Արդարության լիգա (ֆիլմ)
«Արդարության լիգա», ամերիկյան սուպերնհերոսական ֆիլմ, որը հիմնված է DC Comics-ի համանուն սուպերհերոսների խմբի հիման վրա։ Ֆիլմը տեղայնացված է Warner Bros.-ի կողմից։ Այն DC-ի ընդարձակ տիեզերքի հինգերորդ ադապտացիան է։ Ֆիլմի ռեժիսորն է Զաք Սնայդերը, իսկ սցենարիստն է Քրիս Թերիոն։ Հիմնական դերակատարներն են Բեն Աֆլեքը, Հենրի Քավիլը, Գալ Գադոտը, Էզրա Միլերը, Ջեյսոն Մամոան, Ռեյ Ֆիշերը և Քիարան Հայնդսը։ Արդարության լիգայում՝ Բեթմենը, Սուպերմենը, Հրաշք Կինը հավաքում են մի թիմ, որտեղ են նաև Ֆլեշը, Ակվամենը և Կիբօրգը։ Նրանք պետք է դիմակայեն Սթեփենվուլֆին և նրա Պարադեմոնների բանակին։
Ֆիլմի մասին հայտարարվել է 2014 թվականի հոկտեմբերին։ Հիմնական նկարահանումները սկսել են 2016 թվականի ապրիլի 11-ին և ավարտվել են 2016 թվականի հոկտեմբերի 14-ին։ «Արդարության լիգա»-ի պրեմիերան կայացել է 2017 թվականի նոյեմբերի 17-ին՝ 2D, 3D և IMAX 3D ձևաչափերով։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» իրադարձություններից ամիսներ հետո[9], ոգեշնչվելով Սուպերմենի՝ մարդկության համար ինքնազոհումից, Բրյուս Ուեյնը և Դիանա Փրինսը հավաքում են մետամարդկանց թիմ, որպեսզի դիմակայեն Սթեփենվուլֆին և նրա Պարադեմոնների բանակին, ովքեր որսում են Երկրի երեք Մայր արկղերը[10][11]։
Դերակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլիարդատեր սոցիալակն գործիչ և Wayne Enterprises-ի սեփականատերը, ով պաշտպանում է Գոթեմ Սիթին հանցագործություններից, որպես լավ մարզված և դիմակավորված հերոս, ով ունի բազմաթիվ հզոր գործիքներ և զենքեր։
Փրկված կրիպտոնացի և Daily Planet-ի լրագրող, ով ունի գերմարդկային կարողություններ։ 2016 թվականի փետրվարի 5-ին, Քավիլը սոցիալական մեդիայում հայտարարել է, որ սկսել է նախապատրաստվել հիմնական նկարահանումների համար[12]։
5000-ամյա անմահ ամազոնուհի ռազմիկ արքայադուստր և Զևսի դուստրը, ով ունի գերմարդկային ուժ, արագություն, ռեֆլեքսներ, դիմացկունություն և ճարպկություն։
Ստորջրյա՝ Ատլանտիս ազգի թագավորը, ում մետամարդկային կարողությունները կապված են Ատլանտական ֆիզիոլոգիայի հետ։ Նա ունի գերմարդկային ուժ, արագություն, ամրություն, ռեֆլեքսներ և կարողանում է կառավարել ծովային կենդանիներին։
Ցենթերալ Սիթիի ոստիկանության դատաբժշկական քննիչ, ով կարող է տեղաշարժվել գերմարդկային արագությամբ, և հնարավորություն ունի թակելու մինչև Սփիդ Ֆորս։
Նախկին քոլեջի մարզիկ, ով վերականգնվել է Մայր արկղի միջոցով, գրեթե ճակատագրական վթարից հետո։ Ունի կարողություններ, որոնք կարողանում են շահարկել տեխնոլոգիան։
Daily Planet-ի լրագրող և Կենտի սիրային հետաքրքրությունը[13]։
LexCorp-ի գլխավոր տնօրենը[15]։
Բրյուս Ուեյնի սեղանապետը, անվտանգության պետը և վստահված անձը[16]։
Քլարկ Կենտի խորթ մայրը։
Գոթեմ Սիթիի ոստիկանության հանձնակատարը և Բեթմենի դաշնակիցը։
