Եղիա (անուն)
Եղիա Ilya | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Արտասանություն | Илья և Илия |
Սեռ | Արական |
Նշանակություն | Տեր իմ, Աստված |
Ծագում | |
Ծագման լեզու | հին եբրայերեն |
Գիր | լատինական այբուբեն |
Անվան այլ ձևեր | |
Ենթադրվում է, որ նույնն է ինչ | Ilija?, Illés?, Elias?, Ilja?, Illya?, Eliasz?, Élie?, Elie?, Ilias?, Elies?, Eliáš?, Elías?, Ilie?, Իլյա, Illia?, Ilia? և Iliyan? |
Չշփոթացնել | Ilya? |
Կապված հոդվածներ | «Եղիա» սկսվող էջեր |
Ilya (given name) Վիքիպահեստում |
Եղիա, հատուկ անուն, (հին եբրայերեն՝ եբրայերեն՝ אֵלִיָּהוּ ’Ēliiah, ’Ēliiāhū անվան հայերեն տարբերակը), որը թարգմանաբար նշանակում է իմ Աստված[1]։ Իլիյահու անվան մեջ (לי)՝ իմ Աստված, (יהו) ՝ Աստծո չարտասանվող կարճ անունն է։ Այդպիսով, Եղիա անունը դասվում է թեոֆոր անունների շարքին ( Θεός, թեոս — Աստված բառից), որն ներառում է հենց «Աստված» անունը։
Տվյալ անվան թարգմանությունը տարբեր լեզուներով
[խմբագրել | խմբագրել կոդը]Արական անուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ռուս.՝ Илья (Իլյա)
- ադրբ.՝ Ilyas (Իլյաս)
- անգլ.՝ Elijah (Իլայջա), Elias (Իլայես), Elihu (Իլիյահու)
- արաբ․՝ إيليا (Իլյա), إلياس(Իլյաս)
- բելառուս․՝ Ілья, Ілля, Ільля (Իլյա)
- բուլղար․՝ Ило, Иле, Илко, Ильо, Илчо, Илийчо, Личо, Личе
- հունգ.՝ Illés
- վալլիերեն՝ Elis (Էլիս), Eleias (Էլեյաս)
- հուն․՝ Ηλίας (Իլիաս)
- վրաց.՝ ილია (Իլիա)
- եբրայերեն՝ אליהו (Իլիյախու), איליה (Իլյա)
- իսպ.՝ Elías (Էլիաս)
- իտալ.՝ Elia (Էլիա)
- չինարեն՝ 伊利亞
- գերմ.՝ Elias (Էլիաս)
- բուկմոլ՝ Elias (Էլիաս)
- պորտ.՝ Elias ( Էլիաշ)
- սերբ.՝ Илија, Ilija (Իլիա)
- թուրքերեն՝ İlyas (Իլյաս)
- ուկրաիներեն՝ Ілля, ժող. ձևեր՝ Ілько, уменьшительные: Ілько, Ілаш, Ілашко, Ілюша, Ілюшка
- ֆր.՝ Élie (Էլի), Elias (Էլիաս)
- չեխ․՝ Eliáš (Էլիաշ), Ilja (Իլյա)
- էսպերանտո՝ Elias (Էլիաս), Eelias (Էէլիաս)
- ճապ.՝ イリヤ (Իրիյա)
- շվեդ.՝ Elias (Էլիաս)
Իգական անուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ռուս.՝ Իլյինա
- բուլղար․՝ Իլիանա, Իլիյանա, Իլինա
- սերբ.՝ Илијана, Ilijana (Իլիյանա), Ilinka (Իլինկա)
- ֆր.՝ Elia (Էլիա)
- ղազ.՝ Ալիա
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստվածաշնչի (Հին Կտակարանի) սինոդական թարգմանության մեջ անունը թարգմանվում է, ինչպես «Տեր իմ, Աստված», որի ճշգրտությունը կարելի է հաստատել հրեաների տետրագրամմատոնի վաղ հուդայականության աղոթքների մեջ՝ Ադոնայ (եբրայերեն՝ אדוני — Աստված, բառացի՝ իմ Տեր) անունով կամ մականուններով՝ Սավաոֆ (եբրայերեն՝ צבאות, ցեվաոտ, բառացի՝ «Ամենակարող Աստված»)։
