Դնեստր
Դնեստր (ուկրաիներեն՝ Дністе́р, մոլդ.՝ Nistru, Нистру, հին հունարեն՝ Τύρας, լատին․՝ Tyras, Tiras), գետ Ուկրաինայում և Մոլդովայում (մասամբ երկու պետությունների սահմանով)։ Սկիզբ է առնում Կարպատների հյուսիսային լանջերից, թափվում Սև ծովի Դնեստրի լիմանը։ Երկարությունը 1352 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 72 100 կմ²[1]։ Միջին հոսանքում ջրի միջին ծախսը 310 մ³/վրկ. է[1]։ Գետի տարեկան հոսքի ծավալը կազմում է 10,2 կմ³[2]: Միջին թեքությունը 0,56 մ/կմ է։ Գետի լայնությունը ստորին հոսանքում հասնում է 200 մետրի, միջին խորությունը՝ 4-8 մետրի, առավելագույն խորությունը՝ 10-16 մետրի։ Հոսքի արագությունը միջին հոսանքում 1-1,5 մ/վրկ. է, ստորին հոսանքում՝ 0,5 մ/վրկ., գետաբերանային հատվածում՝ դրանից էլ պակաս[3]։
Ափերին գտնվող առավել կարևոր քաղաքները՝ Մոգիլյով-Պոդոլսկի, Սորոկի, Ռիբնիցա, Բենդեր, Տիրասպոլ։
Գետի վրա կառուցվել են երկու խոշոր ջրամբար, որոնցից Դնեստրյանն ընկած է Ոիկրաինայի, Դուբոսարյանը՝ Մոլդովայի տարածքում։
Դնեստրի ջրերով աշխատում են հետևյալ խոշոր ջրէկերը.
- Դնեստրի ջրէկ — Ոիկրաինայի Նովոդնեստրովսկ քաղաքի մոտ, 702 մեգավատտ
- Դնեստրի ջրէկ-2 — Ուկրաինայի Վիննիցայի մարզի Նագորյանի գյուղի մոտ, 40,8 մեգավատտ
- Դնեստրի ГАЭС — Ուկրաինայի Չեռնովցիի մարզի Ռասկոպինցի գյուղի մոտ — առաջին հերթը՝ (3×ГА) 972 մեգավատտ/ 1248 մեգավատտ (պոմպային), նախագծված է (7×ГА)՝ 2268 մեգավատտ/2912 մեգավատտ
- Դուբոսարյան ջրէկ - Մոլդովայում՝ Մերձդնեստրյան Հանրապետության Դուբոսարի քաղաքի մոտ, 48 մեգավատտ
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին հույները գետն անվանել են Տիրաս։ Ենթադրում են, որ անվանումն ունի սկյութական ծագում. առաջացել է «արագ» նշանակող բառից։ Բյուզանդական աղբյուրներում հիշատակվում է Դանաստրուս անունով։ Որոշ հետազոտողներ գտնում են, որ անվանման հիմքում ընկած է իրանական լեզուներում «գետ» նշանակող դանու բառը[4]. հին իրաներեն Dānu nazdya, ինչը նշանակել է «սահմանային գետ»[5]։ Ըստ մեկ այլ վարկածի՝ Դնեպրի և Դնեստրի անուններն առաջացել են կելտերեն don («ջուր») բառից, համապատասխանաբար՝ don-ieper և don-iester — «վերևի գետ» և «ներքևի գետ»[6][7]։ Որոշ ուսումնասիրողներ էլ Դնեստրի անունը կապում են սկյութա-սարմատական «*stūra» — «մեծ» բառի հետ, այսինքն՝ Մեծ գետ (Մեծ ջուր)[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Днестр // Динамика атмосферы — Железнодорожный узел. — М. : Большая российская энциклопедия, 2007. — С. 147. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 9). — ISBN 978-5-85270-339-2.
- ↑ «Валентин Стецюк — Загальний огляд екологічного стану верхнього і середнього Дністра». www.myslenedrevo.com.ua (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Молдавская ССР / глав. ред. И. К. Вартичан. — Кишинёв: Главная редакция Молдавской Советской энциклопедии, 1979. — С. 30—31. — 496 с.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 133.
- ↑ J. P. Mallory and Victor H. Mair. The Tarim Mummies: Ancient China and the Mystery of the Earliest Peoples from the West. — London: Thames & Hudson, 2000. — С. 106.
- ↑ Charnock, Richard Stephen Local Etymology: A Derivative Dictionary of Geographical Names. — London: Houlston and Wright, 1859. — С. 86—87.
- ↑ Douglas, James A Text-book of Geography. — Edinburgh: Oliver and Boyd, 1869. — С. 23.
- ↑ Абаев В. И. «Историко-этимологический словарь осетинского языка». www.allingvo.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Днестр // Динамика атмосферы — Железнодорожный узел. — М. : Большая российская энциклопедия, 2007. — С. 147. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 9). — ISBN 978-5-85270-339-2.
- Тутковский П. А. (1890–1907). «Днестр». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Худяков В. В. В цветущих акациях город… Бендеры: люди, события, факты. — Бендеры: Полиграфист, 1999. — С. 6—9. — ISBN 5-88568-090-6
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վիճակագրական տվյալներ Դնեստրի մասին» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ հունիսի 25-ին.
- Loudspeaker.png ««Днестр — гордость моя»». www.chepraga.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին. в исполнении Надежды Чепраги
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դնեստր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 428)։ |