Բիրզեբուջա
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բիրզեբուջա | |||
| |||
Սբ. Պետրոս ծխական եկեղեցին | |||
Երկիր | Մալթա | ||
Համայնք | Southern Region (Nofsinhar)?[1][2] | ||
Մակերես | 9,2 կմ² | ||
ԲԾՄ | 20±1 մետր | ||
Բնակչություն | 9736 մարդ (մարտի 31, 2014)[3] | ||
Փոստային դասիչ | BBĠ | ||
Պաշտոնական կայք | birzebbugalc.gov.mt(անգլ.)(մալթ․) | ||
| |||
Բիրզեբուջա (Birżebbuġa, biːrˈzɛ.bʊdʒɐ, կրճատ գրվում է նաև B'Buġa), մալթայերենից բառացի թարգմանած՝ նշանակում է «ձիթենիների երկիր»), քաղաք և նավահանգիստ Մալթայի հարավային մասում, Սուրբ Գևորգի ծովածոցի ափին։ 2014 թվականի մարտի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 9.736[4]: Բիրզեբուջան նախկինում եղել է ձկնորսական ոչ մեծ ավան, ժամանակի ընթացքում վերափոխվել է Մալթայի ամառային հիմնական հանգստավայրի, որտեղ գործում են Ħal Far արդյունաբերական պարկը, Malta Freeport միջազգային նավահանգիստը, Playmobil FunPark factory-ն, որը զբոսաշրջիկներին զվարճանքի միջոցներ է տրամադրում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի մերձակայքում է գտնվում Għar Dalam-ը՝ «Խավար քարանձավը», անչափ կարևոր մի վայր, որտեղ հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են Մալթայում մարդ արարածի ներկայության հնագույն վկայությունները։ Քարանձավն ունի 144 մետր խորություն, բայց միայն 50 մետրն է բաց այցելուների համար, որոնք կարող են դիտել այստեղ գործող թանգարանի ցուցանմուշները՝ պեղումների արդյունքում հայտնաբերված կենդանական ոսկրեր, նոր քարի դարի ժամանակներում՝ շուրջ 7.400 տարի առաջ հնագույն մարդկանց պատրաստած առարկաներ, գործիքներ... Քարանձավի ստորին շերտերը, որ ավելի քան 500 հազար տարեկան են, պարունակում են գաճաճ փղի, ռնգեղջյուրի, միկրո-կաթնասունների բրածո ոսկրեր։
Մեծ հետաքրքրություն են առաջացնում նաև մերձակա Բորջ ին Նադուր գյուղի մոտ հայտնաբերված բրոնզեդարյան պարսպապատված բնակավայրի ու տաճարի ավերակները։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գհար Դալամը, նախապատմական ժամանակների քարանձավ՝ թանգարանով
- Սբ. Գևորգ եկեղեցին[5]
- Շղթայված սբ. Պետրոսը ծխական եկեղեցին[6]
- Սբ. ընտանիք եկեղեցին[7]
- Բենգիզա բերդը
- Պինտոյի մարտկոցը[8]
- Ֆերետտիի մարտկոցը
- Սբ. Գևորգի ռեդուտը
- Բորջ ին Նադուրը՝ մեգալիթյան տաճարի ավերակներով
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alfie Guillaumier, Bliet u Rħula Maltin (Villes et villages maltais), Klabb Kotba Maltin, Malte, 2005.
- (անգլերեն) Juliet Rix, Malta and Gozo, Brad Travel Guide, Angleterre, 2013.
- Alain Blondy, Malte, Guides Arthaud, coll. Grands voyages, Paris, 1997.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պալատ՝ Pretty Bay-ի ափին
-
Սբ. Գևորգի ծովածոցը
-
il-Bajja s-Sabiha փողոցը
-
Malta Freeport նավահանգիստը
-
Աստվածամոր եկեղեցին
-
Սբ. Հովսեփ մատուռը
-
Բորջ ին Նադուրը
-
Ջուզեպպե Մինուտիի անվան զբոսայգին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://localgovernmentdivisioncms.gov.mt/en/DLG/Department%20for%20Local%20Government/Pages/Commitees.aspx#:~:text=to%20increase%20to%206%20Regional%20Councils%20in%20November%202021
- ↑ https://legislation.mt/eli/cap/363/eng
- ↑ http://www.webcitation.org/6ZSEwl5UZ
- ↑ «Estimated Population by Locality 31st March, 2014». Government of Malta. 2014 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Church of St George» (PDF) (անգլերեն). National Inventory of the Cultural Property of the Maltese Islands. Վերցված է 2015-04-07-ին.
- ↑ «Church of the Holy Family» (PDF) (անգլերեն). National Inventory of the Cultural Property of the Maltese Islands. Վերցված է 2015-04-07-ին.
- ↑ «Parish Church of St Peter in Chains» (PDF) (անգլերեն). National Inventory of the Cultural Property of the Maltese Islands. Վերցված է 2015-04-07-ին.
- ↑ «Għzira Battery» (PDF) (անգլերեն). National Inventory of the Cultural Property of the Maltese Islands. Վերցված է 2015-09-05-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիրզեբուջա» հոդվածին։ |
|