Jump to content

Թզուկ փոքրաչղջիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թզուկ փոքրաչղջիկ
Թզուկ փոքրաչղջիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Ձեռնաթևավորներ
Ընտանիք Հարթաքիթ չղջիկներ
Ցեղ Փոքրաչղջիկներ
Տեսակ Թզուկ փոքրաչղջիկ
Լատիներեն անվանում
Pipistrellus pipistrellus
(Schreber, 1774)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 632123
NCBI 59474

Թզուկ փոքրաչղջիկ (լատին․՝ Pipistrellus pipistrellus), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հայաստանում հանդիպում է ամենուր (բացառությամբ բարձր լեռնային ալպյան մարգագետիններից և խիստ կտրտված կիրճերից), առավել հաճախ՝ մարդաբնակ տարածքներում՝ տարբեր շինությունների տանիքներում (որտեղ և ձմեռում է), լուսամուտների, դռների, պատերի, երբեմն՝ ծառերի կեղևի և ժայռերի ճեղքերում։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 42 մմ է, պոչինը՝ 30 մմ, նախաբազկինը՝ 30 մմ, կենդանի զանգվածը՝ 4, 5 գ։

Սննդառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է՝ մոծակներով, մլակներով, ցեցերով, ճանճերով։

Բազմացում և զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանում է հունիս-հուլիսին։ Ծնում է սովորաբար 2 ձագ, որոնք 4 շաբաթականում արդեն թռչում և սնվում են ինքնուրույն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թզուկ փոքրաչղջիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թզուկ փոքրաչղջիկ» հոդվածին։