Հին ռուսական, հին սլավոնական «Իլյա» անունը ծագեց հին հրեական Իլեյահու անունից։ Հին հունարենով հնչում է ինչպես Hλiaς: Լեզուների անհամապատասխանության և թարգմանության անկատարության պատճառով բիբլիական անունները հաճախ հունարենում և ապա ռուսերենում հանդիպում ենք ոչ այնպես ինչպես եբրայերենում։ Այդպես, Իլիահու մարգարեի փոխարեն ի հայտ եկավ Իլյա մարգարեն[2], որը ռուսական ժողովորդական հավատքում փոխարինեց «որոտի աստված» Պերունին (հին ռուսական հեթանոսական առասպելաբանության մեջ գլխավոր աստծուն, պատերազմի աստված ) և որոտը սովորաբար ընկալվում է, որպես Իլյայի մարտակառքի դղրդյուն[3]։
Անվան ծագման հերթականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստվածաշնչային եբրայերեն אליהו (Էլիյահու)
- Արաբերեն إلياس (Իլյաս)
- Թուրքերեն İlyas (Իլյաս)
- Հին կտակարանային անգլերեն Elijah (Էլայջա, Իլայջա)
- Հին հունական
- Ժամանակակից հունարեն Ηλίας (Իլիաս)
- Բուլղարերեն Իլյա
- Լատիներեն Elias
- Գերմաներեն Elias (Էլիաս)
- Չեխերեն Eliáš (Էլիաշ), Ilja (Իլյա)
- Նիդեռլանդերեն Elias (Էլիաս)
- Անգլերեն Elijah (Իլայջա), Elias (Իլաես)
- Էսպերանտո Elija
- Ֆրանսերեն Élie (Էլի), Elias (Էլիաս)
- Իռլանդերեն
- Հունգարերեն
- Ինդոնեզիերեն
- Գալլերեն
- Լատվիերեն
- Լիտվերեն
- Լեհերեն
- Ռումիներեն
- Սլովակերեն
- Սլովեներեն
- Ճապոներեն エリヤ
- Կորեերեն 일리야
- Չինարեն 伊利亚
- Թայվաներեն
- Պորտուգալերեն
- Իսպաներեն Elías (Էլիաս)
- Ուելսերեն
- Հին ռուսերեն Илиѩ
- Եբրայերեն
Հայտնի կրողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եղիա Ա Արճիշեցի - Ամենայն հայոց կաթողիկոս
- Եղիա Գասպարյան - հայ նկարիչ և գրող
- Եղիա Ներսեսյան - հայ բնապահպան ակտիվիստ, լուսանկարիչ, հասարակական գործիչ, «Նախախորհրդարան» շարժման անդամ, Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդ անդամ
- Եղիա Տեմիրճիպաշյան - արևմտահայ արձակագիր, բանաստեղծ, փիլիսոփա
- Եղիա Տնտեսյան - երաժիշտ, տեսաբան
- Եղիա Յավրույան - հայ ֆուտբոլիստ
- Եղիա Չուբար - հայ լրագրող, կինոսցենարիստ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ
Աստվածաշնչում, ժողովրդական էպոսում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եղիա (մարգարե) - աստվածաշնչյան մարգարե
- Իլյա Մուրոմեց - ռուսական ժողովրդական էպոսների գլխավոր հերոսներից, դյուցազուն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Илья» (ռուսերեն) — в Словаре русских личных имен Петровского Н. А. на Грамота.ру. Վերցված է 14-12-2015-ին.
- ↑ «Настоящие русские» имена, imena.org
- ↑ Илья, в Этимологический словарь русского языка (М. Фасмер)|этимологическом словаре русского языка Макс Фасмер|Макса Фасмера.
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |