«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն
Տող 122. | Տող 122. | ||
Հարգելի համայնք, արդեն որոշե՞լ ենք, թե ինչ ենք անելու Արցախի՝ Ադրբեջանի կազմ անցած բնակավայրերի հոդվածների հետ։ Կարծում եմ՝ արդեն ժամանակն է քննարկելու։ --[[User:GeoO|<font color = "red"><big>'''ջ'''</big></font><font color = "black">'''եօ'''</font>]] <sup>[[Մասնակցի քննարկում:GeoO|<font color = "black">'''(✡)'''</font>]]</sup> 14:09, 21 Նոյեմբերի 2020 (UTC) |
Հարգելի համայնք, արդեն որոշե՞լ ենք, թե ինչ ենք անելու Արցախի՝ Ադրբեջանի կազմ անցած բնակավայրերի հոդվածների հետ։ Կարծում եմ՝ արդեն ժամանակն է քննարկելու։ --[[User:GeoO|<font color = "red"><big>'''ջ'''</big></font><font color = "black">'''եօ'''</font>]] <sup>[[Մասնակցի քննարկում:GeoO|<font color = "black">'''(✡)'''</font>]]</sup> 14:09, 21 Նոյեմբերի 2020 (UTC) |
||
:Եվ ոչ միայն այդ բնակավայրերի, քարտեզների հետ կապված հարցեր կան, որոնք Վիքիպահեստում են։ Արցախին վերաբերող հոդվածներում տարածքների մակերեսներ և այլն--[[User:Beko|<font face="Helvetica="black">'''Բեքո'''</font>]][[User talk:Beko|<sup><span style="color:blue;cursor:help">Քննարկում</span></sup>]] 08:12, 22 Նոյեմբերի 2020 (UTC) |
08:12, 22 Նոյեմբերի 2020-ի տարբերակ
Խորհրդարան․ վիքիքննարկումների մայր հարթակ
Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի քննարկումների մայր հարթակ։ Այս էջը նախատեսված է Հայերեն Վիքիպեդիային առնչվող խնդիրների, նոր գաղափարների քննարկման, մտքերի փոխանակման և աշխատանքների համակարգման համար։ |
Որոնել Խորհրդարանի պահոցում
|
Գլխավոր էջ (առաջարկներ)
Հարգելի՛ վիքիհամայնք, սույն քննարկումը բացում եմ՝ նպատակ ունենալով լսել Ձեր կարծիքները, մտքերը, որոնք կօգնեն մեր Գլխավոր էջը դարձնել ավելի ներկայանալի: Խնդրում եմ ստորև ազատորեն արտահայտեք Ձեր մտքերը, թե ի՛նչ է պակասում մեր Գլխավոր էջին, ի՛նչ բաժիններ կուզեիք տեսնել, ինչը՝ ոչ: Միով բանիվ, ամեն ինչ՝ կապված Գլխավոր էջի հետ: Դիզայնի մասին կխոսենք քիչ ավելի ուշ, երբ կհասկանանք թեմատիկան, բաժինները, կամփոփենք այս քննարկումը: Քննարկման ժամկետ չեմ սահմանում, սիրով ընթացքում կլսեմ ձեր առաջարկները ու կաշխատեմ արձագանքնել:--∑ίγμα (քնն.) 00:07, 13 Հուլիսի 2020 (UTC)
- Սկզբի համար երևի արժի հեռացնել պորտալների հղումները՝ հաշվի առնելով այն, որ մեր վիքիում դրանք չափազանց պասիվ են։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 05:25, 13 Հուլիսի 2020 (UTC)
