Ալան Ռիքման
Ալան Ռիքման անգլ.՝ Alan Sidney Patrick Rickman | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 21, 1946[1][2][3][…] |
Ծննդավայր | Աքթուն, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | հունվարի 14, 2016[4][5][1][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[6] |
Կրթություն | Չելսիի արվեստի և դիզայնի քոլեջ, Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1974)[7], Լաթիմեր դպրոց[8], Արվեստի արքայական քոլեջ և Derwentwater Primary School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, բնավորության դերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, գրաֆիկական դիզայներ, թատրոնի դերասան, գրող, դերասան, սցենարիստ, թատերական ռեժիսոր և ռեժիսոր |
Ժանրեր | Շեքսպիրի կատակերգություն |
Ընտրանի | Something the Lord Made?, Պինդ ընկույզ, Truly, Madly, Deeply?, Ռոբին Հուդ։ Գողերի արքայազնը և Հարրի Փոթեր |
Ամուսին(ներ) | Ռիմա Հորթոն[9] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Royal Shakespeare Company? |
Ալան Սիդնի Պատրիկ Ռիքման (անգլ.՝ Alan Sidney Patrick Rickman, փետրվարի 21, 1946[1][2][3][…], Աքթուն, Միացյալ Թագավորություն - հունվարի 14, 2016[4][5][1][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[6]), բրիտանացի կինոյի և թատրոնի դերասան, կրկնօրինակող դերասան, ռեժիսոր։ «Ոսկե գլոբուս», «Էմմի», BAFTA մրցանակների դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալան Ռիքմանը ծնվել է 1946 թվականի փետրվարի 21-ին Համմերսմիթում (Լոնդոն)։ Նրա ավագ եղբայրն է Դևիդը, ով գրաֆիկական դիզայներ է, իսկ կրտսեր եղբայր Մայքլը՝ թենիսի մարզիչ է, և կրտսեր քույր Շեյլան։ Երբ Ալանն ութ տարեկան էր, մահացավ նրա հայրը, և մայրը մնաց միայնակ՝ չորս երեխաների հետ։ Շուտով նա կրկին ամուսնանում է, սակայն երեք տարի անց ամուսնալուծվում։ Ալանը դեռ մանկուց գիտակցում էր, որ հույսդ պետք է ինքդ քո վրա դնես, և ջանասիրաբար էր սովորում։ Դպրոցի հաջողությունների շնորհիվ Ռիքմանը կրթաթոշակ ստացավ Latymer լոնդոնյան հեղինակավոր դպրոցում։ Նույն դպրոցում նա առաջին անգամ խաղաց սիրողական ներկայացման մեջ։ Latymer դպրոցն ավարտելուց հետո, Ալանը սկսում է սովորել Չելսիի արվեստի և դիզայնի դպրոցում, հետո Արվեստի արքայական քոլեջում։ Համալսարանների շնորհիվ Ռիքմանը սկսեց աշխատել որպես դիզայներ «Nothing Hill Herald» թերթում։
Ուսումն ավարտելուց հետո Ալանն իր հինգ ընկերների հետ բացում է դիզայներական ստուդիա Սոհոյում։ Ընկերությունը չբերեց մեծ եկամուտ։ Որոշելով դառնալ դերասան, 26 տարեկանում Ռիքմանը թողնում է դիզայներական աշխատանքը։ Նա գրում է նամակ Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում ունկնդրման համար, և որոշ ժամանակ անց ընդունվում է այնտեղ։ Նա ստացել է մի քանի մրցանակ ներկայացումների համար, ինչպես նաև արքայական կրթաթոշակ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալանի առաջին գլխավոր դերը թատրոնում՝ Վիկոնտ դե Վալմոնն էր (Վտանգավոր կապեր)։ 1985-1987 թվականներին ներկայացումն մեծ հաջողությամբ բեմադրվում էր Անգլիայում, և հետո՝ Բրոդվեյում։
