Անտոն Միրանչուկ
Անտոն Միրանչուկ ռուս.՝ Антон Андреевич Миранчук | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 17, 1995[1] (29 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Կուբանի Սլավյանսկ, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Անտոն Անդրեևիչ Միրանչուկ (ռուս.՝ Антон Андреевич Миранчук, հոկտեմբերի 17, 1995[1], Կուբանի Սլավյանսկ, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, Մոսկվայի Լոկոմոտիվի և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան։ 2017/18 մրցաշրջանի Ռուսաստանի առաջնության հաղթող, Ռուսաստանի գավաթի եռակի դափնեկիր, 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2018)։ Ալեքսեյ Միրանչուկի երկվորյակ եղբայրն է։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուբանի ֆուտբոլի սան է։ Եղբոր հետ միասին սկսել է մարզվել հայրենի Կուբանի Սլավյանսկի «Օլիմպ» ֆուտբոլային ակումբում[2]։ Մի քանի տարի հետո եղբայրները տեղափոխվել են Մոսկվայի «Սպարտակ», որտեղ երկար չեն մնացել։ 2011 թվականին նրանք տեղափոխվել են «Լոկոմոտիվ»։ Անտոնը երկաթուղայինների կազմում նորամուտը կատարել է 2013 թվականի հոկտեմբերի 30-ին Ռուսաստանի գավաթի խաղարկության՝ «Ռոտոր» ակումբի դեմ խաղում[3]։ 2014/15 և 2015/16 մրցաշրջաններում մասնակցել է «Լոկոմոտիվի» մարզումներին, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել։
2016 թվականին վարձավճարով տեղափոխվել է Էստոնիայի «Լևադիա»։ Նրա նորամուտը Էստոնիայի առաջնությունում կայացել է ապրիլի 2-ին՝ «Նիմմե Կալյու» ակումբի դեմ խաղում[4]։ Իր հաջորդ խաղում նա խփել է հանդիպման հաղթական գոլը, իսկ երկրորդ խաղակեսի կեսերին հեռացվել է խաղադաշտից[5]։
Ռուսաստանի առաջնությունում նորամուտը կատարել է 2017 թվականի ապրիլի 9-ին՝ դուրս գալով փոխարինման «Ռոստովի» դեմ խաղում։ 2017 թվականի հոկտեմբերի 19-ին աչքի է ընկել գոլով Եվրոպայի Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ «Շերիֆ» ակումբի դեմ խաղում (1:1)[6]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի պատանեկան հավաքականի (մինչև 17 տարեկան) մարզչական շտաբը Դմիտրի Ուլյանովի գլխավորությամբ Միրանչուկին հրավիրել է մասնակցելու Գրանատկինի հուշամրցաշարին[7], որտեղ նրա թիմ դարձել է մրցաշարի հաղթող[8]։ Անտոն Միրանչուկը խաղացել է նաև Ռուսաստանի մինչև 18 և 19 տարեկանների պատանեկան հավաքականներում։
Ռուսաստանի հիմնական հավաքականի կազմում նորամուտը կատարել է 2017 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Հարավային Կորեայի հավաքականի դեմ ընկերական խաղում։ 2018 թվականի մայիսի 11-ին ընդգրկվել է հավաքականի ընդլայնված կազմում՝ մասնակցելու աշխարհի տնային առաջնությանը։ Ընդգրկվել է 2018 թվականի աշխարհի առաջնության վերջնական հայտացուցակում իր եղբոր՝ Ալեքսեյի հետ միասին, բայց մրցաշարի ընթացքում խաղադաշտ դուրս չի եկել։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (2018 թվականի հուլիսի 27) – հայրենական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և մարզական բարձր ձեռքբերումների համար[9]
- Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում – № 2 (2018/19)
Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Լոկոմոտիվ»
- Ռուսաստանի առաջնության հաղթող – 2017/18
- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր – 2018/19
- Ռուսաստանի գավաթի դափնեկիր (2) – 2016/17, 2018/19
- Ռուսաստանի Սուպերգավաթի դափնեկիր – 2019
Ընդհանուր՝ 4 տիտղոս
- «Լևադիա»
- Էստոնիայի առաջնության արծաթե մեդալակիր – 2016