- 2019 թվականի փետրվարին @Emptyfear մասնակիցը Գլխավոր էջի նոր դիզայն էր ներկայացրել (առանց երրորդ սյունյակի), մանրամասն թվարկել էր առավելությունները, սակայն համայնքն այդպես էլ չընդունեց Գլխավոր էջի այդ տարբերակը։ Առաջարկում եմ վերադառնալ այդ քննարկմանը, բեռնաթափել գլխավոր էջը, հարմարեցնել էջը նաև մոբայլից մուտք գործողների համար։ --ջեօ (✡) 06:15, 13 Հուլիսի 2020 (UTC)
- @GeoO ջան, համամիտ եմ բեռնաթափելու հետ, ինչպես նաև հարմարացնելուն բջջային տարբերակից դիտողների համար, որովհետև հիմա միայն Շաբաթվա հոդվածն է երևում: Բայց դա անենք բովանդակային մասը ճշտելուց հետո: Հենց գծագրվեցին հիմնական բաժինները, կզբաղվենք նաև դիզայնով և դասավորվածությամբ (ու ամենայն մանրամասնությամբ :) ):--∑ίγμα (քնն.) 12:48, 14 Հուլիսի 2020 (UTC)
- ջեօ ջան, այդ տարբերակում էջի մի հսկայական մաս դատարկ է մնում կարծես թե։--Նուբեռելլա 💬 08:42, 13 Հուլիսի 2020 (UTC)
- @Nooberella ջան, կարելի է հավելյալ բաժիններ ավելացնել, սահմանափակում չունենք ։) --ջեօ (✡) 08:46, 13 Հուլիսի 2020 (UTC)
- ջեօ ջան, համամիտ եմ, բայց արդյո՞ք Վիքիդարանը տեղին է Վիքիպեդիայի գլխավոր էջում։--Նուբեռելլա 💬 08:47, 13 Հուլիսի 2020 (UTC)
- @Nooberella ջան, ինչո՞ւ ոչ։ --ջեօ (✡) 08:51, 13 Հուլիսի 2020 (UTC)
- Չգիտեմ, հնարավոր է ուղղակի աչքիս է անսովոր ։Դ Այնուամենայնիվ, կարելի է քննարկել, նոր բաժիններ ավելացնել դատարկ հատվածներում և փոփոխել։ Ինչո՞ւ ոչ։--Նուբեռելլա 💬 08:56, 13 Հուլիսի 2020 (UTC)
- Վիքիդարանը, Վիքիբառարանը և այլն Վիքիպեդիայի քույր նախագծեր են, և դրանց Գլխավոր էջում լինելը կարծում եմ արդարացված է։--Սամվելքննարկում 09:14, 13 Հուլիսի 2020 (UTC)
- @Nooberella ջան, ինչո՞ւ ոչ։ --ջեօ (✡) 08:51, 13 Հուլիսի 2020 (UTC)
- ջեօ ջան, համամիտ եմ, բայց արդյո՞ք Վիքիդարանը տեղին է Վիքիպեդիայի գլխավոր էջում։--Նուբեռելլա 💬 08:47, 13 Հուլիսի 2020 (UTC)
- @Nooberella ջան, կարելի է հավելյալ բաժիններ ավելացնել, սահմանափակում չունենք ։) --ջեօ (✡) 08:46, 13 Հուլիսի 2020 (UTC)
- Ընդհանրապես գլխավոր էջ շատ քիչ եմ բացում, բայց նոր տարբերակի վերաբերյալ մի քանի դիտարկում անեմ, որն ուղղակի իմ կարծիքն է։
- Վիքիդարանում, ինչքան գիտեմ, հիմա կազմակերպչական տեսանկյունից ակտիվություն չկա, Գլխավոր էջում վիքիդարանին տեղ հատկացնելը որքանո՞վ է տեղին, և ո՞վ է թարմացնելու այդ բաժինը։ Փոխարենը կարելի է ավելի լայն տեղ հատկացնել շաբաթվա հոդվածին, որ այն այդքան նեղ ու ձգված չլինի, հարմար լինի գոնե տեքստն աչքի անցկացնելու համար։