Քիարան Հայնդսը մարմնավորում է Սթեփենվուլֆին, ով ցանկանում է գտնել երեք Մայր արկղերը, իր եղբորորդի` Դարքսայդի համար[17]։ Էմբեր Հերդը և Քիրսի Քլեմոնսը մարմավորում են Մերային և Այրիս Ուեսթին։ Ջուլիան Լուիս Ջոնսը կատարում է անհայտ դեր[18]։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի փոտրվարին Warner Bros.-ը հայտարարեց, որ վարձել է ամուսիններ՝ Միշել և Քիերան Մոլռունիներին, որ գրեն սցենար «Արդարության լիգան» ֆիլմի համար[19]։ Նորություններն եկան այն ժամանակներ, երբ Ջոս Ուեդոնի երկար սպասված «Հրաշք կինը», ինչպես նաև Դևիդ Ս․ Գոյերի «Ֆլեշ» ֆիլմերը չեղյալ հայտարարվեցին[20][21]։ Վերնագրված որպես «Արդարության լիգա։ Մորտալ»[22]՝ Միշել և Քիերան Մոլռունիները Warner Bros.-ին ներկայացրեցին սցենարը 2007 թվականի հունիսին, ստանալով դրական կարծիք[23], և հույս ունեին նկարահանումները սկսեին 2007-2008 թվականների գրողների բունտից հետո[24]։ Հիասթափված լինելով բյուջեից՝ Warner Bros.-ը պատրաստ չէր կենտրոնանալ «Սուպերմենի վերադարձը» ֆիլմի սիքվելի զարգացման վրա։ Բրենդոն Ռաութը չէր մոտեցել, որպեսզի կրկին կատարեր իր դերը «Արդարության լիգա։ Մորտալում»[25], ոչ էլ Քրիստիան Բեյլը[26]՝ «Բեթմեն։ Սկիզբը» ֆիլմից։ Warner Bros.-ը «Արդարության լիգա։ Մորտալ» ֆիլմը նախատես էլ էր, որ լիներ ֆիլմաշարի սկիզբը, ինչպես նաև առանձին սիքվելների և սփին-օֆֆերի։ «Արդարության լիգայի» ռեժիսորը իրականում պետք է լիներ Ջեյսոն Ռեիթմանը, սակայն նա հրաժարվում է, ասելով, որ նա անկախ ռեժիսոր է և նախընտրում է հեռու մնալ մեծ բյուջե ունեցող սուպերհերոսական ֆիլմերից[27]։ 2007 թվականի սեպտեմբերի Ջորջ Միլերը համաձայնվեց որպես ֆիլմի ռեժիսոր, իսկ Բարի Մ․ Օսբուրնը որպես ռեժիսոր։
Հաջորդ ամիս, մոտավորապես 40 դերասաններ և դերասանուհիներ սկսել էին լսումները, սուպերհերոսների դերերը ստանալու համար։ Նրանց թվում էին՝ Ժոզեֆ Քրոսը, Մայքլ Անգարանոն, Մաքս Թիրիոթը, Մինկա Քելին, Էդրիան Փելիքին և Սքոթ Փորթերը։ Միլերը նախընտրում էր, որ անձնակազմում լինեն երիտասարդ դերասաններ, որովհետև նա ցանկանում էր «մեծացնել» նրանց իրենց մյուս ֆիլմերի ընթացքում[28]։ Դի Ջեյ Քաթրոնան պետք է տաներ Սուպերմենի դերը[29], իսկ Արմի Համերը՝ Բեթմենի։ Բանակցություններ վարելուց հետո Ջեսիկա Բիլը հրաժարվում է կատարել Հրաշք կնոջ դերը[30]։ Կերպարի հետ կապ ունեին նաև Թերեզա Պալմերը, Շենին Սոսամոնը, ինչպես նաև Մերի Էլիզաբեթ Ուինսթեդը, ով հաղթեց լսումների ժամանակ[31]։ Ի վերջո, որպես Հրաշք կնոջ դերակատար ընտրվեց Մեգան Գեյլը[32], մինչ Միլերը պետք է կատարեր Տալիա Ալ Գուլի դերը, և նրա մտքով անցելլ էր դերը կատարել ռուսական ակցենտով[33]։ «Արդարության լիգա։ Մորտալի» սցենարում կար նաև Ջոն Սթյուարտ կերպարը, որպես Կանաչ Լապտեր, ում դերը առաջարկվել էր Քոլամպըս Շորթին[34]։ Անձնակազմում էր ռեփեր Common-ը[35], ինչպես նաև Ադամ Բրոդին, ով պետք է կատարեր Բարի Ալենի/ Ֆլեշի դերը[36], և Ջեյ Բարուշելը, ով պետք է կատարել առաջնատար չարագործի՝ Մաքսուել Լորդի դերը[37]։ Անձնակազմին պետք էր նաև Ակվամեն։ Մարիտ Ալենը վարձվել էր, որպես կոստյումների դիզայներ մինչ իր մահը 2007 թվականի նոյեմբերին[38], և նրա պարտականությունը իր վրա վերցրեց Weta Workshop-ը[39]։
