմության մեջ հիմնականից մասնակցային տեղափոխվել ա 1005 էջ։ Ու այստեղ լիքը լոգեր կան, որ կապ չունեն վատ թարգմանության հետ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:38, 18 Հունիսի 2020 (UTC)
- 1. Ո՞վ կարող է հոդվածը պիտակել - Բոլոր մասնակիցները, քանզի դա արվում է նախագիծը բարելավելու նպատակով։ Նկատո՞ւմ եք վատ, անորակ, մեքենայական թարգմանություն, պիտակեք, անցեք առաջ։ Բայց մի «ընկեք» հոդվածագրի հետևից։
- 2. Ո՞վ կարող է տեղափոխել հոդվածը - բոլոր մասնակիցները։ Դա ադմինական գործիք չէ։ Սակայն հոդվածը կարելի է տեղափոխել մեկ այլ հիմնական անվանատարածք, ոչ՝ ավազարկղ։ Ադմինները տեղափոխում են առանց վերահղում թողնելու, իսկ ոչ ադմինները հոդվածը վերահղում են ավազարկղի, որը սխալ է։ Դեպքեր ունենք, որ անգամ 1-2 օր այդպես մնում է։ Ուրեմն հոդվածը գործիքով սևագրություն կարող է տեղափոխել միայն ադմինը՝ առանց վերահղում թողնելու։ (Լրացում․ Աշոտի առաջարկած լուծման դեպքում՝ Բոլոր մասնակիցները կարող են)։
- 3. Ո՞ր դեպքերում է պետք պիտակել - երբ սխալները էական են ու համակարգային, երբ ավելի հեշտ է պիտակելը, քան հոդվածի բազում սխալները վերացնելը։ Եթե միայն կարիք կա «հյուսիսարևելյան»֊ը «հյուսիս-արևելյան» դարձնել, իզուր պիտակներով մի բարդացրեք աշխատանքը։ Կրկնվելու դեպքում մասնակցին ծանուցել իր կրկնվող սխալների մասին։
- 4. Ի՞նչ է արվում պիտակելուց հետո - Ըստ կանոնակարգի։ Եթե չի վերացվում թերությունները, հոդվածը ջնջվում է։ Եթե հոդվածագիրը առանց թերությունները վերացնելու հեռացնում է պիտակը, պետք չէ գնալ խմբագրական պատերազմի կամ լարել իրավիճակը։ Դա ոչինչ չի տա ոչ նախագծին, ոչ երկու կողմերին։ Նորից ծանուցեք, նյարդերը չե՞ն բավականացնի, դիմեք ադմիններին, նրանք համբերատար կզգուշացնեն ու կարգելափակեն ։Ճ։ Ունեցեք ազնիվ մղումներ ^_^ --Ավետիսյան91 (քննարկում) 11:30, 18 Հունիսի 2020 (UTC)
- Ավետիսյան91 ջան, երկրորդ կետի առումով նշեմ, որ վերահղում տեխնիկապես չի մնում, որովհետև հոդվածում դրվում է արագ ջնջման կաղապարը, ինչպես նշել եմ ադմինների տախտակում՝ հոդվածի ստեղծողի սխալմունքի խնդիրը տեխնիկապես հնարավոր է լուծել[2] (ահա օրինակը՝ [3]), իսկ ուշ ջնջելու դեպքերը իրոք շատ քիչ են, միջինում արագ կաղապարի տեղադրման և ջնջման տևողությունը 3.8 Ժամ է[4], հետևաբար երկրորդ կետի փաստարկներդ տեղին չեն։ Մնացածի հետ համաձայն եմ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 01:29, 20 Հունիսի 2020 (UTC)
- ԱշոտՏՆՂ ջան, այդ դեպքում խնդիր չեմ տեսնում։ 2-րդ կետը գրել էի ԱՏ-ի քո համապատասխան ամփոփումից առաջ։ Մերսի թույն լուծումներ գտնելու համար ;)։--Ավետիսյան91 (քննարկում) 05:06, 20 Հունիսի 2020 (UTC)
Կատեգորիաների ավելացում ըստ Անգլերեն Վիքիպեդիայի
Ժողովուրդ ջան, հիշո՞ւմ եք էս ցանկերը
- Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/պակասող կատեգորիաներ/ԱՄՆ
- Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/պակասող կատեգորիաներ/Թուրքիա
- Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/պակասող կատեգորիաներ/Մեծ Բրիտանիա
- Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/պակասող կատեգորիաներ/Վրաստան
- Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/պակասող կատեգորիաներ/ալբոմներ
- Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/պակասող կատեգորիաներ/անձինք
- Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/պակասող կատեգորիաներ/բնակավայրեր
- Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/պակասող կատեգորիաներ/բույսեր
- Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/պակասող կատեգորիաներ/գետեր
- Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/պակասող կատեգորիաներ/գիտնականներ
- Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/պակասող կատեգորիաներ/գրողներ
- Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/պակասող կատեգորիաներ/գրքեր
- Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/պակասող կատեգորիաներ/դերասաններ
- Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/պակասող կատեգորիաներ/երաժիշտներ
- Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/պակասող կատեգորիաներ/թանգարաններ
- Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/պակասող կատեգորիաներ/լեռներ
- Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/պակասող կատեգորիաներ/կենդանիներ
- Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/պակասող կատեգորիաներ/սինգլներ
- Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/պակասող կատեգորիաներ/ֆիլմեր
Գործը առաջ չի գնում :D։ Ձեռով ձանձրանում եմ արդեն։ Կարողա՞ համաձայնվեք ու բոտով անեմ։ Կամ մի քանի մասնակցով կպնենք գոնե մի մասը անենք (մինի նախագծի նման մի բան)։ Հոդվածների ցանկը հեշտ կարելի է գտնել catcompleter գործիքով։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:26, 17 Հունիսի 2020 (UTC)
- ԱշոտՏՆՂ ջան, բոտով անելուն խանգարում է միայն մեր թույլ տա՞լը։ Եթե այո, ապա կողմ եմ բոտով անելուն, եթե այլ պահեր էլ կան, ապա կողմ եմ նաև նախագիծ կազմակերպելուն։--Նուբեռելլա 💬 22:33, 17 Հունիսի 2020 (UTC)
- Նուբեռելլա ջան, դե բովանդակային խմբագրում ա ու Անգլերեն Վիքիպեդիան վստահելի աղբյուր չի, հետևաբար խմբագրումների ինչ-որ տոկոսը (հաշվի առնելով Անգլերեն Վիքիպեդիայի որակը՝ փոքր տոկոս) սխալ կլինի։ Բացի դա, զգույշ լինելու կարիք կա, որովհետև մեր վիքիներում կատեգորիաների ծառերը 100%-ով չեն համընկնում (պարզ օրինակ՝ մենք ունենք այբբենական կարգով կատեգորիաներ, բայց իրենք չունեն)։ Առանց քննարկելու նման խմբագրումներ բոտով անել չի կարելի։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:40, 17 Հունիսի 2020 (UTC)
- ԱշոտՏՆՂ, դե էդ դեպքում կարելիա քո ասած մինի նախագիծ անենք, էս դարդից պրծնենք։ Մենակ թե մի հատ էլ պատմական կատեգորիաների ցանկ կսարքես էլի, եթե հավես լինի ։Դ ։Դ--Նուբեռելլա 💬 22:43, 17 Հունիսի 2020 (UTC)
- ԱշոտՏՆՂ ջան, ֆիլմերն իմ վրա: --Valen1988 (քննարկում) 22:47, 17 Հունիսի 2020 (UTC)
- Նուբեռելլա ջան, պատմության ցանկը կլինի (այսօր կամ վաղը)։ Valen1988 ջան, շնորհակալություն ^_^։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:49, 18 Հունիսի 2020 (UTC)
- ԱշոտՏՆՂ ջան, շնորհակալ եմ շատ, հիմա էլ այս գործով եմ զբաղվում։--Նուբեռելլա 💬 06:55, 18 Հունիսի 2020 (UTC)
- Բոտով երկրներին դեմ եմ, հատկապես Թուրքիայի պարագայում, ես ձեռքի հետ դա անում եմ։ Անգլերեն վիքիում հոդվածներին այնպիսի կատեգորիաներ են դնում մեկ-մեկ, որ եթե դրանք հայտնվեն հայերեն հոդվածներում, ապա կդառնանք ազգի թշնամիներ)))։ Ես երբեմն Թուրքիայինը անում եմ, ավելի շատ կսկսեմ զբաղվել։--Armen (քննարկում) 07:33, 18 Հունիսի 2020 (UTC)
- ԱշոտՏՆՂ ջան, շնորհակալ եմ շատ, հիմա էլ այս գործով եմ զբաղվում։--Նուբեռելլա 💬 06:55, 18 Հունիսի 2020 (UTC)
- Նուբեռելլա ջան, պատմության ցանկը կլինի (այսօր կամ վաղը)։ Valen1988 ջան, շնորհակալություն ^_^։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:49, 18 Հունիսի 2020 (UTC)
- ԱշոտՏՆՂ ջան, ֆիլմերն իմ վրա: --Valen1988 (քննարկում) 22:47, 17 Հունիսի 2020 (UTC)
- ԱշոտՏՆՂ, դե էդ դեպքում կարելիա քո ասած մինի նախագիծ անենք, էս դարդից պրծնենք։ Մենակ թե մի հատ էլ պատմական կատեգորիաների ցանկ կսարքես էլի, եթե հավես լինի ։Դ ։Դ--Նուբեռելլա 💬 22:43, 17 Հունիսի 2020 (UTC)
- Նուբեռելլա ջան, դե բովանդակային խմբագրում ա ու Անգլերեն Վիքիպեդիան վստահելի աղբյուր չի, հետևաբար խմբագրումների ինչ-որ տոկոսը (հաշվի առնելով Անգլերեն Վիքիպեդիայի որակը՝ փոքր տոկոս) սխալ կլինի։ Բացի դա, զգույշ լինելու կարիք կա, որովհետև մեր վիքիներում կատեգորիաների ծառերը 100%-ով չեն համընկնում (պարզ օրինակ՝ մենք ունենք այբբենական կարգով կատեգորիաներ, բայց իրենք չունեն)։ Առանց քննարկելու նման խմբագրումներ բոտով անել չի կարելի։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:40, 17 Հունիսի 2020 (UTC)
- ԱշոտՏՆՂ ջան, Վրաստանին առնչվող կատեգորիաներով ես կզբաղվեմ։--Գարդմանահայ (քննարկում) 16:11, 18 Հունիսի 2020 (UTC)
- Ժողովուրդ ջան, քանի խոսքը գնաց կատեգորիաների մասին, շաաատ եմ խնդրում ծառը ճիշտ կառուցել, որոշ կատեգորիաներում ընդհանրապես մայր կատեգորիա չկա, կամ կարմիր հղումով է, Ձեր կատարած աշխատանքը իմաստ չի ունենա, եթե ծառի տրամաբանությունը խախտվի, բացի այդ խնդրում եմ հոդվածներում չտեղադրել կատեգորիաների համար կատեգորիաներ, օրինակ Գրողներ ըստ ազգության։ Ու վերջինը, կխնդրեմ դնել միջլեզվային հղումները։ Շնորհակալություն։--Սամվելքննարկում 18:37, 18 Հունիսի 2020 (UTC)
- Բնակավայրերն էլ ես ձեռքի հետ կանեմ: --Գևորգ💬 05:18, 19 Հունիսի 2020 (UTC)
- Ժողովուրդ ջան, քանի խոսքը գնաց կատեգորիաների մասին, շաաատ եմ խնդրում ծառը ճիշտ կառուցել, որոշ կատեգորիաներում ընդհանրապես մայր կատեգորիա չկա, կամ կարմիր հղումով է, Ձեր կատարած աշխատանքը իմաստ չի ունենա, եթե ծառի տրամաբանությունը խախտվի, բացի այդ խնդրում եմ հոդվածներում չտեղադրել կատեգորիաների համար կատեգորիաներ, օրինակ Գրողներ ըստ ազգության։ Ու վերջինը, կխնդրեմ դնել միջլեզվային հղումները։ Շնորհակալություն։--Սամվելքննարկում 18:37, 18 Հունիսի 2020 (UTC)
Նոր գնահատում՝ «Գեորգ Կանտոր»
Հարգելի՛ վիքիհամայնք, «Գեորգ Կանտոր» հոդվածը ներկայացվել է գնահատման: Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում--ԱշոտՏՆՂ (քննարկում) 03:27, 18 Հունիսի 2020 (UTC)
Երեկ Հայկին խոստացել էի անդրադառնալ այս հարցին և մանրամասն ուսումնասիրեցի վերջերս մեր Վիքիպեդիայում առավել քննարկվող հարցին, պիտակումներ, հետապնդումներ և այլն։ Նշեմ, որ չէի ցանկանա անդրադառնալ արդեն քննարկված թեմաներին, հասկանում եմ երկու կողմերի բերած փաստարները, սակայն հարցը այդպես էլ լուծում չի ստանում։ Պիտակողը շարունակում է պիտակել, պիտակվողը շարունակում է մտածել, որ իրեն հետապնդում են և պիտակումները գուցեև անհիմն են։ Կան նաև շատ օրինակներ, որ վերը նշված անձինք քննարկման էջերում թույլ են տալիս արտահայտություններ, գործողություններ, որոնք մեղմ ասած չեն բերում լարվածության թուլացմանը։ Օրինակ՝ «զարմանալի է, որ այդ նախագիծն եք համակարգում ու բոլոր հոդվածներում հանդիպող ՅՈՒՆԵՍԿՕ բառը այս հոդվածում տառասխալով եք գրել:» կարելի էր ինքնուրույն ուղղել, կամ քաղաքավարի տեղեկացնել։ Կամ «Առաջին՝ «կարդաս» չէ, «կարդաք». էթիկա:», կարելի էր գրել խնդրում եմ ինձ հետ Դուքով խոսել։ Ինչևէ, լարվածությունը թուլացնելու համար, ինչպես նաև երկար ու անօգուտ քննարկումներին վերջ տալու համար Valen1988 և TonJ և մյուս բոլոր մասնակիցներին հորդորում եմ այսուհետ լինել հնարավորինս քաղաքավարի, մեկ-երկու քերականական, ուղղագրական, կետադրական սխալների համար չպիտակավորել հոդվածներ, աշխատել լինել ավելի զիջող և քաղաքավարի։ Gevorg Ghazaryan-ին և Soghomon Matevosyan-ին հորդորում եմ չստեղծել այլևս քերականական և թարգմանչական բազմաթիվ սխալներով հոդվածներ, կարող եք դրանք խմբագրել Ձեր ավազարկղերում և հիմնական տարածք տեղափոխումից առաջ խնդրել որևէ այլ խմբագրի երկրորդ աչքով ստուգել։ Հուսով եմ կլսեք հորդորներս և ստիպված չենք լինի անդրադառնալ այս հարցերին։--Սամվելքննարկում 07:23, 18 Հունիսի 2020 (UTC)
- Շնորհակալ եմ շատ հարգելի՛ Սամվել, կլսե՛մ Ձեր խորհուրդն ու զերծ կմնամ խմբագրական պատերազմներից: Իսկ ավազարկղ կտեղափոխեմ միայն իմ ակումբի հոդվածագրերի հոդվածները՝ ահռելի շատ սխալներ լինելու դեպքում: Իսկ ամեն պարբերության մեջ թարգմանական սխալ տեսնելու դեպքում ՎԹ պիտակը դնելուց չվախանե՞մ: --Valen1988 (քննարկում) 07:31, 18 Հունիսի 2020 (UTC)
- Վախենալու մասին խորք չկա Valen1988 ջան, առավել ևս ինձնից։ Ամեն պարբերության մեջ տեսնելիս եթե մանր մունր հարցեր են աշխատիր մասնակցին տեղեկացնել մինչև տեղադրելըկամ ինքդ ուղղիր, եթե համատարած սխալներ են, ուղղելը ահռելի ուժեր կպահանջի, իհարկե դիր կաղապարը։--Սամվելքննարկում 07:35, 18 Հունիսի 2020 (UTC)
- Անչափ շնորհակալ եմ Սամվել ջան: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 07:39, 18 Հունիսի 2020 (UTC)
- Շնորհակալություն հարցին մանրամասն անդրադառնալու համար, Սամվել ջան --Հայկ (արաբագետ) 17:22, 19 Հունիսի 2020 (UTC)
- Անչափ շնորհակալ եմ Սամվել ջան: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 07:39, 18 Հունիսի 2020 (UTC)
- Վախենալու մասին խորք չկա Valen1988 ջան, առավել ևս ինձնից։ Ամեն պարբերության մեջ տեսնելիս եթե մանր մունր հարցեր են աշխատիր մասնակցին տեղեկացնել մինչև տեղադրելըկամ ինքդ ուղղիր, եթե համատարած սխալներ են, ուղղելը ահռելի ուժեր կպահանջի, իհարկե դիր կաղապարը։--Սամվելքննարկում 07:35, 18 Հունիսի 2020 (UTC)
- Շնորհակալություն, քննարկման համար, Սամվել: Գուցե մի քիչ կոպիտ եմ եղել, ներողություն եմ խնդրում: Բայց չեմ կարող չնշել, որ ես երբեք «մեկ-երկու քերականական, ուղղագրական, կետադրական սխալների համար» չեմ պիտակել հոդվածները: Շնորհակալություն:--TonJ (քննարկում) 17:47, 19 Հունիսի 2020 (UTC)
Ավազարկղերը և որոնողական համակարգերը
Վերևի քննարկումներից մեկում @ԱշոտՏՆՂ մասնակիցը նշեց, որ «ինչքան հիշում եմ՝ որոնման համակարգերը (Google-ը օրինակ) անտեսում են ավազարկղերը»: Աշոտ ջան, մի քանի տարի առաջ նոր ավազարկղ բացելիս խմբագրման պատուհանում հայտնվում էր Մասնակցի ավազարկղ կաղապարը, որի շնորհիվ սևագրության էջի պարունակությունը որոնողական համակարգերում չի երևում: Իմ հիմնական ավազարկղում այդ կաղապարը պահպանվել է, և այն իրոք Գուգլը չի գտնում: Հետո չգիտեմ ինչպես այդ կաղապարն անհետացավ նոր ստեղծվող ավազարկղերից, և այժմ բոլոր նոր ավազարկղերը երևում են Գուգլում: Առաջարկում եմ, եթե հնարավոր է, բոտով, եթե ոչ` ինչ-որ այլ կերպ, եղած բոլոր ավազարկղերում, որոնցում չկա նշված կաղապարը, ավելացնել այն, իսկ նորաստեղծներում այնպես անել, որ ստեղծվելուց լինի, ներքևում էլ, ինչպես իմ ավազարկղում է, գրված լինի. «<!-- ԽՄԲԱԳՐԵՔ ԱՅՍ ՏՈՂԻՑ ՆԵՐՔԵՎ -->»: Հետաքրքիր է համայնքի կարծիքը: Շնորհակալություն: --23artashes (քննարկում) 08:19, 18 Հունիսի 2020 (UTC)
- 23artashes ջան, բոտով հնարավոր է անել, բայց երևի արժի խնդիրը ավելի գլոբալ լուծել։ Մենք կարող ենք դիմել ֆաբրիկատոր և իրենք Հայերեն Վիքիպեդիայի մեր նշած անվանատարածքները հանեն ինդեքսից՝ անկախ կաղապարի առկայությունից։ Նման օրինակ գտա Անգլերեն Վիքիպեդիայում[5]։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:09, 18 Հունիսի 2020 (UTC)
- Աշոտ ջան, եթե նման հնավորություն կա, ավելի լավ։ Այստեղ գանք համաձայնության և քեզ խնդրենք անես։ Այլապես, իրոք, անտեղյակները ավազարկղերը կարող են որպես հոդված ընկալել և հիասթափվել։ --23artashes (քննարկում) 10:08, 18 Հունիսի 2020 (UTC)
Համաձա՞յն եք, որ մասնակցային էջերը չերևան որոնողական համակարգերում
- Այո
- --ԱշոտՏՆՂ (քննարկում) 01:36, 20 Հունիսի 2020 (UTC)
- --Ավետիսյան91 (քննարկում) 05:09, 20 Հունիսի 2020 (UTC)
- -- Kareyac (քննարկում) 05:46, 20 Հունիսի 2020 (UTC)
- --Նուբեռելլա 💬 07:05, 20 Հունիսի 2020 (UTC)
- --23artashes (քննարկում) 10:22, 20 Հունիսի 2020 (UTC)
- --Գարդմանահայ (քննարկում) 15:28, 20 Հունիսի 2020 (UTC)
- --Օmıcrօn 22:28, 23 Հունիսի 2020 (UTC)
- --∑ίγμα (քնն.) 09:39, 24 Հունիսի 2020 (UTC)
- Ոչ
Invitation to participate in the upcoming WPWP Campaign
Hello Wikipedians,
This is to invite you to join the WPWP Campaign to help improve Wikipedia articles with photos and win prizes. The campaign will run from 1st July 2020 to 31st August 2020.
