Jump to content

Ալկալա դե Էնարես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ալկալա դե Էնարես
իսպ.՝ Alcalá de Henares[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՀամայնքՄադրիդ, Մադրիդ նահանգ և Կաստիլիա և Լեոն
Ներքին բաժանումQ6107376? և Q5767265?
Մակերես88 կմ²
ԲԾՄ588±1 մետր
Պաշտոնական լեզուիսպաներեն
Բնակչություն199 184 մարդ (2023)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ91
Փոստային դասիչE 28800-28807
Ավտոմոբիլային կոդM
Պաշտոնական կայքayto-alcaladehenares.es
Ալկալա դե Էնարես (Իսպանիա)##
Ալկալա դե Էնարես (Իսպանիա)

Ալկալա դե Էնարես (իսպ.՝ Alcalá de Henares), քաղաք Իսպանիայում, Մադրիդի ինքնավար համայնքում, Էնարես գետի վրա։ Բնակչության թիվը կազմում է 204 հազար մարդ (2006 թվականի տվյալներով)։

Առաջին մարդիկ այստեղ բնակություն են հաստատել դեռևս նեոլիթյան ժամանակաշրջանից, ապա այստեղ որոշ ժամանակ ապրել են կելտական ցեղերը։ Մ․թ․ա․ I դարում հռոմեացիներն այստեղ հիմնադրել են Կոմպլուտում (լատին․՝ Complutum) քաղաքը։ 306 թվականին Դիոկղետիանոսի հրամանով երկու քրիստոնյա տղաների՝ Խուստուսին և Պաստորային մահապատժի են ենթարկում։ Այս իրադարձությունից հետո քաղաքը գրավում է ուխտավորների ուշադրությունը, իսկ մեկ դար անց արքոպիսկոպոս Տոլեդոն կանոնիկացնում է նահատակներին, և մինչ այսօր նրանք մեծարվում է որպես սուրբ նահատակներ։ Որոշ ժամանակ անց հռոմեացիներին պատկանող հողատարածքը անցնում է վեստգոթերին։

711 թվականից սկսած քաղաքն ընկնում է արաբների տիրապետության տակ, և նրանք բլրի վրա կառուցում են ամրոց՝ այսպես կոչված «al-qalat», որը թարգմանաբար նշանակում է «ամրոց, բերդ»։ Սակայն, քանի որ «Ալկալա» անվանումը Իսպանիայի շատ քաղաքների անվանումների մասն է կազմում, անվանն ավելացվում է «դե Էնարես» (տեղի գետի անունով)։

1118 թվականի մայիսի 3-ին Տոլեդո արքեպիսկոպոսի շնորհիվ քաղաքը վերադարձրեցին, իսկ նոր բնակիչները որոշեցին մնալ հռոմեական տարածքում, թողնելով, որ ամրոցը փլուզվի։ Հիմնականում քաղաքի զարգացվածությունը պայմանավորված էր բանուկ շուկայով և բարենպաստ աշխարհագրական դիրքով։ Կաստիլիայի թագավորները ճանապարհորդում էին հենց այս տարածքով։

Ալկալե դե Էնարեսում է տեղի ունեցել այդ ժամանակաշրջանի համար անհայտ ծովագնաց Քրիստափոր Կոլումբոս և Իզաբելլա I թագուհու և Ֆերդինանդ II թագավորի առաջին հանդիպումը։

18-19-րդ դարերում քաղաքը սկսեց անկում ապրել, 1836 թվականին տեղի համալսարանը տեղափոխվեց մայրաքաղաք, վանքերը վաճառեցին իրենց շրջակա տարածքները, իսկ քաղաքը սկսեց ձուլվել Մադրիդին և դարձավ նրա արվարձաններից մեկը։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կենտրոնը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Հիմնական տեսարժան վայրերից է եկեղեցին, որը կառուցվել է 1136 թվականին, գոթական ոճով (դա խիստ վնասվել է 20-րդ դարի քաղաքացիական պատերազմի ժամանակ)։

Սան Իլդեֆոնսո կոլեգիումի եկեղեցում գտնվում էր մեծ կարդինալ Խիմենես դե Սիներոսայի գերեզմանը, որը հետագայում տեղափոխվել է Մադրիդ։ 1499-1509 թվականներին նա հիմնադրել է համաշխարհային հռչակ ունեցող համալսարանը և գրադարանը։ 1836 թվականին վերջիններս տեղափոխվեցին Մադրիդ՝ համալսարանի փակվելու պատճառով։

Այլ տեսարժան վայրեր՝

  • Նահատակների դարպաս (Puerta de Mártires)
  • Սան Իլդեֆոնսոյի համալսարան և քոլեջ (San Ildefonso)
  • Քոլեջների փողոց (Calle de los Colegios)
  • Սերվանտեսի հրապարակ (Plaza de Cervantes)
  • Մայոր փողոցը (Calle Mayor)
  • Սերվանտեսի տուն-թանգարան (Casa Museo de Servantes)
  • Սանտոս Նինոս մայր տաճար (Catedral de los Santos Niños)
  • Արքեպիսկոպոսի տաճարը (Palacio Arzobispal)
  • Սան Բեռնարդո վանք (Monasterio y Museo de San Bernardo)
  • Օրատորիա դե Սան Ֆիլիպ Ների (Oratorio de San Felipe Neri)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալկալա դե Էնարես» հոդվածին։