Դղյակ, ֆեոդալի ամրացված բնակարան։ Ստեղծվել է ֆեոդալական հասարակարգի ինքնապարփակ կացութաձնի, ռազմական բախումների և ժողովրդի ընդվգումների պայմաններում։ VI-VIII դարերում կառույցներ են մի քանի շարք ուղղանկյուն պարիսպներով պատած միջինասիական կավակերտ քյոշկերը։ IX-XIդարերում Արևմտյան եվրոպայում ֆեոդալները բնակվել են աշտարակաձև դոնժոններում, որոնք աստիճանաբար կատարելագործվել են, շրջապատվել պարիսպներով ու բազմապիսի շինություններով։ XII-XIII դարերում դոնժոնավոր, արլ․ տիպի ոչ-մեծ դղյակներ են կառուցվել Ապշերոնյաև թերակղզում։ XI—XII դդ․ արեմտաեվրոպական դղյակները խրամատներով, ամբարտակներով, աշտարակավորպարիսպներով, ամրակուռ դարպասով, շարժական կամուրջով, դահլիճով, սենյակներով, բանտով, մատուռով ն այլ շինություններով համակառույցներ են եղել, որոնց ճարտարապետությունն աչքի է ընկել դարաշրջանի և ազգային հատկանիշների բազմազանությամբ։ XV-XVI դարերում այդ դղյակները դադարել են պաշտպանական դեր խաղալուց։ Կառուցվածքով ու տեղադրությամբ խիստ բազմազան հայկական դղյակները շինելիս հաշվի են առնվել նախաուրարտական ժամանակներից եկող ավանդույթները, ուստի ընտրվել են բնական ամրություններ ունեցող և շրջապատի վրա իշխող հրվանդաններ, բարձունքներ ու քարափներ, երբեմն էլ ճանապարհներից չնկատվող, անառիկ տեղանք։ Դրանց քարակերտ, ամրափակ շինությունները ուշագրավ տեղ են գրավել միջնադարյան բնակելի ամրոցների ու բերդերի համակառույցներում (Ամբերդ, Մաղասբերդ)։ Ճարտարապետական և ռազմական, առումով կատարյալ շինություևևեր են եղել դոնժոնավոր դղյակները (Տիգրիս, Գուսանագյուղ, Կիլիկիայի Կումկալե)։ XI-XIV դարերում Կիլիկիայի հայկական դղյակներն ու ամրոցները իրարից հեռու են եղել տեսանելիության սահմաններում։ Ամրությունների մեջ կիրառվել են դեպի վեր նեղացող կլոր աշտարակների (հազվադեպ ուղղանկյունների) և պարիսպների կառուցվածքն ու դասավորությունը տեղանքին համապատասխանեցնելու մայր երկրի ավանդույթները։ Ոսկեզօծ, նկարազարդ սենյակներով աշտարակաձև դղյակ Սիսում, Լևոնկլայում և Ամուտա բերդում տեղավորված է եղել նվազ վտանգավոր մասում, իսկ Լամբրոն, Այաս և Կոռիկոս բերդերում՝ ամենախոցելի տեղում։ Կիլիկիայի և Եդեսիայի դղյակների կառուցողական սկզբունքները խոր ազդեցություն են թողել խաչակիրների XII-XIII դարերում արևելամիջերկրածովյան դղյակների ու դրանց միջոցով Արևմտյան Եվրոպայի (Կարկասսոն, Էգմորտ) ամրաշինության վրա։ Մելիքյան ժամանակաշրջանի (XVII-XIX դարերում) դղյակներից՝ ամարաթներից, ուշագրավ են եղել Սյունիքում և Արցախում կառուցվածները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 422)։