Բանավոր ագրեսիա
Բանավոր ագրեսիա կամ բանավոր բռնություն - ագրեսիան նպատակ ունի նվազեցնել ինքնավստահությունը և ստեղծել անօգնականության զգացում՝ հարձակման թիրախում[1][2]։ Պարունակում է կոպիտ խոսքեր, վիրավորանքներ, հայհոյանքներ, գոռգոռոցներ, սպառնալիքներ և այլն[3]։ Ներառում է նաև անցանկալի քննադատություն և վիրավորանք։ Հոգեբանական տեսանկյունից սա հաղորդակցության կործանարար ձև է, որն ուղղված է ուրիշի ինքնագնահատականին վնասելուն և բացասական հույզեր առաջացնելուն[4]։ Վարքագծի օրինակ, որը միտումնավոր օգտագործվում է ուրիշներին շահարկելու, վրեժ լուծելու կամ այլ կործանարար նպատակներ ունենալու համար։
Տիպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարտադիր խմբային իրավիճակներում, ինչպիսիք են դպրոցները, մարդիկ կարող են դիմել բանավոր ագրեսիայի՝ որպես ահաբեկման տարր, հաճախ ֆիզիկական բաղադրիչով, թիրախի նկատմամբ գերակայություն ձեռք բերելու և կամ այլոց հետ թիրախի դեմ համախմբվելու համար։ Սովորաբար բռնարարը ուրիշների հետ հուզական կապ հաստատելու այլ միջոց չգիտի[5].
Գործընկերոջ և ընտանեկան հարաբերություններում բանավոր ագրեսորը կարող է ագրեսիվ արձագանքել զուգընկերոջ «մեկուսացմանը», այսինքն՝ անկախ մտքերին, հայացքներին, ցանկություններին, զգացմունքներին, զգացողությունների (նույնիսկ երջանկության) դրսևորումներին, որոնք ագրեսորը դիտում է որպես սպառնալիք գրգռիչ հագամանք[6]։ Երբեմն բանավոր ագրեսիան կարող է լինել ագրեսորի ցածր ինքնագնահատականն արտահայտելու միջոց։
Երբեմն հոգեբանական ագրեսիան անուղղակի է[4]։ Այս վարքագիծը հայտնի է որպես «գազի լույս» կամ Ջեքիլի և Հայդի նման վարք։ Անորոշությունը խորացնում է հոգեբանական բռնության հետևանքով տուժողի տառապանքը և անհավասարակշռիռ վիճակի մեջ է դնում տուժողին[7]:.
Կրկնվող բանավոր ագրեսիայի արդյունքում տուժողի մոտ կարող է զարգանալ կլինիկական դեպրեսիա և մշտական սթրեսի հետ կապված այլ հիվանդություններ։ Երեխաները, ովքեր բանավոր ագրեսիայի զոհ են դառնում, հետագայում կարող են դաժան վերաբերմունք ցուցաբերել ուրիշների նկատմամբ։
Կարծիք կա, որ բանավոր ագրեսիան կարող է առողջությանը պատճառել նույն վնասը, ինչ ֆիզիկական բռնությունը[8]։
Տարրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանավոր ագրեսիան կարող է ներառել հետևյալ տարրերը[9]։
- Ագրեսիվ զայրույթ (ագրեսիայի բռնկում)
- Մեղադրանք, այդ թվում անհիմն
- Առարկություններին, տուժողի մտքերին, կարծիքներին, զգացմունքներինը և փորձառություններին մարտահրավեր նետելը։
- Դատապարտում և քննադատություն
- Նսեմացում
- Անվանական կոչում
- Սոցիալական նսեմացում
- Սպառնալիքներ
Պաշտպանվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկացի հայտնի հոգեբույժ Դեյվիդ Բերնսը խորհուրդ է տալիս պաշտպանվել խոսքային ագրեսիայից՝ օգտագործելով մի տեխնիկա, որը նա անվանում է «բանավոր ձյուդո»[10]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Özgüle, M. (2016). Childrens perception of violence in daily life a qualitative analysis of childrens verbal expressions and stories (Doctoral dissertation, İstanbul Bilgi Üniversitesi)
- ↑ Rosenthal, L. J., Byerly, A., Taylor, A. D., & Martinovich, Z. (2018). Impact and prevalence of physical and verbal violence toward healthcare workers. Psychosomatics, 59(6), 584—590.
- ↑ Koller, P., & Darida, P. (2020). Emotional Behavior with Verbal Violence: Problems and Solutions. Interdisciplinary Journal Papier Human Review, 1(2), 1-6.
- ↑ 4,0 4,1 The Verbally Abusive Relationship, Patricia Evans. Adams Media Corp 1992, 1996, 2010
- ↑ Controlling People: How to Recognize, Understand, and Deal with People Who Try to Control You, Patricia Evans pg. 191. 2002 by Adams Media Corp
- ↑ Controlling People: How to Recognize, Understand, and Deal with People Who Try to Control You, Patricia Evans, Adams Media Corp 2002
- ↑ Men Who Hate Women and the Women Who Love Them, Susan Foreword, Bantam, 2002
- ↑ Why Does He Do That?, Lundy Bancroft. Berkley Books, 2003
- ↑ When Words Are Used As Weapons: Verbal Abuse Արխիվացված 2017-12-03 Wayback Machine, University of Nebraska, Lincoln Extension
- ↑ Бернс, 2021, Глава 6. Вербальное дзюдо: учитесь давать отпор критике.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեյվիդ Բերնս Տրամադրության թերապիա. Կլինիկորեն ապացուցված միջոց՝ հաղթահարելու դեպրեսիան առանց հաբերի։ = Բերնս, Դեյվիդ։ Լավ տրամադրություն։ Նոր տրամադրության թերապիա. — Մ։.: Ալպինա հրատարակչություն, 2021. — ISBN 978-5-9614-1819-4