Աստված. անհաջող հիպոթեզ
Աստված. անհաջող հիպոթեզ անգլ.՝ God: The Failed Hypothesis | |
---|---|
Հեղինակ | Վիկտոր Սթենջեր |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Prometheus Books? |
Հրատարակման տարեթիվ | 2007 |
OCLC | 72988016 |
Աստված. անհաջող հիպոթեզ (անգլ.՝ God: The Failed Hypothesis), ամերիկացի ֆիզիկոս Վիկտոր Սթենջերի գիտահանրամատչելի գիրքը, որ լույս է տեսել 2007 թվականին։ Գրքում նա ապացուցում է, որ չկան Աստծո գոյության վկայություններ և ընդհանրապես՝ Աստծո գոյությունը անհնար է։ Գիրքը ընդգրկում է Աստծո չգոյության տրամաբանական ապացույցներ և գիտական փաստարկներ Աստծո գոյության դեմ։
Աստծո չգոյության ապացույցների տեսակները ըստ գրքի
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր գրքում Վիկտոր Սթենջերը առանձնացնում է ապացույցների հետևյալ տեսակները՝
- «Աստված» եզրի հակասության վրա հիմնված ապացույցներ,
- Աստծո գոյության և չարիքի գոյության միջև անհամապատասխանության վրա հիմնված ապացույցներ,
- Աստծո հատկությունների և տվյալ կրոնական դավանանքի, պատմվածքի կամ Աստծո մասին ուսմունքի միջև անհամապատասխանության վրա հիմնված ապացույցներ,
- Աստծո երկու և ավելին հատկությունների միջև անհամապատասխանության վրա հիմնված ապացույցներ,
- Աստծո մեկ հատկության շրջանակներում հակասության վրա հիմնված ապացույցներ։
Արձագանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան «Սկեպտիկ» հանդեսի խմբագիր Դեվիդ Լուդեն գրում է՝
Սթենջերը շարադրում է ապացույցները տիեզերաբանության, տարրական մասնիկների ֆիզիկայի և քվանտային մեխանիկայի հիման վրա, որոնք ցույց են տալիս, որ Տիեզերքը կլիներ հենց այսպիսին և առանց արարչի։
Լուդեն կարծում է, որ
… բոլոր ազատամիտ մարդկանց մոտ պետք է մեկ գրադարակի վրա իրար մոտ դրված լինեն այդ երկու գրքերը («Աստված. անհաջող հիպոթեզ» և «Աստծո մոլորությունը»)»[1].
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Conspicuous by His Absence // Skeptic հանդես առ April 4, 2007
|
- Գրքեր այբբենական կարգով
- 2007 գրքեր
- Հակաթեիզմ
- Աթեիստական գրականություն
- Վիկտոր Սթենջերի գրքեր
- Քրիստոնեությունը քննադատող գրքեր
- Մահմեդականությունը քննադատող գրքեր
- Հուդայականությունը քննադատող գրքեր
- Կրոնը քննադատող գրքեր
- Միաստվածությունը քննադատող գրքեր
- Կրոնի փիլիսոփայության գրականություն
- 2007 ոչ գեղարվեստական գրքեր