Սակայն սցենարիստները սկսեցին գործադուլը հենց այն ամիս, երբ ֆիլմը սպասվում էր[40]։ Գործադուլից հետո՝ Warner Bros․-ը և Միլերը ցանկանում էին միանգամից սկսել նկարահանումները[41], սակայն արտադրությունը հետաձգվեց երեք ամսով։ «Արդարության լիգա։ Մորտալի» նկարահանումների մեծ մասը պետք է տեղի ունենար Սիդնեյի Fox Studios Australia-ում[42]։ Ավստարլիական ֆիլմի հանձնաժողովը ասեց քասթինգի ընտրությունները, թույլ տալով Ջորջ Միլերին անձնակազմ ընդունել Գեյլին, Պալմերին ր Քիյս Բրայանին՝ բոլոր ավստրալիացի բնիկներին։ Արտադրության անձնակազմը ամբողջովին բաղկացած էր ավստրալիացիներից, սակայն ավստրալիական կառավարությունը մերժում է Warner Bros.-ի հարկային 40 տոկոսը իջեցնել, որովհետև նրանք բավականին ավստրալիացի դերասաններ չէին վարձել[43][44]։ Այնուհետև արտադրողական գրասենյակները տեղափոխվում են Կանադա՝ Վանկուվերի ֆիլմի ստուդիա։ Նկարահանումները հետաձգվում են մինչև 2008 թվականի հուլիս, մինչ Warner Bros-ը դեռ կարծում էր, որ նրանք կհեռարձակեն ֆիլմը 2009 թվականի ամռանը[45][46]։
Արտադրության ուշացումները շարունակում էին, և 2008 թվականին «Խավարի ասպետը» ֆիլմի հաջողությունից հետո[47], Warner Bros.-ը ցանկանում է կենտրոնանալ այնպիսի ֆիլմերի վրա, որոնք կներառեին հիմնական կերպարներին՝ թույալտրելով Քրիստոֆեր Նոլանին վերջացնել իր Բեթմենի տրիլոգիան 2012 թվականին «Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը» ֆիլմով։ Warner Bros.-ը վերսկսեց արտադրությունը «Կանաչ լապտերը» ֆիլմի համար, որը հեռարձակվեց 2011 թվականին քննադատական և ֆինանսական հիասթափությամբ։ Մինչդեռ, Ֆլեշի և Հրաշք կնոջ ֆիլմերը հետաձգվում էին, 2011 թվականին սկսվում է «Պողպատե մարդը» ֆիլմի նկարահանումները, որի ռեժիսորն էր Նոլանը, իսկ սենարիստը Դևիդ Ս․ Գոյերը։ «Պողպատե մարդը» ֆիլմի նկարահանումների ավարտից անմիջապես հետո Warner Bros.-ը վարձում է Ուիլ Բիլին, որ նա գրի նոր «Արդարության լիգա» ֆիլմի սցենարը[48][49][50][51]։ Գոյերը հայտարել էր, որ ֆիլմում պետք է լինի Կանաչ լապտերը, ում կերպարը կապ չի ունենա 2011 թվականի ֆիլմի հետ[52]։ 2013 թվականի հունիսին «Պողպատե մարդու» հեռարձակումից հետո, Գոյերը վարձվում է, որպեսզի լինի ֆիլմի սիքվելի և, ինչպես նաև նոր «Արդարության լիգայի» ռեժիսորը[53]։ Հետագայում սիքվելի անունը հայտնի դարձավ որպես «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին»։ Ֆիլմում նկարահանվում էին՝ Բեն Աֆլեքը՝ Բեթմենի դերով, Գալ Գադոտը՝ Հրաշք Կնոջ դերով, և Ռեյ Ֆիշերը՝ Վիկտոր Սթոնի/ Կիբօրգի փոքր դերով, ում դերը կդառնար կարևոր և առաջատար «Արդարության լիգա» ֆիլմում։ Այս ֆիլմաշարը անջատ էր Նոլանի և Գոյերի աշխատանքից՝ Բեթմենի տրիլոգիայում, սակայն Նոլանը դեռ ներգրավված էր որպես «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» գործադիր տնօրեն[54]։ 2014 թվականի ապրիլին հայտարարվեց, որ Զաք Սնայդերը լինելու է Գոյերի սցենարով՝ «Արդարության լիգա» ֆիլմի ռեժիսորը[55]։ «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմի սցենարը հրաշալիորեն վերագրելուց, Քրիս Թերիոն վարձվում է Warner Bros.