- Գիտե՞ք որ բաժինը հաճախ չի թարմացվում, կարելի է ժամանակավոր հանել։ Նորից շատ նեղ է, ինչը չի տրամադրում կարդալուն։
- Համագործակցությունների բաժինը վերև բերելուն կողմ եմ (ճիշտն ասած, ես միայն այդ բաժնի էջերը բացելու համար եմ երբեմն բացում գլխավոր էջը), նորեկներին նույնպես հարմար կլինի (գլխավոր էջը սովորաբար բացում են ամենասկզբում, երբ պետք է մուտք գործեն համակարգ, մանավանդ նորեկները, որոնց զգալի մասն օգտվում է հենց այդ բաժնից)։ Բայց դա ենթադրում է, որ շաբաթվա հոդվածի բաժինը պետք է լինի մոտավորապես դրա չափ, կամ ցանկալի է դրա ներքևից ուրիշ բաժին ավելացնել, որպեսզի դատարկ տեղ չմնա։
- Պորտալներ Օգնություն Ստեղծել էջ շարքը գուցե ավելի հարմար է հակառակ դասավորությամբ, որովհետև եթե պորտալները չեն գործում, նորեկներին ու ընթերցողներին պետք չէ։
- Ներքևի բաժինները թարմ տեսք ունեն։ --Voskanyan (քննարկում) 09:56, 13 Հուլիսի 2020 (UTC)
- 2019 թվականի փետրվարին @Emptyfear մասնակիցը Գլխավոր էջի նոր դիզայն էր ներկայացրել (առանց երրորդ սյունյակի), մանրամասն թվարկել էր առավելությունները, սակայն համայնքն այդպես էլ չընդունեց Գլխավոր էջի այդ տարբերակը։ Առաջարկում եմ վերադառնալ այդ քննարկմանը, բեռնաթափել գլխավոր էջը, հարմարեցնել էջը նաև մոբայլից մուտք գործողների համար։ --ջեօ (✡) 06:15, 13 Հուլիսի 2020 (UTC)
Ուրախալի ակտիվություն է, շնորհակալ եմ մասնակիցներին: Ուղղակի առաջարկում եմ հիմա կենտրոնանալ բովանադակային վրա, իսկ դիզայնը կարելի է ընտրել (կառաջարկվեն): Ընդհանուր առմամբ ես էլ եմ կարծում, որ քույր նախագծերն իրավունք ունեն Գլխավոր էջում մնալու: Voskanyan ջան, ես էլ եմ համամիտ «Գիտե՞ք,որ...» բաժնի հանելու հետ, բայց կա՞ փոխարինող կամ ավելի հարմար տարբերակ, որովհետև եթե դա էլ ենք հանում, ապա մի տեսակ դատարկվում է էջը: Զուտ կարծիքի տեսանկյունից հետաքրքիր է:--∑ίγμα (քնն.) 12:44, 14 Հուլիսի 2020 (UTC)
- Արդեն նշել եմ, որ Գլխավոր էջը ես հազվադեպ եմ բացում, այն էլ միայն նայում եմ համագործակցության բաժինը, որից շատ են օգտվում նաև նորեկները (ինձ թվում է՝ գլխավոր էջը շատերն են հենց այդ բաժնի համար բացում), դա ավելի տեսանելի դարձնելը լավ կլինի։ Գիտե՞ք որ բաժնի դեմ ոչինչ չունեմ, ուղղակի կարծես թե չի թարմացվում, դրա համար առաջարկեցի հանել, դրանում այնպիսի տվյալներ չեն, որ արժի անգիր անել՝ շաբաթներ շարունակ տեսնելով։ Հանելուց հետո չգիտեմ՝ ինչու պետք է դատարկվի, ես այդ կարծիքին չեմ (բայց եթե այդ բաժինը նախկինի պես պարբերաբար թարմացվի նոր ստեղծված հոդվածներից վերցված փաստերով, գուցե հետաքրքիր լինի, բայց մեր համայնքում դժվար