Այդ դերը կանխորոշեց նրա կարիերան թատրոնում։ Նյու Յորքում պրեմիերայից հետո նրա մոտ եկան պրոդյուսերներ՝ Ջոել Սիլվեր և Չարլզ Գորդոն։ Հիացած ստեծղված նրա կողմից կերպարով, նրանք Ալանին առաջարկում են երկրորդ դերը «Պինդ պոպոկ» ֆիլմում Բրյուս Ուիլիսի հետ։ Ֆիլմը դուրս եկավ էկրաններին 1988 թվականին։ Նրա հաջորդ դերը «Ռոբին Հուդ։ Գողերի արքայազնը» հաստատեց պատկերացումն այն մասին, որ նա լավ էր խաղում բացասական դերերը։ Առաջին դրական դերը նա ստացավ «Անկեղծ, խելագար, ուժեղ» մելոդրամայում (1991)։ Ռիքմանի ամենառոմանտիկ դերը՝ գնդապետ Բրենդոնն էր Ջեյն Օսթինի «Գիտակցություն և զգացմունքներ» վեպի էկրանավորման մեջ։ 1966 թվականին Ռիքմանը խաղաց գլխավոր դերը «Ռասպուտին» ֆիլմում, որի համար ստացավ «Ոսկե գլոբուս» ու «Էմմի» մրցանակները։
1977 թվականին Ռիքման փորձեց իրեն ռեժիսորի դերում։ Նա ներկայացում բեմադրեց, իսկ հետո նկարեց «Ձմեռվա հյուր» ֆիլմն ըստ Շառման ՄակԴոնալդի պիեսի։ Դեբյուտը հաջողվեց, և Վենետիկի կինոփառատոնի ժամանակը ստացավ երկու մրցանակ։
2004 թվականին Ռիքմանը սկսեց աշխատել «Իմ անունն է Ռեյչել Կորի» պիեսի վրա, որը ամերիկացի ակտիվիստ է, և հանդես է եկել Իսրայելի՝ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվելու և Իրաքյան պատերազմի դեմ։ Նա մահացել էր, երբ նրան հարվածեց բուլդոզերը։ Ներկայացումը դուրս եկավ 2005 թվականի աշնանը։
Ալան Ռիքմանի շատ երկրպագուներ կարծում են, որ նրա հաջողության մեջ կարևոր դեր խաղաց նրա ձայնը։ Անսովոր տեմբրից բացի, դերասանն ուներ կատարյալ անգլերեն արտասանություն և յուրահատուկ խոսելաձև։ «Կատարյալ ձայնի» հետ կապված հետազոտությունները ցույց տվեցին, որ Ռիքմանը ձայնը լավագույն ձայներից մեկն էր։ Դիտողները և քննադատների մեջ բազմիցս առաջացավ կարծիք, որ հատկապես Ռիքմանի ձայնով հրապուրվեցին նրա հերոս Սեվերուս Սնեյփի դերում Ջ. Կ. Ռոուլինգի՝ Հարրի Փոթերի մասին վեպերի էկրանվորման մեջ։ Փոթերամոլությունը շատ երկրպագուներ բերեց Ալանին՝ Սնեյփի դերով։ Շատերը կարծում էին, որ այդ դերը պետք է տալ ավելի երիտասարդ դերսանի։ Սակայն քասթինգի ժամանակ, հենց Ռոուլինգը հավանություն տվեց դերասանի հրավիրմանը։ 2011 թվականին, ինտերնետ-հարցմանը՝ որը կազմակերպեց MTV-ին, Ալան Ռիքմանին Սնեյփի դերում քվեարկեցին 7,5 միլիոն մարդ։ Որպես մրցանակ դերասանին տրվեց գավաթ՝ «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 2» վերջին մասի պրեմիերայից հետո։
2006 թվականին Ռիքմանը խաղաց «Ձյունե կարկանդակ» ֆիլմի ամենակարևոր դերերից մեկը, և նաև գնորդի դերը Պատրիկ Զյուսկինդի «Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմություն» 2007 թվականին Թիմ Բարթոնի «Սուինի Թոդ, դև-վարսավիր Ֆլիթ փողոցից» ֆիլմում, նա կատարեց դատավոր Տերպինի դերը, ով գլխավոր հերոսի թշնամին էր։
2010 թվականին հնչունավորեց կապույտ թրթուր Աբսոլեմին «Ալիսան հրաշալիքների աշխարհում»։ Նույն տարին դուրս եկավ ըստ Քրիստոֆեր Ռիդի (անգլ.՝ Christopher Reid) նույնանուն վեպի «Լանչի երգը» (անգլ.՝ The Song of Lunch) ֆիլմը։
