Եվրոպական մուկ, կամ դաշտամուկ, կամ եվրոպական դաշտամուկ (լատին․՝ Apodemus sylvaticus), մկնանմանների ընտանիքի կրծող[1]։ Ուտում է սերմեր, փայտ՝ հաճարենու, թխկու և կաղնու։
Որոշ մկներ ունեն դեղնավուն գույն։ Պարանոցի մոտ կա բաժանարար գիծ։ Կշռում է ընդամենը 20-30 գ., իսկ մարմնի երկարությունը 8-10 սմ է։ Պոչը ունի նույն երկարությունը, ինչ որ մարմինը։
Գիտական գրականությունն անտառային եվրոպական անտառամկանը նկարագրում է որպես ոչ շատ սոցիալական կենդանիների։ Այս կենդանիները ոչ ազատ վիճակում ցույց չեն տալիս ագրեսիվ պահվածք։ Դա կախված է նրանց թույլ զարգացած նյարդային համակարգից։ Շատ արագ են կողմնորոշվում և արագաշարժ են։ Կարողանում են բարձր Ցատկեր կատարել։
Այս փոքրիկ կրծողը ևս ունի կենսաբանական հակառակորդներ, որոնք վտանգ են սպառնում նրա կյանքի համար։ Այդ իսկ պատճառով նա ստիպված է լինում շատ պարագաներում կյանքի կռիվ տալ։ Նրա կենսաբանական հակառակորդներն են՝