թե առաջիկայում գտնվի մեկը, որ ստանձնի նման պատասխանատվություն և պատշաճ կատարի)։ Քույր նախագծերը, իհարկե, շատ լավ կլինի, որ երևան գլխավոր էջում, ուղղակի Վիքիդարանում հիմա ակտիվություն չկա, ո՞վ պետք է թարմացնի այդ բաժինը, իսկ եթե շաբաթներով նույն նկարն է լինելու, իմաստ չեմ տեսնում։ Ես առանձնապես չեմ պնդում, որ փոփոխություններ լինեն, եթե գլխավոր էջը հաճախ բացողներ կան, գուցե իրենք կարծիք հայտնեն։ Բայց եթե որոշված է, որ պետք է փոխել, գրել եմ իմ կարծիքը։ --Voskanyan (քննարկում) 18:40, 14 Հուլիսի 2020 (UTC)
- ∑ίγμα ջան, շնորհակալություն քննարկում բացելու համար։ Նայում եմ հիմա ու կարծում եմ, որ ինչքան թեթև, բեռնաթափված լինի, այնքան ակնահաճո, այսինքն՝ հնարավորինս ավելի քիչ բաժիններ։ Ձախ կողմի շարքը կարելի է վերանայել, չգիտեմ, որոնք են դրանցից պարտադիր-ստանդարտ, որոնք՝ կամընտրական ըստ Վիքիների։ «Գիտե՞ք, որ...»-ը լավ բաժին է իր բնույթով, բայց արժե թողնել, եթե միայն անընդհատ թարմացնող կամավոր լինի, այլապես մյուս բաժինների համաչափեցմամբ կարելի է և հանել։ Պորտալներ չգիտեմ էլ մտնող կա, թե չէ (բացի առաջին անգամը կամ միամիտ սեղմածները)։ Վերևում ու ներքևում միանման «օգնող» էջեր են կարծես թե, կարելի է մեկը դարձնել՝ «Խմբագրման ուղեցույց · Օգնություն · Հարցեր · Ինչպես գրել հայերեն · Գրանցվել», «Հարցեր – Օգնություն – Գրանցվել – Խմբագրել այս էջը - Թարմացնել», + մեջտեղում էլ «Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից»։ Մնացած մտքերս մեծացնել-փոքրացնել, դիզայնի հետ են կապված։ --A.arpi.a (քննարկում) 20:31, 14 Հուլիսի 2020 (UTC)
- Բեռնաթափելը լավ է, բայց նայենք թե գլխավոր էջի նպատակը ո՞րն է և ո՞ւմ է ուղղված։ Կան խմբագրողներ, որոնք երևի քիչ մասն են կազմում, և կա ընթերցող, որը մտնում է Վիքիպեդիա կոնկրետ բան նայելու կամ հետաքրքրությունից դրդված։ Խմբագրողներին իհարկե հետաքրքիր է մասնակցիր/համագործակցություն բաժինը, իսկ պարզապես ընթերցողին պետք է Վիքիպեդիայի «նորություններ, գիտեք կամ այս օրը պատմության մեջ» առաջարկենք։ Քույր նախագծերը պետք է լինեն, Վիքիմեդիայի քաղաքականությունն է այդպես, բայց կոնկրետ նախագիծը, այս դեպքում Վիքիդարանը ես կհանեի՝ ոչ ակտիվ է, և բացի դրանից կարելի է հանգիստ տեղադրել Մասնակցիր/համագործակցություն բաժնում։ Ես, որպես կողմնակի ընթերցող, եթե ամեն օր մտնեմ Վիքիպեդիա, ինձ կհետաքրքրեն «այս օրը», «նորությունները» և գուցե «Գիտեք որը», մնացածը շաբաթով նույնն է, և այդ նույնը ամեն օր տեսնելով հետաքրքրությունս կքչանա, մտնելու շարժառիթն էլ հետը։ Ես կառաջարկեմ նշածս երեք բաժինները հնարավարինս փոփոխվող սարքել ու ավելի դիտելի սարքել։ Խմբագիրների համար էլ մասնակցիր/համագործակցություն բաժինը։--ԲեքոՔննարկում 06:40, 19 Օգոստոսի 2020 (UTC)