2011 թվականի նոյեմբերի 20-ին Բրոդվեյում տեղի ունեցավ «Սեմինար» կոմեդիաի պրեմիերան, որտեղ Ռիքմանը խաղացել է Լեոնարդին՝ տաղանդավոր գրողին, ով տալիս էր դասեր։
2012 թվականին կատարեց Լորդ Լայոնել Շաբանդարի դերը Գամբիթ կոմեդիայում։
2013 թվականի հոկտեմբերին դուրս եկավ իր մասնակցությամբ Ակումբ «CBGB» ֆիլմի Հիլլի Քրիստալի դերում։ Նրա հետ նկարվեցին Էշլի Գրինը, Ստանա Կատիչը, ու նաև Ռուպերտ Գրինթը, ով նրա կոլլեգան էր Հարրի Փոթերի մասին ֆիլմերում։
2014 թվականին նկարահանվեց Ռիքմանըերկրորդ ռեժիսորական աշխատանքը՝ «Մի փոքր քաոս» (անգլ.՝ A Little Chaos), որտեղ նաև ինքը նկարահանվեց ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս XIV-ի դերում։
2015 թվականի սեպտեմբերում Տորոնտոյի միջազգայի կինոփառատոնում ցույց տվեցին «Ամենատես աչք» ֆիլմը, սակայն կինոթատրոններում այն ցույց տվվեց 2016 թվականի գարնանը, երբ նա արդեն մահացած էր։
Նրա մասնակցությամբ վերջին ֆիլմը, դա «Ալիսան հայելիների աշխարհում»-ն էր, որը «Ալիսան հրաշալիքների աշխարհում>»-ի շարունակությունն էր։ Այդտեղ Ալան Ռիոմանը կրկին հնչունավորեց թրթուրին, նաև՝ Աբսոլեմի թիթեռին։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականից Ալան Ռիքմանը ապրում էր Ռիմա Հորտոնի հետ, ում հետ ծանոթացել է 1965 թվականին (Ալանը 19 տարեկան էր, Ռիման՝ 18):
Ռիմա Հորթոն լեյբորիստական կուսակցության անդամ է, և նաև նա եղել է լոնդոնայան շրջանի Կենսինգտոն և Չելսիի խորհրդի անդամ։
Ծանոթությունից 47 տարի հետո զույգը կանոնավորեց հարաբերությունները։ 2012 թվականին, Նյու Յորքում նրանք գաղտնի ամուսնացան։ Դրա մասին հայտնի դարձավ 2015 թվականի գարնանը, երբ Ալան Ռիքմանը պատմեց նրանց հարսանիքի մասին գերմանական թերթ Bild-ի հետ հարցազրույց ունենալիս. «Այո, մենք ամուսնացած ենք, մեր հարսանիքը տեղի ունեցել 3 տարի առաջ։ Դա հիասքանչ էր, քանի որ հյուրեր չկային։ Նյու Յորքում հարսանիք հետօ, մենք զբոսնեցինք Բռուքլինյան կամուրջով, հետո ընթրեցինք»։ Հարցազրույցում դերասանը նաև նշեց, որ Ռիմա Հորթոնին նա նվիրեց 200 դոլլարանոց մատանի, բայց նա դա չի հագնում։
Զույգը երեխաներ չունեցավ։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալան Ռիքմանը մահացավ 2016 թվականի հունվարի 14-ին արագ զարգացող ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից[10][11]։ Ախտանշանը տրվեց 2015 թվականի օգոստոսին՝ դերասանի միկրոինսուլտից հետո։
Հոգեհանգստի արարողությունն անց կացվեց 2016 թվականի փետրվարի 3-ին Սուրբ Պողոսի եկեղացում (Կովենտ-Գարդեն), որը հայտնի է նաև ինչպես դերասանների եկեղեցի։ Մասնակցում էին միայն հարազատ մարդիկ և ընտանիքը։
Մահից 5 շաբաթ հետո նա կդառնար 70 տարեկան։
