Ալոիզա
Ալոիզա | |
---|---|
Ի ծնե | ֆր.՝ Aloïse Blanche Corbaz |
Ծնվել է | հունիսի 28, 1886[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոզան, Շվեյցարիա և Le Mont-sur-Lausanne, Lausanne District, Վո, Շվեյցարիա |
Վախճանվել է | ապրիլի 5, 1964[4][3][5][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Gimel |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | արվեստագետ և նկարչուհի |
Ոճ | Ար բրյուտ և art brut?[6][7] |
Թեմաներ | գծանկար և գեղանկար |
Ուշագրավ աշխատանքներ | Myth Atalanta throws Golden Apples?[8], Imperial Violets?[9], Carousel makes your head spin?[9], Q114564476?[10], Mrs. Cotty - bracelet found?[8] և Carnaval Nice est en folie?[11] |
Aloïse Corbaz Վիքիպահեստում |
Ալոիզա (ֆր.՝ Aloïse Corbaz, dite Aloïse, (լրիվ անունը Ալոիզա Կորբազ), հունիսի 28, 1886[1][2][3][…], Լոզան, Շվեյցարիա և Le Mont-sur-Lausanne, Lausanne District, Վո, Շվեյցարիա - ապրիլի 5, 1964[4][3][5][…], Gimel), շվեյցարացի նկարչուհի, Ար բրյուտ Շվեյցարիայի մասնաճյուղի հիմնադիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալոիզա Կորբազ ծնվել է Շվեյցարիայի Լոզան քաղաքում, 1886 թվականին[12]։ 11 տարեկանում կորցրել է մորը։ Նա ծառայել է որպես մասնավոր ուսուցիչ Պրուսիայի ազնվական ընտանիքներում (Լայպցիգ, Պոտսդամ)։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո ստիպված է եղել վերադառնալ Շվեյցարիա։ 1918 թվականին նրա մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա։ 1920 թվականից հետո նա այլևս դուրս չեկավ հոգեբուժական կլինիկաներից։ Այդ ժամանակահատվածում նա սկսել է նկարել, առաջին տարիների աշխատանքների մեծ մասը չի պահպանվել։ 1936 թվականից բժիշկները հետաքրքրվել են նրա նկարներով և սկսել հավաքել դրանք։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա նկարել է շագանակագույն թղթի և ստվարաթղթի վրա․ կարել է մի քանի թերթ կամ կտոր միասին և փորձել ամբողջ տարածքը լրացնել վառ գույներով։ Ամենից հաճախ նրա թեմաներն էին սիրահար զույգերը (պատանեկության տարիներին նա կրքոտ սիրահարված էր կայզեր Վիլհելմ II-ին), թատրոնի, Տրավիատա օպերայի կերպարները, Մանոն Լեսկոն (նա մանկուց երազում էր երգչուհի դառնալ), պատմական գործիչներ՝ Նապոլեոնը, Կլեոպատրան, Մարի Ստյուարտը, Ելիզաբեթ թագուհին։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալոիզայի աշխատանքների մի մասն այսօր ընդգրկված է Ժան Դյուբյուֆեի կողմից հավաքված Լոզանի Ար Բրյուտի հավաքածուում, ինչպես նաև Շվեյցարիայի համանուն կանտոնում գտնվող Զոլոթուռն քաղաքի արվեստի թանգարանի ցուցադրությունում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 SIKART — 2006.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Aloyse; Corbaz, Aloïse Blanche Aloïse [Corbaz] — 2006.
- ↑ 5,0 5,1 5,2 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ https://livinginartbrut.com/index.php/en/artists/artists-a-f/aloise-corbaz
- ↑ Aware (ֆր.) — 2014.
- ↑ 8,0 8,1 Collection de l'art brut — 1976.
- ↑ 9,0 9,1 SIKART — 2006.
- ↑ SIKART — 2006.
- ↑ SIKART — 2006.
- ↑ Dubuffet, Jean, 1901-1985, editor. Lombardi, Sarah, 1972- editor. Brun, Baptiste, editor. Monod, Vincent, editor. Almanach de l'art brut. — ISBN 9788874397372, 8874397372
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Porret-Forel J. Aloïse et le théâtre de l’univers. — Genève: Skira, 1993.
- Discovery of art brut: works by three Swiss artists, Wölfli, Aloïse, Müller. — Hong Kong: The Center, 1997
- Porret-Forel J. La voleuse de mappemonde: les écrits d’Aloïse. — Carouge-Genève: Editions Zoé, 2004.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Aloïse(ֆր.)
- grands noms des petites gens de l'art brut(ֆր.)
- Aloïse & the Theater of the Universe(անգլ.)
- Aloïse Corbaz, known as Aloïse (անգլ.)
- Выставка Алоизы в Лозанне, лето 2012
- Фильм Московского музея творчества аутсайдеров «Коллекция Ар Брют» 2008)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոիզա» հոդվածին։ |
|