Jump to content

Ջեսսի Ջեքսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
16:07, 4 Ապրիլի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ջեսսի Ջեքսոն
անգլ.՝ Jesse Jackson
Ջեքսոնը 2013 թվականին
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Chicago Theological Seminary? և Հյուսիսային Կարոլինայի գյուղատնտեսական և տեխնիկական պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, պաստոր, իրավապահ, իրավապաշտպան և կազմակերպության հիմնադիր
Դավանանք բապտիստություն
Ծննդյան օր հոկտեմբերի 8, 1941(1941-10-08) (83 տարեկան)
Ծննդավայր Գրինվիլ Հարավային Կարոլինա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Jesse Louis Burns[1][2][3]
Ամուսին Jacqueline Jackson?
Զավակներ Jonathan Jackson? և Ջեսսի Ջեքսոն (կրտսեր)
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ջեսսի Լուիս Ջեքսոն–ավագ (անգլ.՝ Jesse Louis Jackson Sr.; հոկտեմբերի 8, 1941(1941-10-08)[7][8][9][…], Գրինվիլ, Հարավային Կարոլինա, ԱՄՆ)՝ ամերիկացի հասարակական և կրոնական գործիչ, իրավապաշտպան և քաղաքական գործիչ։

ԱՄՆ–ի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Ջեսսի Ջեքսոն Կրտսերի հայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Գրինվիլ քաղաքում (Հարավային Կարոլինա)։ Նրա կենսաբանական հայրը Նոա Լուիս Ռոբինսոնն է (անգլ.՝ Noah Louis Robinson), նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ և սևամորթ համայնքի հայտնի գործիչ։ Ջեսսիի ծննդյան պահին ամուսնացած էր մեկ այլ կնոջ հետ և չի մասնակցել որդու դաստիարակությանը։ Ջեսսիի ծնվելուց երկու տարի անց նրա մայրը ամուսնացել է Չարլզ Հենրի Ջեքսոնի հետ (անգլ.՝ Charles Henry Jackson), ով և 14 տարի անց որդեգրել է Ջեսսիին։

Ջեքսոնը հաճախել է Չիկագոյի աստվածաբանական ճեմարան, սակայն թողել է այն 1966 թվականին, որպեսզի ամբողջությամբ կենտրոնանա իրավապաշտպան գործունեության վրա։ Նա 1968 թվականին ձեռնադրվել է բապտիստական քահանա, թեև չի ունեցել աստվածաբանական ավարտուն կրթություն։

Իրավապաշտպան գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեսսի Ջեքսոնը Սպիտակ տան մոտ, 1975 թվականի հունվարի 15

1965 թվականին նա միացել է Selma to Montgomery marches-ին, որը կազմակերպել էին Մարտին Լյութեր Քինգը և Ալաբամայում քաղաքացիական իրավունքների շարժման այլ առաջնորդներ։ Դրանից հետո նա աշխատել է Մարտին Լյութեր Քինգի հետ՝ ընդհուպ մինչև վերջինիս ողբերգական մահը։

1984 թվականին Ջեքսոնը կազմակերպել է «Ծիածան» (Rainbow) ձախ–լիբերալ կոալիցիան, որը 1996 թվականին միավորվել է «Առաջխաղացում» (PUSH) գործողության հետ։ «Ծիածան» կոալիցիան կոչված էր միավորել սոցիալական շարժումները և ճնշված խմբերը, որոնք տառապում էին Ռեյգանի հանրապետական վարչակազմի քաղաքականությունից (ներառյալ ռասայական փոքրամասնությունները, աշխատանքային արհմիությունները, գործազուրկները, աշխատող մայրերը, փոքր ֆերմերները, գեյերը և լեսբուհիները)։

Ջեքսոնն ակտիվ մասնակցություն է ունեցել միջազգային գործունեությանը։ 1983 թվականին Ջեսսին մեկնել Է Սիրիա՝ նպաստելու ԱՄՆ ռազմածովային ուժերի օդաչու, լեյտենանտ Ռոբերտ Գուդմանի ազատ արձակմանը, ով վիրավորվել էր Լիբանանում։ Սիրիայի նախագահի հետ բանակցություններից հետո լեյտենանտն ազատ է արձակվել։ 1984 թվականի հունիսին Ֆիդել Կաստրոյի հրավերով այցելել էր Կուբա, որտեղ հասել է ԱՄՆ–ի 24 քաղաքացիների ազատ արձակմանը։

