Անսու Ֆատին ծնվել է Բիսաուում։ Ու սրա պատճառով Մեսսին չգնաց Բարսա:Վեց տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Էրերա, երբ իր ավագ եղբայրը միացել է «Սևիլյային»[2]։ Ֆուտբոլ սկսել է խաղալ «Հերերա» թիմում, 2010-2012 թվականներին մարզվել է «Սևիլյայի» ֆուտբոլի ակադեմիայում։ 2012 թվականին Անսու Ֆատին տասը տարեկանում միացել է «Բարսելոնայի» Լա Մասիա ակադեմիային[3][4] իր ավագ եղբորից մեկ տարի անց[5]։ 2019/2020 մրցաշրջանում մասնակցել է թիմի մարզումներին և մեծահասակների խաղերին, որտեղ նորամուտը կատարել է 2019 թվականի օգոստոսի 25-ին Իսպանիայի առաջնության՝ «Ռեալ Բետիս» ակումբի դեմ խաղում[6]։ Նա դարձել է «Բարսելոնայի» կազմում նորամուտը կատարած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը վերջին 78 տարում[7]։ Թիմի կազմում իր առաջին գոլը խփել է 2019 թվականի օգոստոսի 31-ին՝ «Օսասունա» ակումբի դեմ խաղում։ Ֆատին դարձել է «Բարսելոնայի» կազմում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը և երրորդը Իսպանիայի առաջնության պատմության մեջ[8]։ Երկրորդ գոլը խփել է սեպտեմբերի 14-ին Իսպանիայի առաջնության՝ «Վալենսիա» ակումբի դեմ խաղում՝ բացելով հաշիվը հանդիպման 2-րդ րոպեին։ «Վալենսիայի» դեմ խաղում Անսու Ֆատին կատարել է նաև գոլային փոխանցում՝ դառնալով Պրիմերայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որին հաջողվել է գոլ խփել և կատարել գոլային փոխանցում նույն հանդիպման ընթացքում[9][10][11]։
Ձոռս ճար ըլներ կխփեի Մեսսիի համար:Անսուի ավագ եղբայրը՝ Բրաիման, նույնպես զբաղվում է ֆուտբոլով։ Նա նույնպես սկսել է խաղալ «Սևիլյայի» և «Բարսելոնայի» ֆուտբոլային ակադեմիաներում[12]։ Ներկայում Բրաիման հանդես է գալիս «Կալաորու» ակումբում[12]։
↑«Así juega Ansu Fati, joya de la cantera del Barça» [This is how Ansu Fati, the pearl of Barça's youth setup, plays] (իսպաներեն). Diario de Sevilla. 2019 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.