-ի կողմից, որպեսզի վերագրի նաև «Արդարության լիգայի» սցենարը[56]։ 2014 թվականի հոկտեմբերի 15-ին հայտարարվեց, որ ֆիլմի առաջին մասը հեռաևձակվելու է 2017 թվականի նոյեմբերի 17-ին, իսկ երկրորդ մասը՝ 2019 թվականի հունիսի 14-ին և երկու ֆիլմերի ռեժիսորն էլ լինելու Սնայեդերը։ 2015 թվականի հունիսի սկզբերին հայտարարվեց, որ Թերիոն ավարտել է ֆիլմի առաջին մասի սցենարը[57]։ Սնայդերը նշել է, որ ֆիլմը ոգեշնչված է լինելու Ջեք Կյորբիի «Նոր աստվածներ» կոմիքսով։ Չնայած, որ ֆիլմը ունենալու է երկու մաս, և դրան հեռարձակվելու են երկու տարվա տարբերությամբ, Սնայդերը ասել է, որ նրանք չեն կիսելու ֆիլմը երկու մասի և երկու ֆիլմերն էլ լինելու են իրարից անջատ[58][59]։
Քասթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին Ռեյ Ֆիշերը ընտրվեց որպես Վիկտոր Սթոն/ Կիբօրգ, և տարավ կամեո «Բեթմենն ընդդեմ Սուպերպենի» ֆիլմում, հետևելով ավելի մեծ դերի «Արդարության լիգա» ֆիլմում.[60][61]։ Հենրի Քավիլը, Բեն Աֆլեքը, Գալ Գադոտը և Էմի Ադամսը պետք է կրկնեն իրենց դերերը[62]։ 2014 թվականի հոկտեմբերի Ջեյսոն Մամոան հայտնվեց անձնակազմում որպես Արթուր Քարի/ Ակվամեն, ով կատարել էր իր դեբյուտը «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմում[63][64]։ 2014 թվականի հոկտեմբերի 20-ին Մամոան ասել է ComicBook.com-ին, որ «Արդարության լիգա» ֆիլմը լինելու է առաջին և նա չգիտեր, թե երբ է հեռարձակվելու Ակվամենի սոլո ֆիլմը[65]։ 2016 հունվարի 13-ին սկսեցին բանակցությունները Էմբեր Հերդի հետ, որպեսզի նա մարմանավորի Ակվամենի սիրային հետաքրքրության՝ Մերայի դերը[66]։ Մարտ ամսին The Hollywood Reporter-ը հայտարարեց, որ Ջոնաթան Քիմբլ Սիմոնսը պետք է մարմնավորի է հանձնակատար Ջեյմս Գորդոնին[67], իսկ Էմբեր Հերդը համաձայնվել է մարմնավորել Մերային[68]։ Էմի Ադամսը նույնպես համաձայնվեց կրկին կատարել իր Լոիս Լեյնի դերը երկու ֆիլմերում էլ[69]։ Հաջորդ ամիս, Սիմոնսը համաձայնվեց մարմավորել Ջեյմս Գորդինին[70]։ 2016 թվականի ապրիլին Ուիլեմ Դեֆոն հայտնվեց անձնակազմում՝ անհայտ դերով[71], որը հետագայում պարզվեց որպես Նուիդիս Վուլկո։ Չնայած իր կերպարի մահվանը «Արդարության արշալույսին» ֆիլմում՝ Հենրի Քավիլը հաստատեց, որ վերադառնալու է դերին՝ երկու «Արդարության լիգա» ֆիլմերում[72]։ 2016 թվականի մայիսին Ջերեմի Այրոնսը համաձայնվեց մարմնավորել Ալֆրեդ Փենիուորթին։ Նույն ամսում նշվեց որ Ջեսսի Այզենբերգը կրկնելու է իր՝ Լեքս Լյութոր դերը, և 2016 թվականի հունիսին նա հաստատել է իր վերադարձի մասին Shortlist ամսագրի համար հարցազրույցում[73][74]։ 2016 հուլիսին Ջուլիան Լուիս Ջոնսը հայտնվեց անձնակազմում՝ անհայտ դերով։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հուլիսին հայտարարվեց, որ ֆիլմի նկարահանումները կսկսեն «Հրաշք կին» ֆիլմի նկարահանման շրջանից հետո[75]։ Նկարահանումների շրջանը սկսվել է 2016 թվականի ապրիլի 11-ին Լիվասդենում գտնվող Warner Bros.