The campaign primarily aims at using images from Wikimedia Commons on Wikipedia articles that are lacking images. Participants will choose among Wikipedia pages without photo images, then add a suitable file from among the many thousands of photos in the Wikimedia Commons, especially those uploaded from thematic contests (Wiki Loves Africa, Wiki Loves Earth, Wiki Loves Folklore, etc.) over the years.
Please visit the campaign page to learn more about the WPWP Campaign.
With kind regards,
Thank you,
Deborah Schwartz Jacobs, Communities Liaison, On behalf of the Wikipedia Pages Wanting Photos Organizing Team - 21:32, 18 Հունիսի 2020 (UTC)
Նմանատիպ ֆիլմեր բաժին
Ֆիլմերի մասին մոտ 170 հոդվածում կա «Նմանատիպ ֆիլմեր» բաժին[6]։ Առաջարկում եմ ջնջել այդ բաժինը, քանի որ չափազանց սուբյեկտիվ և հավանաբար ոչ հանրագիտարանային է։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:18, 19 Հունիսի 2020 (UTC)
- ԱշոտՏՆՂ ջան, երեկ ու այսօր ինչքան հանդիպել եմ, ջնջել եմ: Նմանատիպ 8478 ֆիլմ կարող է լինել, հո բոլորը չե՞նք լցնելու: Հարգանացս հավաստիքը: --Valen1988 (քննարկում) 17:13, 19 Հունիսի 2020 (UTC)
- Հաստա՞տ 8478 ։Պ։ Ապրես շատ ^_^։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:15, 19 Հունիսի 2020 (UTC)
- Մի դիտարկում անեմ. այդ բաժինը հանելիս, նաև Դատայից եկող տեղեկաքարտի տողերն էլ հետը, ստացվում է երբեմն, որ ֆիլմերը <3000 բայթ ծավալ են ունենում, այդ պարագայում հնարավո՞ր է մի անգամ էլ բոտով անցնել ու 3000+ի կանոնից առաջ ստեղծված հոդվածներում {{անավարտ}} կաղապարը դնել (Եթե կանոնակարգային սխալ եմ ասում, ուղղեք էլի)։--A.arpi.a (քննարկում) 20:12, 21 Հունիսի 2020 (UTC)
- Հա իհարկե կլինի, A.arpi.a ջան։ Որոշ ժամանակ սպասենք, եթե դեմ կարծիքներ չլինեն, կավելացնեմ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 23:01, 21 Հունիսի 2020 (UTC)
Նմանատիպ ֆիլմեր էլ չկան։--A.arpi.a (քննարկում) 21:24, 23 Հունիսի 2020 (UTC)
Հոդվածների հետ նույն կատեգորիայում ապրող մասնակցային էջեր
Բարի լույս։ Վերևի քննարկումներում խոսք գնաց այն մասին, որ ընթերցողները կարող են հայտնվել մասնակցային էջերում և սևագրությունը շփոթեն իրական հոդվածի հետ, արդյուքնում Վիքիպեդիայի որակի մասին վատ կարծիք կկազմեն։ Որոնման համակարգերից բացի էջեր գտնում են նաև կատեգորիաներով։ Այս էջում (Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/հոդվածների հետ նույն կատեգորիայում ապրող մասնակցային էջեր) կարող եք գտնել այն մասնակցային էջերը, որոնք ինչ-որ հոդվածի հետ գտնվում են նույն կատեգորիայում (թաքցված կատեգորիաները չհաշված)։ Սա կարող է լինել երկու դեպքում՝ սևագրության մեջ թեմատիկ կատեգորիա են դրել կամ հոդվածի մեջ ոչ թեմատիկ կատեգորիա։ Երկուսն էլ ցանկալի չեն։ Կատարյալ Վիքիպեդիայում այս ցանկը պետք է դատարկ լինի :)։ Խնդրում եմ հավեսի/ժամանակի դեպքում օգնել դատարկել ցանկը (սևագրություններում կատեգորիան կարելի է դարձնել կատեգորիայի հղում)։ Բոտը ամեն օր կթարմացնի ցանկը։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 01:46, 20 Հունիսի 2020 (UTC)
- Շնորհակալություն ակտիվ մաքրելու համար, ցանկը կիսեցիք ^_^։ Ավազարկղ տեղափոխող գադջեթը փոխեցի, որ տեղափոխելուց հետո կատեգորիաները հղում դարձնի։ Գադջեթից չօգտվող մասնակիցներին/ադմիններին (կախված վերևի քննարկումից ։Դ) խնդրում եմ տեղափոխելուց հետո համոզվել, որ սևագրությունում ավելորդ կատեգորիաներ չեն մնացել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:04, 20 Հունիսի 2020 (UTC)
- Ես կանեմ, ԱշոտՏՆՂ ջան, ուղղակի կատեգորիաներ կան, որ գալիս են տեղեկաքարտի պատճառով, դրանց պետք չի չէ՞ ձեռք տալ, այսինքն տեղեկաքարտն էլ հեռացնել։--Armen (քննարկում) 08:59, 20 Հունիսի 2020 (UTC)
- P.S. Նույն էլ որոշ կաղապարների դեպքում, երբ կաղապարը դնելուց հետո ավտոմատ կատեգորիաներ են ավելանում։--Armen (քննարկում) 09:16, 20 Հունիսի 2020 (UTC)
- Armen ջան, կաղապարները հանել պետք չէ, փոփոխությունը կաղապարում պետք է արվի, որ կատեգորիան միայն հոդվածում ավելացնի, կանեմ դա։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:19, 20 Հունիսի 2020 (UTC)
- Արված է, մնացել են կաղապարներից և տեղեկաքարտերից եկող կատեգորիաները։ --Armen (քննարկում) 14:38, 20 Հունիսի 2020 (UTC)
- Շնորհակալություն մաքրելու համար, ժողովուրդ ջան ^_^։ Այս պահին խնդիր չունենք, բայց էջը կարող եք հսկացանկում դնել ։Ճ անընդհատ լինելու են նոր էջեր։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:03, 21 Հունիսի 2020 (UTC)
- Արված է, մնացել են կաղապարներից և տեղեկաքարտերից եկող կատեգորիաները։ --Armen (քննարկում) 14:38, 20 Հունիսի 2020 (UTC)
- Ես կանեմ, ԱշոտՏՆՂ ջան, ուղղակի կատեգորիաներ կան, որ գալիս են տեղեկաքարտի պատճառով, դրանց պետք չի չէ՞ ձեռք տալ, այսինքն տեղեկաքարտն էլ հեռացնել։--Armen (քննարկում) 08:59, 20 Հունիսի 2020 (UTC)
1-2 տողանոց հոդվածներ
Ողջույն հարգելի խմբագիրներ, հուսով եմ բոլորդ լավ եք։ Ուզում եմ անդրադառնալ 1-2 տողանոց, հանրագիտարանային արժեք չունեցող, բառարանային հոդվածներին, որոնք մեր Վիքիում շատ շատ են, դրանք հիմնականում ինչ որ աշխարհագրական բառարանից վերցված վայրերի, սարերի, բլուրների և այլնի մասին հոդվածներ են և հավանաբար գրվել են մեր Վիքիպեդիայում հոդվածների քանակ ապահովելու համար։ Սակայն գտնում եմ, որ մենք ինչ-որ փուլից պետք է հրաժարվենք նման ձևով քանակ ապահովելու գաղափարից և իսկապես որակապես զարգացնենք մեր Վիքիպեդիան։ Առաջարկում եմ այս այս կարգի հոդվածները միավորել և դարձնել ցանկեր, եղածները՝ ջնջել։ Կխնդրեմ նաև Աշոտին մեկ էջում եթե հանարավոր է ցանկի տեսքով ներառի հոդվածները, հասկանանք ինչի հետ գործ ունենք։--Սամվելքննարկում 13:41, 22 Հունիսի 2020 (UTC)
- Սամվել ջան, այս հարցը մենք արդեն քննարկել ենք Պահոց։ Որոշել ենք թողնել։ Ինչ որ նոր փաստարկներ ունե՞ս շարունակել քննարկումը։ - Kareyac (քննարկում) 15:22, 22 Հունիսի 2020 (UTC)
* Կողմ, միայն ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող գյուղերի մասին հոդվածները, որոնք նույնպես փոքր են, պետք է պահպանել, մնացածը՝ յայլա, արոտատեղ, բլուր և այլն՝ ձուլել: Ձեր բերած օրինակը, այո՛, ցանկալի կլինի ներկայացնել ցանկերի տեսքով: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 14:18, 22 Հունիսի 2020 (UTC)
- Իսկ ինչ՞ու հենց Թուրքիայի գյուղերի մասին, հարգելի Valen1988։ Համոզված եմ, Հայերեն Վիքիպեդիա կարդացողին նշաշակելի է Հայաստանի աշխարհագրության ցակցացած գետի կամ լեռան մասին գոնե մի քանի տող։
- Կողմ եմ և՛ այդ կարգի, և՛ 10 հազար գյուղերի, և՛ որևէ քարտեզում գոյություն չունեցող լեռների ու գետերի վերացմանը --Հայկ (արաբագետ) 14:29, 22 Հունիսի 2020 (UTC)
- Հայկ ջան, եթե դու չունես քարտեզ, դա չի նշանակում որ լեռը գոյություն չունի։ Ճ - Kareyac (քննարկում) 15:22, 22 Հունիսի 2020 (UTC)
- Դեմ նման մոտեցման, չեմ տես նում ոչ մի փաստ, թե ինչով են խանգարում հոդվածներ կարդալ կամ խմբագրել վիքին վեր նշած մասնակիցներին։ Կտռուկ դեմ եմ Սամվելի մոտեցման (1-2 տող և հանրագիտարանային արժեք չունեցող մասնակցի տեսակետից)։ Համաձայն եմ արանձին-արանձին մոտեցման։ Մեծահարգան «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանը» վստահելի աղբյուր է Հայաստանի պատմական և ժամանակակից աշխարհագրության ասպարեզում։ - Kareyac (քննարկում) 15:22, 22 Հունիսի 2020 (UTC)
- Ժողովուրդ ջան, ճիշտն ասած ես չեմ հասկանում դուք ինչին եք կողմ :)։ Նվազագույն պահանջներին չհամապատասխանող հոդվածների ճակատագիրը քննարկելուն կամ նոր նվազագույն պահանջներ սահմանելուն դեմ չեմ, բայց մենք չենք կարող առանց հոդվածների հստակ սահմանման խոսել հազարավոր հոդվածների ջնջման մասին։ Խոոսքը երեք նախադասությունից քիչ բոլո՞ր հոդվածների մասին է, եթե այո, ապա այստեղ լիքը ուրիշ նման հոդվածներ ունենք։ Եթե խոսքը Տեղանունների բառարանի հոդվածների մասին է, ապա կատեգորիայում ունենք նաև նման հոդվածներ։ Առաջարկում եմ նախ հստակ սահմանել խնդիրը՝ հետագա լուծումները պարզ ու հնարավոր դարձնելու համար։ Եթե հնարավոր չէ «մի կրակացով» խնդիրը սահմանել, կարող ենք փուլ-փուլ անել, քննարկել կոնկրետ հոդվածները կամ հոդվածների խմբերը։ Բայց ամեն դեպքում, եթե խոսքը զագնվածային ջնջման/ձուլման մասին է, ես պնդում եմ, որ հոդածների հնարավոր ցանկը հստակ սահմանված լինի։
- Հ․Գ․ Սամվել ջան, ո՞ր հոդվածներն ես ուզում հավաքեմ մի տեղում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:03, 22 Հունիսի 2020 (UTC)
- ԱշոտՏՆՂ ջան, կոնկրետ ես մի տողանի, մեկ նախադասությամբ հոդվածների մասին եմ ասում, իսկ գյուղերի հոդվածները ջնջելուն կամ ցանկ սարքելուն կատեգորիկ դեմ եմ, քանի որ լիքը դեպքեր են եղել, որ այդ 10 հազար գյուղերից որևէ մեկին հղում եմ տվել... Ամենայն սիրով՝ --Valen1988 (քննարկում) 15:11, 22 Հունիսի 2020 (UTC)
- Valen1988 ջան, մեկնաբանությունում տեսա միայն ցանկության կրկնում, բայցքեզ հետ համաձայնվելու ոչ մի հիմք։ Ցանկից մի քանի ամսվում հարյուրավոր գյուղեր գտել են հղում այլ լեզվով։ Լավա չենք ջնջել: Հիմա հեշտ է գտնել մատակա օբյեկտներ։ - Kareyac (քննարկում) 16:50, 22 Հունիսի 2020 (UTC)
- Kareyac ջան, սխալ եք հասկացել գրածս, ես գրել եմ՝ «միայն ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող գյուղերի մասին հոդվածները, որոնք նույնպես փոքր են, պետք է պահպանել», քանի որ այո՛, լիքը այլ լեզուներով հղումներ էլ կան, լիքը ներքին հղվող էջեր էլ կան ու ես «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանից» գրված գյուղերի ջնջմանը կատեգորիկ դեմ եմ: Սիրով՝ --Valen1988 (քննարկում) 17:18, 22 Հունիսի 2020 (UTC)
- Valen1988 ջան, իսկ ինչ՞ու միայն գյուղերի, և ինչ՞ու միայն Թուրքիայի։ - Kareyac (քննարկում) 17:35, 22 Հունիսի 2020 (UTC)
- Kareyac ջան, որովհետև ամենաշատը կարճ հոդվածները հենց Թուրքիայի տարածքում գտնվող գյուղերի հոդվածներն են: Ինչո՞ւ գյուղերը, որովհետև դրանք նշանակալի են, բայց ասենք մեկ տողանոց արոտատեղերն ու բլուրները, կողմ եմ, որ դառնան ընդամենը ցանկ, ասենք Բիթլիսի գավառի բլուրների ցանկ: --Valen1988 (քննարկում) 17:39, 22 Հունիսի 2020 (UTC)
- Valen1988 ջան, համոզված եմ որ նշանակելի է ոչ թե մայն Արևմյտան Հայաստանի գյուղերը, այլ նաև այլ աշխարհագրական օբյեկտներ, դա էլ մեր պատմությունն է։ Արոտատեղերն ու բլուրներ նաև հաճախ ունեն հայկական անվանում և մեր պատմությամ մի մասն են։ Իսկ Հայաստանի բլուրներ մեր ժամանակակից կայնքի մասն են Արոտատեղերի մասին կարճ հոդված չգտա, համաձայն եմ ջնջման) Համոզված եմ, հայաբնակ այլ երկրների գյուղերն նաև նշանակելի են - Kareyac (քննարկում) 17:53, 22 Հունիսի 2020 (UTC)
- Kareyac ջան, քննարկում ենք առայժմ: Չէ՛, իհարկե Ձեր բերած օրինակներին դեմ եմ, որ ջնջվեն, բայց որ ցուցակ էլ դառնան, չի՛ խանգարի կարծում եմ: --Valen1988 (քննարկում) 17:56, 22 Հունիսի 2020 (UTC)
- Valen1988 ջան, մենք ունենք օրինակ 1-2-տողանի աշխարհագրական օբյեկտ կոորդինատներով, ցուցակից հնարավոր չի ստեղծել քարտեզ, դա աղկատեցնում է վիքին տես աղբյուրների քարտեղ և այլ տեսակի աղյուսակներ։ Կորցնելուենք - Kareyac (քննարկում) 18:14, 22 Հունիսի 2020 (UTC)
- Kareyac ջան, քննարկում ենք առայժմ: Չէ՛, իհարկե Ձեր բերած օրինակներին դեմ եմ, որ ջնջվեն, բայց որ ցուցակ էլ դառնան, չի՛ խանգարի կարծում եմ: --Valen1988 (քննարկում) 17:56, 22 Հունիսի 2020 (UTC)
- Valen1988 ջան, համոզված եմ որ նշանակելի է ոչ թե մայն Արևմյտան Հայաստանի գյուղերը, այլ նաև այլ աշխարհագրական օբյեկտներ, դա էլ մեր պատմությունն է։ Արոտատեղերն ու բլուրներ նաև հաճախ ունեն հայկական անվանում և մեր պատմությամ մի մասն են։ Իսկ Հայաստանի բլուրներ մեր ժամանակակից կայնքի մասն են Արոտատեղերի մասին կարճ հոդված չգտա, համաձայն եմ ջնջման) Համոզված եմ, հայաբնակ այլ երկրների գյուղերն նաև նշանակելի են - Kareyac (քննարկում) 17:53, 22 Հունիսի 2020 (UTC)
- Kareyac ջան, որովհետև ամենաշատը կարճ հոդվածները հենց Թուրքիայի տարածքում գտնվող գյուղերի հոդվածներն են: Ինչո՞ւ գյուղերը, որովհետև դրանք նշանակալի են, բայց ասենք մեկ տողանոց արոտատեղերն ու բլուրները, կողմ եմ, որ դառնան ընդամենը ցանկ, ասենք Բիթլիսի գավառի բլուրների ցանկ: --Valen1988 (քննարկում) 17:39, 22 Հունիսի 2020 (UTC)
- Valen1988 ջան, իսկ ինչ՞ու միայն գյուղերի, և ինչ՞ու միայն Թուրքիայի։ - Kareyac (քննարկում) 17:35, 22 Հունիսի 2020 (UTC)
- Kareyac ջան, սխալ եք հասկացել գրածս, ես գրել եմ՝ «միայն ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող գյուղերի մասին հոդվածները, որոնք նույնպես փոքր են, պետք է պահպանել», քանի որ այո՛, լիքը այլ լեզուներով հղումներ էլ կան, լիքը ներքին հղվող էջեր էլ կան ու ես «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանից» գրված գյուղերի ջնջմանը կատեգորիկ դեմ եմ: Սիրով՝ --Valen1988 (քննարկում) 17:18, 22 Հունիսի 2020 (UTC)
- Valen1988 ջան, մեկնաբանությունում տեսա միայն ցանկության կրկնում, բայցքեզ հետ համաձայնվելու ոչ մի հիմք։ Ցանկից մի քանի ամսվում հարյուրավոր գյուղեր գտել են հղում այլ լեզվով։ Լավա չենք ջնջել: Հիմա հեշտ է գտնել մատակա օբյեկտներ։ - Kareyac (քննարկում) 16:50, 22 Հունիսի 2020 (UTC)
- ԱշոտՏՆՂ ջան, կոնկրետ ես մի տողանի, մեկ նախադասությամբ հոդվածների մասին եմ ասում, իսկ գյուղերի հոդվածները ջնջելուն կամ ցանկ սարքելուն կատեգորիկ դեմ եմ, քանի որ լիքը դեպքեր են եղել, որ այդ 10 հազար գյուղերից որևէ մեկին հղում եմ տվել... Ամենայն սիրով՝ --Valen1988 (քննարկում) 15:11, 22 Հունիսի 2020 (UTC)
