Ալիքների ինտերֆերենցիա
Ալիքների ինտերֆերենցիա (լատին․՝ inter - փոխադարձ, միմյանց միջև, ferio - հարվածել, խոցել), տարածության մեջ երկու կամ մի քանի ալիքների գումարման հետևանքով առաջացող արդյունարար ալիքի ամպլիտուդի ուժեղացում կամ թուլացում։
Ինտերֆերենցիայի առաջացման անհրաժեշտ պայմանը վերադրվող ալիքների կոհերենտությունն է։ Պարզագույն դեպքը նույն հաճախություն և տարածման միևնույն ուղղությունն ունեցող երկու ալիքների գումարումն է։ Եթե տատանումները ներդաշնակ են, ապա արդյունարար ալիքի ամպլիտուդը տարածության որևէ կետում որոշվում է առնչությամբ, որտեղ -ը և -ը գումարվող ալիքների ամպլիտուդներն են, -ն՝ փուլերի տարբերությունը տվյալ կետում։
Եթե ալիքները կոհերենտ են, ապա փուլերի տարբերությունը տվյալ կետում մնում է անփոփոխ, սակայն կետից կետ կարող է փոխվել, այնպես էլ տարածության մեջ ստացվում է արդյունարար ալիքի ամպլիտուդների բաշխում՝ միմյանց հաջորդող մաքսիմումներով և մինիմումներով։ Ամպլիտուդն առավելագույն արժեքն ընդումնում է , իսկ նվազագույն արժեքը՝ կետերում (-ը ամբողջ թիվ է)։
Ոչ կոհերենտ ալիքների դեպքում -ն անկանոն ձևով փոփոխվում է՝ ընդունելով տարբեր արժեքներ, և նրա միջին արժեքը հավասար է լինում զրոյի։ Արդյունարար ալիքի ամպլիտուդի միջին արժեքը բոլոր կետերում նույնն է լինում, մաքսիմումները և մինիմումները ճապաղվում են, և ինտերֆերենցիոն պատկերը վերանում է։
Ինտերֆերենցիայի կարևոր դեպքերից է հակադիր ուղղություններով տարածվող երկու հարթ ալիքների գումարումը, որի արդյունքում առաջանում են կանգուն ալիքներ։
Երկու ալիքների գումարման ժամանակ էներգիայի հոսքի խտության միջին արժեքը (պարբերության ընթացքում) համեմատական է արդյունարար ամպլիտուդի քառակուսուն (), հետևաբար արդյունարար ալիքում էներգիայի հոսքի խտության արժեքը միշտ չէ, որ հավասար է ինտերֆերենցվող ալիքների էներգիայի հոսքի խտության միջին արժեքների գումարին։ Տեղի է ունենում էներգիայի վերաբաշխում տարածության մեջ։ Երկու աղբյուրներից էներգիայի լրիվ հոսքի արժեքը էականորեն կախված է աղբյուրների հեռավորության և ճառագայթվող ալիքի երկարության միջև եղած հարաբերակցությունից։
Ինտերֆերենցիայի երևույթն օգտագործվում է օպտիկական ինտերֆերոմետրերում, ռադիոինտերֆերոմետրերում, ինտերֆերենցիոն ռադիոհեռաչափերում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալիքների ինտերֆերենցիա կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 358)։ |