Jump to content

Անկողնում խաղաղության համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անկողնում խաղաղության համար
(անգլ.՝ Bed-Ins for Peace)
Ջոն Լենոնը և Յոկո Օնոն Ամստերդամում տեղի ունեցած Բեդ-ինում
ԹվականՄարտի 25-31, 1969 և
Մայիսի 26-հունիսի 1, 1969
ՎայրԱմստերդամ, Նիդերլանդներ և Մոնրեալ, Կանադա
Նաև հայտնի է որպես«Բեդ-ին խաղաղության համար» կամ պարզապես «բեդ-ին»
ՊատճառՎիետնամի պատերազմ
ՄասնակիցներՋոն Լենոն, Յոկո Օնո, Թիմոթի Լիրի, Թոմի Սմոթերս, Դիք Գրեգորի, Մյոյրեյ դը Քեյ, Էլ Քեփ, Ալլեն Գինզբերգ
Հետևանք
  • «Give Peace a Chance» երգի ձայնագրում բեդ-ինների ընթացքում
  • Մամուլի ուշադրություն
  • Այլոք ներշնչվել են միանալ բեդ-իններին

Երբ 1969 թվականին մոլեգնում էր Վիետնամի պատերազմը, Ջոն Լենոնը և նրա կինը՝ Յոկո Օնոն երկու շաբաթ տևողությամբ «Անկողնում խաղաղության համար» (անգլ.՝ Bed-Ins for Peace, նաև օգտագործվում են «բեդ-ին խաղաղության համար» և պարզապես «բեդ-ին» անվանումները) բողոքի ակցիա են կազմակերպել՝ մեկն Ամստերդամի Հիլթոն հյուրանոցում և մեկն էլ Մոնրեալի Եղիսաբեթ թագուհու հյուրանոցում, որոնցից յուրաքանչյուրը մտածված էր որպես պատերազմների դեմ ոչ բռնի բողոք և խաղաղության առաջխաղացման նոր միջոցների փորձարկում։ Այս գաղափարը ծագել է «sit-in»-ից (անգլ. թարգմանաբար՝ «նստացույց»), որի ընթացքում ցուցարարների խումբը նստած մնում է շենքի առջև կամ դրա ներսում, մինչև նրանց չտեղահանեն, չձերբակալեն կամ նրանց պահանջները չբավարարեն։

Հանրային հետաքննությունների հիման վրա ֆիլմ է նկարահանվել, և այն ավելի ուշ վերածվել է «Անկողնու խաղաղություն» (անգլ.՝ Bed Peace) վավերագրական ֆիլմի, որը Յոկո Օնոյի կողմից անվճար հասանելի էր ՅուԹյուբում 2011 թվականի օգոստոսին[1]՝ որպես նրա «Imagine Peace» (անգլ. թարգմանաբար՝ «Խաղաղություն պատկերացրեք») վեբ կայքի մաս[2]։

Ամստերդամի բեդ-իններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմանալով, որ 1969 թվականի մարտի 20-ին նրանց ամուսնությունը մեծ իրադարձություն է դառնալու մամուլի համար[3], Լենոնը և Օնոն որոշել են այդ հանրայնությունն օգտագործել ամբողջ աշխարհում խաղաղության քարոզչության համար։ Նրանք իրենց մեղրամիսն անցկացրել են Ամստերդամ Հիլթոն հյուրանոցի նախագահական համարում (համար 702) մարտի 25-ից մինչև 31-ը՝ ամբողջ աշխարհի մամուլին հրավիրելով իրենց համար ամեն օր ժամն առավոտյան 9-ից մինչև երեկոյան 9-ը։ Զույգի նոնկոնֆորմիստական արտիստական արտահայտություններից հետո[4], ինչպիսին է օրինակ «Two Virgins» (անգլ. թարգմանաբար՝ «Երկու կույսեր») ալբոմի մերկ շապիկը, մամուլը սպասում էր, որ նրանք սեքսով կզբաղվեն, բայց փոխարենը զույգը պարզապես նստած էր անկողնում՝ ննջազգեստ հագած։ Նրանք խոսում էին խաղաղության մասին, իսկ անկողնու վերևում «Hair Peace» (անգլ. թարգմանաբար՝ «Մազերի խաղաղություն») և «Bed Peace» (անգլ. թարգմանաբար՝ «Անկողնու խաղաղություն») գրվածքներ էին։ Յոթ օր անց նրանք թռչել են Ավստրիայի Վիեննա մայրաքաղաք, որտեղ բագիզմի մամլո ասուլիս են կազմակերպել[5]։

