Jump to content

Բլեզ Պասկալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բլեզ Պասկալ
Blaise Pascal
Ծնվել էհունիսի 19, 1623(1623-06-19)[1][2][3][…]
birth house of Blaise Pascal, Auvergne, Ֆրանսիայի թագավորություն[4]
Մահացել էօգոստոսի 19, 1662(1662-08-19)[1][5][6][…] (39 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[7][8]
բնական մահով[2]
ԳերեզմանՍենթ Էտիեն դյու Մոն[2]
Բնակության վայր(եր)Կլերմոն Ֆերան[9], Փարիզ[10], Ռուան[11] և Փարիզ[10]
Քաղաքացիություն Ֆրանսիայի թագավորություն
Դավանանքjansenism?[2]
Մասնագիտությունմաթեմատիկոս, փիլիսոփա, աստվածաբան, ֆիզիկոս, գրող, ֆրանսիացի բարոյախոս և վիճակագրագետ
Գործունեության ոլորտհավանականությունների տեսություն[2], մաթեմատիկա[12], գրականություն[12] և ֆիզիկա[12]
ԱնդամակցությունAcadémie Le Pailleur?
Տիրապետում է լեզուներինլատիներեն[2] և ֆրանսերեն[1][2][13]
Գիտական ղեկավարՄարեն Մերսեն[14]
Ազդվել էՕգոստինոս Երանելի, Միշել դը Մոնտեն[2], Ռենե Դեկարտ[2], Կորնելիուս Յանսեն և Էպիկտետոս
ՀայրԷտիեն Պասկալ[2]
ՄայրAntoinette Begon?[15]
Ստորագրություն
Изображение автографа
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Blaise Pascal Վիքիպահեստում

Բլեզ Պասկալ (ֆր.՝ Blaise Pascal, հունիսի 19, 1623(1623-06-19)[1][2][3][…], birth house of Blaise Pascal, Auvergne, Ֆրանսիայի թագավորություն[4] - օգոստոսի 19, 1662(1662-08-19)[1][5][6][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[7][8]), ֆրանսիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա և գրող։ Հիդրոստատիկայի հիմնական օրենքի հեղինակը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ֆրանսիայի հարավում գտնվող Օվերն գավառի Կլերմոն քաղաքում 1623 թ. հունիսի 19-ին։ Հայրը՝ Էտյեն Պասկալը եղել է հարկային տեսչության նախագահ և նույնպես հետաքրքվում էր մաթեմատիկայով և գիտություններով։ Ունեցել է երկու քույր՝ Ժակլին և Ժիլբերտա անուններով։ Մայրը Օվերնի սենեշալի դուստրն էր և մահացել է, երբ Բլեզը երեք տարեկան էր։
1631 թ. Պասկալների ընտանիքը տեղափոխվում է Փարիզ[16], իսկ 1640 թ. հունվարին այնտեղից՝ Ռուան։
Ռուանում Պասկալի առանց այդ էլ վատ առողջությունը գնալով ավելի է վատանում։ Չնայած դրան, նա շարունակում է աշխատել։ Այստեղ նա իր հոր հաշվապահական աշխատանքներին օգնելու ժամանակ ստեղծում է գումարումներ կատարող սարք։
1658 թվականից սկսած Պասկալի առողջությունը կտրուկ վատանում է։ Մեր օրերի տվյալներով, իր ամբողջ կյանքի ընթացքում Պասկալն ունեցել է մի շարք հիվանդություններ՝ ուղեղի քաղցկեղ, աղիքային տուբերկուլյոզ, ռևմատիզմ։

Բլեզ Պասկալը մահացել է 1662 թ. օգոստոսի 19-ին։

Ժառանգությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգյուստեն Պաժու (1730—1809): Պասկալ։ Լուվր:

Պասկալի գիտական ձեռքեբերումների, հայտնագործությունների պատվին իրենց անուններն են ստացել ճնշման միավորը Միջազգային Միավորների Համակարգում, շվեյցարացի գիտնական Նիքլաուս Ուիրթի Pascal ծրագրավորման լեզուն, հիդրոստատիկայի կարևոր սկզբունք համարվող Պասկալի օրենքը և Պասկալի եռանկյունին։

Մաթեմատիկայում Պասկալի ամենախոշոր ներդրումը հավանականության տեսության զարգացումն է։

Գրականության ասպարեզում Պասկալը համարվում է Ֆրանսիական Դասական Շրջանի ամենակարևոր հեղինակներից մեկը, և առայսօր էլ նրա գրածները կարդում են որպես ֆրանսիական արձակի ամենամեծ վարպետի գործեր։

Հայերեն թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլեզ Պասկալի գլխավոր աշխատությունը՝ «Մտքերը» ֆրանսերենից թարգմանել և ծանոթագրել է Արուս Բոյաջյանը, գիրքը լույս է տեսել 2003 թվականին՝ «Սարգիս Խաչենց» հրատարակչության կողմից, առաջաբանը գրել է Սերգեյ Ստեփանյանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 https://www.biography.com/people/blaise-pascal-9434176
  3. 3,0 3,1 Internet Philosophy Ontology project
  4. 4,0 4,1 4,2 https://journals.openedition.org/ccibp/401?lang=en#tocto1n3
  5. 5,0 5,1 5,2 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. 7,0 7,1 7,2 Аверинцев С. С. Паскаль Блез (ռուս.) // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1975. — Т. 19 : Отоми — Пластырь. — С. 260—261.
  8. 8,0 8,1 8,2 Аверинцев С. С. Паскаль Блез // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1975. — Т. 19 : Отоми — Пластырь. — С. 260—261.
  9. https://blaisepascal.bibliotheques-clermontmetropole.eu/reperes-ressources/25-autour-de/les-lieux-pascaliens
  10. 10,0 10,1 https://gallica.bnf.fr/essentiels/pascal/propos-auteur
  11. https://books.openedition.org/purh/7561?lang=fr
  12. 12,0 12,1 12,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  13. CONOR.Sl
  14. Mathematics Genealogy Project — 1997.
  15. Pas L. v. Genealogics — 2003.
  16. «Étienne Pascal». Սբ. Էնդրյուսի համալսարան, Շոտլանդիա։. 2006 թ․ օգոստոս. Վերցված է 2010 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Բլեզ Պասկալ հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլեզ Պասկալ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլեզ Պասկալ» հոդվածին։