-ի ստուդիայում, ինչպես նաև տարբեր վայրերում, ինչպիսիք են՝ Լոնդոնը, Շոտլանդիան, Լոս Անջելեսը և Իսլանդիան[76]։ Սնայդերի երկարամյա օպերատոր Լերի Ֆոնգին՝ հակամարտությունների պատճառով, փոխարինում է Ֆաբիան Ուագները[77]։ Բեն Աֆլեքը բացահայտվեց որպես գործադիր տնօրեն[78]։ 2016 թվականի մայիսին հայտարարվեց որ Ջեոֆ Ջոնսը և Ջոն Բերգը պետք է զարգացնեն «Արդարության լիգայի» երկու ֆիլմերը, և նրանք պետք է պատասխանատու լինեն DC-ի ընդարձակ տիեզերքի համար, հատկապես, «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմի բացասական ընդունումից հետո[79]։ 2016 թվականի հունիսի 3-ին Ջոնսը պաշտոնապես հայտարարեց, որ ֆիլմի անունը «Արդարության լիգա» է[80]։ Նույն ամսում, Այրոնսը նշեց որ «Արդարության լիգան» կլինի ավելի գծային և պարզ քան «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմի թատրոնային տարբերակը[81]։ Հետագայում Ջոնսը նշել է, որ ֆիլմը կլինի «հուսադրող և լավատես», համեմատած DC-ի ընդլայնված տիեզերքի մյուս ֆիլմերի[82]։ Մամոան Ինստագրամում հայտարարեց, որ նկարահանումների շրջանը Լոնդոնում ավարտվել է 2016 թվականի հոկտեմբերի 1-ին[83]։ 2016 թվականի հոկտեմբերի 7-ին Զաք Սնայդերը Թվիթթերում հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայում նկարահանումները ավարտվել են[84]։ Հոկտեմբերի 14-ին Մամաոան Ինստագրամում հայտարարեց, որ նկարահանումները ավարտվել են Իսլանդիայում[85]։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի մարտին Հանս Ցիմերը, ով գրել էլ «Պողպատե մարդը» և «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմերի երաժշտությունները, հայտարարեց, որ նա պաշտոնապես լքում է «սուպերհերոսական բիզնեսը»[86]։ 2016 թվականի հունիսից նրան փոխարինեց Junkie XL-ը, ով գրել էր «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմի երաժշտությունը Ցիմերի հետ միասին[87]։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Արդարության լիգա» ֆիլմը նախատեսվում է թողարկվել 2017 թվականի նոյեմբերի 17-ին[88]։ Ֆիլմը կունենա IMAX ձևաչափ[89]։
Սիքվել
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի սիքվելը նախատեսվում էր թողարկվել 2019 թվականի հունիսի 14-ին, սակայն հետաձգվեց Բեն Աֆլեքի Բեթմենի մասին ֆիլմի համար[90]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=dcfilm1117.htm
- ↑ http://www.svenskfilmdatabas.se/sv/item/?type=film&itemid=614949
- ↑ http://www.imdb.com/title/tt0974015/
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=126527.html
- ↑ 7,0 7,1 7,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 8,0 8,1 8,2 Box Office Mojo — 1999.