Ալան Ռիքմանի 70-ամյա հոբելյարի առթիվ, երկրպագուները աշխարհի տարբեր անկյուններից որոշել էին խմբագրել նամակներ և մշակութային ստեղծագործությունները գրքի տեսքով և նվիրել դերասանին, և նույնիսկ դերասանի մահից հետո, նրանք իրականեցրին նպատակը, և գիրքը նվիրեցին Ալանի կնոջը՝ Ռիքմանին։ Գրքում նաև գրված էին ցավակցություններ Ալան Ռիքմանի ընտանիքին։ Լույս ընծայվեց հաստ կազմով ու միակ օրինակով։ Այն ուղարկվեց Ալան Ռիքմանի կնոջ լիազորված անձին 2016 թվականի ապրիլին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայկական անվանում | Բնօրինակ անվանում | Հերոս |
---|---|---|---|
1978 | Ռոմեո և Ջուլլիետա | Romeo & Juliet | Թիբալթ |
1980 | Թերեզա Ռաքեն | Thérèse Raquin | Վիդալ |
1980 | Շելլի | Shelley | Քլայվ |
1982 | Բարչեստերյան ժամանակագրություն | The Barchester Chronicles | Օբադիյ Սլոուփ |
1982 | Busted | Busted | Սիմոն |
1982 | Սմայլիի մարդիկ | Smiley’s People | Պարոն Բրաունլոու |
1985 | Վերադարձ բնօրրան | Return of the Native | Պատմիչ |
1985 | Ամառային ամիս | Summer Season | Կռուպ |
1985 | Աղջիկները վերևում | Girls On Top | Դմիտրի/ ՌԱԴԱ ձայն |
1988 | Պինդ ընկույզ | Die Hard | Հանս Գրուբեր |
1989 | Հունվարի մարդ | The January Man | Էդ |
1989 | Հեղափոխական վկա | Revolutionary Witness | Ժակ Ռու |
1989 | Սցենար | Screenplay | Իսրաել Յետս |
1989 | Մարդու հոգին | Spirit of Man, «From Sleep and Shadow» | Վանդակի տեքստ |
1989 | Թատրոնի գիշեր | Theatre Night Benefactors | Կոլին |
1990 | Քուիգլին Ավստրալիայում | Quigley Down Under | Էլլիոտ Մարտսոն |
1990 | Անկեղծ, ուժեղ, խելագար | Truly Madly Deeply | Ջեմի |
1991 | Ռոբին Հուդ։ Գողերի արքայազնը | Robin Hood: Prince of Thieves | Նոթինգեմի շերիֆ |
1991 | Փակիր իմ աչքերը | Close my eyes | Սինկլեր |
1991 | Թաքնված աշխարհ | Closet Land | Քննիչ |
1992 | Բոբ Ռոբերտս | Bob Roberts | Լուկաս Հարթ Երրորդ |
1993 | Ընկած հրեշտակներ | Fallen Angels | Դուայտ Բիլլինգ |
1994 | Մեսմեր | Mesmer | Ֆրիդրիխ Անտոն Մեսմեր |
1995 | Ահավոր մեծ արկած | An Awfully Big Adventure | Օ՝ Հարա |
1995 | Զգացողություն և զգայունություն | Sense and Sensibility | Գնդապետ Բրենդոն |
1995 | Լյումիերը և կոմպանիան | Lumière et compagnie | |
1996 | Ռասպուտին | Rasputin: Dark Servant of Destiny | Գրիգորի Ռասպուտին |
1996 | Միքաել Կոլլինս | Michael Collins | Իմոն Դե Վալերա |
1996 | Ամրոցներ հոգիներով. Իռլանդիա | Castle Ghosts of Ireland | Living Tyde |
1997 | Ձմեռվա հյուր | The Winter Guest | Ռեժիսոր, սցենարիստ,
էպիզոդիկ դեր |
1998 | Մռայլ նավահանգիստ | Dark harbor | Դեվիդ Վայնբերգ |
1998 | Հուդդաի համբույրը | Judas Kiss | Դեվիդ Ֆրիդման |
1999 | Դոգմա | Dogma | Մետատրոն |
1999 | Տիեզերքի որոնումները | Galaxy Quest | դոկտոր Լազարուս, Ալեկսանդր Դեյն |
2000 | Վիկտորիա Վուդը բոլոր զարդարանքներով | Victoria Wood with All the Trimmings | կապիտան Ջոն Ֆալլոն |
2000 | Օգնեցե՜ք։ Ես ձուկ եմ | Help! I’m a Fish | Ջո (հնչունավորում) |
2001 | Անգլիական սափրիչ | Blow Dry | Ֆիլ Ալլեն |
2001 | Խաղ | Play | մարդ |
2001 | Մենք գիտենք որտեղ ես դու ապրում | We Know Where You Live | Յորշիրացի |
