Jump to content

Էռնստ Վեռներ Սիմենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էռնստ Վեռներ Սիմենս
գերմ.՝ Werner von Siemens[1]
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 13, 1816(1816-12-13)[2][3][4][…]
ԾննդավայրԼենթե, Gehrden, Հանովեր, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[1]
Մահացել էդեկտեմբերի 6, 1892(1892-12-06)[2][3][4][…] (75 տարեկան)
Մահվան վայրՇարլոտենբուրգ, Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1]
ԳերեզմանSüdwestkirchhof Stahnsdorf
Քաղաքացիություն Գերմանական ռայխ
ԿրթությունԿատարինեում
Մասնագիտությունձեռնարկատեր, ռազմական ինժեներ, գյուտարար, ճարտարագետ, քաղաքական գործիչ և երկաթուղային ինժեներ
ԱմուսինMathilde Siemens?[5]
Ծնողներհայր՝ Christian Ferdinand Siemens?[5][6]
Զբաղեցրած պաշտոններՊրուսիայի Ներկայացուցիչների պալատի անդամ
ԿուսակցությունԳերմանիայի պրոգրեսիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Association of German Engineers?[5], Գերմանիայի ֆիզիկոսների միություն[5], Գերմանական քիմիական ընկերություն[5], Institution of Electrical Engineers?[5], Urania?[5], Manchester Literary and Philosophical Society?[5], Քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտ[5] և American Institute of Electrical Engineers?[5]
ԵրեխաներArnold von Siemens?[5], Georg Wilhelm von Siemens?[5], Anna Zanders?[5], Carl Friedrich von Siemens?[5] և Käthe Pietschker?[5]
Ստորագրություն
Изображение автографа
 Werner von Siemens Վիքիպահեստում

Էռնստ Վեռներ Սիմենս (գերմ.՝ Werner von Siemens, դեկտեմբերի 13, 1816(1816-12-13)[2][3][4][…], Լենթե, Gehrden, Հանովեր, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[1] - դեկտեմբերի 6, 1892(1892-12-06)[2][3][4][…], Շարլոտենբուրգ, Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1]), գերմանացի էլեկտրատեխնիկ և ձեռնարկատեր, Բեռլինի ԳԱ անդամ (1874 թ.)։ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1882 թ.)։ Խոշոր էլեկտրատեխնիկական կոնցեռնների («Սիմենս և Դալսկե», «Սիմենս և Շուքերտ» և այլն) հիմնադիր և գլխավոր սեփականատեր։

Ավարտել է Բեռլինի հրետանային ինժեներական ուսումնարանը։ Առաջին աշխատանքները վերաբերում էին գալվանապլաստիկային, հեռագրությանը։ 1845 թվականին (եղբոր՝ Վիլհելմի հետ) հայտնագործել է շոգեշարժիչի իներցիոն կարգավորիչ։ Սիմենս հայտնագործել է նաև լարերը ռետինե մեկուսանյութով պատելու մեքենա, էլեկտրական մեքենայի համար առաջարկել է 27–աձև հատվածքի գլանային խարիսխ (1856 թ.), իրականացրել բազմաթիվ նյութերի դիէլեկտրիկ թափանցելիության չափումը (1859 թ.), ստեղծել դիմադրության սնդիկային փորձանմուշ (1860 թ.)։ 1867 թվականին հայտնագործել է ինքնագրգռմամբ էլեկտրամեքենայական գեներատոր, 1887 թվականին՝ սելենային լուսաչափ։ 1879 թվականին կառուցել է տրամվայի առաջին փորձնական գիծը (Բեռլինի արդյունաբերական ցուցահանդեսում)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնստ Վեռներ Սիմենս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 371