- Միանշանակ Կողմ եմ։ Կիսում եմ Valen1988-ի և Հայկ-ի կարծիքները;--Armen (քննարկում) 16:21, 22 Հունիսի 2020 (UTC)
- Դեմ միայն մեկ տողով լինելու համար ջնջելուն, կարելի է հիմք ընդունել որոշակի վայրերի կամ երևույթների ոչ նշանակալի լինելը, ջնջել դրանց մասին հոդվածները՝ քննարկելուց հետո։--Voskanyan (քննարկում) 17:18, 22 Հունիսի 2020 (UTC)
- Դեմ, նման պարագայում որպես հիմք պետք է ընդունել ոչ թե ծավալը, այլ նշանակալությունը։ --ջեօ (✡) 17:51, 22 Հունիսի 2020 (UTC)
- Kareyac ջան, փաստեր ե՞ս ուզում, որքան ուզես, նախ նշեմ, ըստ Համաձայնություն կանոնի «Համաձայնությունը վիքիպեդիայում անըդմեջ գործառույթ է», այսինքն նախկինում ձեռք բերված համաձայնությունը կարելի է նորից քննարկել անընդմեջ։ Բացի այդ բերված հղմամբ համաձայնության չենք հասել, որոշում չի կայացվել։ Երկրորդ՝ Վիքիպեդիան բառարան չէ, «Հոդվածները կարող են սկսվել լավ սահմանումներով, բայց հոդվածի պարունակությունը, եթե սահմանումից բացի այլ տեղեկատվություն չունի, պետք է ավելացնել համապատասխան հանրագիտարանային տեղեկատվությամբ: Եթե դրանք հնարավոր չէ ավելացնել, ապա Վիքիպեդիայում նման հոդվածներ չպետք է մնան: Դրա համար ունենք Վիքիբառարան»։ Երրորդ՝ ըստ նշանակալիության կանոնի հոդվածները նշանակալի են․․․․ եթե ներառված չեն Ինչ չէ Վիքիպեդիան կանոնում, այսինքն, աղբյուրի վստահելի լինելը դեռ չի դարձնում այն նշանակալի։ Եվ վերջապես չորրորդ՝ կխնդրեմ ներկայացնես «Ագռավի քար, վայր Արևմտյան Հայաստանում, Վան քաղաքից հյուսիս։ Հավանաբար նույնն է, ինչ Ակոի քարը, կապված Ակոբի (Ակոփի) գյուղի անվան հետ, և պետք է եղած լինի Ակոբի քար» Նախադասությունների հանրագիտարանային նշանակությունը։ Աշոտ ջան, կխնդրեմ մի տեղ հավաքել վայրերին, քարերին, թփերին, ծառերին, բլուրներին և նմանատիպ մեկ-երկու նախադասությամբ հոդվածները(բնակավայրերը կարծում եմ պետք չէ)։-Սամվելքննարկում 18:16, 22 Հունիսի 2020 (UTC)
- Սամվել ջան, 1.Որոշում չի եղել, սակայն մանց ու բարելավեց, հազարավոր հոդվածներ ստացել են պատկեր, ինտերվիքի, այլ աղբյուր, տեքստի ավելացում, կոորդինատներ և այլն։ Լավա չենք ջնջել։ 2.Վիքիպեդիան բառարան չէ, նորից եմ կրկնում, պետ չի գրքի անվանումից ստեղծել պրոբլեմ, կարդա Երևան հոդված բառարանում և հասկանաս, Բառարանի տեղը Վիքիբառարանում չե։ 3.Համոզված եմ, Հայաստանի (ներկա և պատմական) աշխարհագրական օբյեկտները նշանակելի են օր. Ագռավի քար վայր հետաքրքիր է պատմաբանների համար + խնդրում եմ չհորինել "թփերին, ծառեր", չնայաց այլ վիքիներում կան հոդվածներ նշանակելի առանջին ծարերի մասին 🙂 ։ Ես չստացա պատասխան հարցին "թե ինչով են խանգարում հոդվածներ կարդալ կամ խմբագրել վիքին"։ Նրանց բարելավումը շարունակվում է։ - -Kareyac (քննարկում) 18:42, 22 Հունիսի 2020 (UTC)
- Kareyac ջան, փաստեր ե՞ս ուզում, որքան ուզես, նախ նշեմ, ըստ Համաձայնություն կանոնի «Համաձայնությունը վիքիպեդիայում անըդմեջ գործառույթ է», այսինքն նախկինում ձեռք բերված համաձայնությունը կարելի է նորից քննարկել անընդմեջ։ Բացի այդ բերված հղմամբ համաձայնության չենք հասել, որոշում չի կայացվել։ Երկրորդ՝ Վիքիպեդիան բառարան չէ, «Հոդվածները կարող են սկսվել լավ սահմանումներով, բայց հոդվածի պարունակությունը, եթե սահմանումից բացի այլ տեղեկատվություն չունի, պետք է ավելացնել համապատասխան հանրագիտարանային տեղեկատվությամբ: Եթե դրանք հնարավոր չէ ավելացնել, ապա Վիքիպեդիայում նման հոդվածներ չպետք է մնան: Դրա համար ունենք Վիքիբառարան»։ Երրորդ՝ ըստ նշանակալիության կանոնի հոդվածները նշանակալի են․․․․ եթե ներառված չեն Ինչ չէ Վիքիպեդիան կանոնում, այսինքն, աղբյուրի վստահելի լինելը դեռ չի դարձնում այն նշանակալի։ Եվ վերջապես չորրորդ՝ կխնդրեմ ներկայացնես «Ագռավի քար, վայր Արևմտյան Հայաստանում, Վան քաղաքից հյուսիս։ Հավանաբար նույնն է, ինչ Ակոի քարը, կապված Ակոբի (Ակոփի) գյուղի անվան հետ, և պետք է եղած լինի Ակոբի քար» Նախադասությունների հանրագիտարանային նշանակությունը։ Աշոտ ջան, կխնդրեմ մի տեղ հավաքել վայրերին, քարերին, թփերին, ծառերին, բլուրներին և նմանատիպ մեկ-երկու նախադասությամբ հոդվածները(բնակավայրերը կարծում եմ պետք չէ)։-Սամվելքննարկում 18:16, 22 Հունիսի 2020 (UTC)
Ձեռնպահ, Կարեյացի և Ջեոյի կարծիքները լսելուց հետո: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 18:22, 22 Հունիսի 2020 (UTC)
Միտք:, իսկ եթե ըստ թեմաների ամբողջը միասին հոդված-ցանկեր կազմվեն՞՝ պահպանելով առկա բոլոր տվյալները, օրինակ՝ Սյունյաց լեռնահամակարգի լեռների ցանկ։--A.arpi.a (քննարկում) 18:59, 22 Հունիսի 2020 (UTC)
- Մեկը մյուսին չի խանգարում, հարգելի A.arpi.a, խնդրում են ստեղծել ցանկեր, քանի որ լեռներ ունեն են առանձին հոդվածներ խնդրեմ Ձեր ցանկը։ --Kareyac (քննարկում) 19:16, 22 Հունիսի 2020 (UTC)
- Kareyac ջան, գիտեմ, որ չեն խանգարում, միջանկյալ լուծում եմ ուզում մտածել, որ եղած տվյալները (թեպետ որոշներում բացի անունը էլ ոչինչ չկա) պահպանվեն, համ էլ հոդվածների որակաքանակային շեմը բարձր լինի։ Հասկանալի է, որ քննարկումը դրա վերաբերյալ չի, բայց բազմաթիվ գյուղերի, լեռների, գետերի գոյության հարցն էլ խիստ վիճարկելի է նրանով, որ դրանք կարող են նույնական լինել, էլ չասեմ կոորդինատների ստուգելի լինելու անհնարինության մասին։--A.arpi.a (քննարկում) 19:28, 22 Հունիսի 2020 (UTC)
- A.arpi.a ջան, նույնական օբյեկտների մասին հոդվածներ իհարկե լինում են բոլոր թեմաներով։ Ես գտել եմ երևի մի քանի տասնյակ, դա ամենօրյա աշխատանք է, շարունակելի է։ Համացանգում գտնվում եմ անմշակ աղբյուրներ, կա կադաստրի փաստաթղթեր հին ու նոր անվանումներով, քարտեզներով, կոորդինատներով, կա գրականություն, նույն Հակոբյանի «Հայաստանի պատմական աշխարհագրություն» և այլն։ Այս տարին ես մշակում եմ Հայաստանի անշարժ մշակույթի օբյեկտներ Դատայում և Պահեստում։ Նկարագրությունում հաճախ հիշատակվում եմ հենց փոքր գետեր և այլն։ Հեշտ գտնում եմ և կոորդինատներ և լրացուցիչ տեքստ։ - Kareyac (քննարկում) 04:32, 23 Հունիսի 2020 (UTC)
- Kareyac ջան, գիտեմ, որ չեն խանգարում, միջանկյալ լուծում եմ ուզում մտածել, որ եղած տվյալները (թեպետ որոշներում բացի անունը էլ ոչինչ չկա) պահպանվեն, համ էլ հոդվածների որակաքանակային շեմը բարձր լինի։ Հասկանալի է, որ քննարկումը դրա վերաբերյալ չի, բայց բազմաթիվ գյուղերի, լեռների, գետերի գոյության հարցն էլ խիստ վիճարկելի է նրանով, որ դրանք կարող են նույնական լինել, էլ չասեմ կոորդինատների ստուգելի լինելու անհնարինության մասին։--A.arpi.a (քննարկում) 19:28, 22 Հունիսի 2020 (UTC)
Վերջին մի քանի ամիս ինձ անծանոթ մասնակից ավելացրել է կոորդինատներ հարյուրավոր Թուրքիայի գյուղերին, հիմա գտնել մոտակայում գտնվող լեռներ ու գետեր ավելի հեշտ է, համեցեք։ - Kareyac (քննարկում) 19:13, 22 Հունիսի 2020 (UTC)
- Դեմ Քանի որ հստակ չէ, թե ինչ սկզբունքով ենք ուզում ջնջել, իսկ միայն տողերի քանակով սխալ է ջնջել, օրինակ 1 տող ունեցող Թետա (տառ) կամ Չորեքշաբթի հոդվածները։ Կարճ հոդվածները եկեք բարելավենք, եթե հնարավոր է ինֆորմացիա գտնել, եթե չենք գտնի, չբացառենք, որ վաղը գտնող կլինի։ Իսկ նոր ստեղծվող հոդվածների համար նվազագույն չափանիշների որոշումը կա, խնդիր չեմ տեսնում։--Ավետիսյան91 (քննարկում) 19:26, 22 Հունիսի 2020 (UTC)
Հարգելի խմբագիրներ, խնդրում եմ քվեարկության չվերածել քննարկումը, այլ բերել հակափաստարկներ։ Ես ասում եմ վայրերի նմանատիպ հոդվածները, ոչ թե այն հոդվածները, որոնք կարելի է ավելացնել։ Նորից կարդացեք Ինչ չէ Վիքիպեդիան կանոնի Վիքիպեդիան բառարան չէ մասը։ Ինչու պահել մեկ տողանոց հոդվածները, եթե ավելացնելու բան չկա։ Ինչն է խանգարում պատմաբաններին, որոնք օգտվում են հոդվածներից, օգտվեն ցանկերից։ Ասում եք «Ագռավի քար վայրը հետաքրքիր է պատմաբանների համար», ինչով է այն հայտնի, որտե՞ղ են փաստերը, ա՞յն որ բառարանում կա նրա մասին երկու բառ։ Նշում եք, որ «կարդա Երևան հոդված բառարանում և հասկանաս, Բառարանի տեղը Վիքիբառարանում չէ։», բա ինչի ենք կանոնը գրել, որոշների համար բառարան է, որոշների համար ո՞չ, ինչու՞ կանոնը ընդունելուց չափանիշներ չենք սահմանել, որ այս այս դեպքերում բառարան է, այս այս դեպքերում ոչ։--Սամվելքննարկում 20:02, 22 Հունիսի 2020 (UTC)
- Պարզվում է Ագռավի քարը նույն Մհերի դուռն է, որի մասին ունենք արդեն հոդված, ըստ այդմ ձուլում եմ։ Մյուսների մասով խոսք եմ տալիս փնտրել աղբյուրներ, նյութեր, հնարավոր է ունենք հոդվածներ, կամ կարելի է ավելացնել։ Մնացածի մասով կհամախմբեմ հոդվածները, կորոշենք կոնկրետ դրանց հետ ինչ անել։--Սամվելքննարկում 20:33, 22 Հունիսի 2020 (UTC)
- Սամվել ջան ինքդ քեզ հակասում եմ։ Եթե Ագռավի քարը նույն Մհերի դուռն է ոչ ջնջում ես, ոչ էլ տեղափոխում Վիքիբառարան, ստեղծում ես վերահղում։ 8) Շնորհակալություն խմբագրման համար։ - Kareyac (քննարկում) 04:42, 23 Հունիսի 2020 (UTC)
- Kareyac ջան, ինքս ինձ չեմ հակասում, խնդրում եմ սխալ ենթադրություններ չանենք։ Ես մի քանի անգամ հարցրի հոդվածի հանրագիտարանային արժեք լինելու մասին, ոչ մի պատասխան չստացա, ստիպված ինքս փորփրեցի գտա, որ արդեն կա հոդված դրա մասին, սակայն հոդվածից պարզ չէր նրա նշնակալիությունը։ Հնարավոր է մյուս հոդվածներն էլ ունեն նույնատիպ արժեք, չեմ բացառում, դրա համար կփորձեմ գտնել, եթե ոչ՝ համապատասխան գործողություն կանեմ։--Սամվելքննարկում 04:47, 23 Հունիսի 2020 (UTC)
- Սամվել ջան, կարճ ասած՝ Հայկական թեման Հայերեն վիքիի համար նշանակելի է։ - Kareyac (քննարկում) 10:30, 23 Հունիսի 2020 (UTC)
- @Kareyac ջան, ո՞վ է նման բան ասել։ Նշանակալի են, եթե կան համապատասխան աղբյուրներ։ Եթե աղբյուրներ չկան, միայն կան բանավոր տեղեկատվություններ, ինչպե՞ս կարող է նշանակալի լինել։ --ջեօ (✡) 10:33, 23 Հունիսի 2020 (UTC)
- @GeoO ջան, այս աղբյուրի հետ հարցեր կա՞ն։ Վստահել՞ի չի։ - Kareyac (քննարկում) 10:41, 23 Հունիսի 2020 (UTC)
- Ինչ որ քննարկումը նորից սկզբից ենք գալիս, Kareyac ջան, ով դրեց նշանակալիության հարցը, ես ասում եմ բառարանային են և խախտված են Հեղինակային իրավունքները։ Տառ առ տառ արտագրված են նշված աղբյուրից, ու՞ր է արտոնագիրը։--Սամվելքննարկում 10:46, 23 Հունիսի 2020 (UTC)
- Սամվել ջան ինքդ քեզ հակասում եմ։ Եթե Ագռավի քարը նույն Մհերի դուռն է ոչ ջնջում ես, ոչ էլ տեղափոխում Վիքիբառարան, ստեղծում ես վերահղում։ 8) Շնորհակալություն խմբագրման համար։ - Kareyac (քննարկում) 04:42, 23 Հունիսի 2020 (UTC)
- Դեմ։ Իմ կարծիքով այսպիսի առաջարկի ընդունումը նախ և առաջ պետք է ունենա կանոնակարգային հիմք, այսինքն՝ կանոնակարգերով հստակ սահմանվի, թե ինչպես և ինչու պետք է ջնջվեն x դասակարգմանը համապատասխանող հոդվածները։ Լեռների և նմանատիպ աշխարհագրական օբյեկտների մասին հոդվածներ պետք է լինեն, թեկուզ դրանք ունեն 3 նախադասություն։ Համենայն դեպս դեռևս այնպիսի փաստարկ չեմ կարդացել, որը ինձ հակառակում համոզի։--Գարդմանահայ (քննարկում) 21:29, 22 Հունիսի 2020 (UTC)
- Գարդմանահայ ջան, կանոնը որ բերել եմ, որպես հիմք ինչո՞վ կանոն չէ, խնդրում եմ կարդացեք բերածս փաստերը նոր եզրահանգման եկեք։ Հակառակը խնդրում եմ բեր կանոնակարգային հիմք, որ չպիտի ջնջվեն։ Կարծես ինքս ինձ հետ խոսամ։--Սամվելքննարկում 04:50, 23 Հունիսի 2020 (UTC)
- Սամվել ջան, կարդացել եմ քո գրած յուրաքանչյուր նախադասությունը (մի մտածի թե ինքդ քեզ հետ ես խոսում), հասկանում եմ, որ ցանկանում ես հանրագիտարանի որակը բարձրացնել։ Նաև համաձայն եմ, որ Վիքիպեդիայում շատ կողմ կամ շատ դեմ ձայներով չի հարցը որոշվում, այլ առավել փաստարկված հիմնավորումներ ներկայացնելով։ Այսինքն անկախ այն հանգամանքից թե մենք այստեղ ավելի շատ դեմ կարտահայտվենք, թե կողմ, ընդհանուր հաշվով որևէ նշանակություն չունի, եթե դու բոլորից առավել խորը, հիմնավորված փաստարկներ ներկայացնես։ Իմ գրածն ընդունիր որպես քո բարձրաձայնած խնդրին առավել հանգամանալից և արդյունավետ լուծում տալուն ուղղորդում (օգնություն)։ Քո նշած կանոնակարգը տեսել եմ։ Օրենք ասելով նկատի ունեմ, որ եթե հոդվածն ունի հանրագիտարանային նշանակալիություն և համապատասխանում է հոդվածի նվազագույն ծավալի պահանջներին և/կամ համապատասխանում է այդ օրենքի ընդունման ժամանակ որոշված բացառություններին, ապա պետք չի ջնջել։ Եթե օրինակ 3000 մետր բարձրության լեռան մասին առկա է ընդամենը 2-3 նախադասություն, ապա ի՞նչ անենք, չէ՞ որ այդ լեռն ինքնին հանրագիտարանային օբյեկտ է, պետք է հոդված ունենանք նրա մասին, իհարկե այնպիսին, որ չհակասի Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերին։ Մեկ այլ օրինակ ներկայացնեմ։ Ներկայիս Թուրքիայի տարածքում մինչև Հայոց ցեղասպանությունը եղել են հայկական գյուղեր, որոնք այսօր գոյություն չունեն, և մենք այդ բնակավայրերի մասին ընդամենը մի քանի նախադասություն գիտենք և այդ 2-3 նախադասությունը իրենից հանրագիտարանային բովանդակություն է ներկայացնում։ Այդ դեպքում ի՞նչ անենք, մոռանա՞նք այդ գյուղերի մասին։ Միգուցե ինչ-որ ցանկեր լինեն և նո՞ր դրանց վերաբերյալ առավել հստակեցված քննարկենք, որպես առանձին դեպքեր, որպեսզի կարողանանք հստակ լուծումներ տալ։--Գարդմանահայ (քննարկում) 07:16, 23 Հունիսի 2020 (UTC)
- Գարդմանահայ ջան, հեղինակային իրավունքի մասին կանոնը կանոնակարգային հիմք չէ՞, Ինչ չէ Վիքիպեդիան կանոնը կանոնակարգային հիմք չէ՞, Նշանակալիության մասին կանոնը կանոնակարգային հիմք չէ՞, գրում եք լրիվ կարդացել եք, սակայն կանոնակարգային հիմք չեք գտել։ Իսկ գտել ե՞ք արդյոք կանոնակարգային հիմք, որ չպիտի ջնջվի, կխնդրեմ դա ներկայացնեք։--Սամվելքննարկում 07:40, 23 Հունիսի 2020 (UTC)
