Jump to content

Մադեյրա (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
16:26, 5 Ապրիլի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Մադեյրա կղզի
Տեսակկղզի
Երկիր Պորտուգալիա[1]
Վարչատարածքային միավորՄադեյրա[1]
ՏեղադրությունԱտլանտյան օվկիանոս
Մասն էՄադեիրա
Երկարություն57 կմ
Լայնություն22 կմ
Մակերես740.7
Ամենաբարձր կետըՊիկու֊Ռույվու
Քարտեզ
Քարտեզ

Մադեյրա (անգլ.՝ Madeira), պորտուգալական կղզի, որը Մադեյրա կղզեխմբում ամենամեծն ու ամենաշատ բնակեցվածն է։ Ունի 740,7 քառակուսի կմ տարածք, որն ընդգրկում է Օգոստինոս, Սուրբ Լորենսի կղզիներն ու հյուսիս-արևմուտքում գտնվող Մոլ կյզյակը։ 2011 թվականի թվյալներով Մադեյրան ունեցել է ընդհանուր 262․456 բնակչություն։

Կղզին գտնվում է Վահանային հրաբխի գագաթին, որը Ատլանտյան օվկիանոսի մակարդկից բարձր է 6 կիլոմետրով (3․7 մղոն)։ Միոցենի դարաշրջանից ավելի քան 5 միլիոն տարի առաջ, շարունակելով մինչև մոտ 700,000 տարի առաջ Պլեյստոցեն դարաշրջանը, օվկիանոսի ընդերքում՝ Աֆրիկյան սալի վրա, արևելյան-արևմտյան ռիֆտի գագաթին ձևավորվել է հրաբուխ[2][3][4]։

Սրան հաջորդել է լայնածավալ էրոզիան, որի պատճառով կղզու կենտրոնական մասի հարավում առաջացել են երկու մեծ գոգավորություններ։ Հրաբխային ակտիվությունը հետագայում վերսկսվել է՝ ավելի հին, քայքայված սալիկի վրա առաջացնելով խարամային կոներ և լավա։ Ամենավերջին հրաբխային ժայթքումները տեղի են ունեցել 6․500 տարի առաջ կղզու արևմտյան-կենտրոնական հատվածում և առաջացրել են ավելի շատ խարամային կոներ և լավային հոսքեր[4]։

Մադեյրան կղզեխմբի ամենամեծ կղզին է, որը զբաղեցնում է 741 քառակուսի կիլոմետր տարածք և ունի 57 կիլոմետր երկարություն, իսկ ամենամեծ լայնություը կազմում է 22 կմ՝ 150 կմ ափամերձ տարածքով։ Կղզում գտնվում է լեռնաշղթա, որը ձգվում է կղզու կենտրոնի երկայնքով և ունի 1․862 մ․ բարձրություն (Պիկու Ռույվու), իսկ արևելյան ափին գտնվում են շատ ավելի ցածր լեռներ (200 մետրից ցածր)։ Սկզբնական հրաբխային օջախները, որոնք հանգեցրել են կենտրոնական լեռնային տարածքների առաջացմանը, բաղկացած են Ռույվու (1,862 մ․), Տորես (1,851 մ․), Արիեյռո (1,818 մ․), Սեդրո (1,759 մ․), Կասադո (1,725 մ․), Գրանդե (1,657 մ․), Ֆերեյրո (1,582 մ․) և այլ լեռնագագաթներից։ Այս ժայթքման փուլի ավարտին խութերով շրջապատված կղզի է ձևավորվել, որի ծովային հետքերը նկատելի են հետագայում կալցիումի օքսիդի արտադրության համար օգտագործված Սաո Վիսենտեի տարածքում գտնվող Լամեյրոսի կրաքարային շերտում։ Կաբու Ժիրանի նման ծովային խութերը, ինչպես նաև հովիտները և ձորերը, ձգվում են կենտրոնական մասից ու կղզու ներքին հատվածը դարձնում անմատչելի[5]։ Բնակչությունը կենտրոնացված է ձորափերին գտնվող բազմաթիվ գյուղերում, որոնցով աշնանային ու ձմեռային հորդառատ անձրևներն իրենց ճանապարհն են գտնում դեպի ծով[6]։

Տեսարան Պիկու դու Արիեյրուից

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
  2. Geldemacher et al., 2000
  3. Ribeiro, 2001
  4. 4,0 4,1 «Madeira». Global Volcanism Program. Smithsonian Institution.
  5. «MadeiraHelp.com». MadeiraHelp.com. 1999 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 30-ին.
  6. Robert White, 1851, p.4
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադեյրա (կղզի)» հոդվածին։