Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո» մարզադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տեսակ | ազգային մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Վրաստան, Թբիլիսի |
Երկիր | Վրաստան |
Հիմնադրված | 1976 թվական |
Անվանված է | Boris Paichadze? |
Բացված | սեպտեմբերի 29, 1976 |
Սեփականատեր | Դինամո ՖԱ |
Գործաղեկավար | Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիա |
Տարողություն | 54 549 |
Տնային թիմ | Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքական |
Ծածկույթի տեսակը | գազոն |
Կայք | Պաշտոնական կայք |
Boris Paichadze Stadium Վիքիպահեստում |
Բորիս Պայճաձեի անվան «Դինամո» մարզադաշտ (վրաց.՝ ბორის პაიჭაძის სახელობის ეროვნული სტადიონი), ֆուտբոլային մարզադաշտ Վրաստանի Թբիլիսի քաղաքում։ Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտն է։
Կառուցվել է 1936 թվականին վրացի ճարտարապետ Գիա Կուրդիանիի նախագծով։ Նորաստեղծ մարզադաշտը կարող էր տեղավորել 35 հազար հանդիսականի։ Այս մարզադաշտը խորհրդային տարիներին կրել է Լավրենտի Բերիայի, ապա Լենինի, իսկ 1995 թվականից ի վեր Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Բորիս Պայճաձեի անունը։
Առաջին պաշտոնական հանդիպումը, որը անցկացվել է մարզադաշտում վերանորոգումից հետո դա եղել է ՈՒԵՖԱ-ի գավաթի 1/32 եզրափակչի «Դինամո» (Թբիլիսի) - «Սիթի» (Ուելս) հանդիպումը, որտեղ վրացիները հաղթել են 3-0 հաշվով։
«Դինամո» մարզադաշտում Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նշել է մի շարք խոշոր հաշվով հաղթանակներ։ Հաղթել է օրինակ՝ Ուելսին (5-0), Հայաստանին (7-0) և Լեհաստանին (3-0)։
Այս մարզադաշտը 2015 թվականի օգոստոսի 11-ին հյուրընկալել է Եվրոպայի սուպերգավաթի «Բարսելոնա» - «Սևիլյա» հանդիպումը (5-4)։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո» մարզադաշտ» հոդվածին։ |
|