Jump to content

Արթուր Էվանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Էվանս
անգլ.՝ Arthur Evans
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 8, 1851(1851-07-08)[1][2][3][…]
ԾննդավայրNash Mills, Հարթֆորշիր
Մահացել էհուլիսի 11, 1941(1941-07-11)[1][2][3][…] (90 տարեկան)
Մահվան վայր, Օքսֆորդշիր[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲրեյսնոուզ քոլեջ[4] և Հերոու դպրոց[4]
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[5], փիլիսոփայության դոկտոր և պատվավոր դոկտոր (1901)
Ազդվել էJohn Evans?
Մասնագիտությունմարդաբան, արվեստագետ, հնագետ և դրամագետ
Ծնողներհայր՝ John Evans?[4]
Զբաղեցրած պաշտոններPresident of the Royal Numismatic Society?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա, Գերմանիայի հնագիտական ինստիտուտ, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն, Լինչեի ազգային ակադեմիա, Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[9], Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա և Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
 Arthur Evans Վիքիպահեստում

Սըր Արթուր Ջոն Էվանս (անգլ.՝ Arthur John Evans, հուլիսի 8, 1851(1851-07-08)[1][2][3][…], Nash Mills, Հարթֆորշիր - հուլիսի 11, 1941(1941-07-11)[1][2][3][…], , Օքսֆորդշիր[4]), անգլիացի պատմաբան և հնագետ։ 1893-1920 թվականներին պեղումներ է կատարել Կրետե կղզում։ Հայտնաբերել է Կնոսոսի պալատի ավերակները, տաճարական, տնտեսական այլ կառույցներ։ Նրա հայտնագործություններն ապացուցեցին հին կրետացիների «մինչ փյունիկյան» պատկերագրության գոյությունը, պատկերացում տվեցին մինչհելլենական մշակույթի վերաբերյալ (որն Էվանսը անվանեց «մինոսյան»՝ առասպելական Մինոս թագավորի անունով), կարևոր նշանակություն ունեցան Կրետե-Միկենյան մշակույթի ուսումնասիրման համար[10]։

Արքայական միության և Արքայական ինժեներական ակադեմիայի իսկական անդամ, փիլիսոփայական գիտությունների պատվավոր դոկտոր (1901)։ 1874-1908 թվականներին գլխավորում էր Արքայական դրամագիտական միությունը[11], 1902 թվականին միութան կողմից արժանացել է մեդալի[12]։ 1911 թվականին իր ունեցած ներդրման համար արժանացել է ասպետի կոչման։ 1936 թվականին ստացել է Քոփլիի մեդալ՝ «Կրետե կղզում կատարած առաջին աշխատանքների համար, որոնք իրենց ներդրումն են ունեցել մինոսյան քաղաքակրթության պատմության ուսումնասիրության մեջ»[13]։ Շվեդական ակադեմիայի կողմից ստացել է նաև ոսկե մեդալ[14]։

