Գրքի միջազգային ստանդարտ համար
Գրքի միջազգային ստանդարտ համար (ԳՄՍՀ) կամ ISBN (անգլերեն՝ International Standard Book Number)՝ գրքի առևտրային տարբերակիչ[1] եզակի ապրանքանիշ համար։ ISBN համակարգը ստեղծվել է Միացյալ Թագավորությունում 1966 թ., գրավաճառներ և գրենական պիտույքների վաճառողներ W.H. Smith-ի կողմից։ Այն ստեղծված էր իբրև 9-նիշ Գրքի Ստանդարտ Համարակալման (Standard Book Numbering, SBN) կոդ և օգտագործման մեջ էր գտնվում մինչև 1974 թ.։ 1970 թ. այն ընդունվեց որպես միջազգային ստանդարտ ISO 2108։ Նման համարային տարբերակիչ է պարբերականների Գրանցման համարի միջազգային ստանդարտը (International Standard Serial Number, ISSN), որը համարակալում է պարբերական հրատարակությունները, ինչպիսիք են, օրինակ, ամսագրերը։ 2007 թ. Հունվարի 1-ից, ISBN ը բաղկացած է 13 թվանշանից՝ ինչպես Բուկլանդի EAN-13-ը[2]։ Ստանդարտի համար պատասխանատու է ISO TC 46/SC 9 ենթակոմիտեն։
Թեմատիկ նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Երբեմն հրատարակչությունները սխալաբար օգտագործում են նույն ISBN համարը մեկից ավել գրքերի համար (օր. «The Ultimate Alphabet» գրքի առաջին հրատարակությունը և «The Ultimate Alphabet Workbook» գիրքը ունեն միևնույն ISBN, 0-8050-0076-3)։ Ի հակառակ՝ գրքերը կարող են հրատարակվել մի քանի ISBN ով. Emil und die Detektive-ի գերմաներենը-իբրև-երկրորդ-լեզու հրատարակությունը ունի հետևյալ ISBN երը. 87-23-90157-8 (Դանիա), 0-8219-1069-8 (Միացյալ Նահանգներ), 91-21-15628-X (Շվեդիա), 0-85048-548-7 (Անգլիա) և 3-12-675495-3 (Գերմանիա).
- ↑ Տես ISO-ի կողմից հրատարակված Հաճախ Տրվող Հարցերը ISBN ի նոր ստանդարտի մասին Արխիվացված 2007-06-10 Wayback Machine (անգլ.)