Բազիս Նորդ
Բազիս Նորդ, գաղտնի ռազմական բազայի նախագիծ, որը պետք է կառուցվեր ԽՍՀՄ հյուսիսային հատվածում, Մուրմանսկ քաղաքից 60 կիլոմետր հեռավորության վրա։ Ռազմաբազան պետք է ծառայեր Երրորդ Ռայխի ռազմածովային ուժերին։ Ռազմաբազայի տեղանքը Երրորդ Ռայխին առաջարկել էր Խորհրդային միությունը՝ 1939 թվականին տեղի ունեցած Խորհրդա-գերմանական բանակցությունների ժամանակ։ Արդյունքում, Գերմանիայի որևէ ռազմական նավ կամ սուզանավ չի կարողացել օգտվել ռազմաբազայից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազայի վերաբերյալ քննարկումները վարվել են ԽՍՀՄ և Գերմանիայի միջև՝ ռեսուրսների և տեխնոլոգիաների փոխանակման բանակցությունների ժամանակ։ Խորհրդային միության կողմից բանակցությունները վարվում էին Արտաքին առևտրի ժողովրդական կոմիսար Միկոյանը[2]։
Ռազմաբազայի առաջարկվող տեղանքն ուսումնասիրելու համար՝ հետախուզության է ուղարկվել գերմանական U-36 սուզանավը, սակայն վերջինս չհասավ նպատակակետին, քանի որ 1939 թվականի դեկտեմբերի 4-ին խորտակվել է անգլիական «HMS Salmon» նավի կողմից[3]։ Գերմանական մեկ այլ սուզանավ՝ U-38-ը կարողացավ դիտարկել բազայի մուտքերը, չնայած խորհրդային տորպեդային մոտորանավակների և մերձափնյա պահպանության նավերի հարձակումներին[4]։
1939 թվականի դեկտեմբերին Մուրմանսկից Արևմտյան Լիցա է ժամանել և խարիսխ գցել գերմանական անզեն «Cordillera», «Phoenicia» և «Sachsenwald» առևտրանավերը[5]։
Ենթադրյալ ռազմաբազայի տարածքը պրակտիկորեն յուրացված չէր։ Ծոցում չեն եղել կառանասյուներ կամ էլ նավահանգստային սարքավորումներ։ Նավերն ափագծին էին դուրս գալիս խարսխի միջոցով։ Մյուս կողմից, ԽՍՀՄ-ն ձգտում էր չեզոքություն պահպանել, իսկ դրա համար խորհրդային սահմաններից հյուսիս գտնվող ռազմաբազան, որը պետք է գտնվեր ֆյորդի ափին, կարող էր լավագույնս ծառայել նպատակին։
1940 թվականի հունվարի 20-ին գերմանացիները, պաշարներով բեռնված, Կիլից ուղարկել են «Jan Wellem» առևտրանավը, որը ծոց է ժամանել փետրվարի 4-ին[6]։
1940 թվականի ապրիլին ներխուժելով և բռնազավթելով Նորվեգիան, խորհրդային տարածքում ռազմաբազա ունենալու ցանկությունը էականորեն նվազեց։
1940 թվականի մայիսի 1-ին ԽՍՀՄ-ն «Բազիս Նորդ» ռազմաբազայի համար առաջարկեց մեկ այլ տարածք՝ մոտակա Յոկանգա ծոցում, սակայն այդ առաջարկն էլ չի իրագործվել։
1940 թվականի ապրիլին խորհրդային կառավարությունը հետ է կանչել իր բոլոր առաջարկները, որոնք կապված էին «Բազիս Նորդ» ռազմաբազայի հետ[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tobias R. Philbin. The lure of Neptune: German-Soviet naval collaboration and ambitions, 1919—1941. Chapter 5. P. 113
- ↑ Tobias R. Philbin. The lure of Neptune: German-Soviet naval collaboration and ambitions, 1919—1941. Chapter 5. P. 82
- ↑ Tobias R. Philbin. The lure of Neptune: German-Soviet naval collaboration and ambitions, 1919—1941. Chapter 5. P. 96
- ↑ Tobias R. Philbin. The lure of Neptune: German-Soviet naval collaboration and ambitions, 1919—1941. Chapter 5. P. 97
- ↑ Tobias R. Philbin. The lure of Neptune: German-Soviet naval collaboration and ambitions, 1919—1941. Chapter 5. P. 103
- ↑ Tobias R. Philbin. The lure of Neptune: German-Soviet naval collaboration and ambitions, 1919—1941. Chapter 5. P. 110
- ↑ Memorandum by the German Ambassador in the Soviet Union (Schulenburg); April 11, 1940). Tgb. Nr. A. 1833/40 Moscow, April 11, 1940.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Tobias R. Philbin. The lure of Neptune: German-Soviet naval collaboration and ambitions, 1919—1941. Chapter 5. Basis Nord.
- Мельтюхов М. И. Упущенный шанс Сталина. Советский Союз и борьба за Европу: 1939—1941 (Документы, факты, суждения). — М.: Вече, 2000. — с илл. — Глава 6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Базис Норд»: Советско-нацистское сотрудничество в 1939—1940 гг., «Флот Украины», издание Министерства обороны Украины.
- Карта якорных стоянок в бухте.