- Գլխավոր էջի ամենաներքևում կա «Խմբագրել այս էջը», որով հնարավոր է խմբագրել Գլխավոր էը, բայց քանի որ այն պաշտպանված է, այս կոճակը ոչ մի իմաստ չունի։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 05:07, 29 Օգոստոսի 2020 (UTC)
Նախնական արդյունք
- հանել պորտալները և դրանց հետ կապված ամեն ինչ
- հանել Գլխավոր էջի ամենաներքևում «Խմբագրել այս էջը» (դրա հետ մեկտեղ՝ Հարցեր – Օգնություն – Գրանցվել – Խմբագրել այս էջը - Թարմացնել տողը. ամբողջությամ կրկնում է էջի վերևում դրվածը), ինչպես նաև էջի ամենավերևում գտնվող «Խմբագրել» և «Խմբագրել կոդը» կոճակները
- «Գիտե՞ք, որ...» բաժինը դեռ մնում է, փորձում ենք նոր շունչ հաղորդել, ըստ հնարավորության դարձնել ամենօրյա թարմացվող (ապագայում)
- խմբագիրների հարմարության տեսանկյունից բարեփոխվում և տեղաշարժվում է Համագործակցության բաժինը (թե ուր, կերևա առաջիկա՝ դիզայնին նվիրված քննարկումներում):
- Խմբագրման ուղեցույց · Օգնություն · Հարցեր · Ինչպես գրել հայերեն · Գրանցվել տողից կարելի է հանել «Ինչպես գրել հայերեն»-ը, որովհետև դա արդեն արդիական չէ:
- Շաբաթվա հոդվածին հատկացնել ավելի մեծ տարածք կամ ավելի լայն շրջանակ:
- քույր նախագծերը մնում են՝ որպես Վիքիմեդիայի քաղաքականության անքակտելի մաս:
- պարտադիր է՝ նոր դիզայնը հարմարեցված լինի բջջային տարբերակին:--∑ίγμα (քնն.) 00:03, 2 Սեպտեմբերի 2020 (UTC)
Նոր քվեարկություն՝ «Կենտավրոսի ալֆա»
Հարգելի՛ վիքիհամայնք, «Կենտավրոսի ալֆա» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--∑ίγμα (քնն.) 14:43, 23 Հոկտեմբերի 2020 (UTC)
Հայ-ադրբեջանական պատերազմ
Անգլախոս խմբագիրներին հրավիրում եմ մասնակցել հայ-ադրբեջանական պատերազմի անգլերեն հոդվածի խմբագրման աշխատանքներին, այն անաչառ պահելու համար։ Ayntegh el en vra tvel։ https://en.wikipedia.org/wiki/2020_Nagorno-Karabakh_conflict Հարգանքով, Armatura (քննարկում) 16:43, 28 Հոկտեմբերի 2020 (UTC)
How to start a new discussion
Please help translate to your language
Hello, all. Please look at the new designs for starting a new discussion. This will help people (especially new editors) start a ==New section== on a talk page.
- mw:Talk pages project/New discussion – general information
- mw:Talk pages project/New discussion#Version 1.0 – see pictures!