2001 | Ջոն Գիսսինգի որոնումները | The Search for John Gissing | Ջոն Գիսսինգ |
2001 | Ուռենիներ | Willows | պրոդյուսոր |
2001 | Հարրի Փոթթերը և Փիլիսոփայական քարը | Harry Potter and the Philosopher’s Stone | պրոֆեսոր Սեվերուս Սնեյփ |
2002 | Հարրի Փոթթերը և Գաղտնիքների սենյակը | Harry Potter and the Chamber of Secrets | պրոֆեսոր Սեվերուս Սնեյփ |
2002 | Լեռան արքան | King of the Hill | Ֆիլլիպ արքա (հնչունավորում) |
2003 | Իրական սեր | Love Actually | Հարի |
2004 | Հարրի Փոթթերը և Ազկաբանի կալանավորը | Harry Potter and the Prisoner of Azkaban | պրոֆեսոր Սեվերուս Սնեյփ |
2004 | Ինչ-որ բան որ Տերը ստեղծեց | Something the Lord made | դոկտոր Ալֆրեդ Բլելոկ |
2004 | Աններելի սևություն։ Ջեք Ջոնսոնի թռիչքը և անկումը | Unforgivable Blackness: The Rise and Fall of Jack Johnson | (հնչունավորում) |
2005 | Հարրի Փոթթերը և Հրե գավաթը | Harry Potter and the Goblet of Fire | պրոֆեսոր Սեվերուս Սնեյփ |
2005 | Տիեզերական զբոսանքի ուղեցույց | The Hitchhiker’s Guide to the Galaxy | Մարվին (հնչունավորում) |
2006 | Պարֆյումեր. Մի հանցագործի պատմություն | Perfume: The Story of a Murderer | Անտուան Րիշի |
2006 | Ձյունե թխվածք | Snow Cake | Ալեկս Հյուզ |
2007 | Հարրի Փոթթերը և Փյունիկի միաբանությունը | Harry Potter and the Order of the Phoenix | պրոֆեսոր Սեվերուս Սնեյփ |
2007 | Սուինի Թոդդ. Դև-վարսավիր Ֆլիթ փողոցից | Sweeney Todd: The Demon Barber of Fleet Street | դատավոր Թերպին |
2007 | Նոբելյան մրցանակակրի տղա | Nobel Son | էլի Մայքլսոն |
2008 | Հարված շշով | Bottle shock | Սթիվեն Սփուրյե |
2009 | Հարրի Փոթթերը և Խառնածին արքայազնը | Harry Potter and the Half-Blood Prince | պրոֆեսոր Սեվերուս Սնեյփ |
2009 | Սոնատա համար 12 | Sonnet Number 12 | (հնչունավորում) |
2010 | Ալիսան հրաշքների աշխարհում | Alice in Wonderland | Թրթուր Աբսոլեմ (հնչունավորում) |
2010 | Լանչի երգը | The Song of Lunch | Նա |
2010 | Հարրի Փոթթերը և Մահվան պարգևները։ Մաս 1 | Harry Potter and the Deathly Hallows: Part I | պրոֆեսոր Սեվերուս Սնեյփ |
2010 | Ամենագիժ երազանքը | The Wildest Dream | Նոել Օդելլ (հնչունավորում) |
2010 | Ազատության Սեր։ Պատմություն Ամերիկայի սևամորթ հայրենասերների մասին | For Love of Liberty: The Story of America’s Black Patriots | (հնչունավորում) |
2011 | Հարրի Փոթթերը և Մահվան պարգևները։ Մաս 2 | Harry Potter and the Deathly Hallows: Part II | պրոֆեսոր Սեվերուս Սնեյփ |
2011 | Վանդակի տեքստ | The Boy in the Bubble | պատմիչ (հնչունավորում) |
2012 | Գամբիթ | Gambit | լորդ Լայոնել Շաբանդար |
2013 | CBGB | CBGB | Հիլլի Քրիստալ |
2013 | Վանդակի տեքստ | The Butler | նախագահ Ռոնալդ Ռեյգան |
2013 | Խոստում | A Promise | Քարլ Հոֆֆմայսթեր |
2013 | Dust | Dust | Թոդդ |
2014 | Մի փոքր քաոս | A Little Chaos | Ռեժիսեր, արքա Լյուդովիկոս XIV |
2015 | Աչք երկնքում | Eye in the Sky | գեներալ Ֆրենկ Բենսոն |