- ↑ «Justice League Producers Explain Where The Movie Picks Up». Comicbook.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Official 'Justice League' Synopsis and Logo Revealed». Collider.com. 2016 թ․ հունիսի 21. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «'Justice League' Villains and Mother Boxes Teased by Zack Snyder». Collider.com. 2016 թ․ հունիսի 21. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Superman training started today». Facebook. 2016 թ․ փետրվարի 5. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Justice League Movie Cast Revealed by Warner Bros». ComingSoon.net. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Who Willem Dafoe Is Playing In Justice League - CINEMABLEND». 2016 թ․ հունիսի 21. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Jesse Eisenberg's Lex Luthor will be in Justice League». 2016 թ․ մայիսի 29. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Exclusive: Jeremy Irons Will Bring Batman's Alfred to "Justice League of America"». Showbiz 411. 2016 թ․ մայիսի 1. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «'Game of Thrones' Star Ciaran Hinds Cast in 'Justice League' as Steppenwolf (Exclusive)».
- ↑ «Stella star Julian Lewis Jones lands a role in DC Comics blockbuster Justice League». Wales Online. 2016 թ․ հուլիսի 4.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ Pamela McClintock; Ben Fritz (2007 թ․ փետրվարի 22). «'Justice' prevails for Warner Bros». Variety. Վերցված է 2007 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Joss Whedon Won't Write, Direct 'Wonder Woman' — Despite Doing 'A Lot Of Legwork'». MTV News. 2007 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Jessica Barnes (2007 թ․ փետրվարի 3). «David Goyer Booted Off The Flash». Moviefone. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Michaela Boland (2008 թ․ մարտի 28). «Will Australia get Justice League?». Variety. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Pamela McClintock (2007 թ․ հունիսի 15). «Justice League film gets script». Variety. Վերցված է 2008 թ․ մարտի 14-ին.
- ↑ Diane Garrett (2007 թ․ սեպտեմբերի 20). «George Miller to lead Justice League». Variety. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Frosty (2008 թ․ ապրիլի 23). «Brandon Routh Exclusive Video Interview – Lie To Me». Collider.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Rachel Howard (2007 թ․ օգոստոսի 21). «Interview: Is Christian Bale In or Out of WB's 'Justice League'?». IESB. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մարտի 15. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 1-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Peter Sciretta (2008 թ․ ապրիլի 10). «Jason Reitman Turns Down Justice League». Slash Film. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Borys Kit (2007 թ․ հոկտեմբերի 15). «The Vine: Young actors seek Justice». The Hollywood Reporter.
- ↑ Michael Cieply (2008 թ․ մարտի 1). «A Film's Superheroes Face Threat of Strike». Նյու Յորք Թայմս.
- ↑ Marc Malkin (2008 թ․ սեպտեմբերի 25). «Holy Double Take, Batman! Here Comes a New Caped Crusader». E! Online. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Shawn Adler (2007 թ․ հոկտեմբերի 26). «Mary Elizabeth Winstead Envisions Bulking Up For Wonder Woman». MTV Movies Blog. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 15-ին.
- ↑ Diane Garrett; Michael Fleming (2008 թ․ հունվարի 16). «Warner pulls plug on Justice League». Variety. Վերցված է 2008 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Exclusive: Teresa Palmer Still Wants to Play Talia Al Ghul in 'The Dark Knight Rises'». Movieweb.com. 2010 թ․ նոյեմբերի 20.
- ↑ Larry Carroll (2007 թ․ հոկտեմբերի 30). «Columbus Short Turns Down Lantern Ring For Justice League». MTV Movies Blog. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 15-ին.
- ↑ Shawn Adler (2008 թ․ փետրվարի 8). «Common Confirms He's Green Lantern In Justice League». MTV Movies Blog. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 15-ին.
- ↑ Larry Carroll (2009 թ․ սեպտեմբերի 2). «Adam Brody Remembers His 'Justice League' Flash Suit, Before The Project Sprinted Away Forever». MTV Splash Page. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Mike Sampson (2008 թ․ օգոստոսի 4). «Jay Talks 'JLA' and Seth». JoBlo.com. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Costumer Marit Allen dies at 66». Variety. 2007 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2008 թ․ մարտի 15-ին.