Արթուր Էվանսը սերում էր սիրողական հնագետի ընտանիքից, կրթություն է ստացել Հերոու դպրոցում և Օքսֆորդի համալսարանում, որտեղ մասնագիտացել է ժամանակակից պատմության մեջ։ Չկարողանալով կրթաթոշակ ստանալ հնագիտություն ուսումնասիրելու համար՝ 1875-1882 թվականներին որպես լրագրող է աշխատում Բոսնիայում և Խորվաթիայում։ Ավստրիական իշխանությունների կողմից արտաքսվելուց հետո հաստատվել է Օքսֆորդում։ 1883-1908 թվականներին Օքսֆորդի Աշմոլյան թանգարանում եղել է գիտնական-հսկիչ։ Նաև Բրիտանական թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ էր։ Հետաքրքրվելով Կրետեի հնություններով՝ 1899 թվականին ձեռք բերեց Կնոսոսի բլուրը և 1900-1930 թվականներին պեղումներ կատարեց։ 1908 թվականից ստանալով մեծ ժառանգություն՝ սեփական միջոցներով իրականացրեց Կնոսոսի պալատի վերականգնողական աշխատանքները, որը 1936 թվականին փոխանցեց Աթենքի Բրիտանական հնագիտական դպրոցին։ Կատարելով հնագիտական բազմաթիվ հայտնաբերումներ՝ Ա․ Էվանսը ժխտում էր հույների մասնակցությունը մինոսյան քաղաքակրթության ստեղծմանը և ձգտում էր հնացնել կրետեական գտածոները, որպեսզի այն չկապի միկենյան մշակույթի հետ։ Նա մենաշնորհեց նաև հնագույն էգեյան գրի վերծանման բնագավառում կատարվող ուսումնասիրությունները, սակայն հաջողություն չունեցավ։ Չնայած սխալներին՝ Էվանսի հիմնական հայտնաբերումները և տեսական ձեռքբերումները (մասնավորապես՝ Հին Կրետեի պատմության ժամանակագրությունը) հետագայում չվերանայվեցին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Էվանսը ծնվել է 1851 թվականի հուլիսի 8-ին Նեշ Միլսում, Ջոն Էվանսի ու Հարիեթ Էվանսի (ի ծնե՝ Դիկինսոն) առաջին երեխան էր։ Զույգն ուներ 3 որդի և երկու դուստր։ Էվանսի հայրը լատիներենի և դասական հնությունների գիտակ էր, ում հայրը՝ Արթուր Էվանսը՝ ապագա հնագետի պապը, ղեկավարում էր Մարկետ Բոսվորթի գիմնազիան։ Ջոն Էվանսն ամուսնացավ իր գործատուի դստեր՝ իր զարմուհի Հարիեթի հետ և զբաղվում էր ընտանեկան ընկերության՝ թղթի գործարանի ղեկավարմամբ, որը նրան հարուստ մարդ դարձրեց։ Թղթի գործարանին մեծ քանակությամբ ջուր էր հարկավոր․ անհրաժեշտ աղբյուրներ փնտրելով՝ Ջոն Էվանսը տարվեց երկրագիտությամբ և հնագիտությամբ, հատկապես քարի դարի հուշարձաններով․ մանուկ հասակից Արթուրն ուղեկցում էր հորը։ 1858 թվականին մահացավ Արթուրի մայրը, հայրն սկսեց զբաղվել կենցաղային ապրանքների արտադրությամբ, որն ապահովում էր բավարար եկամուտ, որպեսզի վերջինս զբաղվի հնագիտությամբ և հնավաճառությամբ։ 1859 թվականին երկրագետ Ջոզեֆ Փրեստվիչի հետ սկսեց զբաղվել Ֆրանսիայի Սոմմա հովտի ուսումնասիրությամբ[15]։ Նախնական կրթությունը Արթուր Էվանս կրտսերն ստացել է Չիպերֆիլդի Քալիփերս նախապատրաստական դպրոցում, որտեղ նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել դպրոցի հիմնադիր և բնագիտության ուսուցիչ Չ․ Ջոնսը[16]։ Նա Արթուրի մեջ սերմանեց ոչ միայն բնության հանդեպ սերը, այլև բույսերի և կենդանիների տեսակների դասակարգման հանդեպ ուշադրությունը։ Այս նույն դպրոցում էր սովորում նաև Արթուրի կրտսեր եղբայրը՝ Լյուիսը, որը ծնվել էր 1853 թվականին[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  5. Deutsche Nationalbibliothek Record #118685562 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Award winners : Copley MedalRoyal Society.
  7. https://www.therai.org.uk/awards/honours-prior-recipients/huxley-memorial-medal-and-lecture-prior-recipients
  8. https://theses.hal.science/tel-01552307v2/file/These_Elsa_CLAVEL_annexes.pdf — P. 316.
  9. https://aibl.fr/academiciens-depuis-1663/
  10. Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 4 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1978, էջ 84 — 720 էջ։
  11. «Presidents of the Society». The Royal Numismatic Society.
  12. «The Society's Medal». The Royal Numismatic Society.
  13. «Award winners : Copley Medal». The Royal Society. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  14. Myres, 1941, էջ 958
  15. MacGillivray, 2000, էջ 20—22
  16. Dare, Hardie, 2008, էջ 140—141
  17. MacGillivray, 2000, էջ 34—35

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Էվանս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 84