Jump to content

Աշխարհամաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխարհամաս, ցամաքի տարածքներ, որոնք ընդգրկում են մայցամաքներն իրենց շրջապատող կղզիների հետ միասին[1][2][3][4][5][6][7]։

Աշխարհամասերը՝ Ավստրալիա և Օվկիանիա - մանուշակագույն
Ասիա - նարնջագույն
Ամերիկա - կանաչ
Անտարկտիդա - երկնագույն
Աֆրիկա - դեղին
Եվրոպա - կարմիր

Սովորաբար առանձնացվում են վեց աշխարհամասեր՝

Երբեմն առանձնահատուկ մաս առանձնացվում Օվկիանիան[1][2][4][7]։ Ավելի հազվադեպ, Ավստրալիա և Օվկիանիան Ավստրալիա մայրցամաքի հետ միասին դիտվում է որպես աշխարհի կրկնակիացած մաս[1] (Օվկիանիա[6]

Չպետք է շփոթել մայրցամաքների բաժանումը աշխարհամասերի բաժանման հետ, ինչպես նաև Հին աշխարհը (Եվրասիան և Աֆրիկան), որը հայտնի էր մինչև Ամերիկայի բացահայտումը, և Նոր աշխարհը (Հյուսիսայի Ամերիկա և Հարավային Ամերիկա)[1][2][3][4][7]։ Ցամաքների բաժանումը աշխարհամասերի զարգացել է պատմականորեն[2][3][4][7]։

Գոյություն ունի տարբերություն «մայրցամաք» և «աշխարհամաս» եզրույթների միջև։ Մայրցամաքների առանձնացումը կատարվում է այլ մայրցամաքներից ջրային տարածությունների անջատումով, իսկ աշխարհամասն ավելի պատմամշակութային հասկացություն է։ Աշխարհամասերը մայրցամաքներից բացի ընդգրկում են նաև իրենց շրջապատող կղզիները։ Աշխարհամասերի բաժանումը է պայմանական է։ Օրինակ՝ Եվրասիա մայրցամաքը բաժանվում է Ասիա և Եվրոպա աշխարհամասերի։ Ամերիկա աշխարհամասը ընդգրկում է երկու մարյցամաքներ՝ Հյուսիսային Ամերիկան և Հարավային Ամերիկան, իրենց հարակից կղզիների հետ միասին։ Ավստրալիա մայրցամաքի ափերը ողողող Խաղաղ օվկիանոսի կղզիների հետ միասին կոչվում է Ավստրալիա և Օվկիանիա աշխարհամաս։ Անդտարկտիդա մայրցամաքը հարակից կղզիների հետ միասին կազմում է Անտարկտիկա աշխարհամասը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Части света // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Толковый военно-морской словарь. — 2010.
  3. 3,0 3,1 3,2 Энциклопедический словарь. — 2009.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Энциклопедический словарь «Естествознание».
  5. Словарь многих выражений. — 2014.
  6. 6,0 6,1 Словарь по географии. — 2015.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Կաղապար:Из
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշխարհամաս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 484