- ↑ Tom Cardy (2008 թ․ հունվարի 7). «Weta triumphs in clash of the superheroes». The Dominion Post.
- ↑ Michaela Boland (2008 թ․ հունվարի 17). «Australia denies killing Justice League». Variety. Վերցված է 2008 թ․ մարտի 15-ին.
- ↑ Andrew Hornery (2008 թ․ փետրվարի 9). «Gale is lassoed for film». The Sydney Morning Herald.
- ↑ «Sydney mooted as location for Megan Gale's Wonder Woman flick». The Daily Telegraph. 2008 թ․ փետրվարի 20.
- ↑ Garry Maddox (2008 թ․ փետրվարի 25). «Unhappy feet may flee Sydney». The Sydney Morning Herald.
- ↑ Kyle Buchanan (2010 թ․ հոկտեմբերի 20). «The Social Network's Armie Hammer Talks Special Effects, Misogyny, and the Downside of Being Tall and Handsome». New York. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Diane Garrett (2008 թ․ փետրվարի 26). «Warner Bros. to serve 'Justice' in '09». Variety. Վերցված է 2008 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Film greenlights in limbo». Variety. 2008 թ․ փետրվարի 27. Վերցված է 2008 թ․ մարտի 15-ին.
- ↑ Casey Seijas (2009 թ․ մարտի 9). «Justice League' Movie Still A Possibility, Says Director... Just Not Anytime Soon». MTV Splash Page. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Jeff Sneider (2012 թ․ հունիսի 5). «Beall writing 'Justice League' for Warner Bros». Variety. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Baldwin, Kristen (2013 թ․ ապրիլի 11). «'Man of Steel' will open door for more DC Comics superhero movies». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «'Man of Steel' director Zack Snyder promises references to DC Universe». Batman News. 2013 թ․ ապրիլի 23. Վերցված է 2013 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «'Man of Steel' Will Launch DC Shared Universe». ScreenRant. 2013 թ․ ապրիլի 11. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Brendon Connelly (2013 թ․ հունիսի 13). «David Goyer Tells Me How Man Of Steel Will "Cause" The Justice League Movie». BleedingCool.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Nikki Finke (2013 թ․ հունիսի 10). «'Man Of Steel' Sequel Underway With Zack Snyder And David S. Goyer». Deadline.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Jon Lyus (2013 թ․ հունիսի 14). «David Goyer talks about a Blank Slate and a New Batman for the Justice League Movie». HeyUGuys.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Alex Stedman (2014 թ․ ապրիլի 27). «Zack Snyder to Direct 'Justice League' Movie». Variety. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Mike Fleming (2014 թ․ հուլիսի 25). «'Batman V Superman' Scribe Chris Terrio For 'Justice League'». Deadline.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Batman v Superman: Dawn of Justice Scenes Described, Justice League Script Complete». comingsoon.net. 2015 թ․ հուլիսի 3. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «JUSTICE LEAGUE WILL NOT BE A TWO-PART MOVIE AFTER ALL». ign.com. 2015 թ․ հունիսի 21. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Snyder Calls "Justice League" A "Complete Movie," Sequel Still On Track». Comic Book Resources. 2016 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Lee, Chris (2014 թ․ հոկտեմբերի 21). «DC's 'Cyborg,' Ray Fisher, didn't know he was getting his own movie». ew.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Cyborg is also in Zack Snyder's Superman/Batman movie». ew.com. 2014 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Hughes, Mark (2014 թ․ ապրիլի 28). «'Justice League' Movie Confirmed, Starts Filming After 'Superman Vs. Batman'». Forbes. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Jason Momoa will play Aquaman in 'Dawn Of Justice,' and we know how it will happen». HitFix. 2014 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «'Game Of Thrones' Actor Will Play Aquaman In New Movie». Business Insider. 2014 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Jason Momoa Confirms Aquaman For Justice League, Thinks Standalone Movie Will Be Origin Story». comicbook.com. 2014 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Kit, Borys (2016 թ․ հունվարի 13). «Amber Heard in Talks to Star in 'Aquaman' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Ford, Rebecca (2016 թ․ մարտի 7). «Justice League' Adds J.K. Simmons as Commissioner Gordon (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
- ↑ Kile, Meredith (2016 թ․ մարտի 17). «EXCLUSIVE: Amber Heard Confirms Her 'Aquaman' Role in 'Justice League', Dishes on 'Interesting' Mera Costume». Entertainment Tonight. Վերցված է 2016 թ․ մարտի 20-ին.
