Էթնոսոցիոլոգիա
Էթնոսոցիոլոգիա (հուն․՝ ethnos՝ ժողովուրդ, լատին․՝ socius՝ հասարակություն, հուն․՝ logos՝ գիտություն), սոցիոլոգիական դիսցիպլին, որն ուսումնասիրում է ժողովրդաէթնիկական խմբերի հարաբերությունների բարդ և բազմաբնույթ ոլորտներըը։ Այս հարաբերությունները վերաբերում են տարբեր էթնիկ համայնքների կյանքի, կենցաղի գրեթե բոլոր ասպեկտներին։ Միևնույն ժամանակ այս հարաբերությունները լինում են շփոթեցնող և հակասական։ Դրանցում արտացոլվում են էթնիկ համայնքի կամ էթնոսի բնական և սոցիալ-հոգեբանական որակները։
Էթնոսոցիոլոգիան սոցիոլոգիայի մի մասն է՝ վերջինիս ուղղություններից մեկը (ինչպես օրինակ՝ ընտանիքի սոցիոլոգիան)։ Էթնոսոցիոլոգիայի առարկան համարվում է սոցիալական ասպեկտների զարգացման ուսումնասիրությունը և էթնիկ խմբերի գործունեությունը, դրանց ինքնությունը, հետաքրքրությունը և ինքնակարգավորման ձևը, նրանց կոլեկտիվ վարքի օրինաչափությունները, էթնիկ խմբերի փոխհարաբերությունները, այդ խմբերում ներառված մարդկանց անձնային հարաբերությունները[1]։
Հիմնական թեմաներ՝
- ազգային գործոնների ազդեցությունը սոցիալական կառուցվածքի և բնակչության միգրացիայի վրա,
- աշխատանքային ռեսուրսների օգտագործումն ու ռացիոնալ բաշխումը կախված ազգային պատկանելիությունից,
- ազգային ինքնագիտակցության սոցիալական դետերմինիզմ, միջէթնիկական հարաբերություններ,
- միջէթնիկական կոնֆլիկտներ,
- արժեքային կողմնորոշումների ազգային բնութագիր, վարքագծի կարծրատիպերը, սոցիալական խմբերում մշակութային հետաքրքրություններն ու պահանջմունքները,
- էթնոլեզվական գործընթացները, այդ թվում՝ բիլինգվիզմ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ю. В. Арутюнян, Л. М. Дробижева, А. А. Сусоколов. Этносоциология. Учебное пособие для вузов. — М.: Аспект Пресс, 1999.
- ↑ Этносоциология Արխիվացված 2009-12-09 Wayback Machine // Российская социологическая энциклопедия. Под общей редакцией академика РАН Г. В. Осипова, 1998