Գերմանիայի դրոշ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գերմանիայի դրոշ | |
---|---|
Տեսակ | ազգային դրոշ |
Իրավասության տարածք | Գերմանիա |
Օգտագործում | |
Հարաբերություն | 3:5 |
Ընդունված է | մայիս 23, 1949 |
Գույներ | Սև Կարմիր Դեղին |
Պատկերված է | դաշտ |
Գերմանիայի դրոշը իրենից ներկայացնում է սև, կարմիր, և դեղին գույներով (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտեր ունեցող ուղղանկյուն պաստառ, լայնքի և երկայնքի 3։5 հարաբերակցությամբ։
Հաստատվել է 1943 թ. մայիսի 23-ին։
Գույները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գունային սխեմա | Սև | Կարմիր | Ոսկեգույն | |||
---|---|---|---|---|---|---|
RAL | 9005 | 3020 | 1021 | |||
HKS | 0, 0, 0 | 5.0PB 3.0/12 | 6.0R 4.5/14 | |||
CMYK | 0.0.0.100 | 0.100.100.0 | 0.12.100.5 |
Գերմանիայի դրոշի գույները պայմանավորված են 1813 թ. պրուսական բանակի կազմում Նապոլեոնի զորքերի դեմ մարտնչող Կամավորական կորպուսի համազգեստի գույներով։
Համազգեստը սև գույնի էր, կարմիր օձիքներով ու թևքերով և ոսկեգույն կոճակներով։
Քանի որ կորպուսի կամավորների մեծամասնությունը համալսարանների դասախոսներ և ուսանողներ էին, այդ գույները լայն տարածում ստացան գերմանական շատ պետություններում, առավել ևս, որ դրանք զգացմունքորեն կապվում էին Սրբազան Հռոմեական կայսրության զինանշանի գույների հետ։
Այդ ժամանակներում սևը, կարմիրը և ոսկեգույնը վերաիմաստավորվում էին որպես ստրկության խավարից արյունոտ պայքարով դեպի ազատության ոսկեգույն լույս տանող շարժման խորհրդանիշ (գերմաներեն՝ Aus der Schwärze der Knechtschaft durch blutige Schlachten ans goldene Licht der Freiheit)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1848 թ. մարտի 9-ին Մայնի Ֆրանկֆուրտում ընդունվեց կարճատև կյանք ունեցած (1848-1850 թթ.) Գերմանական Միության սև-կարմիր-ոսկեգույն դրոշը։
1-ին համաշխարհային պատերազմից հետո Վեյմարի հանրապետության ձևավորման հետ եռագույնը դարձավ Գերմանիայի ազգային դրոշ։
Դրոշի գործածությունը շարունակվեց մինչև 1935 թ. սեպտեմբերի 15-ը, երբ սվաստիկայով դրոշը հայտարարվեց նացիստական Գերմանիայի պետական դրոշ։
1945 թ. մայիսի 8-ին Գերմանիայի ռազմական կապիտուլյացիայից և մայիսի 23-ից Գերմանիայի պետության գոյության դադարեցումից հետո վերացավ նաև սվաստիկայով դրոշի գործածությունը։ ժամանակակից տեսքով սև-կարմիր-ոսկեգույն դրոշի գործածությունը վերսկսվել է 1949 թ. հոկտեմբերի 7-ից։
|