Աշակերտել է Նիկոլո Պիզանոյին։ Քանդակագործական աշխատանքներում (Աննիբալդի կարդինալի դամբարանը՝ ՀռոմիՍան-Ջովաննի ին Լաթերանո եկեղեցում, 1276, շատրվանի ֆիգուրներ, 1281, Ֆլորենցիայի տաճարի ճակատի քանդակները, մոտ 1300), հետևելով անտիկ կերպարներին, ձգտել է իր կերտվածքներին հաղորդել կենդանություն, մարմնական հզորություն, որը և նրան դարձրեց Պյտոռենեսանսի ականավոր քանդակագործը։ Ճարտարապետական գործերում (13-րդ դարի վերջին սկսված Սանտա-Կրոչե եկեղեցին և Պալացցո Վեքիոն Ֆլորենցիայում) նա իտալական գոթիկայի տիպիկ ներկայացուցիչն է։ 1296 թվականին սկսել է Ֆլորենցիայի տաճարի շինարարությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 546)։