- Սամվել ջան, հեղինակային իրավունքի մասով համաձայն եմ, որ դու, որպես ադմինիստրատոր, կարող ես առանց քննարկելու ջնջել բոլոր այդպիսի հոդվածները, սակայն մյուս կողմից տասնյակ հազարավոր հոդվածներ (եթե իրոք այդքան են) միանգամից ջնջելը այդքան էլ ճիշտ չէ։ Դրա համար ներքևում առաջարկեցի շաբաթօրյակի նման ինչ-որ բան կազմակերպենք եռամսյա կտրվածքով, որպեսզի կամ բարելավվեն կամ ջնջվեն։ Իսկ ջնջելու որոշման դեպքում էլ այդ գործընթացն այնքան սահուն պետք է կատարել, որ ընդհանուր հաշվով չտուժի Հայերեն Վիքիպեդիայի ծավալային բովանդակությունը, այսինքն՝ եթե ջնջվում է 1000 հոդված, ապա առնվազն պետք է գրվի 1000 հոդված։ --Գարդմանահայ (քննարկում) 07:46, 23 Հունիսի 2020 (UTC)
- Գարդմանահայ ջան, որպես ադմին մի պահ անգամ մտածում էի առանց հարցնելու դնեմ ջնջեմ գնա, որովհետև բոլոր հիմքերն ունեմ, սակայն ես փորձում եմ լինել հնարավորինս թափանցիկ, լսել բոլորի կարծիքները, սակայն ոչ քվեները։ Kareyac-ն ասում է թող մնան, որովհետև ինչ որ քարտեզում պետք են գալիս, Soghomon Matevosyan-ը ասում է, հիշողություն է թող մնա, դու ասում ես քանակը կպակասի, սակայն հիմնավորում չջնջելու համար դրանք չեն կարող հանդիսանալ։ Համաձայն եմ շաբաթօրյակ կազմակերպելուն։---Սամվելքննարկում 08:03, 23 Հունիսի 2020 (UTC)
- Ես իրենց էլ եմ հասկանում, քանի որ այդ հոդվածները օգնում են իրենց բարդ իրավիճակներում լուծումներ գտնել։ Ինչպես Կարեյացն է ասում, կորդինատներ, տեղադրություն և այլն։ Ինձ էլ են բազմիցս օգնել այդ կարճ հոդվածները, երբ թվում էր թե այլևս անհնար է գտնել ինչ-որ բնակավայրի կամ օբյեկտի վայր։ Այդ դեպքում կարելի է հետաքրքրվող խմբագիրներով որոշ ժամանակ մտածենք, մշակենք շաբաթօրյակի այսպես ասած ուղղությունները և կազմակերպենք այն։--Գարդմանահայ (քննարկում) 08:24, 23 Հունիսի 2020 (UTC)
- Գարդմանահայ ջան, որպես ադմին մի պահ անգամ մտածում էի առանց հարցնելու դնեմ ջնջեմ գնա, որովհետև բոլոր հիմքերն ունեմ, սակայն ես փորձում եմ լինել հնարավորինս թափանցիկ, լսել բոլորի կարծիքները, սակայն ոչ քվեները։ Kareyac-ն ասում է թող մնան, որովհետև ինչ որ քարտեզում պետք են գալիս, Soghomon Matevosyan-ը ասում է, հիշողություն է թող մնա, դու ասում ես քանակը կպակասի, սակայն հիմնավորում չջնջելու համար դրանք չեն կարող հանդիսանալ։ Համաձայն եմ շաբաթօրյակ կազմակերպելուն։---Սամվելքննարկում 08:03, 23 Հունիսի 2020 (UTC)
- Սամվել ջան, հեղինակային իրավունքի մասով համաձայն եմ, որ դու, որպես ադմինիստրատոր, կարող ես առանց քննարկելու ջնջել բոլոր այդպիսի հոդվածները, սակայն մյուս կողմից տասնյակ հազարավոր հոդվածներ (եթե իրոք այդքան են) միանգամից ջնջելը այդքան էլ ճիշտ չէ։ Դրա համար ներքևում առաջարկեցի շաբաթօրյակի նման ինչ-որ բան կազմակերպենք եռամսյա կտրվածքով, որպեսզի կամ բարելավվեն կամ ջնջվեն։ Իսկ ջնջելու որոշման դեպքում էլ այդ գործընթացն այնքան սահուն պետք է կատարել, որ ընդհանուր հաշվով չտուժի Հայերեն Վիքիպեդիայի ծավալային բովանդակությունը, այսինքն՝ եթե ջնջվում է 1000 հոդված, ապա առնվազն պետք է գրվի 1000 հոդված։ --Գարդմանահայ (քննարկում) 07:46, 23 Հունիսի 2020 (UTC)
- Գարդմանահայ ջան, հեղինակային իրավունքի մասին կանոնը կանոնակարգային հիմք չէ՞, Ինչ չէ Վիքիպեդիան կանոնը կանոնակարգային հիմք չէ՞, Նշանակալիության մասին կանոնը կանոնակարգային հիմք չէ՞, գրում եք լրիվ կարդացել եք, սակայն կանոնակարգային հիմք չեք գտել։ Իսկ գտել ե՞ք արդյոք կանոնակարգային հիմք, որ չպիտի ջնջվի, կխնդրեմ դա ներկայացնեք։--Սամվելքննարկում 07:40, 23 Հունիսի 2020 (UTC)
- Սամվել ջան, կարդացել եմ քո գրած յուրաքանչյուր նախադասությունը (մի մտածի թե ինքդ քեզ հետ ես խոսում), հասկանում եմ, որ ցանկանում ես հանրագիտարանի որակը բարձրացնել։ Նաև համաձայն եմ, որ Վիքիպեդիայում շատ կողմ կամ շատ դեմ ձայներով չի հարցը որոշվում, այլ առավել փաստարկված հիմնավորումներ ներկայացնելով։ Այսինքն անկախ այն հանգամանքից թե մենք այստեղ ավելի շատ դեմ կարտահայտվենք, թե կողմ, ընդհանուր հաշվով որևէ նշանակություն չունի, եթե դու բոլորից առավել խորը, հիմնավորված փաստարկներ ներկայացնես։ Իմ գրածն ընդունիր որպես քո բարձրաձայնած խնդրին առավել հանգամանալից և արդյունավետ լուծում տալուն ուղղորդում (օգնություն)։ Քո նշած կանոնակարգը տեսել եմ։ Օրենք ասելով նկատի ունեմ, որ եթե հոդվածն ունի հանրագիտարանային նշանակալիություն և համապատասխանում է հոդվածի նվազագույն ծավալի պահանջներին և/կամ համապատասխանում է այդ օրենքի ընդունման ժամանակ որոշված բացառություններին, ապա պետք չի ջնջել։ Եթե օրինակ 3000 մետր բարձրության լեռան մասին առկա է ընդամենը 2-3 նախադասություն, ապա ի՞նչ անենք, չէ՞ որ այդ լեռն ինքնին հանրագիտարանային օբյեկտ է, պետք է հոդված ունենանք նրա մասին, իհարկե այնպիսին, որ չհակասի Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերին։ Մեկ այլ օրինակ ներկայացնեմ։ Ներկայիս Թուրքիայի տարածքում մինչև Հայոց ցեղասպանությունը եղել են հայկական գյուղեր, որոնք այսօր գոյություն չունեն, և մենք այդ բնակավայրերի մասին ընդամենը մի քանի նախադասություն գիտենք և այդ 2-3 նախադասությունը իրենից հանրագիտարանային բովանդակություն է ներկայացնում։ Այդ դեպքում ի՞նչ անենք, մոռանա՞նք այդ գյուղերի մասին։ Միգուցե ինչ-որ ցանկեր լինեն և նո՞ր դրանց վերաբերյալ առավել հստակեցված քննարկենք, որպես առանձին դեպքեր, որպեսզի կարողանանք հստակ լուծումներ տալ։--Գարդմանահայ (քննարկում) 07:16, 23 Հունիսի 2020 (UTC)
- Գարդմանահայ ջան, կանոնը որ բերել եմ, որպես հիմք ինչո՞վ կանոն չէ, խնդրում եմ կարդացեք բերածս փաստերը նոր եզրահանգման եկեք։ Հակառակը խնդրում եմ բեր կանոնակարգային հիմք, որ չպիտի ջնջվեն։ Կարծես ինքս ինձ հետ խոսամ։--Սամվելքննարկում 04:50, 23 Հունիսի 2020 (UTC)
Եվս մեկ փաստ, քանի որ բերածս փաստերը չգիտեմ ինչու չհամարվեցին հիմք։ Բազմաթիվ հոդվածներ, որոնց մասին խոսվում է սույն քննարկման մեջ, տառ առ տառ պատճենված են "Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան" բառարանից։ Հիմա հարց, արդյո՞ք դրանք չեն հակասում Հեղինակային իրավունքների մասին կանոնին։--Սամվելքննարկում 05:02, 23 Հունիսի 2020 (UTC)
- Դեմ։ Նույն Մելիք-Բախշյանի Պաշտամունքային վայրեր գրքում Սամվել ջան նշված է Հայոց պաշտամունքային բոլոր հայտնի սրբավայրերը, որոնցից շատերի մենակ անունն ու մոտավոր տեղադրությունն է հայտնի և այլ տեղեկատվություն չկա: Ի՞նչ է մոռանանք նրանց մասին, քանի որ ստեղծվող հոդվածը 1-2 տեղանի է: Ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ գնել հուշարձանների մասին գրքեր: Վիքիպեդիան այդ առումով հնարավորություն է տալիս մարդկանց բարձրացնելու իրենց հայրենաճանաչելությունը: Այդ իսկ պատճառով աշխարհագրական բառարանից վերցված վայրերի, սարերի, բլուրների և այլնի մասին հոդվածներ դեմ եմ ջնջվելուն: Թող մի հատ էլ նրանց ցանկը լինի: Ես ինքս ցանկեր շատ եմ սարքում օրինակ այս ցանկը: Բայց եթե առանձին յուրաքանչյուրի մասին տեղեկատվություն գտնեմ թեկուզ մի քանի տողանոց հաճույքով հոդվածը կգրեմ:--Soghomon Matevosyan (քննարկում) 05:53, 23 Հունիսի 2020 (UTC)
- Հարգելի Soghomon Matevosyan, ես որտե՞ղ ասեցի մոռանանք դրանց մասին։ Անպայման պե՞տք է գրենք Վիքիպեդիայում որ չմոռանանք։ Վիքիպեդիան ոչ մի բանի հանրաճանաչելությունը բարձրացնելու խնդիր չունի, հակառակը, Վիքիպեդիայում գրվում են ինչ որ բաների մասին, որոնք արդեն հանրաճանաչ են։--Սամվելքննարկում 06:34, 23 Հունիսի 2020 (UTC)
- Սամվել ջան, Վիքիպեդիան չունի, բայց մարդիկ ունեն հայրենաճանաչելիության խնդիր: Ես ինքս շատ եմ շրջագայում Հայաստանով և շատ ժամանակ նույնիսկ տեղացիները չգիտեն թե ինչ հուշարձաններ ունեն: Լուսանկարում և Վիքիպեդիա եմ ներբեռնում հնարավորություն տալով այլոց թեկուզ լուսանկարի միջոցով դրանք տեսնելու: Ինչ վատ կլինի որ թեկուզ 1-2 տողանոց հոդվածը լուսանկարով Վիքիպեդիայում լինի:--Soghomon Matevosyan (քննարկում) 06:57, 23 Հունիսի 2020 (UTC)
- Հարգելի Soghomon Matevosyan ջան, այս վայրի լուսանկարը հնարավո՞ր է բերել, կամ ընդհանրապես հայտնի է ի՞նչ է սա։--Սամվելքննարկում 07:06, 23 Հունիսի 2020 (UTC)
- Սամվել ջան, Աղուտըր դա փոքր բլուր է Նախիջևանի և Յուխարիի արանքում: Յուխարիի ջրամբարից հյուսիս: Պարզ չի երևա, երբ մեր դիրքերից նկարեմ, բայց կփորձեմ:--Soghomon Matevosyan (քննարկում) 07:12, 23 Հունիսի 2020 (UTC)
- Soghomon Matevosyan ջան, լավ, ընդունենք բլուր է(չնայած որևէ աղբյուր չգտա, որ բլուր է), ընդունենք, որ դրա լուսանկարն էլ հնարավոր է ձեռք բերել։ Բայց կարելի է արդյո՞ք այս հոդվածը բարելավվել, թե այն բացի բլուր լինելուց ուրիշ ոչնչով աչքի չի ընկել։ Ասածիս իմաստը հետևյալն է, այն ընդմիշտ մնալու է մեկ տողանոց հոդված, թե ունի պոտենցյալ։--Սամվելքննարկում 07:34, 23 Հունիսի 2020 (UTC)
- Սամվել ջան, հատկապես Նախջևանի հետ կապված ամեն ինչ դժվար է: Վերջերս անցկացվեց նախագիծ Նախիջանի վերաբերյալ, որով փորձեցինք բարելավել և ստեղծել հոդվածներ՝ ցանկացած վստահելի գրականությունից օգտվելով, որը մեզ հասու էր համաճարակի պատճառով (թե հուշարձանների, թե բնակավայրերի, թե մարդկանց մասին՝ չնայաց մի քանի հայապահպանությամբ զբաղված մարդկանց հոդվածները ջնջվեց, նրանց ոչ նշանակալի անձ դարձնելով): Կապված Covid-19-ով ներկայումս փակ է նաև Մատենադարանի ընթերցասրահը: Բայց երբ թույլատրվի մարդկանց ընթերցասրահներից օգտվել, հնարավորություն կունենանք ավելացնենք հոդվածները: Դժվար կլինի, բայց ոչ անհնարին:--Soghomon Matevosyan (քննարկում) 07:50, 23 Հունիսի 2020 (UTC)
- Մեկնաբանություն՝ Վերահաստատում եմ Սամվելի այն միտքը, որ Վիքիպեդիայի նպատակը հանրաճանաչելությունը բարձրացնելը չէ (այդպես լիներ, բազմաթիվ գրողներ/գործիչներ իրենց առաջին գործերը կսկսեին գրել հենց Վիքիպեդիայում), այլ հակառակը՝ եղածը ներկայացնելը։ Եթե հայտնիության խնդիր կա, կարող եք մասնագիտական գիրք գրել, տպագրել, որից հետագայում կօգտվեն խմբագիրները և այդ հոդվածները կգրեն։ Սա շատ կարևոր նյուանս է, որը հետագայում կարող է ազդել Վիքիպեդիայում հոդվածների ստեղծման վրա։ --ջեօ (✡) 10:22, 23 Հունիսի 2020 (UTC)
- ջեօ իմ ասածը այլ էր և վերաբերվում էր հուշարձաններին այլ ոչ թե գրողների կամ այլոց, եթե օրինակ մի եկեղեցու մասին եթե հայտնի է միայն անունն ու գտնվելու վայրը (այսինքն 1-2 տող), պետք չի այդ հոդվածը ջնջել: Աչքովս մի քանի անգամ ընկել է այլ երկրների գյուղերի կամ քաղաքների մասին 1-2 տողանոց հոդվածներ, որոնց մասին հիմնական թարգմանվող լեզուների (ռուսերեն կամ անգլերեն) հոդվածներում ևս 1-2 տող է, բայց այդ հոդվածները իմաստ ունեն պահպանվելու, իսկ Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների, գյուղերի, աշխարհագրական տեղանուների հոդվածները, որոնք բացի մեզանից այլոք չեն գրի պետք է ջնջման ներկայացվի: Դրա համար եմ ես դեմ 1-2 տողանոց այդպիսի հոդվածների ջնջման:--Soghomon Matevosyan (քննարկում) 10:45, 23 Հունիսի 2020 (UTC)
- @Soghomon Matevosyan, էական չէ, թե ինչին էր վերաբերում Ձեր ասածը։ Վիքիպեդիան նման ֆունկցիա չունի, հանրագիտարանը երրորդական աղբյուր է, ոչ թե առաջնային։ Հոդվածների ճակատագրերը պետք է որոշեն ոչ թե դրանք հայտնի դարձնելու մտքերը, այլ Վիքիպեդիայում ընդունված կանոնակարգերը՝ նշանակալիության, վստահելի աղբյուրների և այլն։ --ջեօ (✡) 17:11, 24 Հունիսի 2020 (UTC)
- ջեօ հուշարձանները նշանակալի են և 1-2 տողանոց նրանց վերաբերվող հոդվածները դեմ եմ ջնջման, ասելիքս սա էր։--Soghomon Matevosyan (քննարկում) 18:27, 24 Հունիսի 2020 (UTC)
- ջեօ իմ ասածը այլ էր և վերաբերվում էր հուշարձաններին այլ ոչ թե գրողների կամ այլոց, եթե օրինակ մի եկեղեցու մասին եթե հայտնի է միայն անունն ու գտնվելու վայրը (այսինքն 1-2 տող), պետք չի այդ հոդվածը ջնջել: Աչքովս մի քանի անգամ ընկել է այլ երկրների գյուղերի կամ քաղաքների մասին 1-2 տողանոց հոդվածներ, որոնց մասին հիմնական թարգմանվող լեզուների (ռուսերեն կամ անգլերեն) հոդվածներում ևս 1-2 տող է, բայց այդ հոդվածները իմաստ ունեն պահպանվելու, իսկ Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների, գյուղերի, աշխարհագրական տեղանուների հոդվածները, որոնք բացի մեզանից այլոք չեն գրի պետք է ջնջման ներկայացվի: Դրա համար եմ ես դեմ 1-2 տողանոց այդպիսի հոդվածների ջնջման:--Soghomon Matevosyan (քննարկում) 10:45, 23 Հունիսի 2020 (UTC)
- Մեկնաբանություն՝ Վերահաստատում եմ Սամվելի այն միտքը, որ Վիքիպեդիայի նպատակը հանրաճանաչելությունը բարձրացնելը չէ (այդպես լիներ, բազմաթիվ գրողներ/գործիչներ իրենց առաջին գործերը կսկսեին գրել հենց Վիքիպեդիայում), այլ հակառակը՝ եղածը ներկայացնելը։ Եթե հայտնիության խնդիր կա, կարող եք մասնագիտական գիրք գրել, տպագրել, որից հետագայում կօգտվեն խմբագիրները և այդ հոդվածները կգրեն։ Սա շատ կարևոր նյուանս է, որը հետագայում կարող է ազդել Վիքիպեդիայում հոդվածների ստեղծման վրա։ --ջեօ (✡) 10:22, 23 Հունիսի 2020 (UTC)
- Սամվել ջան, հատկապես Նախջևանի հետ կապված ամեն ինչ դժվար է: Վերջերս անցկացվեց նախագիծ Նախիջանի վերաբերյալ, որով փորձեցինք բարելավել և ստեղծել հոդվածներ՝ ցանկացած վստահելի գրականությունից օգտվելով, որը մեզ հասու էր համաճարակի պատճառով (թե հուշարձանների, թե բնակավայրերի, թե մարդկանց մասին՝ չնայաց մի քանի հայապահպանությամբ զբաղված մարդկանց հոդվածները ջնջվեց, նրանց ոչ նշանակալի անձ դարձնելով): Կապված Covid-19-ով ներկայումս փակ է նաև Մատենադարանի ընթերցասրահը: Բայց երբ թույլատրվի մարդկանց ընթերցասրահներից օգտվել, հնարավորություն կունենանք ավելացնենք հոդվածները: Դժվար կլինի, բայց ոչ անհնարին:--Soghomon Matevosyan (քննարկում) 07:50, 23 Հունիսի 2020 (UTC)