- mw:Topic:Vwpwr84naer42ovi – how to share your thoughts
These are the first designs. There will be changes. Your feedback will determine which changes are made. Please share your thoughts, and invite other editors to join these discussions. Thank you, Whatamidoing (WMF) (քննարկում) 19:47, 2 Նոյեմբերի 2020 (UTC)
Wiki of functions naming contest - Round 2
Ողջո՜ւյն. Reminder: Please help to choose the name for the new Wikimedia wiki project - the library of functions. The finalist vote starts today. The finalists for the name are: Wikicode, Wikicodex, Wikifunctions, Wikifusion, Wikilambda, Wikimedia Functions. If you would like to participate, then please learn more and vote now at Meta-wiki. Շնորհակալություն --Quiddity (WMF)
22:10, 5 Նոյեմբերի 2020 (UTC)
Տարվա հոդվածի թեկնածուների դիտարկում
Հարգելի՛ վիքիհամայնք, սկսվել է Հայերեն Վիքիպեդիայի 2020 թվականի «Տարվա հոդվածի»՝ որպես թեկնածու առաջադրված հոդվածների դիտարկման փուլը, որտեղ մինչև նոյեմբերի 30-ը` ժամը 00:00-ն ներառյալ, կարող եք հայտնել Ձեր կարծիքը առաջադրված հոդվածների օգտին՝ նպաստելով հնարավորինս որակյալ բովանդակության՝ քվեարկության փուլ անցնելուն։ Հայտնե՛ք ձեր կարծիքն այստեղ։--∑ίγμα (քնն.) 23:26, 5 Նոյեմբերի 2020 (UTC)
Օգնության էջեր
Հարգելի վիքիհամայնք, ողջունում եմ բոլորիդ, հուսով եմ՝ լավ եք և առողջ: Կցանկանայի խոսել նորեկների և նրանց վերաբերող օգնության էջերի մասին: Մի քանի օր հետևելով նոր էջերին՝ նկատեցի, որ շատ հոդվածներ ինչ-ինչ թերություններ ունեն (հիմնականում՝ ներքին հղումների, միջլեզվային հղման բացակայություն, հանրագիտարանային ոճի, հոդվածի կառուցվածքի խախտում և այլն), որոնք կապված են այն հանգամանքի հետ, որ հոդվածի ստեղծողը նորեկ է և դա նրա առաջին հոդվածներից է (օրինակ՝ Օգտատերերի վարքագծի վերլուծություն): Մի քիչ փորփրելուց հետո գտա այս կաղապարը, սակայն այնտեղ տարիներով մնում են նույն կարմիր հղումները: Կցանկանայի իմանալ, այդ էջերը ստեղծելուց առաջ պետք է որևէ գործընթաց անցնի, թե՞ դա հարկավոր չէ: Նաև ուրախ կլինեի, եթե այդ թեմայում հետաքրքրված այլ խմբագիրներ նույնպես միանային էջերի ստեղծման գործընթացին: Սիրով՝ --Գևորգ💬 18:59, 8 Նոյեմբերի 2020 (UTC)
Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
-
Տարբերակ 7
-
Տարբերակ 8
-
Տարբերակ 9
Համայնք ջան, նոյեմբերի 22-ին՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր է հայտարարված։ Գտնում եմ, որ Վիքիպեդիայում պետք է այդ օրվան արձագանքենք։ Առաջարկում եմ հիշատակի օրը գլխավոր էջի հոդված դնել թեմային առնչվող որևէ նյութ, և Հայերեն Վիքիպեդիայի պատկերանիշը մեկ օրով փոխարինել սգո ատրիբուտով պատկերանիշով։ Եթե համաձայն եք, կարող ենք մտածել, թե ինչ տեսք ունենա պատկերանիշը։ Խնդրում եմ հայտնել կարծիքներ և առաջարկներ։--ԲեքոՔննարկում 14:13, 18 Նոյեմբերի 2020 (UTC)