1969 թվականի ապրիլի ընթացքում Լենոնը և Օնոն աշխարհի տարբեր երկրներում պետությունների ղեկավարներին կաղիններ են ուղարկել՝ հույս ունենալով, որ նրանք տնկելու են դրանք որպես խաղաղության խորհրդանիշ[6]։ Ութ ամիս շարունակ զույգը ոչ մի հանդիպման չի արժանացել համաշխարհային առաջնորդներից որևցիե մեկի հետ[7]։

Մոնրեալի բեդ-ին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանց երկրորդ բեդ-ինը նախատեսվել է տեղի ունենալ Նյու Յորքում, սակայն Լենոնին չեն թողել ԱՄՆ-ի տարածք 1968 թվականին կանեփի օգտագործման համար նրա դատապարտման պատճառով[8]։ Դրա փոխարեն նրանք մտադիր են եղել միջոցառում անցկացնել Բահամների Շերաթոն Օկեանուս հյուրանոցում՝ այնտեղ ժամանելով 1969 թվականի մայիսի 24-ին, սակայն, մեկ գիշեր շոգում անցկացնելով, որոշել են տեղափոխվել Կանադա։ Սկզբում նրանք կանգ են առել Տորոնտոյի Էդուարդ արքայի հյուրանոցում։ Նրանք հարցազրույցի են մասնակցել Կանադայի ներգաղթի ծառայության հետ և 10-օրյա այցելուի կարգավիճակ են ստացել։ Ընտրությունը կայացել է Տորոնտոյի և Մոնրեալի միջև։ Քանի որ նրանք Նյու Յորքի մամուլի լուսաբանման կարիք են ունեցել, նրանք որոշել են տեղափոխել միջացառումը Մոնրեալ՝ Նյու Յորքին մոտ լինելու պատճառով[9]։

«Give Peace a Chance» երգի ձայնագրման մասնակիցները ձախից աջ՝ Ռուզմարի Լիրի (դեմքը չի երևում), Թոմի Սմոթերս (մեջքով դեպի տեսախցիկը), Ջոն Լենոն, Թիմոթի Լիրի, Յոկո Օնո, Ջուդի Մարկոնի և Փոլ Ուիլյամս

Մայիսի 26-ին զույգը ժամանել է Մոնրեալ, որտեղ կանգ է առել Եղիսաբեթ թագուհու հյուրանոցի 1738, 1740, 1742 և 1744 համարներում։ Իրենց յոթօրյա այցելության ժամանակ նրանք հրավիրել են Թիմոթի Լիրիին, Թոմի Սմոթերսին, Դիք Գրեգորիին, Մյուրեյ Քեյին, էլ Քեփին, Ալլեն Գինզբերգին և այլոց, և բոլորը, բացի Քեփից[10], երգել են խաղաղության օրհներգը՝ «Give Peace a Chance»-ը (անգլ.՝ Խաղաղությանը հնարավորություն տուր), որը ձայնագրվել է 1969 թվականի հունիսի 1-ին Անդրե Փերիի հյուրանոցային համարում։ Կանադայի ռադիոհեռարձակող կորպորացիան հարցազրույց է անցկացրել հյուրանոցային համարից[11]։ Այս իրադարձությունը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել ամերիկյան մամուլում[12][13]։