- Soghomon Matevosyan ջան, լավ, ընդունենք բլուր է(չնայած որևէ աղբյուր չգտա, որ բլուր է), ընդունենք, որ դրա լուսանկարն էլ հնարավոր է ձեռք բերել։ Բայց կարելի է արդյո՞ք այս հոդվածը բարելավվել, թե այն բացի բլուր լինելուց ուրիշ ոչնչով աչքի չի ընկել։ Ասածիս իմաստը հետևյալն է, այն ընդմիշտ մնալու է մեկ տողանոց հոդված, թե ունի պոտենցյալ։--Սամվելքննարկում 07:34, 23 Հունիսի 2020 (UTC)
- Սամվել ջան, Աղուտըր դա փոքր բլուր է Նախիջևանի և Յուխարիի արանքում: Յուխարիի ջրամբարից հյուսիս: Պարզ չի երևա, երբ մեր դիրքերից նկարեմ, բայց կփորձեմ:--Soghomon Matevosyan (քննարկում) 07:12, 23 Հունիսի 2020 (UTC)
- Հարգելի Soghomon Matevosyan ջան, այս վայրի լուսանկարը հնարավո՞ր է բերել, կամ ընդհանրապես հայտնի է ի՞նչ է սա։--Սամվելքննարկում 07:06, 23 Հունիսի 2020 (UTC)
- Սամվել ջան, Վիքիպեդիան չունի, բայց մարդիկ ունեն հայրենաճանաչելիության խնդիր: Ես ինքս շատ եմ շրջագայում Հայաստանով և շատ ժամանակ նույնիսկ տեղացիները չգիտեն թե ինչ հուշարձաններ ունեն: Լուսանկարում և Վիքիպեդիա եմ ներբեռնում հնարավորություն տալով այլոց թեկուզ լուսանկարի միջոցով դրանք տեսնելու: Ինչ վատ կլինի որ թեկուզ 1-2 տողանոց հոդվածը լուսանկարով Վիքիպեդիայում լինի:--Soghomon Matevosyan (քննարկում) 06:57, 23 Հունիսի 2020 (UTC)
- Հարգելի Soghomon Matevosyan, ես որտե՞ղ ասեցի մոռանանք դրանց մասին։ Անպայման պե՞տք է գրենք Վիքիպեդիայում որ չմոռանանք։ Վիքիպեդիան ոչ մի բանի հանրաճանաչելությունը բարձրացնելու խնդիր չունի, հակառակը, Վիքիպեդիայում գրվում են ինչ որ բաների մասին, որոնք արդեն հանրաճանաչ են։--Սամվելքննարկում 06:34, 23 Հունիսի 2020 (UTC)
- Սամվել ջան, միգուցե շաբաթօրյակի նման մի բան կազմակերպենք եռամսյակային կտրվածքով և փորձենք լուծումներ տալ նմանատիպ հոդվածների բարելավման (այդ թվում տեղեկատվության ավելացում, եթե հնարավոր է), ջնջման (եթե իրոք ջնջելու է), ձուլման (եթե դրա կարիքը կա) համատեքստում։ Պարզապես այդ դեպքում մեզ ցանկեր են պետք, իսկ շաբաթօրյակին մասնակից յուրաքանչյուր խմբագիր պետք է հստակ տիրապետի կանոնակարգերին և ճիշտ ընկալի առաջադրված խնդիրը։--Գարդմանահայ (քննարկում) 07:23, 23 Հունիսի 2020 (UTC)
- Գարդմանահայ ջան, լիովին համաձայն եմ։ Ես բարելավել եմ մի քանի հրյուր հոդված Բառարանից, արի մասնակիցներին կանչենք հոդվածներ բարելավման համար։ - Kareyac (քննարկում) 16:34, 23 Հունիսի 2020 (UTC)
- Դեմ, որևէ իմաստ չկա (ոչ նշանակալիության խնդիր կա, ոչ էլ տեղի)--Օmıcrօn 10:24, 24 Հունիսի 2020 (UTC)
- Samo04 ջան, կնայե՞ս այս ցանկը։ Նյութեր տեղանունների բառարանից կատեգորիայի հոդվածներն են ըստ երևացող հայերեն տեքստի չափի։
Բնակավայրերը ճիշտն ասած չեմ հանել, որովհետև 173 հատ կար, բայց կարող եմ, եթե կարիք կա։Կներես ուշացնելու համար :D --ԱշոտՏՆՂ (քննարկում) 23:10, 25 Հունիսի 2020 (UTC)
Քննարկման արդյունք
Հարգելի խմբագիրներ, վերլուծելով դեմ արտահայտվողների բերած փաստերը, կարելի է եզրահանգել, որ Հեղինակային իրավունքի խախտման մասով ոչ մի հակափաստարկ չկա, Վիքիպեդիան բառարան չէ մասով հակափաստարկները համոզիչ չէին։ Այսպիսով որոշեցի ջնջել, սակայն ոչ բոլորը, առաջնային նրանք, որոնցում խախտված է հեղինակային իրավունքը։ Շնորհակալություն քննարկմանը մասնակցելու համար։--Սամվելքննարկում 05:36, 26 Հունիսի 2020 (UTC)
- Սամվել ջան, քննարկումը բացելուց 4 օր է անցել միայն, կարծում եմ շուտ է արդյունք ամփոփելու համար հատկապես, որ համ միակարծիք չենք, համ հստակ ցանկ(եր)/չափանիշ չունենք, թե որ հոդվածների ու մի 10 օր էլ առնվազն ունենք։ «Հեղինակայաին իրավունքի խախտման մասով» հակափաստարկ չի կարող լինել, եթե ՀԻ խախտում կա, այն անմիջապես պետք է ջնջենք, քանի որ դա օրենսդրության պահանջ է և մեր որոշելիքը չէ, բացի դրանից ՀԻ-ն մեր սկզբունքների հիմնաքարերից է։ Բայց պետք է հասկանալ, կա՞ խախտում թե ոչ։ Այստեղ բավականին խուճուճ է։
- Հեղինակային իրավունքի օբյեկտ չեն համարվում փաստերը (մեզ հետաքրքրող ԱՄՆ օրենքով էլ, և ՀՀ օրենքից 4.1. բ–կետ «օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերի մասին տեղեկատվությունը.»)։ Այսպես օրինակ՝ «Մկնխորռ» հոդվածը ՀԻ օբյեկտ չէ, իսկ «Մհերի Դուռ» հավանաբար, արդեն ՀԻ օբյեկտ է։ Իսկ այ երբ գործը հասնում է փաստերի հավաքածուներին, ժողովածուներին, ՏԲ-ներին գնահատականները սկսում են փոխվել դեպքից-դեպք, երկրից–երկիր, ժամանակաշրջանից-ժամանակաշրջան։ Անգամ առանձին-առանձին ՀԻ օբյեկտ չհադիսացող տարրերը, միասին, որպես ամբողջականություն կարող են դառնալ ՀԻ օբյեկտ։ Տես՝ en:Sweat of the brow, en:Copyright law of the United States#Compilations_of_facts_and_the_sweat_of_the_brow_doctrine, en:Database right և հարակից թեմաներից։ ՀՀ օրենքը, որքան հիշում եմ, ՀԻ օբյեկտ լինելու համար, սկզբունքյաին է, որ մեջը լինի մարդու ստեղծագործական տարր (որը առկա է դիցուք՝ «Հայաստանի 100 գեղատեսիլ բնակավայրերի ցանկ»-ում, բայց ոչ «ՀՀ բնակավայարերի ամբողջական ցանկ»)։ Կոնկրետ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան» դեպքում, պետք է հասկանանք, հոդվածների, ո՞ր մասն է մեր մոտ վերցված, առանց փոփոխության։ Եթե 5-10% է ու զուտ չոր փաստերով հոդվածները, հավանաբար խնդիր չէ, եթե կեսից ավելին է, կամ շատ են չոր փաստով չսահամփակվող պատճենուիմները, հավանաբար խնդիր է։
- Խմբագիրներին, որոնք հիշում են այդ բառարանի հիմման վրա մեր մոտ հոդվածների ստեղծման ընաթացքը, խնդրում եմ, նախորդ պարբերության վերջին հարցի մասով մանրամասնել։
- Հ․Գ․ Ինքս կարծում եմ, որ մեկ-երկու տասնյակ հազար հոդված կա, որոնք պետք է ջնջել, բայց ամեն հստակ խմբի մասին կուզենայի առանց շտապողականության անդրադառնայինք, 7 անգամ չափելով, մեկ անգամ կտրելով։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 10:07, 26 Հունիսի 2020 (UTC)
- Ալեքսեյ a.k.a. Xelgen ջան, շնորհակալություն հանգամանալից անդրադառնալու համար, իմ շտապողականությունը պայմանավորված է հենց հեղինակային իրավունքի խախտման մասով, եթե ես որպես ադմին կասկածներ ունեմ, պետք է անմիջապես ջնջեմ։ Փորձել եմ լսել բոլորի կարծիքը, ինչպես վերևում գրել եմ, ոչ մի լուրջ հակափաստարկ չեմ ստացել։ Սակայն եթե գտնում ես, որ ժամանակ է հարկավոր խնդիրը մանրամասնորեն հասկանալու համար ես խնդիր չունեմ, և լիովին վստահ եմ, որ դու որպես ամենափորձառու ադմին ճիշտ լուծում կառաջարկես։ Մի քանի հոդված արդեն ջնջել եմ, կարող եմ վերականգնել, խնդիր չկա։ Նաև կխնդրեմ հուշես 10-20 տոկոսը ՀԻ խախտում չէ, 50-60 տոկոսը՝ խախտում է մասով ավելի մանրամասն որտեղ կարդամ, մեր օրենքում նման բան չգտա։--Սամվելքննարկում 10:19, 26 Հունիսի 2020 (UTC)
Growth գործիքի թարգմանություն
Բարի օր, հարգելի մասնակիցներ։ Trizek (WMF) մասնակիցը գրել էր այս գործիքի թերի թարգմանության մասին իմ քննարկման էջում և խնդրել էր դրա մասին այլ մասնակիցների էլ ասեմ։ Այս պահին նոր գրանցված մասնակիցները տեսնում են այս կիսատ թարգմանությունները, ինչը բոլորովին ցանկալի չէ :)։ Հնարավորության դեպքում խնդրում եմ միանալ թարգմանությանը այս հղմամբ։ Այս պահին թարգմանված է 78 տոկոսը։ Շնորհակալություն։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:47, 22 Հունիսի 2020 (UTC)
Արբիտրաժային կոմիտե
Հարգելի՛ վիքիհամայնք, հաշվի առնելով վերջին շրջանում համայնքային կյանքի ակտիվացումը և առհասարակ՝ նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը, առաջարկում եմ Հայերեն Վիքիպեդիայում ներմուծել «Արբիտրաժային հանձնաժողովի» ինստիտուտը (որի գոյության մասին այսօր եմ իմացել): Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն առերևույթ բավականին արդյունավետորեն օգտագործվում է բազմաթիվ վիքիպեդիաներում (թվով 33, օրինակ՝ ռուսերեն, անգլերեն) և որոշ չափով մեղմացնում է ադմինիստրատորների ծանրաբեռնվածությունը։
Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Արբիտրաժային կոմիտեն։ Այդ մասին կարող եք տեղեկանալ ստեղծածս այս էջում կամ ստորև։
Արբիտրաժային կոմիտեն կամ Արբիտրաժային հանձնաժողովը փորձառու մասնակիցների խումբ է, որը ծառայում է Վիքիպեդիայում տարվող աշխատանքների ընթացքում (այդ թվում՝ խմբագրելու ընթացքում, նախքան խմբագրելը, խմբագրելուց հետո կամ խմբագրելու արդյունքում) ի հայտ եկած կոնֆլիկտների և տարաձայնությունների օբյեկտիվ հանգուցալուծմանը։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ արբիտրաժային կոմիտեի առկայության պայմաններում մասնակիցների միջև ծագած հակասությունները կարող են լուծվել Վիքիպեդիայի այլ հարթակներում։ Այսպիսով, Արբիտրաժային կոմիտեն իրավասու է քննությամբ զբաղվել և որոշում կայացնել միայն խմբագիրներից որևէ մեկի դիմումի հիման վրա (եթե խնդրի լուծումը գտնվում է հանձնաժողովի անմիջական իրավասության ներքո)։ Արբիտրաժային հանձնաժողովը հարցին լուծում տալու նպատակով կարող է սահմանել պատմաժմիջոց (այդ թվում՝ արգելափակում, սահմանափակում, նախազգուշացում, տոպիկ բան և այլն): Հանձնաժողովն իր եզրափակիչ որոշումը կայացնում է անդամների պարզ մեծամասնության քվեով։
- Կոմիտեի կազմում ընդգրկվում են թվով 5-7 արբիտրներ։
- Կոմիտեի լիազորությունների ժամկետը՝ 6 ամիս (արբիտրների անընդմեջ վերընտրման հնարավորության պայմանով)։
- Արբիտրի թեկնածուի համար սահմանված նվազագույն պահանջներն են՝ 8 ամիս վիքիստաժ և առնվազն 1500 խմբագրում:
- Կոմիտեի այն անդամները, ովքեր ադմինիստրատոր չեն հանդիսանում, հանձնաժողովի որոշումների իրագործման համար ստանում են արբիտրային դրոշակ։
- Կոմիտեի կայացրած որոշումները կենսագործվում ադմինիստրատորների կողմից։
- Կոմիտեի կայացրած որոշումները ենթակա են բողոքարկման։
Այսպիսով, կխնդրեմ արտահայտեք ձեր կարծիքը ստորև և քվեարկեք՝ ի համաձայնություն (կամ ընդհակառակը) ինստիտուտի ներդրման։ Հարգանքներով՝--Օmıcrօn 22:47, 23 Հունիսի 2020 (UTC)
Կարծիքներ
O'micron ջան, նախ խոսեմ իմ թույլ տեղի մասին :)․ վիճակագրությունդ սխալ է։ Հավանաբար ուղղակի հաշվել ես միջլեզվային հղումների քանակը, բայց դա իրական թիվը չէ։ Այսպես, հետևյալ լեզուները ունեն էջի թարգմանությունը, բայց չունեն արբիտրաժներ՝ ar, az, bg, ckb (հավանաբար), fa, hr, id, ja, ka, kk (հավանաբար), ka, oc, sd (հավանաբար), sv, tr, vi (ոնց որ), zh։ Հղում ունեցող լեզուներից համակարգը գործում էր հետևյալներում՝ ba, cs, de, en, es, fi, fr, hu, nl, pl, pt, ru, ta (հավանաբար, այսինքն բան չջոգեցի), th, tt (ոնց որ թե), uk։ Ինչպես տեսնում ենք, կամ լավ մեծ վիքիները ունեն արբիտրաժներ, որտեղ իրոք կարիք կա, կամ էլ լավ փոքր վիքիները, որտեղ իրենք էլ չգիտեն՝ ինչ են անում (լուզներ ցանկը հանելիս օգտվել եմ Գուգլի թարգմանչից, խնդրում եմ ներողամիտ լինել որոշ սխալների դեպքում)․
Վիքի | Ադմիններ | Ակտիվ մասնակիցներ | Մեկ ադմինին բաժին ընկնող ակտիվ մասնակիցներ |
---|---|---|---|
hy | 11 | 818 | 74 |
ba | 6 | 96 | 16 |
cs | 35 | 2653 | 76 |
de | 192 | 19846 | 103 |
en | 1141 | 140282 | 123 |
es | 67 | 19123 | 286 |
fi | 35 | 1648 | 47 |
fr | 157 | 20821 | 133 |
hu | 30 | 2099 | 70 |
nl | 36 | 4291 | 120 |
pl | 103 | 5020 | 49 |
pt | 75 | 6772 | 90 |
ru | 83 | 12056 | 145 |
ta | 40 | 420 | 11 |
th | 14 | 1193 | 85 |
tt | 2 | 92 | 46 |
uk | 48 | 3297 | 69 |
Լավ, վիճակագրությունը մի կողմ։ Ես նախքան քվեարկելը կսպասեմ հետաքրքիր կարծիքների, բայց այս պահին չեմ պատկերացնում թե ինչ հնարավոր օգուտ կարող են տալ արբիտրաժները։ Ենթադրում եմ, որ կունենանք ադմինների տախտակի նման մի ուրիշ էջ, որտեղ «որոշում կայացնողները» կլինեն ինչ-որ չափով տարբեր մասնակիցներ, բայց մեծ հաշվով էլի նույն քննարկումները ուրիշ տեղում։ Այս կարծիքին եմ, որովհետև մեր մոտ մեծ խնդիրները շատ քիչ են լինում ու այդ քննարկումներին հիմնականում չեն մասնակցում մասնակիցները, որովհետև չեն ցանկանում, ոչ թե որովհետև չեն տեսնում քննարկումը կամ չոր որոշումներ կայացնելու տեխնիկական հնարավորություններ չունեն։ Հ․Գ․ Վիքիներից մեկից թույն գադջեթ թռցրի, կարողա՞ ուզեք ։Դ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 00:14, 24 Հունիսի 2020 (UTC)
- ԱշոտՏՆՂ ջան, շնորհակալ եմ արձագանքիդ և վերևում նշածդ հստակեցումների համար։ Իսկ հիմա մի փոքր խոսեմ քո այն հարցադրման մասին, թե ի՞նչ կտա արբիտրաժային հանձնաժողովը մեզ։
- ադմինիստրատորների ծանրաբեռնվածության նվազեցում,
- վեճերի և կոնֆլիկտների լուծման համար կանոնակարգված հարթակ,
- մշտապես հանգուցալուծված կոնֆլիկտներ,
- բողոքարկման հնարավորություն,
- նախադեպային որոշումների ժողովածուներ (արբիտրների կայացրած որոշումները նախադեպային ուժ կստանան և կկանխորոշեն ապագայում ծագած նույնաբովանդակ վեճերի ելքերը՝ միևնույն ժամանակ ծառայելով որպես ուղենիշ),
- նոր, թույն մարմին, որը, ըստ իս, կնպաստի նաև համայքային կյանքի բազմազանացմանը։
Եթե նոր բաներ հիշեմ՝ կավելացնեմ ։դ--Օmıcrօn 00:26, 24 Հունիսի 2020 (UTC)
- Խնդրեմ, O'micron ջան, քեզ էլ շնորհակալություն նախաձեռնության համար :)։
- Նույն ծանրաբեռնվածությունը կլինի, որովհետև արբիտրաժների մի մասը էլի ադմիններն են լինելու, իսկ ապագա ոչ ադմին արբիտրաժները հիմա էլ են ակտիվ մասնակցում քննարկումներին ու օգնում կոնֆլիկտների լուծմանը,
- Հիմա ունենք ադմինների տախտակը, ինչո՞ւ դա կոնֆլիկտների կանոնակարգված հարթակ չէ,
- Օրինակ կբերե՞ս մինչև այս չլուծված խնդիրներից, որը կլուծվեր արբիտրաժներ ունենալու դեպքում։ Եթե հնարավոր է մեկ-երկու բառով նշես՝ ինչու ես կարծում, որ այդ խնդիրները կլուծվեին արբիտրաժների գոյության դեպքում,
- Նկատի ունես ադմինի՞ որոշումների բողոքարկում,
- Ինձ թվում է դա հիմա էլ ունենք, հենց այս էջի կամ ադմինների տախտակի արխիվը տես ։Ճ
- Համաձայն եմ, որ բազմազանությանը կնպաստի, բայց դժվարանում եմ տեսնել՝ ինչ օգուտ կա բազմազանությունից։
- --ԱշոտՏՆՂ (քննարկում) 00:38, 24 Հունիսի 2020 (UTC)
