Գեորգի Մինասյան (երգիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեորգի Մինասյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեորգի Արտավազի Մինասյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Գեորգի Արտավազդի Մինասյան |
Ծնվել է | մարտի 27, 1942 Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | հունիսի 28, 2004 (62 տարեկան) Երևան, Հայաստան |
Ժանրեր | էստրադա |
Մասնագիտություն | երգիչ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | «Մելոդիա», Narek.com Records |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Պարգևներ |
Գեորգի Արտավազդի Մինասյան (մարտի 27, 1942, Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 28, 2004, Երևան, Հայաստան), հայ էստրադային երգիչ, տենոր։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2001)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգի Մինասյանը ծնվել է Սոչիում։ Սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում և պետական թատերական ինստիտուտի օպերետային բաժնում։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Կրասնոդարի օպերետային թատրոնում, ապա՝ Մոսկվայում՝ որպես «Մոսկոնցերտ» միավորման մենակատար։ Համերգներով հանդես է եկել Խորհրդային Միության հանրապետություններում։ 1972 թվականին ամուսնացել և տեղափոխվել է Երևան ու ընդունվել է Հայաստանի Ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբ` որպես մեներգիչ։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատարել է Ալեքսանդր Աճեմյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Առնո Բաբաջանյանի և ուրիշների երգերը։ Հանդես է եկել որպես «Հայհամերգ» միավորման մեներգիչ՝ ստեղծելով սեփական գործիքային անսամբլը։ Հաճախակի ելույթներ է ունեցել Հայաստանի պետական էստրադային նվագախմբի հետ, որը ղեկավարում էր Կոնստանտին Օրբելյանը։ «Տարվա երգ» համամիութենական փառատոնի բազմակի մասնակից էր[1][2]։ 1990-ականների սկզբին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ համագործակցել է Կոստանդին Օրբելյանի հետ, որի արդյունքում ստեղծված «Փառք մեր ազգության» երգը արժանացել է ԱՄՆ-ի հայկական երաժշտական մրցանակաբաշխության ամենամյա փառատոնի «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին։
2001 թվականին կրկին վերադարձել է Երևան։ Մասնակցել է Առնո Բաբաջանյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգ-հանդիսություններին։ Արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչմանը։ Մահացել է Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող իր բնակարանում 2004 թվականին[3]։
Առավել հայտնի երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արևիկ (Կ․ Օրբելյան - Լ․ Դուրյան)
- Времена другие (Ա․ Գրիգորյան - Վ․ Անդրիասյան)
- Всё, что было (երաժշ․ և խոսք Կ․ Ցվինարա, ռուս․ տեքստ՝ Ի․ Կոխանովսկի) (ռուս.)
- Գալիս ես (Կ․ Օրբելյան - Լ․ Դուրյան)
- Год любви (Ա․ Բաբաջանյան - Ա․ Վոզնեսենսկի) (ռուս.)
- Давай попробуем вернуть (Ա․ Խորալով - Ա․ Դեմենտև) (ռուս.)
- Երևան (Ա․ Հեքիմյան - Սարմեն, ռուս․ տեքստ՝ Ն․ Գորոխով) (ռուս.)
- Բայկալն է կանչում (Վ․ Գրիգորյան - Բ․ Դուբրովին)
- Ոսկե տանգո (Ա․ Բաբաջանյան - Օ․ Հաջիքասիմով) (ռուս.)
- Лебединая верность (Ե․ Մարտինով - Ա․ Դեմենտև) (ռուս.)
- Мир влюблённый и танцующий (Կ․ Օրբելյան - Ն․ Դոբրոնրավով) (ռուս.)
- Իմ Հայաստան (երաժշ․ և խոսք Ա․ Գրիգորյան)
- Налетели, вдруг, дожди (Դ․ Թուխմանով - Վ․ Խարիտոնով) (ռուս.)
- Փառք մեր ազգության (Կ․ Օրբելյան)
- Прописные истины (Ա․ Մորոզով - Մ․ Ռյաբինին)
- Ներիր ինձ (Ռ․ Գալստյան - Ա․ Դեմենտև)
- Զով գիշեր (երաժշ․ և խոսք՝ գուսան Շահեն)
- Հարսանեկան կատակ երգ (ժողովրդական)
- Կապուտաչյա (Ա․ Այվազյան - Ա․ Վասիլենկո)
- Там, на берегу (Կ․ Օրբելյան - Վ Լազարև) (ռուս.)
- Я открываю двери (Ա․ Միխայլով - Լ․ Դերբենյով) (ռուս.)
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մելոդիա» ֆիրմայի սկավառակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երգում է Գեորգի Մինասյանը, 1973 (մինի ալբոմ)
- Գեորգի Մինասյանը և «Ուրարտու» խումբը - 1976 г. (մինի ալբոմ)
- Երգերի շարք «Կանչում է Բայկալը», երգում է Գեորգի Մինասյանը, 1978 (մինի ալբոմ)
- Երգում է Գեորգի Մինասյանը, 1978
- «Մոռացում չկա» («Забвения нет»), երգում է Գեորգի Մինասյանը (կրկնակի ալբոմ), 1984
- «Սիրո երգեր», երգում է Գեորգի Մինասյանը, 1984
- «Սիրո աշխարհ», Ա․ Գրիգորյանի երգերը, երգում է Գեորգի Մինասյանը, 1990
Կոմպակտ սկավառակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սերը չի ծերանում», Գեորգի Մինասյան, ԱՄՆ, Narek.com Records, 2000
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմ-համերգ «Միայն սիրո մասին», «Երևան» ստուդիա, 1979
- Գ/ֆ «Երջանկության մեխանիկան», ռեժիսոր՝ Ներսես Հովհաննեսյան, «Հայֆիլմ», 1982
- Գ/ֆ «Հարսնացուն Ջերմուկից» («Մեր գյուղը»), 1997
- Գ/ֆ «Օդից թեթև» («Պյեռլեկին»), ռեժիսոր՝ Տիգրան Խզմալյան, 2000
Մրցանակներ, պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱՄՆ-ի հայկական երաժշտական մրցանակաբաշխության ամենամյա փառատոնի «Տարվա լավագույն երգիչ» մրցանակ
- Հայաստանի վաստակավոր արտիստ (2001)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Песня года.1980-82» (ռուսերեն). pesnyagoda.nm.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16–ին-ին.
- ↑ «Песня года.1985-87» (ռուսերեն). pesnyagoda.nm.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16–ին-ին.
- ↑ «Գեորգի Մինասյանի մասին zarkfoundation.com կայքում».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|