Jump to content

Երկնագույն Մաքսը (ֆիլմ, 1966)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկնագույն Մաքսը
անգլ.՝ The Blue Max
«Երկնագույն Մաքսը» ֆիլմի շապիկը
Երկիր Միացյալ Թագավորություն
ԱՄՆ
Ժանրռազմական ֆիլմ և արկածային ֆիլմ
Թեմաօդագնացություն
Թվական1966
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Գիլերմին
Սցենարի հեղինակԲեն Բարզման
ԴերակատարներՋորջ Փեփարդ, Ջեյմս Մեյսոն, Ուրսուլա Անդրես, Ջերեմի Քեմփ, Կառլ Միխայիլ Ֆոգլեր, Կարլ Շել, Անտոն Դիֆրինգ, Փիթեր Վուդթորփ, Լոնի ֆոն Ֆրիդլ, Ֆրիդրիխ ֆոն Լեդեբուր և Հարրի Թաուբ[1]
ՕպերատորԴուգլաս Սլոքոմբ
ԵրաժշտությունՋերրի Գոլդսմիթ
ՄոնտաժՄաքս Բենեդիկտ
Պատմվածքի վայրՖրանսիա
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն156 րոպե
Բյուջե$ 5.000.000[2]
Շահույթ$16,151,612[3]
MPAA վարկանիշ12+
ԿինոՊոիսկID 28733
 The Blue Max Վիքիպահեստում

«Երկնագույն Մաքսը» (անգլ.՝ The Blue Max), Մեծ Բրիտանիա և ԱՄՆ համատեղ նկարահանված մարտաֆիլմ, որի ռեժիսորն է Ջոն Գիլերմինը։ Կինոնկարը նկարահանվել է 1966 թվականին։ Այն պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացի օդաչուների մասին։ Ֆիլմը նկարահանվել է ըստ Ջեք Հանտերի համանուն վեպի։ «Երկնագույն Մաքսը» ժապավենն աչքի է ընկնում ինչպես օդային մարտերի վառ տեսարաններով, այնպես էլ պատերազմական բովում ուժեղ բնավորությունների նկարագրությամբ։

Ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը ֆիլմը ներառել է որպես Առաջին համաշխարհային պատերազմի մասին պատմող վեց լավագույն ֆիլմերից մեկը[4]։

«Երկնագույն Մաքսը» կինոնկարի գործողությունները տեղի են ունենում Առաջին համաշխարհային պատերազմի վերջին փուլի ժամանակ։ Գերմանական օդային էսկադրիլիա է տեղափոխվում նոր օդաչու, որը նախկինում եղել է հետևակային։ Նա երիտասարդ փառամոլ լեյտենանտ Բրունո Շտախելն է՝ աղքատ ընտանիքի զավակ, ով երազում է դառնալ ազգային հերոս և անպայման ստանա «Ծառայությունների համար մեդալ» (Pour le Mérite), որի ոչ պաշտոնական անվանումն է «Երկնագույն Մաքս»։ Այդ մեդալով պարգևատրվելու համար անհրաժեշտ է, որ անձը ոչնչացնի թշնամու 20 ինքնաթիռներ. Բրունոն այդ ամենին հասնելու համար պատրաստ է ամեն ինչի։ Լեյտենանտի հարաբերությունները մյուս օդաչուների հետ կրում են դաժան մրցակցային բնույթ։ Ֆիլմում կա նաև սիրո պատմություն, որը ձևավորվել է գլխավոր հերոսի և պարծենկոտ Քեթիի միջև։ Քեթին գեներալ ֆոն Քլյուգերմանի կինն է, ով ամեն ինչ անում է, որ ղեկավարությանը ցույց տա Շտախելին որպես անկրկնելի հերոս։

Երկնագույն Մաքս շքանշանը

Պատերազմի ամենավերջում լեյտենանտը հասնում է իր նպատակին, սակայն իր փառքի գագաթնակետին թույլ է տալիս ճակատագրական սխալ, որի համար հատուցում է իր սեփական կյանքով։ Բրունո Շտախելի կարիերայի դրամատիկ ավարտից հետո գեներալը՝ Քեթիի ամուսինը, կնոջն ասում է. «Հավաքվի՛ր, դու դեռ պետք է քեզ կարգի բերես, մեզ այսօր ճաշի են հրավիրել»։

Դերասան Դեր
Ջորջ Փեփարդ Բրունո Շտախել
Ուրսուլա Անդրես Քեթի
Ջեյմս Մեյսոն Գեներալ ֆոն Քլյուգերման

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Solomon 1989, p. 254.
  3. "The Blue Max, Box Office Information." The Numbers. Retrieved: 22 May 2012.
  4. published, Total Film (2010 թ․ հոկտեմբերի 15). «Peter Jackson's Top 6 WWI films». gamesradar (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 9-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Farmer, James A. "Hollywood's World War One Aviation Films." Air Classics, Volume 24, no. 12, December 1988.
  • Harwick, Jack and Ed Schnepf. "A Viewer's Guide to Aviation Movies". The Making of the Great Aviation Films, General Aviation Series, Volume 2, 1989.
  • Mayo, Mike. VideoHound's War Movies: Classic Conflict on Film. Detroit: Visible Ink Press, 1999. ISBN 1-57859-089-2.
  • Mizrahi, Joe. "The Blue Max." Air Classics Volume 2, Issue 6, May 1966.
  • Solomon, Aubrey. Twentieth Century Fox: A Corporate and Financial History (The Scarecrow Filmmakers Series). Lanham, Maryland: Scarecrow Press, 1989. ISBN 978-0-8108-4244-1.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկնագույն Մաքսը (ֆիլմ, 1966)» հոդվածին։