Ավելացված արժեքի հարկ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ավելացված արժեքի հարկը կամ ԱԱՀ-ն անուղղակի հարկ է, որը գանձվում է ապրանքների ներմուծման դեպքում, մատակարարի կողմից մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների դիմաց և վերականգնվում է գնորդի կողմից առևտրային շղթայի յուրաքանչյուր փուլում մինչև վերջնական սպառողը։ Ապրանքների մատակարարումից կամ ծառայությունների մատուցումից հաշվարկված և դրանց ձեռք բերման դիմաց մատակարարներին (ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային մարմիններին) վճարած ԱԱՀ-ի գումարների տարբերությունը փոխանցվում է պետական բյուջե սահմանված ժամկետում։
ԱԱՀ վճարողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱԱՀ վճարողներներ են համարվում ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք իրականացնում են տնտեսական գործունեություն և համարվում են ԱԱՀ վճարողներ։
Գոյություն ունեն մի քանի բացառություններ՝
- եթե անձն ընտրություն է կատարել անցնել պարզեցված հարկի ռեժիմին,
- եթե անձի գործունեությունը հարկվում է հաստատագրված վճարի ռեժիմով,
- եթե քաղաքացին տնտեսական գործունեությունից ստանում է տարեկան 3 միլիոն դրամից պակաս հասույթ,
- եթե քաղաքացին համարվում է վարձու աշխատող։
ԱԱՀ-ով հարկվող գործարքներ են համարվում՝
- ապրանքների մատակարարումը՝ գործարք, որն իրականացվում է ապրանքների սեփականության իրավունքը որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով,
- ծառայությունների մատուցումը՝ ապրանքների մատակարարում չհամարվող գործարք, որն իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց, ներառյալ ոչ նյութական ակտիվների իրացումը,
- անհատույց սպառումը՝ ԱԱՀ վճարող անձանց կողմից ապրանքների անհատույց հատկացում կամ ծառայությունների անհատույց մատուցումտվյալ անձանց կամ այլ անձանց կամ նրանց ապրանքների մատակարարում և ծառայությունների մատուցում՝ տվյալ գործարքների համար սովորաբար կիրառվող գներից էականորեն ցածր գներով, բացառությամբ օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում իրավական այլ ակտով սահմանված դեպքերի,
- ներմուծում ազատ շրջանառության համար մաքսային ռեժիմով ապրանքների ներմուծումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,
- առանց իրավաբանական անձ ձևավորելու համատեղ գործունեություն իրականացնելու համար որպես ներդրում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը,եթե համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունները ստանձնելու մասին հայտարարություն հարկային մարմնին չի նկերկայացվել։
ԱԱՀ-ով չեն հարկվում՝
- պետական տուրքի գումարը,
- ՀՀ կառավարության որոշումների հիման վրա՝ հարկ վճարողների կողմից՝ ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման անհատույց գործարքները,
- հրապարակային պայմանագրերով սահմանված երաշխիքային ժամանակահատվածում իրացված ապրանքների իրացնողի կողմից անհատույց մատուցվող սպասարկման ծառայությունները,
- իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում անձին պատկանող բաժնեմասի և փայի նկատմամբ սեփականության իրավունքի՝ այլ անձի փոխանցումը, ինչպես նաև ապապետականացման գործարքները,
- իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության՝ օրենքով սահմանված կարգով վերակազմակերպման գործարքները,
- ֆիզիկական անձանց կողմից օրենքով օրենքով սահմանված անձնական օգտագործման իրերի ներմուծումը,
- ՀՀ մշտական բնակության մեկնող քաղաքացիների անձնական գույքի ներմուծումը,
- ՀՀ բյուջետային հիմնարկների կողմից ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը՝ այն մասով, որից հասույթն ամբողջությամբ հաշվեգրվել է պետական կամ համայնքների բյուջեների օգտին։
6. Որո՞նք են ավելացված արժեքի հարկի դրույքաչափերը
Օրենքով սահմանված է ԱԱՀ-ի երկու դրույքաչափ`
20% (եթե հարկի գումարը ներառված է ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գնի մեջ, ապա ԱԱՀ-ն հաշվարկվում է ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ամբողջ արժեքի նկատմամբ 16.67% հաշվարկային դրույքաչափով),
0%, այսինքն` զրոյական դրույքաչափ (այս դրույքաչափը սովորաբար կիրառվում է ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների արտահանման դեպքում, ինչպես նաև այն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների համար, որոնք ձեռք են բերվում Հայաստանում դիվանագիտական և նրանց հավասարեցված կազմակերպությունների կողմից)։
7. Ինչպե՞ս է հաշվարկվում ԱԱՀ-ի գումարը ԱԱՀ-ն հաշվարկվում է ապրանքների վաճառքի, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքից, որից հաշվանցվում է այդ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գնի մեջ եղած, ինչպես նաև ներմուծման համար վճարված ԱԱՀ-ի գումարները։
Այդ հաշվարկը հետևյալն է. հաշվետու ժամանակաշրջանում (դա ամիսն է) ապրանքների մատակարարման կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման բոլոր գործարքներից հաշվարկվում է ամբողջ ԱԱՀ-ն (1), հաշվետու ժամանակաշրջանում (դա ամիսն է) հաշվարկվում է ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռքբերման կամ ներմուծման բոլոր գործարքների հարկային հաշիվներում (մաքսային կամ հարկային հայտարարագրերում) առանձնացված ամբողջ ԱԱՀ-ն (2), և (1)-ից հանվում է (2)-ը։ Արդյունքում ստացվում է ԱԱՀ-ի այն գումարը, որը պետք է վճարել բյուջե։
Որոշ դեպքերում արդյունքը կարող է լինել բացասական, առաջանում է փոխհատուցման ենթակա գումար, որը մարվում է հաջորդ հաշվետու ժամանակաշրջաններում ապրանքների մատակարարման կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքներից հաշվարկված ԱԱՀ-ի հաշվին։ Ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռք բերման գործարքների հարկային հաշիվներում (մաքսային կամ հարկային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման համար սահմանված են մի շարք կանոններ, որոնք բերված են 10-րդ և 12-րդ կետերում։
www.petekamutner.am/Content.aspx?itn=tsTIVAT