Իրադարձությունը հիշատակվել է Oasis խմբի «Don't Look Back in Anger» երգում, որում գլխավոր վոկալիստը երգում է «I'm gonna start a revolution from my bed / 'Cause you said the brains I had went to my head» (անգլ. թարգմանաբար՝ «Ես պատրաստվում եմ հեղափոխություն սկսել անկողնում / Քանի որ դու ասել ես, որ ուղեղս դեպի գլուխս է գնացել»)։ Վերջին արտահայտությունը ենթադրաբար հնչել է ժապավենի վրա ձայնագրված Լենոնի զրույցի ժամանակ, որը նա վարել է Դակոտա հյուրանոցի իր համարում։

Marcy Playground-ի 1999 թվականի «It's Saturday» երգի տեսահոլովակում խումբն իր ճանապարհն է գտնում Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի անկողնու մոտ իրենց բեդ-ինի ժամանակ։

Linkin Park խմբի անդամներ Չեսթեր Բեննինգթոնը և Ջո Հանը կրկնօրինակել են այս միջադեպը, որը լուսանկարվել է Գրեգ Ուոթերմանի կողմից իրենց «Ներսից․ Linkin Park-ի մետեորա» (անգլ.՝ From the Inside: Linkin Park's Meteora) գրքի համար։

Մոնրեալում Լենոնի և Օնոյի կողմից անցկացված բեդ-ինի մոմե արձաններ[14]

2006 թվականի վերջին կալիֆոռնիական Green Day ռոք խմբի ֆրոնտմեն Բիլլի Ջո Արմսթրոնգը և նրա կինը՝ Էդրիեն Արմսթրոնգը, նմանատիպ բեդ-ին են արել, որի ընթացքում ամուսինները պառկած էին անկողնու վրա, իսկ նրանց վերևում գտնվող պաստառն իսպաներենով ասում էր․ «Սիրով զբաղվեք, ոչ թե պատերազմով»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «BED PEACE starring John Lennon & Yoko Ono». 2011 թ․ օգոստոսի 12.
  2. Yoko Ono Lennon (2011 թ․ սեպտեմբերի 3). «Watch the film #BEDPEACE starring John Lennon & Yoko Ono ✩✩✩ FREE ✩✩✩». ImaginePeace.com.
  3. Kruse, Robert J. II (2009). «Geographies of John and Yoko's 1969 Campaign for Peace: An Intersection of Celebrity, Space, Art, and Activism». In Johansson, Ola; Bell, Thomas L. (eds.). Sound, Society and the Geography of Popular Music. Ashgate. էջեր 15–16. ISBN 978-0-7546-7577-8.
  4. Bari, Martha Ann. 2007. The Mass Media is the Message. UMI: Ann Arbor
  5. Wiener, Jon: Come Together: John Lennon in His Time, page 91. Illini Books, 1991.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
  7. 1967–1970 lyric booklet
  8. Kruse, p. 16.
  9. https://www.thestar.com/news/insight/2015/10/10/beatlemania-and-bed-ins-when-john-and-yoko-came-to-canada.html
  10. J. Keri Cronin; Kirsty Robertson (2011 թ․ սեպտեմբերի 23). Imagining Resistance: Visual Culture and Activism in Canada. Wilfrid Laurier Univ. Press. էջ 61. ISBN 978-1-55458-311-9.
  11. Documentary series Արխիվացված 2009-09-23 Wayback Machine CBC Film
  12. Kruse, p. 17.
  13. «Travel – Montreal hotel celebrates 40th anniversary of John Lennon and Yoko Ono's "Bed-in for Peace" - Seattle Times Newspaper». seattletimes.com.
  14. Montréal et Québec inaugurent l'œuvre « Give Peace a Chance » sur le mont Royal. City of Montreal. Accessed October 8, 2010.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]