- Քանի որ Սամվելը և Աշոտը նույնաբովանդակ հարց(եր) են տվել, նախքան կարծիքս գրելը, կսպասեմ հատկապես այդ հարց(եր)ի պատասխան(ներ)ին։ --ջեօ (✡) 17:03, 24 Հունիսի 2020 (UTC)
- Խնդրեմ, O'micron ջան, քեզ էլ շնորհակալություն նախաձեռնության համար :)։
Միտքը լավն է, կարող ենք հետագայում կիրառել։ Այս պահին այն ներդնելու անհրաժեշտությունը հիմնավորված չէ։ Եթե կոնֆլիկտների լուծման բացեր կան, կարող ենք փակել արդեն նշված նոր կանոնակարգեր թարգմանելով /քննարկելով / ընդունելով, նաև ակտիվ ադմինների քանակն ավելացնելով։ --Ավետիսյան91 (քննարկում) 18:54, 24 Հունիսի 2020 (UTC)
- Ես դեմ եմ: Ըստ երևույթին, արբիտրաժային կոմիտեն ավելի է բարդացնելու իրավիճակը: Նախ՝ այսպես թե այնպես ակտիվ մասնակիցը հարց է բարձրացնում ու մասնակցում բոլոր հարցերի լուծմանը, ըստ այդմ ձևավորել ինչ-որ այլ միջանկյալ խումբ ադմինի ու խմբագրի միջև իմաստ չունի մեր պարագայում: Առանց այդ էլ մեզ մոտ խնդիրները լուծվում են «ներքին կարգով»՝ մասնակիցները ճամբարներից (և շատ այլ խնդիրներից) իրար ճանաչում են, խմբավորված են թիմերի ու իրար պաշտպանում են: Ես չեմ պատկերացնում, որ այդ «թիմերից» որևէ մեկը ինչ-որ առավելություն ստանա՝ ինչ կստացվի: Ավելորդ ու նոր գլխացավանքներ են սպասվում: Ի դեպ, 818 ակտիվ մասնակիցները իրականում այդքան էլ ակտիվ չեն. տարիներ շարունակ ունեցել ենք 600 և ավելի, ու ինչ-որ լուրջ փոփոխություններ չեն եղել: Առավել ևս, որ այդ 818-ից 27-ն արել են զրո գործողություն, 170-ն արել են մեկ գործողություն, 77-ը՝ երկու փոփոխություն և այլն: --Հայկ (արաբագետ) 07:59, 24 Հունիսի 2020 (UTC)
- Հարգելի՛ Հայկ, շնորհակալություն արձագանքի համար։ Իրապես չեմ հասկանում, թե ինչ կապ ունեն ճամբարները արբիտրաժային կոմիտեի հետ, սակայն ցանկանում եմ նշել, որ արբիտրների ընտրությունը կատարվելու է համայնքի անդամների կողմից։ Կխնդրեմ նաև, որպեսզի առավել մանրամասնեք՝ կոնկրետ ի՞նչ խնդիրներ եք տեսնում հանձնաժողովի ստեղծմամբ։--Օmıcrօn 10:19, 24 Հունիսի 2020 (UTC)
- Նախ կխնդրեի, սույն հարցմանը արդյունք տալուց հաշվի առնել ոչ թե կողմերի և դեմերի քանակը, այլ բերված փաստարկները համաձայն Համաձայնեցման կանոնի։ Դեմ եմ արբրիտրաժ ստեղծելուն, որովհետև մեզ մոտ ակտիվ մասնակիցների քանակն այնքան մեծ չէ, որպեսզի մեզ թույլ տանք նման ճոխություն և վիճելի հարցերը հիմնականում կարգավորվում են ներքին ընթացակարգերով, կանոններով և համաձայնություններով։ Դեռևս ես չեմ հիշում այնպիսի քննարկում, որի արդյունքը ամրագրելու համար պետք լինի որևէ կոմիտեի, հանձնաժողովի կարծիք։ Փոխարենը պետք է հարստացնել մեր կանոնակարգային, ուղեցուցային, օգնությունների բազան, որը կպատասխանի քննարկումների մեծամասնության բարձրացված հարցերին։--Սամվելքննարկում 09:05, 24 Հունիսի 2020 (UTC)
- Հարգելի՛ Սամվել, շնորհակալություն արձագանքի համար։ Ինձ թվում է պարզից էլ պարզ է, որ նման նախագծի շուրջ որոշումը պետք է ընդունվի փաստարկների համաձայնեցման կանոնի համաձայն։ Նախ նշեմ, որ կոմիտեի ստեղծումը, իմ սուբյեկտիվ կարծիքով, այնքան էլ մեծ «ճոխություն» չէ, քանի որ այդքան մեծ ռեսուրսներ չի պահանջում։ Իմաստն այն է, որ մասնակիցը ընդհանուր համայնքի կարծիքը լսելուց հետո իրավունք է ձեռք բերում դիմել խնդիրների լուծմամբ մասնագիտացված հանձնաժողովի, որն էլ, ըստ երևույթի, պետք է հանգամանալից կերպով ներկայացնի կայացրած որոշման հիմնավորումները։ Կոմիտեի ստեղծումը հատկապես օգտակար կլինի «մասնակից-ադմինիստրատոր» վեճի օբյեկտիվ հանգուցալուծման պարագայում։ Իսկ ինչ վերաբերում է կանոնակարգերի պակասին՝ ես միանշանակ համակարծիք եմ քեզ հետ և ուզում եմ ընդգծել, որ կոմիտեի գործունեությունը անուղղակիորեն միտված են նաև այս բացի լրացմանը։ Վիքիպեդիայի հիմնական կանոնակարգերը (մասնավորապես՝ սյուները) խիստ մեկնաբանողական բնույթ ունեն, հետևաբար՝ նոր ուղեցույցները պետք է կառուցվեն դրա շուրջ և բովանդակային հիմքով։ Այսպիսով՝ չունենալով հստակ կանոնակարգ, կոմիտեին իրավունք է վերապահվում խնդիրը լուծել Վիքիպեդիայի ընդհանուր սկզբունքները կամ սկզբունքների հիմքով այլ կանոնակարգերի բովանդակության համաձայն, որի արդյունքում՝ այդ կանոնակարգը ներմուծվում է Հայերեն Վիքիպեդիա (նախադեպային որոշման ուժով): Այպիսով, մենք ունենում ենք կանոնակարգերի նախադեպային պրակտիկա, ինչպես օրինակ ռուսներն ունեն: Հգ․, կխնդրեմ հիմնավորել նաև, թե ինչ բացասական հետևանքներ կարող է ունենալ հանձնաժողովը (քանզի դեմ եք քվեարկել): Շնորհակալություն --Օmıcrօn 10:19, 24 Հունիսի 2020 (UTC)
- Օmıcrօn ջան, խնդրում եմ չհամեմատել ռուսերեն Վիքիպեդիայի հետ, քանի որ այն ծավալով և խնդիրներով անհամեմատելի է մեր Վիքիպեդիայի հետ, այնտեղ կան լուրջ խնդիրներ, որոնք առանց արբրիտրաժի լուծել հնարավոր չէ (ազգամիջյան վեջեր, կրոնական վեճեր և այլն)։ Մեզ մոտ փառք Աստծու նման վեճեր գրեթե չկան։ Հիմնականում քաղաքական, շահերի բախման և ոչ մասշտաբային բնույթի վեճեր են, որոնք նորից եմ կրկնում շատ հեշտ կլուծենք կանոնակարգային բազան թարմացնելուց հետո։ Խնդրում եմ նաև բերել մեկ օրինակ, որտեղ վեճը չի լուծվել և կարիք է եղել արբրիտրաժի։--Սամվելքննարկում 10:35, 24 Հունիսի 2020 (UTC)
- Հարգելի՛ Սամվել, շնորհակալություն արձագանքի համար։ Ինձ թվում է պարզից էլ պարզ է, որ նման նախագծի շուրջ որոշումը պետք է ընդունվի փաստարկների համաձայնեցման կանոնի համաձայն։ Նախ նշեմ, որ կոմիտեի ստեղծումը, իմ սուբյեկտիվ կարծիքով, այնքան էլ մեծ «ճոխություն» չէ, քանի որ այդքան մեծ ռեսուրսներ չի պահանջում։ Իմաստն այն է, որ մասնակիցը ընդհանուր համայնքի կարծիքը լսելուց հետո իրավունք է ձեռք բերում դիմել խնդիրների լուծմամբ մասնագիտացված հանձնաժողովի, որն էլ, ըստ երևույթի, պետք է հանգամանալից կերպով ներկայացնի կայացրած որոշման հիմնավորումները։ Կոմիտեի ստեղծումը հատկապես օգտակար կլինի «մասնակից-ադմինիստրատոր» վեճի օբյեկտիվ հանգուցալուծման պարագայում։ Իսկ ինչ վերաբերում է կանոնակարգերի պակասին՝ ես միանշանակ համակարծիք եմ քեզ հետ և ուզում եմ ընդգծել, որ կոմիտեի գործունեությունը անուղղակիորեն միտված են նաև այս բացի լրացմանը։ Վիքիպեդիայի հիմնական կանոնակարգերը (մասնավորապես՝ սյուները) խիստ մեկնաբանողական բնույթ ունեն, հետևաբար՝ նոր ուղեցույցները պետք է կառուցվեն դրա շուրջ և բովանդակային հիմքով։ Այսպիսով՝ չունենալով հստակ կանոնակարգ, կոմիտեին իրավունք է վերապահվում խնդիրը լուծել Վիքիպեդիայի ընդհանուր սկզբունքները կամ սկզբունքների հիմքով այլ կանոնակարգերի բովանդակության համաձայն, որի արդյունքում՝ այդ կանոնակարգը ներմուծվում է Հայերեն Վիքիպեդիա (նախադեպային որոշման ուժով): Այպիսով, մենք ունենում ենք կանոնակարգերի նախադեպային պրակտիկա, ինչպես օրինակ ռուսներն ունեն: Հգ․, կխնդրեմ հիմնավորել նաև, թե ինչ բացասական հետևանքներ կարող է ունենալ հանձնաժողովը (քանզի դեմ եք քվեարկել): Շնորհակալություն --Օmıcrօn 10:19, 24 Հունիսի 2020 (UTC)
- Համամիտ եմ վերը հնչած երկու կարծիքների հետ: Ես ինքս ձեռնամուխ եմ եղել ստեղծել մի քանի բաց կանոնակարգերի թարգմանություն, որոնք շուտով կներկայացնեմ համայնքի դատին: Պետք է այդ բացերը լրացնել, ինչպես նշեց Սամվելը, և գիտեմ՝ ինքն էլ է նույն ուղով շարժվում: Ժամանակին համայնքը փոքր էր, և կանոնակարգերն այդքան մեծ դեր չէին խաղում, սակայն այսօր դրանց անհրաժեշտությունը զգալի է: Ուստի ես էլ եմ Դեմ նման կառույցի ստեղծմանը:--∑ίγμα (քնն.) 09:28, 24 Հունիսի 2020 (UTC)
- Հ.Գ. Ես էլ կոչ անում, հիմք ընդունելով կանոնակարգերը, վերջնարդյունքն ամփոփելիս առաջնորդվել բերված փաստարկների ծանրակշիռ լինելով:--∑ίγμα (քնն.) 09:32, 24 Հունիսի 2020 (UTC)
- Սիգմա ջան, Սամվելի գրածին պատասխանել եմ։--Օmıcrօn 10:19, 24 Հունիսի 2020 (UTC)
- Դեմ Միանշանակ կիսում եմ դեմ արտահայտված բոլոր մասնակիցների տեսակետները։ Հայերեն Վիքիպեդիայում ամսական 10+ խմբագրում անող մասնակիցների թիվը մեծ չէ, որ ադմինների աշխատանքն էլ ծանրաբեռնվի։ Բացի այդ, լրիվ համաձայն եմ Սամվելի հետ, որ Արբիտրաժային հանձնաժողովի գործառույթներն այլալեզու վիքիներում այլ են, իսկ այդ խնդիրները Հայերեն Վիքիպեդիայում չկան։ Ես դեմ եմ քվեարկում, որովհետև մինչ այս չի եղել որևէ քննարկում, որի վերջնարդյունքի կայացումը դուրս լիներ ադմինների իրավասություններից։ Ավելին ասեմ։ Իմ սուբյեկտիվ կարծիքով գործ ունենք մի պրոցեսի հետ, երբ փորձ է արվում որոշակիորեն ճնշել ադմիններին՝ սեփական պարտականությունների իրականացման գործում։ Մասնավորապես, Հայերեն Վիքիպեդիայի ադմին են դարձել այնպիսի մասնակիցներ, որոնք ոչ միայն ունեն խմբագրման բավականին հարուստ փորձ, այլև տիրապետում են կանոնակարգերին (բնավ չեմ թերագնահատում մյուս մասնակիցների կարողություններն այս հարցերում)։ Բայց, ես վստահ չեմ, որ այս հանձնաժողովում կարող են հայտնվել մասնակիցներ, որոնք համապատասխանում են իմ վերը նշված չափանիշներին։ Ավելին, 8 ամիսն այնքան քիչ ժամկետ է նման պատասխանատու հանձնառություն ստանձնելու համար, որ շատ վիքիպեդիստներից տարիներ են պահանջվել մինչև ադմին են դարձել։ Հաջորդը, ինչպես ցանկացած քվեարկության ժամանակ, ապա այստեղ էլ չեն բացառվում ծանոթով գաղտնի քվեարկությունները և ցանկալի մասնակիցներին առաջ բրդելը։ Մենք դեպքեր ենք ունեցել, երբ այս կամ այն մասնակցի հոդվածի կարգավիճակի ստացման քվեարկության ժամանակ բացահայտվել են արտավիքիական պայմանավորվածություններ։ Բացառված չէ նաև այս դեպքում։ Թող, որ ես սխալ լինեմ, բայց այստեղ զուգահեռաբար ես տեսնում եմ, որ սրանով փորձ է արվում դուրս գալ ադմինների վերահսկողության տակից, ավելին այս մարմինը կարող է ադմիններին «ստիպել», օրինակ, ապաարգելափակել այնպիսի մասնակիցների, որոնք, իրավամբ, արդարացիորեն արգելափակվել են։ Հարգելի՛ մասնակիցներ, ես վերահաստատում եմ այն միտքը, որ նման հանձնաժողովի կարիք ընդհանրապես չկա։--Armen (քննարկում) 13:06, 24 Հունիսի 2020 (UTC)
- Հարգելի՛ Armen, փաստորեն, ըստ քեզ, ես այս նախաձեռնությամբ «փորձ եմ անում դուրս գալ ադմինների վերահսկողության տակից»։ Հավաստիացնում եմ, որ ձեր մտորումները ձեր երևակայության արդյունքն են, ոչինչ ավելին։ Առաջարկում եմ վերստին ծանոթանալ իմ մատնանշած դրական կետերին։--Օmıcrօn 16:39, 24 Հունիսի 2020 (UTC)
- Հարգելի՛ Օmıcrօn, իմ եզրահանգումներն անում եմ Ձեր մատնանշած «դրական կետերի» և Վիքիպեդիայում ծավալված բազմաթիվ քննարկումների հիման վրա։ Չգիտեմ, «երևակայության արդյունք է արդյոք» Ձեր կողմից առաջ քաշված նման քննարկումը, բայց ինչպես ես, այնպես էլ դեմ արտահայտված մի շարք մասնակիցներ պատասխանել ենք Ձեր առաջ քաշած «դրական կետերին», ավելին որոշներին Դուք դեռևս չեք էլ արձագանքել։ Ուստի Ձեր առաջարկածում, ըստ իս, չկան այնպիսի հիմնավոր կետեր, որոնց շուրջ կարելի է, գոնե այս պահին, քննարկում ծավալել։--Armen (քննարկում) 16:54, 24 Հունիսի 2020 (UTC)
- Հարգելի՛ Armen, փաստորեն, ըստ քեզ, ես այս նախաձեռնությամբ «փորձ եմ անում դուրս գալ ադմինների վերահսկողության տակից»։ Հավաստիացնում եմ, որ ձեր մտորումները ձեր երևակայության արդյունքն են, ոչինչ ավելին։ Առաջարկում եմ վերստին ծանոթանալ իմ մատնանշած դրական կետերին։--Օmıcrօn 16:39, 24 Հունիսի 2020 (UTC)
- Դեմ եմ, մեր վիքիհամայնքում դեռևս չի՛ հասունացել պահը, որ արբիտրաժի ինստիտուտի կարիք լինի, միգուցե տարիներ հետո կարիք զգացվի, քննարկենք, հասկանանք: Այսօր ժամանակավրեպ եմ համարում: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 13:17, 24 Հունիսի 2020 (UTC)
- Valen1988 ջան, ի՞նչ է ասել «չի հասունացել պահը», նոր կանոնակարգերի կարիք չունե՞նք, թե՞ վեճերի բողոքարկման անհրաժեշտություն կա։ Առաջադիմականությունից պետք չէ վախենալ։ Համենայն դեպս, ես չեմ տեսել ողջամիտ և օբյեկտիվ հիմք թե ինչ խնդիրներ կարող է առաջացնել հանձնաժողովը, կամ հակադարձումներ իմ մատնանշած դրական կետերին։--Օmıcrօn 16:42, 24 Հունիսի 2020 (UTC)
- Օmıcrօn ջան, «չի հասունացել պահը» նշանակում է չի՛ հասունացել պահը: Այլ հոմանիշների կարիք կարծում եմ չկա: Կանոնակարգի մասին ես բան չեմ գրել, ո՞րտեղից եզրահանգեցիք, թե դեմ եմ նոր կանոնակարգերի: Հաճելի խմբագրումներ: --Valen1988 (քննարկում) 18:10, 24 Հունիսի 2020 (UTC)
- Հարգելի Օmıcrօn, զգուշացնում եմ Ձեզ այլևս չօգտագործել «ես չեմ տեսել ողջամիտ և օբյեկտիվ հիմք թե ինչ խնդիրներ կարող է առաջացնել հանձնաժողովը» տեսակի արտահայտություններ, եթե մեր դիտողությունները համարում եք «ոչ ողջամիտ», դա Ձեր խնդիրն է միայն, պետք չէ վիրավորել իրենց տեսակետը ներկայացրած անձանց։--Սամվելքննարկում 19:56, 24 Հունիսի 2020 (UTC)
Նախ խորհրդարանը քվեարկության տեղ չէ, պետք էր առանձին էջ բացել։ Ինչևէ, քանի որ բոլորը այստեղ են գրել, ես էլ գրեմ։ Այս էտապում դեմ եմ արբիտրաժային կոմիտեի ստեղծմանը, քանի որ գտնում եմ դրա կարիքը դեռ չի հասունացել։ Քանի՞ կոնֆլիկտ ենք ունեցել, որ կարիք է եղել երրորդ կողմին դիմել՝ լուծում գտնելու համար։ Իսկ ստեղծել, ստեղծելու համար կարծում եմ անիմաստ է։--BekoՔննարկում 10:33, 26 Հունիսի 2020 (UTC)
Թարգմանության հետ խնդիր
Հարգելինե՛րս, ի՞նչ կարելի է անել այն դեպքում, երբ նախադասությունը կիսատ է թարգմանվում հայերեն, բայց ոչ սխալ: Դիցուք եկեք պատկերացնենք նման ինչ-որ բան. «1111 թվականին Աննա Բոլեյնը կասկածվել է վհկության մեջ և հետագայում մահապատժի ենթարկվել ամուսնու՝ Հենրի VIII-ի կողմից: Այս պատմական փաստը բազմաթիվ գիտաֆանտաստիկ գրքերի նյութ է դարձել:» նախադասությունը թարգմանվել է այսպես. «1111 թվականին Աննան Բոլեյնը կասկածվել է վհկության մեջ, ապա մահապատժի ենթարկվել: Կան բազմաթիվ գրքեր այս իրադարձության մասին»: Կարելի է ասել, որ վերջնահաշվարկում նույն բանն ենք ստացել, բայց իրականում մենք ստացել ենք ոչ թե նույն, այլ նման բան: Ես, օրինակ, սա վատ թարգմանություն կպիտակեի և կծանուցեի հեղինակին, որովհետև այստեղ պակասում են փաստերը, և թարգմանությունը կիսատ է: Այստեղ հնարավոր է ստանալ՝ «Վիքիպեդիան կամավորություն է», կամ «խմբագիրը պարտավոր չէ թարգմանել նյութը ամբողջությամբ» պատասխանները: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է անել:--տօնջ (քննարկում) 18:33, 24 Հունիսի 2020 (UTC)