Հետագայում նա շարունակել է ակտիվ այցելությունները տարբեր երկրներ, որոնք ընդգրկված էին հակամարտությունների գոտիներում կամ Վաշինգտոնի հետ լարված հարաբերություններ ունեին։ 2005 թվականի օգոստոսին այցելել է Վենեսուելա՝ հանդիպելու նախագահ Ուգո Չավեսի հետ, որին հեռուստաքարոզիչ Պետ Ռոբերտսոնը դրանից քիչ առաջ հրապարակայնորեն կոչ է արել սպանել․ Ջեքսոնը հաստատել է, որ չի գտել որևէ ապացույց, որ Վենեսուելան կարող է սպառնալիք ներկայացնել Միացյալ Նահանգների համար։

Նախագահական կամպանիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեսսի Ջեքսոնը 1983 թվականին

Երկու անգամ Ջեսսի Ջեքսոնը մասնակցել է նախագահական կամպանիաներին։ 1984 թվականին նա դարձել է պատմության մեջ երկրորդ աֆրոամերիկացին (Շիրլի Չիսհոլմից հետո), ով Դեմոկրատական կուսակցությունից իրեն առաջադրել Է համազգային մասշտաբով նախագահի թեկնածու։ Նրան հաջողվել է երրորդ տեղը զբաղեցնել սենատոր Գարի Հարթից (անգլ.՝ Gary Hart) և նախկին փոխնախագահ Ուոլտեր Մոնդեյլից (անգլ.՝ Walter Mondale)հետո։

1988 թվականին նա կրկին իր թեկնածությունն է առաջադրել Դեմոկրատական կուսակցության փրայմերիզում։ Նա ձայների թվով փաստացի կրկնապատկել է իր նախորդ արդյունքը (1988 թվական՝ 6,9 մլն ձայն, 1984 թվականի 3,5 մլն-ի դիմաց)՝ հաղթելով 14 նահանգներում և զիջելով միայն Մայքլ Դուկակիսին։ Երկու անգամ էլ Ջեքսոնը հանդես է եկել առաջադիմական ծրագրով, որը նախատեսում էր քեյնսյան տնտեսական քաղաքականություն՝ ի հակակշիռ ռեյգանոմիկայի (այդ թվում՝ հարուստների հարկերի կրճատման փոխարեն սոցիալական վճարումների պահպանում), համընդհանուր անվճար առողջապահության ներդնում, ապարտեիդի ռեժիմի մեկուսացում ՀԱՀ-ում, սպառազինությունների մրցավազքի դադարեցում և պաշտպանության ծախսերի կրճատում առնվազն 15 %–ով։

Ավելի ուշ Ջեքսոնը հայտնվել էր արտամուսնական կապի մեջ իր օգնական Քերին Սթենֆորդի (անգլ.՝ Karin Stanford) հետ։ Նա Ջեքսոնին ստիպել է ճանաչել իր երեխայի հայրությունը։ Նա ներգրավված է եղել նաև մի քանի այլ սկանդալներում։

Ջեսսի Ջեքսոնը 2009 թվականին

2008 թվականի հուլիսին նա ստիպված էր ներողություն խնդրել ԱՄՆ–ի նախագահի թեկնածու Բարաք Օբամայի հասցեին արած իր արտահայտությունների համար։ Մտածելով, որ դա միայն հեռախոսազանգ է, պատվարժան Ջեսսի Ջեքսոնը հայտարարել էր՝ «Օբաման մեծամտորեն է վերաբերվում սևամորթներին»։ Սակայն պարզվել է, որ բառերը եթեր են փոխանցվել «Fox News» հեռուստաընկերությունով։ Հաջորդ օրը նա ներողություն է խնդրել իր խոսքերի համար՝ հայտարարելով, որ ռեպլիկն ավելի կտրուկ է հնչել, քան նա ցանկանում էր դա ասել։ Միևնույն ժամանակ Հանրապետական կուսակցության կողմնակիցները կարծում են, որ այս միջադեպը ոչ այլ ինչ էր, քան PR քայլը, որպեսզի բարձրացնի Օբամայի հեղինակությունը ԱՄՆ–ի «սպիտակ» բնակչության շրջանում, քանի որ Ջեքսոնը բավականաչափ պրոֆեսիոնալ էր հեռուստատեսային գործում, որպեսզի իմանա, թե երբ է խոսափողը միացված և երբ է հեռարձակվում։

Հիշատակվել է «Հարավային այգի» սերիալի 11-րդ եթերաշրջանի առաջին դրվագին։ «Անկախության օրը» ֆիլմում հիշատակվում է նրա խոսքը, հնարավոր է՝ հումորային համատեքստում, ինչպես նաև Ռենդի Մարշը համբուրում է նրա նստատեղը՝ որպես ներողություն բոլոր աֆրոամերիկացիների առաջ արված Ռենդիի արտահայտության համար, երբ նա Fortune-ի հեռուստատեսային շոուի սկզբում, ուղիղ եթերում արտասանել էր niggers (նեգրեր) բառը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեսսի Ջեքսոն» հոդվածին։