- Ռուսաստանի պատանեկան հավաքական
- Գրանատկինի հուշամրցաշարի հաղթող – 2013
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի սեպտեմբերի 15-ի տվյալներով
Ելույթներ | Լիգա | Գավաթներ | Եվրագավաթներ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Լոկոմոտիվ | Պրեմիեր Լիգա | 2013/14 | 0 | 0 | 1 | 0 | — | 1 | 0 | |
2014/15 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
2015/16 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
2016/17 | 3 | 0 | 0 | 0 | — | 3 | 0 | |||
2017/18 | 29 | 4 | 2 | 0 | 10 | 1 | 41 | 5 | ||
2018/19 | 25 | 11 | 8 | 4 | 6 | 1 | 39 | 16 | ||
2019/20 | 8 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 9 | 2 | ||
Ընդհանուր | 65 | 17 | 12 | 4 | 16 | 2 | 93 | 23 | ||
→ Լևադիա | Մեյստրիլիգա | 2016 | 30 | 14 | 1 | 0 | 4 | 1 | 35 | 15 |
Ընդհանուր | 30 | 14 | 1 | 0 | 4 | 1 | 35 | 15 | ||
Ամբողջ կարիերա | 95 | 31 | 13 | 4 | 20 | 3 | 128 | 38 |
Ռուսաստանի հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]- 219 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ
Անտոն Միրանչուկի խաղերը և գոլերը Ռուսաստանի հավաքականում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Գոլեր | Առաջնություն | |
1 | 2017 թվականի հոկտեմբերի 7 | Հարավային Կորեա | 4:2 | — | Ընկերական խաղ | |
2 | 2017 թվականի նոյեմբերի 14 | Իսպանիա | 3:3 | — | Ընկերական խաղ | |
3 | 2018 թվականի մարտի 23 | Բրազիլիա | 0:3 | — | Ընկերական խաղ | |
4 | 2018 թվականի մարտի 27 | Ֆրանսիա | 1:3 | — | Ընկերական խաղ | |
5 | 2018 թվականի մայիսի 30 | Ավստրիա | 0:1 | — | Ընկերական խաղ | |
6 | 2018 թվականի հունիսի 5 | Թուրքիա | 1:1 | — | Ընկերական խաղ | |
7 | 2018 թվականի նոյեմբերի 15 | Գերմանիա | 0:3 | — | Ընկերական խաղ | |
8 | 2019 թվականի մարտի 21 | Բելգիա | 1:3 | — | ԵԱ 2020-ի որակավորման խաղեր | |
9 | 2019 թվականի հունիսի 8 | Սան Մարինո | 9:0 | 1 | ԵԱ 2020-ի որակավորման խաղեր | |
10 | 2019 թվականի հունիսի 11 | Կիպրոս | 1:0 | — | ԵԱ 2020-ի որակավորման խաղեր | |
11 | 2019 թվականի սեպտեմբերի 9 | Ղազախստան | 1:0 | — | ԵԱ 2020-ի որակավորման խաղեր |
Ընդհանուր՝ 11 խաղ, 1 գոլ / 4 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 5 պարտություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Антон Миранчук: Готов уйти — чтобы вернуться!
- ↑ Отчёт о матче «Ротор» — «Локомотив»
- ↑ Отчёт о матче «Левадия» — «Нымме Калью»
- ↑ Чемпионат Эстонии. Антон Миранчук забил победный гол и получил красную карточку
- ↑ Шериф 1:1 Локомотив, Sportbox, 19 октября 2017.
- ↑ «Восемь игроков «Локо» вызваны в юношескую сборную 1995 года». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Игроки «Локо» - победители Мемориала Гранаткина!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 27 июля 2018 года № 200-рп «О награждении Почётной грамотой Президента Российской Федерации спортсменов и специалистов спортивной сборной команды Российской Федерации по футболу»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Միրանչուկ» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 17 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռուսաստանում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Լոկոմոտիվ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սպարտակ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