- Եթե թարգմանության արդյունքում բաց են թողնվում էական գործոններ և արդյունքում նախադասությունը ստանում է այլ իմաստ, ապա վատ թարգմանություն է։ Տվյալ օրինակի դեպքում իմաստային փոփոխություն չի կրել իմ կարծիքով, բայց բաց են թողնվել էական տեղեկություններ։ Վատ թարգմանություն որակելը կարծում եմ սխալ է։--Սամվելքննարկում 18:48, 24 Հունիսի 2020 (UTC)
- Թարգմանությունը սխալ չէ, միտքը ոչ ամբողջությամբ, սակայն վերարտադրված է։ Ես կլրացնեի, եթե թեման ինձ հետաքրքիր լիներ։ Չէի պիտակի, առվել ևս որպես վատ թարգմանություն՝ ջնջման զգուշացումով։--Ավետիսյան91 (քննարկում) 18:49, 24 Հունիսի 2020 (UTC)
- Ոչ մի բան, տօնջ ջան։ Եթե կիսատ թարգմանելուց միտքը չի աղավաղվում ու ստացված հոդվածը բավարարում է հոդվածի նվազագույն պահանջներին, ապա ես խնդիր չեմ տեսնում։ Ինձնից լավ գիտես, որ անգլերեն/ռուսերեն հոդվածները չափանիշ չեն, ոչ էլ մենք ենք ենթադրում, որ ստեղծված (նույնիսկ ընտրյալ) հոդվածները կատարյալ են կամ պարունակում են թեմայի մասին բոլոր արժեքավոր տեղեկությունները։ Իհարկե մասնակիցներին հորդորում և խնդրում եմ պատասխանատվությամբ մոտենալ հարցին և հոդված գրել այնպես, որ հետագա բարելավումը ավելի հեշտ լինի (օրինակ՝ ավելի հեշտ է ավելանցել մեկ գոյություն չունեցող ենթաբաժին, քան բոլոր բաժիններում փնտրել բացակայող տեղեկություններ և փորձել աղբյուր գտնել դրանց համար), բայց այս ասածս չի կարող խնդրանքից այն կողմ անցնել։ Էլ չեմ խոսում էն դեպքերի մասին, երբ այլ լեզվով հոդվածներում երբեմն իրոք անտեղի նյութ կամ կրկնություն կա, որը թարգմանելու կարիք բացարձակ չկա։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:57, 24 Հունիսի 2020 (UTC)
- Ես առաջարկում եմ չֆիքսվել իմ բերած օրինակի վրա: Այսինքն՝ մոտավոր թարգմանությունը, որը հնարավոր է այլ իմաստ չստանա, բայց ունենա կարևորագույն փաստերի պակաս, նյութի ոչ ճշգրիտ բառերով ներկայացում, վատ թարգմանություն չէ՞:--տօնջ (քննարկում) 18:59, 24 Հունիսի 2020 (UTC)
- Ոչ․ մասնակիցը պարտավոր չէ բառացի թարգմանել։ Եթե վերանանք բերված օրինակից, ապա երբեմն կարող է թարգմանել այլ վիքիից՝ կատարելով շարադասության փոփոխություն, ավելորդ հատվածների հեռացում, կարևոր մտքերի ընդգծում, նախադասությունների, անգամ բաժինների հերթականության տրամաբանված փոփոխություն։ Նորմալ է։--Ավետիսյան91 (քննարկում) 19:04, 24 Հունիսի 2020 (UTC)
- Եթե կարևոր փաստը բացակայում է, դա խնդիր չէ, բայց եթե ինչ-որ մաս չթարգմանելու արդյունքում հետագա միտքը սխալ է դառնում, ապա խնդիր է։ Օրինակ, եթե «Օրինակյանը 2104 թվականին դարձել է Լուսնի նախագահ, ինչի պատճառով նա ստիպված էր հրաժարվել տիեզերական վերելակների արտադրությամբ զբաղվող խոշորագույն «Թռանք» կազմակերպության տնօրենի պաշտոնից։ Հետազոտողների կարծիքով այս իրադարձությունները որոշիչ դեր ունեցավ տիեզերական ճանապարհորդությունների հետագա գնային քաղաքականության վրա։» նախադասության փոխարեն գրվի «Օրինակյանը 2104 թվականին դարձել է Լուսնի նախագահ։ Հետազոտողների կարծիքով այս իրադարձությունները որոշիչ դեր ունեցավ տիեզերական ճանապարհորդությունների հետագա գնային քաղաքականության վրա։», ապա ես խնդիր եմ տեսնում։ Բայց եթե «Երևան, քաղաք Հայաստանի արևմուտքում՝ Հրազդանի երկու ափերին։ Հանդիսանում է պետության մայրաքաղաքն ու խոշորագույն բնակավայրը, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը:» նախադասության փոխարեն գրվի «Երևան, քաղաք Հայաստանում։ Հանդիսանում է պետության խոշորագույն բնակավայրը:», ես առանձնապես խնդիր չեմ տեսնում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:11, 24 Հունիսի 2020 (UTC)
տօնջի գրածից հետո նման դեպքերի շարան հիշեցի, մեկը ներկայացնեմ, որ պատկերացնեք։ «X-ը պատերազմի ժամանակ գերի է ընկել։ Մահացել է թոքաբորբից»։ Այլալեզու Վիքին բացում, կարդում եմ, որ գերի ընկնելու ու մահվան միջև 20 տարի կա, որի ընթացքում X-ը հասցրել է նախագահ դառնալ, վերընտրվել ու հետո նոր մահանալ թոքաբորբից։ Փաստացի՝ թարգմանական, ուղղագրական, կետադրական ոչ մի սխալ չկար, բայց միջակայքում կար մի հսկայական տեքստ։ Գոնե իմ հասկանալով՝ խոսքը նաև նմանատիպ դեպքերի մասին է։ Թե չէ մարդիկ կլինեն, որ northwestern-ը հյուսիսային են գրում՝ պատճառաբանելով, որ պարտավոր չեն լրիվ թարգմանել։--A.arpi.a (քննարկում) 19:37, 24 Հունիսի 2020 (UTC)
- Իմ կարծիքով «northwestern»-ի օրինակը տեղին չէ, քանի որ դա ընդհանուր մեկ բառի սխալ թարգմանություն է, ոչ թե կիսատ թողած միտք կամ բովանդակության որևէ մասի անտեսում։ Եվ դրանից գրածի իմաստն արդեն ոչ թե կիսատ է դառնում, այլ՝ սխալ։ Մնացածի առումով, կարծում եմ, որ անգամ ձեր բերած օրինակն ինչքան էլ տխուր հնչի, կանոնակարգի համաձայն դժվար թե կարելի է լուծում գտնել, քանի որ փաստացի ոչ մի սխալներ չկան, եթե իհարկե հոդվածում ապացուցվում է անձի/իրադարձության նշանակալիությունը։ -- TheBabushka (քննարկում) 20:30, 24 Հունիսի 2020 (UTC)
- TheBabushka ջան, FYI A.arpi.a-ի բերածը օրինակ չէր, այլ իրականությունից հատված: Նույն մասնակցից նախկինում ես ստացել եմ՝ «խմբագիրը պարտավոր չէ ամբողջությամբ թարգմանել» պատասխանը :)--տօնջ (քննարկում) 05:15, 25 Հունիսի 2020 (UTC)
- ջնջել: --ERJANIK (քննարկում) 07:21, 25 Հունիսի 2020 (UTC)
- տօնջ ջան, առաջինը՝ FYI ես չեմ ասել, որ օրինակը հորինված է, պարզապես նշել եմ, որ քննարկվող խնդրին ուղղակիորեն չի վերաբերվում, խորհուրդ կտամ ավելի ուշադիր լինեք ։) Երկրորդը՝ կարո՞ղ եք ավելի հստակ նշել, ո՞վ է ասել «խմբագիրը պարտավոր չէ ամբողջությամբ թարգմանել» արտահայտությունը։ Ճիշտն ասած, չեմ հիշում, եթե ինձ եք նկատի ունեցել։ Բայց համաձայն եմ այդ արտահայտության հեղինակի հետ ամեն դեպքում։ -- TheBabushka (քննարկում) 08:48, 25 Հունիսի 2020 (UTC)
- P.S. - Եթե մասնակիցն արդարացել է այդ արտահայտությամբ «northwestern» բառի սխալ թարգմանությունը որպես ճիշտ ներկայացնելու համար, ապա դա արդեն երևի այլ քննարկման խնդիր է։ Այդ դեպքում ես համաձայն կլինեմ ձեր հետ, որ դա սխալ թարգմանություն է և ինչ-որ չափով սխալներն անտեսելու ցանկություն, և այդտեղ հնարավոր է կարիք լինի արդեն կիրառել անգամ պիտակումը (իմ կարծիքով կամ imao, ինչպես հարմար է ձեզ ։) -- TheBabushka (քննարկում) 08:55, 25 Հունիսի 2020 (UTC)
- TheBabushka ջան, FYI A.arpi.a-ի բերածը օրինակ չէր, այլ իրականությունից հատված: Նույն մասնակցից նախկինում ես ստացել եմ՝ «խմբագիրը պարտավոր չէ ամբողջությամբ թարգմանել» պատասխանը :)--տօնջ (քննարկում) 05:15, 25 Հունիսի 2020 (UTC)
- տօնջ ջան, ես նույնպես կարծում եմ, որ եթե ինչ որ դետալներ, որոնք էական ազդեցություն չունեն նյութի վրա, կարելի է չգրել։ Ինքս էլ հաճախ եմ պարզեցնում անգլերեն վիքիի նախադասությունները, որոշ բաներ հանում, և ոչ բառացի թարգմանում։ Իսկ ինչ վերաբերում է «խմբագիրը պարտավոր չէ ամբողջությամբ թարգմանել» պատասխանին, ապա չգիտեմ, թե ով է ասել, բայց կարծում եմ` սխալ բան չի ասել, քանի որ Վիքիպեդիան հիմնված է կամավորության վրա, ոչ թե պարտավորությունների։ Այնուամենայնիվ, ես նույնպես ցանկանում եմ հոդվածները լիովին թարգմանված տեսնել։ Ի՞նչ ես կարծում սրա վերաբերյալ։--Նուբեռելլա 💬 07:39, 25 Հունիսի 2020 (UTC)
- Մի կարևոր նկատառում ևս, պարզ է, որ անգլերեն Վիքիպեդիան, առավել ևս ռուսերեն Վիքիպեդիան իդեալական չեն, և այնտեղ նույպես հնարավոր է աղավաղված լինեն փաստերը, բառ առ բառ թարգմանելը առանց հասկանալու սխալ է, հնարավորության դեպքում խմբագիրը կարող է նաև ստուգել աղբյուրները, որոնցից օգտվել են այլալեզու վիքիները և հայտնաբերելով որ կա իմաստային շեղում, մեզ մոտ թարգմանելիս գրի ճիշտ տարբերակով։ Այսպիսով հնարավոր է, մեր և անգլերեն Վիքիպեդիաների միջև լինեն իմաստային շեղումներ, ճիշտը լինի մեզ մոտ, սխալը անգլերեն Վիքիպեդիայում (ես ինքս թարգմանելիս մի քանի այդպիսի փորձ ունեցել եմ)։--Սամվելքննարկում 07:56, 25 Հունիսի 2020 (UTC)
- Համամիտ եմ Ձեզ հետ, Սամվել ջան, ես այդպես եմ անում։ Անգլերենում մի քանի իմաստային շեղում նկատելուց հետո սկսեցի օգտվել այն աղբյուրներից, որոնք անգլերենում հոդվածագիրը օգտվել է` իմաստն ավելի լավ հասկանալու ու շարադրելու համար։ Դրա համար էլ իմ թարգմանությունների մեջ կարելի է նկատել հատվածներ, որոնք այդքան էլ նման չեն բնագրին։--Նուբեռելլա 💬 08:00, 25 Հունիսի 2020 (UTC)
- Իմ կարծիքով այստեղ ճիշտ ու սխալ չկա․ ամեն մի խմբագրի պատասխանատու մոտեցման ու վերաբերմունքի հարցն է։ Այն խմբագիրները, որոնք ցանկանում են համապարփակ ինֆորմացիա հաղորդել ընթերցողին, ապա բոլոր փաստերն են գրում՝ առանց անհարկի կրճատումների։ Սա նույնն է ինչ ուղղակի թարգմանելը՝ առանց ճշտումներ անելու։ Ավելի հեշտ է արագ թարգմանես, քան անծանոթ տերմինների, բառերի վրա մի կես ժամ տանջվես, որպեսզի ճիշտ տարբերակը գտնես։ Երկու մոտեցմամբ խմբագիրներ էլ ունենք։ Կրկին ամեն մեկի պատասխանատու մոտեցման հարթության վրա է խնդիրը։--Լիլիթ (քննարկում) 08:36, 26 Հունիսի 2020 (UTC)
Փոփոխություններ «կատեգորիաների համակարգում»
Բարև ձեզ։ Վերջերս նկատել եմ, որ կարևոր աշխատանքներ են կատարվում կատեգորիաների հետ կապված, և ճիշտն ասած, այս խնդիրն ինձ վաղուց էր հուզում։ Հենց այդ պատճառով էլ (կամ շնորհիվ) նկատել եմ ոչ միայն դրական, այլ կատեգորիաների զանգվածային ավելացման բացասսական կողմերը։ Եվ առաջարկ ունեմ (որը մեծ մասամբ հիմնված է անձնական կարծիքիս վրա) այն վերաբերյալ, թե ինչպես «հեշտացնել» և «առավել հասանելի դարձնել» հայերեն վիքիպեդիայի կատեգորիաների համակարգը։ Առաջարկում եմ մեդիա ոլորտի հետ (մնացած ոլորտների լավ ծանոթ չեմ, ինչպես և դրանց կատեգորիաներին) կապված բոլոր անձանց կատեգորիաները (դերասաններ/ուհիներ, երգիչներ/ուհիներ և այլն) միացնել իրար և չառանձնացնել սեռերի, այսինքն, օրինակ «21-րդ դարի երգիչներ» և «21-րդ դարի երգչուհիներ» կամ «Իռլանդացի դերասաններ» և «Իռլանդացի դերասանուհիներ» կատեգորիաները միացնել մեկ ընդհանուր կատեգորիայում՝ «21-րդ դարի երգիչներ և երգչուհիներ»։ Հիմա հարց, ինչի՞ համար է սա և ի՞նչ խնդիրներ է լուծելու։ Հոդվածում որոշ տեղեկաքարտեր տեղադրելուց (դերասան, երաժիշտ և այլն) ավտոմատ կերպով նաև կատեգորիա է բերում (դիտարկենք երկրորդ տարբերակը)՝ «Երաժիշտներ այբբենական կարգով»։ Այսինքն, և տղամարդկանց, և կանանց նույն կատեգորիայի մեջ է ավելացնում։ Սակայն գոյություն ունի նաև «Ամերիկացի կին երաժիշտներ» կատեգորիա, այսինքն հայերեն վիքիպեդիայում կանայք և տղամարդիկ տարբերվում են ըստ կատեգորիաների, բայց դրա հետ մեկտեղ նաև ընդգրկվում են նույն կատեգորիայի մեջ։ Ուղղակի երաժիշտների դեպքում այս ամենը դեռ այդքան մեծ հակասություն չէ առաջացնում, ինչքան օրինակ երգիչների դեպքում, երբ և կանայք, և տղամարդիկ ընդգրկվում են «Երգիչներ այբբենական կարգով» կատեգորիայի մեջ։ Այս և էլի շատ խնդիրներ (օրինակ, վերջերս, ենթադրում եմ ավտոմատ կերպով և/կամ ինչ-որ գործիքների օգնությամբ այս, այս և կանանց մասին էլի մի շարք հոդվածներում ավելացվել է «21-րդ դարի երգիչներ» կատեգորիան) լուծելու համար առաջարկում եմ քննարկել և ընդհանուր որոշում կայացնել։ Ինչպես արդեն նշել եմ, մի առաջարկ ունեմ (չբաժանել ըստ սեռերի, և բոլորին ներառել մեկ կատեգորիայում, բոլոր կաղապարների/տեղեկաքարտերի հետ կապելով հենց այդ ընդհանուր կատեգորիան), բայց չգիտեմ ինչքանով է այն մտածված և ինչ հետևանքներ կունենա։ Կխնդրեի կառուցողական մոտենալ հարցին և տարբեր կարծիքներ արտահայտել այս խնդրի լուծմանն ընթացք տալու համար։ Շնորհակալություն ուշադրության համար։ -- TheBabushka (քննարկում) 21:21, 25 Հունիսի 2020 (UTC)
- Դեմ եմ կանանց և տղամարդկանց կոնկրետ կատեգորիաները միացնելուն, քանի որ կան մրցույթներ, մրցանակներ և այլն, որտեղ կանայք և տղամարդիկ առանձին են մասնակցում և եթե առանձնացնենք, կատեգորիաների ծառը կխախտվի։ Ինչ վերաբերվում է Այբբենական կարգով կատեգորիաներին, ես մի քանի անգամ առաջարկել եմ հեռացնել դրանք, որովհետև կատեգորիաների ծառի հետ առնչություն չունեն, սակայն շատ մասնակիցներ պարզաբանում են, որ իրանց շատ պետքական գործիքներ են, այսինքն դրանք ծառայում են ոչ թե կատեգորիա, այլ որոնման գործիք։--Սամվելքննարկում 05:44, 26 Հունիսի 2020 (UTC)
- Ես էլ նպատակահարմար չեմ գտնում սեռերով պայմանավորված կատեգորիաների միաձուլումը, քանի որ դրանք միանգամից պատկերացում են տալիս, թե օրինակ մեր վիքիում քանի ֆրանսիացի դերասանի և դերասանուհու մասին է գրված։ Կատեգորիաները ըստ սեռերի ունենալը նաև խրախուսում է կանանց մասին ավելի շատ հոդվածներ գրել, քանի որ բոլոր վիքիներում էլ կանանց մասին ավելի քիչ են գրվում և բազմաթիվ նախագծեր են արվում այս բացը լրացնելու նպատակով։ Իսկ ինչ վերաբերվում է այբբենական կարգով կատեգորիաներին, ես օրինակ շատ եմ դրանցից օգտվում, ինձ համար դրանք պետքական են։ Այս դեպքում սեռը կարող է մնալ արականը, քանի որ նման դեպքերում եթե լեզվի տեսանկյունից նայենք, հենց արականն են գրում՝ որպես համընդհանուր։--Լիլիթ (քննարկում) 08:29, 26 Հունիսի 2020 (UTC)