- Ես կողմ եմ, բայց դժվար թե կարողանամ օգնել պատկերանիշի ստեղծման հարցում։--Voskanyan (քննարկում) 16:38, 18 Նոյեմբերի 2020 (UTC)
- Եթե պատկերանիշի գաղափարներ լինեն, կփորձեմ ստեղծել։ --ջեօ (✡) 18:30, 18 Նոյեմբերի 2020 (UTC)
- Մի քանի տարբերակ եմ առաջարկում։ Կարելի է ցանկացած ձևով փոխել։ Հարց է, թե ներքևում, թողնե՞նք Վիքիպեդիա Ազատ հանրագիտարան տեքստը, թե փոխենք այլ՝ Հիշատակի օրով։--ԲեքոՔննարկում 12:53, 19 Նոյեմբերի 2020 (UTC)
- Եթե պատկերանիշի գաղափարներ լինեն, կփորձեմ ստեղծել։ --ջեօ (✡) 18:30, 18 Նոյեմբերի 2020 (UTC)
- Կարելի է փոխել, որպեսզի մարդկանց ավելի հասկանալի լինի։--Voskanyan (քննարկում) 14:18, 19 Նոյեմբերի 2020 (UTC)
- Այս տարբերակներն էլ կարելի է դիտարկել (տե՛ս տարբերակ 7 և 8)։ --ջեօ (✡) 15:13, 19 Նոյեմբերի 2020 (UTC)
- Ինձ, անկեղծ ասած, տարբերակ 7-ն է դուր գալիս։ Շատ չճչան, միևնույն ժամանակ թեմային մոտ։ --ջեօ (✡) 15:20, 19 Նոյեմբերի 2020 (UTC)
- ինձ 1 տարբեարակն է դուր գալիս: --ERJANIK (քննարկում) 16:11, 19 Նոյեմբերի 2020 (UTC)
- Ինձ, անկեղծ ասած, տարբերակ 7-ն է դուր գալիս։ Շատ չճչան, միևնույն ժամանակ թեմային մոտ։ --ջեօ (✡) 15:20, 19 Նոյեմբերի 2020 (UTC)
- Այս տարբերակներն էլ կարելի է դիտարկել (տե՛ս տարբերակ 7 և 8)։ --ջեօ (✡) 15:13, 19 Նոյեմբերի 2020 (UTC)
- Ես կողմ եմ, բայց դժվար թե կարողանամ օգնել պատկերանիշի ստեղծման հարցում։--Voskanyan (քննարկում) 16:38, 18 Նոյեմբերի 2020 (UTC)
Արդեն տեղադրվել է համար 9 տարբերակը, այնպես որ հեռացնում եմ իմ բեռնած օրնակներով ժամանակավոր նիշքը։--ԲեքոՔննարկում 08:07, 22 Նոյեմբերի 2020 (UTC)
The 2021 Community Wishlist Survey is now open! This survey is the process where communities decide what the Community Tech team should work on over the next year. We encourage everyone to submit proposals until the deadline on 30 Նոյեմբերի, or comment on other proposals to help make them better. The communities will vote on the proposals between 8 Դեկտեմբերի and 21 Դեկտեմբերի.
The Community Tech team is focused on tools for experienced Wikimedia editors. You can write proposals in any language, and we will translate them for you. Thank you, and we look forward to seeing your proposals!
18:09, 20 Նոյեմբերի 2020 (UTC)
Արցախի բնակավայրեր
Հարգելի համայնք, արդեն որոշե՞լ ենք, թե ինչ ենք անելու Արցախի՝ Ադրբեջանի կազմ անցած բնակավայրերի հոդվածների հետ։ Կարծում եմ՝ արդեն ժամանակն է քննարկելու։ --ջեօ (✡) 14:09, 21 Նոյեմբերի 2020 (UTC)
- Եվ ոչ միայն այդ բնակավայրերի, քարտեզների հետ կապված հարցեր կան, որոնք Վիքիպահեստում են։ Արցախին վերաբերող հոդվածներում տարածքների մակերեսներ և այլն--ԲեքոՔննարկում 08:12, 22 Նոյեմբերի 2020 (UTC)