- ↑ «EXCLUSIVE: Amy Adams and Gal Gadot Are Excited About Amber Heard's 'Justice League' Casting: 'I Hope We All Get to Work Together'». Entertainment Tonight. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Justice League: J.K. Simmons Talks Commissioner Gordon». Collider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «'Justice League' Adds Willem Dafoe to Cast (Exclusive)». The Hollywood Reporter. 2016 թ․ ապրիլի 19.
- ↑ «Instagram photo by Henry Cavill • Apr 12, 2016 at 1:46pm UTC». Instagram. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Jesse Eisenberg's Lex Luthor will be in Justice League». Digital Spy. 2016 թ․ մայիսի 29. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Exclusive: Jesse Eisenberg confirms Lex Luthor will return for Justice League». Shortlist.com. 2016 թ․ հունիսի 20. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Jayson, Jay (2015 թ․ հուլիսի 29). «Dates Wonder Woman & Justice League Start Filming Confirmed». comicbook.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Justice League begins shooting April 11 - EXCLUSIVE». Entertainment Weekly. 2016 թ․ փետրվարի 22. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Begley, Chris (2016 թ․ ապրիլի 11). «Fabian Wagner is the cinematographer for 'Justice League'». Batman News. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Ben Affleck Elevated to 'Justice League' Executive Producer». The Hollywood Reporter. 2016 թ․ մայիսի 6. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «'Batman v. Superman' Fallout: Warner Bros. Shakes Up Executive Roles (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Clearing up any misconceptions -- the Justice League movie is called "Justice League."». Twitter. 2016 թ․ հունիսի 3. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Batman v Superman: Dawn Of Justice star Jeremy Irons on his new life as a semi-retired actor | Daily Mail Online». Daily Mail. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Warner Bros.'s New Strategy on DC: Lighten Up, Superheroes». 2016 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին – via Wall Street Journal.
- ↑ «Jason Momoa Thanks 'Justice League' Crew With Shirtless Photo as Filming Wraps (Photo)». TheWrap. 2016 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Last day filming in the UK. It has been an amazing shoot. Big thanks to everyone involved!». Twitter. 2016 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «That's a wrap».
- ↑ «Composer Hans Zimmer retires from 'superhero business'». BBC. 2016 թ․ մարտի 30. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Justice League: Junkie XL Will Score Zack Snyder's Epic». Collider. 2016 թ․ հունիսի 28. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «DC Comics Movies Announced: 'Suicide Squad,' 'Wonder Woman,' 'Justice League,' 'The Flash,' 'Aquaman'». /Film. 2014 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «IMAX and Warner Bros. Extend Deal to Include 12 More Films». ComingSoon.net. 2016 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Justice League: Part Two' Delayed to Accommodate Ben Affleck's Standalone 'Batman' Film». Collider.com. 2016 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքէջ
- Արդարության Լիգան Internet Movie Database կայքում
- Արդարության լիգան Box Office Mojo կայքում
- Արդարության լիգան Rotten Tomatoes կայքում
- Արդարության լիգան Metacritic կայքում
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արդարության լիգա (ֆիլմ)» հոդվածին։ |
|
- Իսլանդիայում նկարահանված ֆիլմեր
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- 2010-ականների ֆիլմեր սուպերհերոսների մասին
- 2017 ֆիլմեր
- DC-ի ընդարձակ տիեզերքի ֆիլմեր
- DC-ի կինեմատոգրաֆիական տիեզերք
- Dune Entertainment ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- Ամերիկյան էքշն արկածային ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Զակ Սնայդերի ֆիլմեր
- Ֆիլմեր Բեթմենի մասին
- Ֆիլմեր այլմոլորակայինների մասին
- Ֆիլմեր ապոկալիպսիսի մասին
- Ֆիլմեր սուպերհերոսների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կանզասում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանում
- Ֆիլմերի երաժշտություն ըստ Դենի Էլֆմանի