- Այդ դեպքում, եթե այլ կարծիքներ չլինեն, կարելի է գոնե անվանափոխել «այբբենական կարգով կատեգորիաները»՝ դրանք ավելի «ընդհանուր դարձնելով» (օրինակ՝ «Երգիչներ այբբենական կարգով» -> «Երգիչներ և երգչուհիներ այբբենական կարգով»)։ Այսպես և ավելի քիչ խառնաշփոթ կառաջանա, և անվանումն ավելի հստակ կարտահայտի կատեգորիայի բովանդակությունը։ Սակայն, կցանկանայի իմանալ (երևի ԱշոտՏՆՂ-ից), արդյո՞ք ավտոմատ կերպով կստացվի կատեգորիայի անվանափոխման դեպքում տեղափոխել դրա մեջ գտնվող բոլոր հոդվածները նոր կատեգորիա։ Եթե հա, ապա երևի խնդիր չէ լինելու սա անել։ -- TheBabushka (քննարկում) 09:04, 26 Հունիսի 2020 (UTC)
- Ես խնդիր չեմ տեսնում այբբենական կարգով կատեգորիաները անվանափոխելուն, դա կարող եք անել ինքներդ հոթքաթ գործիքով առանց Աշոտին խնդրելու--Սամվելքննարկում 09:08, 26 Հունիսի 2020 (UTC)
- Քանի որ այբբենական կարգով կատեգորիաները գալիս են կաղապարից Վիքիտվյալների օգնությամբ, ապա կարելի է սեռի հետ կապել, որը պետք է նշված լինի Վիքիտվյալներում ու ավտոմատ սեռերով գա։ --BekoՔննարկում 09:12, 26 Հունիսի 2020 (UTC)
- Ես խնդիր չեմ տեսնում այբբենական կարգով կատեգորիաները անվանափոխելուն, դա կարող եք անել ինքներդ հոթքաթ գործիքով առանց Աշոտին խնդրելու--Սամվելքննարկում 09:08, 26 Հունիսի 2020 (UTC)
- Ես դեմ եմ այբբենական կարգով կատեգորիաների անվանափոխմանը։ Օրինակ՝ ռեժիսորների կատեգորիան ինչպե՞ս եք պատկերացնում այդ դեպքում՝ Տղամարդ ռեժիսորներ և կին ռեժիսորներ այբբենական կարգո՞վ։--Լիլիթ (քննարկում) 10:49, 26 Հունիսի 2020 (UTC)
- Չէ, իհարկե։ Երաժիշտներ, ռեժիսոիներ և այն բառերը, որոնք չունեն -ուհի տարբերակը, կարող են մնալ նույն ձև։ Դրանք պետք չէ անվանափոխել, քանի որ մենք օգտագործում ենք, օրինակ, ռեժիսոր Լանա Վաչովսկի ձևը, և այն միակ ճիշտ և սիրուն ձևն է, իսկ երգիչ Իվետա Մուկուչյանը կամ դերասան Իրինա Գորբաչովա՝ չէ (իմ կարծիքով)։ -- TheBabushka (քննարկում) 11:07, 26 Հունիսի 2020 (UTC)
- Կատեգորիաները պետք է լինեն նույն ձևով, չի կարող կատեգորիայի կեսը լինել մի ձև, մյուսը՝ այլ ձև։--Լիլիթ (քննարկում) 11:18, 26 Հունիսի 2020 (UTC)
- Ճիշտ է ես դեռևս համաձայն չեմ այս տեսակետի հետ (որ երգիչները և երգչուհիները պետք է մեկ կատեգորիայում ներառվեն) և կարծում եմ ավելի ճիշտ կլինի մեկ այլ տարբերակ գտնել, որպեսզի և այսպես չլինի, և ստացվի բոլոր կատեգորիաների վրա կիրառել։ Բայց եթե այդպիսի տարբերակ չստացվի գտնել, ապա պետք է ջնջել «Դերասանուհիներ այբբենական կարգով» կատեգորիան։ -- TheBabushka (քննարկում) 11:32, 26 Հունիսի 2020 (UTC)
- Ես էլ եմ նախընտրում առանձին կատեգորիաներ ունենալ։ Ուղղակի ռեժիսորների դեպքում կարող է լինել «Ռեժիսորներ այբբենական կարգով» և «Կին ռեժիսորներ այբբենական կարգով», եթե այլ հարմար տարբերակներ կան, կարող ենք քննարկել։--Լիլիթ (քննարկում) 11:39, 26 Հունիսի 2020 (UTC)
- Ընդհանրապես քանի որ Այբբենական կարգով կատեգորիաները իմ պատկերացրած կատեգորիաների ծառի տրամաբանությունից դուրս են և շատ են դժվարացնում իմ գործը, լավ կլիներ բոլոր դրանք ջնջեինք, սակայն քանի որ շատ մասնակիցների համար պետքական գործիք է թող մնան, բայց գործող վիճակով, պետք չէ խճճել։--Սամվելքննարկում 11:57, 26 Հունիսի 2020 (UTC)
- Չենք փորձում խճճել, հակառակը, փորձում ենք (քննարկումից վստահ եմ, որ միայն ես չեմ փորձում) հստակեցնել, որպեսզի այդ կատեգորիաներն ավելի լավ և հստակ կատարեն իրենց համար նախատեսված ֆունկցիաները։ Կամ պետք է առավելագույնս ճիշտ դրանք դարձնել, կամ էլ ջնջել, եթե ձեր պատկերացրած կատեգորիաների ծառից շեղվում են։ Քանի որ այս տեսքով դրանք լրիվությամբ ճիշտ չեն, ոչ մի պատճառով էլ սխալ անվանումներով կատեգորիաները չպետք է ստեղծվեն/գոյություն ունենան հայերեն, և առհասարակ Վիքիպեդիայում։ Այս պատճառով էլ կամ պետք է դրանք անվանափոխել, կամ ջնջել, կամ էլ ընդունել, որ այս տեսքով դրանք ճիշտ են, և դերասանուհիներին նորմալ է ներառել ինչպես «Դերասաններ այբբենական կարգով», այդպես էլ «Դերասանուհիներ այբբենական կարգով» կատեգորիաներում։ -- TheBabushka (քննարկում) 12:08, 26 Հունիսի 2020 (UTC)
- Ժամանակին այս հարցով քննարկում եղել է, կխնդրեի ծանոթանալ ավելի լավ պատկերացում կազմելու համար։--Սամվելքննարկում 12:18, 26 Հունիսի 2020 (UTC)
- Կարդացի այդ քննարկումը, բայց տենց էլ չհասկացա, ինչ ընթացք պետք է այդ քննարկումը հաղորդի այս մեկին։ Իմ գրած առաջարկի և խնդրի մասին այնտեղ ոչ մի բան չկա, բացի այն բանից, որ շատերին օգուտ են տալիս այբբենական կարգով կատեգորիաները, ինչից ենթադրում եմ, որ դրանք չպետք է ջնջել։ Այսինքն իմ առաջարկած երեք տարբերակներից կարելի է դիտարկել միայն երկուսը։ Կամ փորձել տարբերակ գտնել ճիշտ անվանափոխման համար (օրինակ՝ հարգելի Լիլիթի առաջարկած տարբերակը), կամ էլ անտեսել բոլոր խնդիրները և շարունակել կանանց և տղամարդկանց «ռանդոմ» ձևով կատեգորիան էր դնել։ Ընտրությունը համայնքինն է։ -- TheBabushka (քննարկում) 12:26, 26 Հունիսի 2020 (UTC)
- Ժամանակին այս հարցով քննարկում եղել է, կխնդրեի ծանոթանալ ավելի լավ պատկերացում կազմելու համար։--Սամվելքննարկում 12:18, 26 Հունիսի 2020 (UTC)
- Չենք փորձում խճճել, հակառակը, փորձում ենք (քննարկումից վստահ եմ, որ միայն ես չեմ փորձում) հստակեցնել, որպեսզի այդ կատեգորիաներն ավելի լավ և հստակ կատարեն իրենց համար նախատեսված ֆունկցիաները։ Կամ պետք է առավելագույնս ճիշտ դրանք դարձնել, կամ էլ ջնջել, եթե ձեր պատկերացրած կատեգորիաների ծառից շեղվում են։ Քանի որ այս տեսքով դրանք լրիվությամբ ճիշտ չեն, ոչ մի պատճառով էլ սխալ անվանումներով կատեգորիաները չպետք է ստեղծվեն/գոյություն ունենան հայերեն, և առհասարակ Վիքիպեդիայում։ Այս պատճառով էլ կամ պետք է դրանք անվանափոխել, կամ ջնջել, կամ էլ ընդունել, որ այս տեսքով դրանք ճիշտ են, և դերասանուհիներին նորմալ է ներառել ինչպես «Դերասաններ այբբենական կարգով», այդպես էլ «Դերասանուհիներ այբբենական կարգով» կատեգորիաներում։ -- TheBabushka (քննարկում) 12:08, 26 Հունիսի 2020 (UTC)
- Ճիշտ է ես դեռևս համաձայն չեմ այս տեսակետի հետ (որ երգիչները և երգչուհիները պետք է մեկ կատեգորիայում ներառվեն) և կարծում եմ ավելի ճիշտ կլինի մեկ այլ տարբերակ գտնել, որպեսզի և այսպես չլինի, և ստացվի բոլոր կատեգորիաների վրա կիրառել։ Բայց եթե այդպիսի տարբերակ չստացվի գտնել, ապա պետք է ջնջել «Դերասանուհիներ այբբենական կարգով» կատեգորիան։ -- TheBabushka (քննարկում) 11:32, 26 Հունիսի 2020 (UTC)
- Կատեգորիաները պետք է լինեն նույն ձևով, չի կարող կատեգորիայի կեսը լինել մի ձև, մյուսը՝ այլ ձև։--Լիլիթ (քննարկում) 11:18, 26 Հունիսի 2020 (UTC)
- Չէ, իհարկե։ Երաժիշտներ, ռեժիսոիներ և այն բառերը, որոնք չունեն -ուհի տարբերակը, կարող են մնալ նույն ձև։ Դրանք պետք չէ անվանափոխել, քանի որ մենք օգտագործում ենք, օրինակ, ռեժիսոր Լանա Վաչովսկի ձևը, և այն միակ ճիշտ և սիրուն ձևն է, իսկ երգիչ Իվետա Մուկուչյանը կամ դերասան Իրինա Գորբաչովա՝ չէ (իմ կարծիքով)։ -- TheBabushka (քննարկում) 11:07, 26 Հունիսի 2020 (UTC)
- Այդ դեպքում, եթե այլ կարծիքներ չլինեն, կարելի է գոնե անվանափոխել «այբբենական կարգով կատեգորիաները»՝ դրանք ավելի «ընդհանուր դարձնելով» (օրինակ՝ «Երգիչներ այբբենական կարգով» -> «Երգիչներ և երգչուհիներ այբբենական կարգով»)։ Այսպես և ավելի քիչ խառնաշփոթ կառաջանա, և անվանումն ավելի հստակ կարտահայտի կատեգորիայի բովանդակությունը։ Սակայն, կցանկանայի իմանալ (երևի ԱշոտՏՆՂ-ից), արդյո՞ք ավտոմատ կերպով կստացվի կատեգորիայի անվանափոխման դեպքում տեղափոխել դրա մեջ գտնվող բոլոր հոդվածները նոր կատեգորիա։ Եթե հա, ապա երևի խնդիր չէ լինելու սա անել։ -- TheBabushka (քննարկում) 09:04, 26 Հունիսի 2020 (UTC)
Լռելյայն միացող գադջեթներ
Բարի օր, նախկինում գադջեթներ ավելացնելիս երբեք առանձնապես քննարկում չենք ունեցել (նաև իմ մեղքով :/)։ Այս էջից երևում է, որ չօգտագործվող գադջեթ չունենք, լռելյայն միացող գադջեթներ, ինչը միշտ չէ, որ ցանկալի է։ Առաջարկում եմ առանձին-առանձին քննարկել այս գադջեթների լռելյայն մնալու նպատակահարմարությունը։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:44, 26 Հունիսի 2020 (UTC)
ArmSpelling
Էջի պարունակությունը դասական (ավանդական) ուղղագրությամբ ցուցադրող գործիք։
- Կարծիքներ
- Թողնել լռելյալն
- Լռելյայն թողելու կարիք չկա
- Կարծում եմ՝ պետք է մնա որպես կամընտրական:--∑ίγμα (քնն.) 13:00, 26 Հունիսի 2020 (UTC)
- Ես էլ եմ նույն կարծիքին։ Ով ցանկանում է, թող նա էլ միացնի։--Լիլիթ (քննարկում) 14:08, 26 Հունիսի 2020 (UTC)
Countdown
Քվեարկությունների էջում հետհաշվարկը առանց էջը թարմացնելու ցույց տալու համար գործիք։
- Կարծիքներ
- Թողնել լռելյալն
- Լռելյայն թողելու կարիք չկա
- Սա կարող է լինել, կարող է՝ ոչ, բայց առանց այն էլ կյանքը կշարունակվի: Ես սիրում եմ այս գործիքը և ինձ մոտ ակտիվացված է:--∑ίγμα (քնն.) 13:02, 26 Հունիսի 2020 (UTC)
DisambigHighlighter
Հոդվածներում բազմիմաստության փարատման էջերին հղումները ընդգծում է։
- Կարծիքներ
- Թողնել լռելյալն
- Կարծում եմ՝ պետք է մնա որպես լռելյայն:--∑ίγμα (քնն.) 13:00, 26 Հունիսի 2020 (UTC)
- Ես էլ եմ կարծում, որ պետք է մնա լռելյայն, քանի որ այդպես նաև նորեկ խմբագիրները ներքին հղումներ դնելուց հետո կուղղեն բազմիմաստության էջերին դրված հղումները։--Լիլիթ (քննարկում) 14:10, 26 Հունիսի 2020 (UTC)
- Լռելյայն թողելու կարիք չկա
- Ինձ թվում է այս գործիքը պետք է գալիս միայն խմբագիրներին՝ ավելի ճիշտ ներքին հղում դնելու համար։ Նման հարցերով շատ քիչ խմբագիրներ են հետաքրքրված։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:00, 26 Հունիսի 2020 (UTC)
easyTranslate
Օգնում է {{ԹՀ}} կաղապարը տեղադրելու հարցում։
- Կարծիքներ
- Թողնել լռելյալն
- Կարծում եմ՝ պետք է մնա որպես լռելյայն:--∑ίγμα (քնն.) 13:00, 26 Հունիսի 2020 (UTC)
- Թող մնա՝ հաշվի առնելով այն, որ Հայերեն Վիքիպեդիայի նոր հոդվածների ավելի քան 80%-ը այլ լեզվից թարգմանություններ են։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:01, 26 Հունիսի 2020 (UTC)
- Միանշանակ պետք է մնա, քանի որ մի քանի անգամ հեշտացնում/արագացնում է խմբագիրների գործը։--Լիլիթ (քննարկում) 14:11, 26 Հունիսի 2020 (UTC)
- Լռելյայն թողելու կարիք չկա
EditSummaryTools
Խմբագրման տարբեր ամփոփումներ։ Մեր ամենահին գադջեթներից, ժամանակին MediaWiki:Common.js էջում էր։
- Կարծիքներ
- Թողնել լռելյալն
- Լռելյայն թողելու կարիք չկա
- Կարծում եմ՝ այդքան էլ կարևոր չէ:--∑ίγμα (քնն.) 13:03, 26 Հունիսի 2020 (UTC)
- Սա մի ժամանակ ամենաշատ օգտագործվող գործիքներից էր, երբ օրինակ հոդվածներ էին գրվում տարբեր հանրագիտարաններից ու անհրաժեշտ պայման էր, որ ամփոփման մեջ որոշ տվյալներ գրվեին։ Եթե հիմա նման մեծածավալ նշման կարիք չկա, կարելի է հանել լռելյայնից։--Լիլիթ (քննարկում) 14:13, 26 Հունիսի 2020 (UTC)
EditToolbar
Հիմնականում տեղեկաքարտեր հեշտ ավելացնելու համար գործիք։ Վիքիտվյալների դարաշրջանում հավանաբար այդքան էլ օգտակար չէ։ Չնայած բավական լայն հնարավորություններ ունի, կարող ենք տեղեկաքարտերի փոխարեն ուրիշ ձևով իրացնել դա։
- Կարծիքներ
- Զարգացնելու դեպքում կարելի է նորից վերանայել:--∑ίγμα (քնն.) 13:00, 26 Հունիսի 2020 (UTC)
- Թողնել լռելյալն
- Լռելյայն թողելու կարիք չկա
- Ես արդեն փոշմանել եմ սա սարքելու համար ։Դ նույնիսկ սա լրիվ ջնջելուն էլ եմ կողմ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:26, 26 Հունիսի 2020 (UTC)
edittop
Հոդվածի ներածությունը առանձին խմբագրելու գործիք (բաժինների նման)։
- Կարծիքներ
- Թողնել լռելյալն
- Հեշտացնում է գործը, չի թողնում խճճվել վիքիկոդերի մեջ: Մանավանդ նորեկների համար պիտանի է:--∑ίγμα (քնն.) 13:00, 26 Հունիսի 2020 (UTC)
- Զարմանալի և ցավալի է, որ ՄեդաՎիքին դեռ նման հնարավորություն չի տալիս և ստիպված ենք գադջեթից օգտվել։ ԱյՓի-ով խմբագրող մասնակիցներին էլ հաստատ պետք կգա, ես կողմ եմ թողնելուն։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:24, 26 Հունիսի 2020 (UTC)
- Կրկին հեշտացնում է խմբագիրների գործը, այդ պատճառով կարծում եմ՝ պետք է միացված մնա բոլորի մոտ։--Լիլիթ (քննարկում) 14:15, 26 Հունիսի 2020 (UTC)
- Լռելյայն թողելու կարիք չկա
HotCat
Հոթքաթը ներկայացնելու կարիք չկա ։Ճ
- Կարծիքներ
- Թողնել լռելյալն
- Սրա համար քննարկում ունեցել ենք: Թող մնա լռելյայն՝ հաշվի առնելով համայնքի կարծիքը:--∑ίγμα (քնն.) 13:00, 26 Հունիսի 2020 (UTC)
- ∑ίγμα ջան, մոռացել էի այդ քննարկման մասին, ծերանում եմ աչքիս ։Դ։ Թողել։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:08, 26 Հունիսի 2020 (UTC)
- Լռելյայն թողելու կարիք չկա
Provelt
Շատ է օգնում ծանոթագրությունների խմբագրման գործում։
- Կարծիքներ
- Թողնել լռելյալն
- Լռելյայն թողելու կարիք չկա
- Գործիքի հնարավորություններն ունի նաև ՎիզուալԽմբագրիչը, լավ տիրապետելուց հետո կարող են ակտիվացնել:--∑ίγμα (քնն.) 13:00, 26 Հունիսի 2020 (UTC)
ReferenceTooltips
Ծանոթագրությունների արագ դիտման համար (էն որ [1]-ի վրա պահում ես, բովանդակությունը ցույց ա տալի)։
- Կարծիքներ
- Թողնել լռելյալն
- Կարելի է, լավ գործիք է:--∑ίγμα (քնն.) 13:00, 26 Հունիսի 2020 (UTC)
- Շատ հարմար է աղբյուրները արագ ստուգելու համար։ Պետքական է նաև ընթերցողների համար, հետևաբար արժի թողնել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:22, 26 Հունիսի 2020 (UTC)
- Լռելյայն թողելու կարիք չկա
Welcome
Նոր մասնակիցներին ողջունելու կամ արգելափակելու գործիք։
- Կարծիքներ
- Թողնել լռելյալն
- Շատ հարմար է հենց Վերջին փոփոխություններից գործելու համար:--∑ίγμα (քնն.) 13:00, 26 Հունիսի 2020 (UTC)
- Լռելյայն թողելու կարիք չկա
- Գործիքը հարմար է, բայց այն իմաստ ունի միայն գրանցված խմբագիրների համար։ Ընդ որում, գրանցած մասնակիցների փոքր մասն է զբաղվում մասնակիցներին ողջունելով։ Հետևաբար կարծում եմ, որ լռելյայն թողնելու կարիք չկա։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:21, 26 Հունիսի 2020 (UTC)