Jump to content

Ավետարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չորս ավետարանիչներ (պատկեր XI–րդ դարի հայկական ձեռագրից)

Ավետարան (հունարեն εὐαγγέλιον), բարի լուր։

Նոր Կտակարան
Մատթեոս
Մարկոս
Ղուկաս
Հովհաննես
Գործք
Հռոմեացիներին
Ա Կորնթացիներին
Բ Կորնթացիներին
Գաղատացիներին
Եփեսացիներին
Փիլիպպեցիներին
Կողոսացիներին
Ա Թեսաղոնիկեցիներին
Բ Թեսաղոնիկեցիներին
Ա Տիմոթեոսին
Բ Տիմոթեոսին
Տիտոսին
Փիլիմոնին
Եբրայեցիներին
Հակոբոս
Ա Պետրոս
Բ Պետրոս
Ա Հովհաննես
Բ Հովհաննես
Գ Հովհաննես
Հուդա
Հայտնություն

Ավետարան բառի տակ հիմնականում հասկացվում է Նոր Կտակարանի առաջին չորս գրքերը, որոնցում ներկայացվում է Հիսուս Քրիստոսի գալստյան և հաղթանակի բարի լուրը։ Կան նաև պարականոն գրվածքներ, որոնք Նոր Կտակարանի մաս չեն կազմում։

Չորս Ավետարաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Կտակարանի կանոնի առաջին չորս գրքերը կոչվում են Ավետարաններ, որոնցում ներկայացվում է Հիսուս Քրիստոսի ծննդյան, մկրտության և քարոզչության, բժշկությունների և հրաշքների, խաչելության և հարության պատմությունները՝ գրված առաքյալների կամ նրանց հաջորդների կողմից։ Չորս ավետարաններն են.

  1. Ավետարան ըստ Մատթեոսի
  2. Ավետարան ըստ Մարկոսի
  3. Ավետարան ըստ Ղուկասի
  4. Ավետարան ըստ Հովհաննեսի

Դրանք գրվել են հետևյալ պատճառներով.

  • Ներկայացնելու Քրիստոսի մահվան և հարության պատճառները,
  • Պահպանելու Քրիստոսի վարդապետության անխաթարությունը,
  • Ուղղորդելու քրիստոնյաներին դեպի ճշմարտություն,
  • Բավարարելու Ա դարի եկեղեցու քարոզչական և ծիսական որոշ կարիքներ,

Ավետարանիչների սիմվոլիկան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու ավանդության, մանրանկարչության, որմնանկարչության, քանդակագործության մեջ տարածված է չորս ավետարանիչների սիմվոլիկան.

Այս սիմվոլիկան հիմնված է Եզեկիելի Ա 10 և Հայտնության Դ 7 համարների հիման վրա։ Եկեղեցական Ավանդությունն այս խորհդանիշներին տալիս է հետևյալ բացատրությունը. Մատթեոսի ավետարանն սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությամբ, այդ պատճառով հեղինակը նույնացվում է մարդու հետ։ Մարկոսը առյուծի քաջությամբ առաջինն է բարձրաձայնում, որ Քրիստոս Աստծո Որդի է։ Ղուկասը նույնացվում է զոհի՝ ցլի հետ, քանի որ իր պատմությունն սկսում է Զաքարիայի զոհաբերության պատմությամբ։ Հովհաննեսն իր ավետարանի սկզբում արծվի իմաստությամբ վերևից սավառնելով է ներկայացնում Հիսուսի աստվածությունը։

Գրականության ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Եզնիկ ծ. վրդ. Պետրոսյան, Ներածություն Նոր Կտակարանի, Էջմիածին, 1996, էջ 25-28։
  • Ա. Գայայան, Նոր Կտակարանի ընդհանուր ներածություն, 2003, էջ. 194-197։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 610
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետարան» հոդվածին։