Գիլա Ալմագոր
Գիլա Ալմագոր | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 22, 1939[1] (85 տարեկան) |
Ծննդավայր՝ | Պետահ Տիկվա, Կենտրոնական մարզ, Իսրայել |
Քաղաքացիություն՝ | Իսրայել |
Մասնագիտություն՝ | գրող, սցենարիստ, մանկագիր, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և կինոպրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0021734 |
Գիլա Ալմագոր (եբրայերեն՝ גילה אלמגור, ծննդյան անունը՝ Գիլա Ալեքսանդրովիչ, հուլիսի 22, 1939[1], Պետահ Տիկվա, Կենտրոնական մարզ, Իսրայել), թատրոնի և կինոյի իսրայելցի դերասանուհի, գրող, սցենարիստ, պրոդյուսեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիլա Ալմագորը ծնվել է Բրիտանական Պաղեստինի Պետահ-Տիկվա քաղաքում՝ Գերմանիայից հայրենադարձված Մաքս Ալեքսանդրովիչի ընտանիքում։ Նրա ծնվելուց 4 օր ամիս առաջ հայրն սպանվել էր Հայֆայի ոստիկանությունում աշխատող արաբ դիպուկահարի ձեռքով։ Մայրը՝ Գենյան, ինքն է դաստիարակել դստերը, և երբ լրացել է Գիլայի 14 տարին, մոր մոտ ախտորոշվել է հոգեկան հիվանդություն, որի պատճառը Գերմանիայում Հոլոքոստի ժամանակ նրա բոլոր հարազատների զոհվելն էր[4]։ 1954 թվականին մորը տեղափոխել են հիվանդանոց, իսկ Գիլային ուղարկել Հադասիմի գիշերօթիկ դպրոց։
2 տարի անց Գիլան տեղափոխվել է Թել Ավիվ, որտեղ բնակարան է վարձակալել Հաբիմա թատրոնի մոտ և հաճախել թատերական դպրոց։ Նրան ընդունել են՝ չնայած շատ երիտասարդ տարիքին[5]։ 17 տարեկան հասակում՝ ընդունելության քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո, Գիլա Ալմագորն սկսել է խաղալ Հաբիմայի թատրոնում։ Նրա առաջին ներկայացումը կոչվում էր «Մեր ատամների մաշկը»[6]։ 1960 թվականին առաջին անգամ նկարահանվել է գեղարվեստական ֆիլմում, որ կոչվում էր «Տաք ավազներ»։ 1963 թվականին մեկնել է Ամերիկա՝ սովորելու Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտում։ Միաժամանակ դերասանական վարպետություն է սովորել HB ստուդիայում՝ Ուտա Հագենի մոտ և ժամանակակից բալետ՝ Աննա Սոկոլովի մոտ[7]։ 1965 թվականին վերադարձել է Իսրայել և սկսել խաղալ Կամերի թատրոնում։ 1 տարի անց հեռացել է թատրոնից և սկսել համագործակցել երկրի բազմաթիվ թատրոնների հետ։ Գրել է ինքնակենսագրական 2 գիրք, երկուսն էլ էկրանավորվել են, երկուսում էլ Գիլա Ալմագորը խաղացել է իր մոր դերը։
Ամուսնացած է Հաբիմայի նախկին տնօրեն Յակով Ագմոնի հետ[6]։ Ունեն երկու երեխա[4]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիլա Ալմագորը գլխավոր դերեր է խաղացել բազմաթիվ ներկայացումներում, նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմում, որոնց մեծ մասն իսրայելական է։ Վաղ շրջանի խոշոր ձեռքբերումներից են գլխավոր դերերը «Ճանապարհի թագուհին», «Կյանքն Ագֆայում», «Շլուշ փողոցի տունը» ֆիլմերում։ Նկարահանվել է Սթիվեն Սփիլբերգի «Մյունխեն» ֆիլմում, որտեղ խաղացել է Ավների մոր դերը։ «Թթենու տակ» ֆիլմը, որում նա ոչ միայն խաղացել է, այլ նաև մասնակցել ֆիլմի ստեղծմանը, Իսրայելը ներկայացրել Կաննի կինոփառատոնում և ցուցադրվել աշխարհի բազմաթիվ փառատոններում։ 2007 թվականին նկարահանվել է «Պարտք» ֆիլմում, դրա հիման վրա հետագայում նկարահանվել է Ջոն Մեդենի «Հատուցում» ֆիլմը։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիլա Ալմագորն ունի մոտ 50 մրցանակ։ Ստացել է Կինոր Դավիդի 10 պարգև՝ կինոյում և թատրոնում ունեցած աշխատանքների համար։
1993 թվականին եղել է Մոսկովյան 18-րդ կինոփառատոնի ժյուրիի անդամ[8]։ 1996 թվականին եղել է Բեռլինի 46-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ[9]։
1990 թվականին ընտրվել է Եդիոտ Ահրոնոթ օրաթերթի և Իսրայելի կինոյի ինստիտուտի տասնամյակի դերասանուհի[4][10]։
2004 թվականին պարգևատրվել է Իսրայելի պետական մրցանակով կինոյի բնագավառում[11][12]։
2009 թվականին Բեն-Գուրիոնի անվան և Թել Ավիվի համալսարանները նրան շնորհել են պատվավոր դոկտորի աստիճան[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #12155547X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://cms.education.gov.il/EducationCMS/Units/PrasIsrael/Tashsad/GilaAlmagor/
- ↑ https://www.israelfilmacademy.co.il/זוכי-מפעל-חיים-קולנוע/
- ↑ 4,0 4,1 4,2 «Encyclopedia of Jewish Women». Jwa.org. 2009 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «About Gila Almagor». google.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 29-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ 6,0 6,1 «Israeli speakers». Israeli speakers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «биография на сайте Государственной премии Израиля». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «18th Moscow International Film Festival (1993)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Berlinale: 1996 Juries». berlinale.de. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Israel Arts Directory». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Israel Prize Official Site (in Hebrew) – Recipient's C.V.». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Israel Prize Official Site (in Hebrew) – Judges' Rationale for Grant to Recipient». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Biography at the Institute for Translation of Hebrew Literature». Ithl.org.il. 2010 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gila Almagor Internet Movie Database կայքում
- Gila Almagor's Short Bio in Hebrew Արխիվացված 2006-10-22 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիլա Ալմագոր» հոդվածին։ |
|
- Հուլիսի 22 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իսրայելի պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի կին գրողներ
- 21-րդ դարի կին գրողներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Թատրոնի դերասանուհիներ
- Իսրայելցի մանկագիրներ
- Իսրայելցի սցենարիստներ
- Կին մանկագիրներ
- Պրոդյուսերներ
- Սցենարիստներ այբբենական կարգով
- 21-րդ դարի դերասանուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- Հրեա դերասաններ
- Իսրայելցի դերասանուհիներ