2016 | Ալիսան հայելիների աշխարհում | Alice Through the Looking Glass | Աբսոլեմ (հնչունավորում) |
Ալան Ռիքմանի անվան մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Anglophile» ալիքը հայտարարեց Ալան Ռիքմանի անվան պրեմիայի սահմանադրման մասին. Հենց Ռիքմանը ստացավ այն հետմահու, առաջին մրցանակակրի անունը առանձին հայտարարվեց։
Պարգևներ և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992 - BAFTA մրցանակ - լավագույն արական դերը «Ռոբին Հուդ։ Գողերի արքայազնը» ֆիլմում
- 1994 - Հաղթանակ «Լավագույն դերասան» առաջադրումում Մեսմեր ֆիլմի համար
- 1996 - Էմմի մրցանակ - լավագույն արական դերը «Ռասպուտին» տելեֆիլմի համար
- 1997 - Ոսկե գլոբուս մրցանակ - լավագույն արական դերը «Ռասպուտին» տելեֆիլմի համար
- 1997 - ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ - լավագույն արական դերը «Ռասպուտին» տելեֆիլմի համար
- 2011 - MTV գավաթ պրոֆեսոր Սնեյփի դերակատարման համար Փոթթերանայում
Առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992 - BAFTA մրցանակ - լավագույն արական դերը «Անկեղծ, ուժեղ, խելագար» ֆիլմում
- 1996 - BAFTA մրցանակ - լավագույն արական երկրորդական դերը «Զգացողություն և զգայունություն» ֆիլմում
- 1997 - BAFTA մրցանակ - լավագույն արական երկրորդական դերը «Միքաել Կոլլինս» ֆիլմում
- 2004 — «Էմմի» մրցանակ - լավագույն արական դերը «Աստծո ստեղծած» տելեֆիլմի համար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Alan Rickman, giant of British screen and stage, dies at 69
- ↑ 5,0 5,1 5,2 Alan Rickman dies at 69 due to cancer (ֆր.) — 2016.
- ↑ 6,0 6,1 6,2 Alan Rickman, giant of British screen and stage, dies at 69
- ↑ Alan Rickman — Royal Academy of Dramatic Art.
- ↑ Alan Rickman // The Times / T. Gallagher — London: Times Media, 2016. — ed. size: 440581 — ISSN 0140-0460; 0956-1382; 1363-7746
- ↑ https://www.theguardian.com/film/2016/jan/14/alan-rickman-giant-of-british-film-and-theatre-dies-at-69 — 2016.
- ↑ Shoard, Catherine (2016 թ․ հունվարի 14). «Alan Rickman, giant of British screen and stage, dies at 69». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Alan Rickman, Harry Potter and Die Hard actor, dies aged 69». BBC News. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Ռիքման» հոդվածին։ |
|
- Փետրվարի 21 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Հունվարի 14 մահեր
- 2016 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի շրջանավարտներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի դերասաններ
- Անգլիացի կինոպրոդյուսերներ
- Անգլիացի սցենարիստներ
- Անգլիացի տղամարդ թատրոնի դերասաններ
- Անգլիացի տղամարդ կինոդերասաններ
- Անգլիացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Բրիտանացի դերասաններ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասաններ
- Թատերական ռեժիսորներ այբբենական կարգով
- Թատրոնի դերասաններ
- Հեռուստատեսային դերասաններ
- Քաղցկեղից մահացածներ