Jump to content

Զեմստվո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զեմստվո (ռուս.՝ земство), տեղական ինքնավարության մարմիններ Եվրոպական Ռուսաստանի մի շարք նահանգներում․ ստեղծվել են 1864 թվականի զեմստվային ռեֆորմի համաձայն։ Զեմստվոյի միջոցով ցարիզմը փորձում էր միապետական կարգը հարմարեցնել զարգացող կապիտալիզմի պահանջներին։ Զեմստվոյի գործունեությունը աշխուժացավ 1890-ական թթ․, երբ այնտեղ մեծ ազդեցություն ձեռք բերեց «երրորդ տարրը»՝ ծառայող մտավորականությունը (ուսուցիչներ, բժիշկներ, գյուղատնտեսներ և այլն)։ 1890 թվականին հրապարակվեց զեմստվոյական նոր կանոնադրություն (գործեց մինչև 19171905-1907 թվականների հեղափոխությունից հետո, կառավարությունը Զեմստվո հաստատեց մի շարք արևելյան, բելառուսական և ուկրաինական նահանգներում։ 1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Զեմստվո կային Եվրոպական Ռուսաստանի 43 նահանգներում։ 1914 թվականի հուլիսին, ցարական կառավարությանը պատերազմում օգնելու նպատակով, ստեղծվեց Համառուսաստանյան զեմստվոյական միություն։ Ժամանակավոր կառավարությունը նոր օրենք հրապարակեց Զեմստվոյի իրավունքների ընդլայնման մասին, Զեմստվո ստեղծելով նաև վոլոստներում (գավառակներ)։

Խորհրդային իշխանության հաստատումից հետո զեմստվոյական հիմնարկությունները վերացվեցին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 682
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զեմստվո» հոդվածին։