Jump to content

Թուրքական մեծ պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուս թուրքական պատերազմ
Օսմանա-հաբսբուրգյան պատերազմներ

Թուրքական զորքը Վիեննայի պարիսպների մոտ
Թվական 1683–1699
Վայր Սերբիա, Ավստրիա, Տրանսիլվանիա
Արդյունք
Հակառակորդներ
Օսմանյան կայսրություն, Ղրիմի խանություն, Մոլդովական իշխանություն, Տրանսիլվանիայի իշխանություն, Սրբազան Հռոմեական կայսրություն, Հաբսբուրգյան միապետություն, Ռեչ Պոսպոլիտա, Ռուսական կայսրություն, Կազակական հետմանություն, Մալթայի օրդեն
Հրամանատարներ
Մեհմեդ IV, Սուլեյման II, Ահմեդ II, Մուստաֆա II, Ապաֆի Միքայել Ա Լեոպոլդ I, Եվգենի Սավոյացի, Յան Սոբեսկի, Սոֆյա Ալեքսեևնա, Պետրոս I, Բորիս Շերեմետև, Իվան Մազեպա
Ընդհանուր կորուստներ
384,000 սպանված կամ վիրավոր

Թուրքական մեծ պատերազմ (Թուրքիայում հայտնի է «Սրբազան լիգայի պատերազմ» անունով) ռազմական բախումներ Օսմանյան կայսրության և Սրբազան Հռոմեական կայսրության, Հաբսբուրգյան միապետության, Ռեչ Պոսպոլիտայի, Վենետիկի հանրապետության և Մալթայի միջև։ Պատերազմը տեղի է ունեցել 1683-1699 թվականներին։

Ավարտվել է Կենտրոնական Եվրոպայի մեծ մասի ազատագրումով՝ թուրքերից, և Թուրքիայի ռազմական զգալիորեն թուլացումով։

Պատերազմի նախադրյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս-լեհական՝ 1654-1667 պատերազմի արդյունքում ներկայիս Ուկրաինայի տարածքը բաժանվել է Ռուսական կայսրության և Ռեչ Պոսպոլիտայի միջև։ Ուկրաինայի հետման Պետրոս Դորոշենկոն ձգտելով միավորել ամբողջ Ուկրաինան իր տիրապետության տակ՝ 1666 թվականին իրեն ճանաչել է որպես թուրքական սուլթանի վասալ։ Դա հանգեցրել է Օսմանյան կայսրության ներգրավմանը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին և լեհ-կազակ-թաթարական պատերազմի սկսմանը։ Ի պատասխան Օսմանյան Թուրքիային և Ուկրաինային՝ Ռեչ Պոսպոլիտան զորքեր է ուղարկում Ուկրաինա՝ թուրքամեդ վասալի դեմ։ Օսմանյան Թուրքիան էլ 1672 թվականին պատերազմ է սկսում։ Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները և ուժերը հավասարակշռության կտրուկ փոփոխությունը Ռուսաստանին ստիպել է ներքաշվել պատերազմի մեջ։ Սկսվել է ռուս-թուրքական հերթական պատերազմը, որը ավարտվել է Բախչիսարայի 20-ամյա զինադադարի կնքմամբ։

1684 թվականին ավարտվել է Հաբսբուրգների և Օսմանյան կայսրության միջև կնքված «Վասվարյան խաղաղության պայմանագրի» ժամկետը, և երբ Հաբսբուրգյան թագավորության դեսպանը ժամանել է բանակցությունների՝ ժամկետը երկարացնելու համար, պարզ է դարձել, որ թուրքերը պատրաստ չեն քննարկելու և երկարացնելու պայմանագիրը։

Պատերազմի ընթացք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի առաջխաղացում

Թուրքական բանակը իր առաջխաղացումը սկսել է 1683 թվականի մայիսի 3-ին Բելգրադի ուղղությամբ։ Բանակը առաջնորդում էր Մեհմեդ IV սուլթանը։ Ղրիմի խանի զորքերը շարժվելով Դանուբ գետի երկայնքով՝ ճանապարհին միանում է սուլթանի զորքերին։

Համաձայն նախնական համաձայնությամբ Մերիզիֆոնլու Կարա Մուստաֆա փաշան պետք է հարձակում գործեր և պաշարեր Դյոր քաղաքը։ Սակայն քաղաքը սպասվածից ուժեղ էր և լավ էր պաշտպանված։ Ուստի որոշվել է միանգամից հարձակվել Վիեննայի վրա և անիմաստ կորուստներ չտալ Դյորի պաշարման համար։

1683 թվականի հուլիսի 14-ին թուրքերը սկսել են հրետակոծել Վիեննան։ Հաբսբուրգներին առաջինը օգնության է հասել Ռեչ Պոսպոլիտայի թագավոր Յան Սոբեսկին և նրա հրամանատարությամբ 1683 թվականի սեպտեմբերի 12-ին գերմանական, լեհական և ավստրիական միացյալ զորքերը ծանր պարտության են մատնել թուրքերին՝ Վիեննայի ճակատամարտում։ Այս կարևոր հաղթանակը նշանավորել է թուրքերի աստիճանաբար նահանջը Կենտրոնաական Եվրոպայից։

«Սրբազան լիգայի» կազմավորում

1864 թվականին Ռեչ Պոսպոլիտան, Ավստրիան և Վենետիկը ձևավորվել են հակաթուրկական «Սրբազան Լիգան» միավորումը։ 1686 թվականին Ռուսաստանի և Լեհաստանի միջև կնքված «Հավիտենական խաղաղության» պայմանագրից հետո Ռուսաստանը նույնպես միացաել է հակաթուրկական կոալիցիային։ 1864 թվականին Ավստրիան ռազմական գործողություններ է սկսել Հունգարիայի դեմ, գրավելով՝ Վաց, Բուդա, քաղաքները։ Սակայն հունգարական և թուրքական զորքերը կարողանում են հետ գրավել Վաց քաղաքը, բայց չեն կարողանում հետ գրավել Էստերգոմ քաղաքը։ Այդ ընթացքում Վենետիկի հանրապետությունը նույնպես մտավ պատերազմի մեջ։ Իրավիճակը աստիտանաբար սրվում էր և 1684 թվականին սկսվել է թուրք-վենետիկյան պատերազմը (ավարտվել է 1699 թվականին)։

Ռազմական գործողություններին զուգահեռ օսմանցիների դեմ ընթանում էր տեղեկատվական պատերազմ՝ եվրոպական մամուլում։ Թերթերում, օրինակ, տպագրվում էին կեղծ մարգարեություններ՝ Օսմանյան Կայսրության մոտալուտ անկման և այլն[1]։

Թուրքական զորքերի խռովություն

1687 թվականին, երբ Սարի Սուլեյման փաշան դեռ գտնվում էր Բելգրադում, լուր է ստացվել, որ «Սրբազան լիգայի» զորքերը գրոհ են ձեռնարկել Օսյեկ քաղաքի վրա։ Լիգայի զորքերը հետ են մղվում Սուլեյման փաշայի կողմից։ Թուրքերը հետապնդում են հակառակորդին, որոնք նահանջում էին դեպի հյուսիս, սակայն 1687 թվականի օգոստոսի 12-ին Մոհաչիի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Սուլեյմանի զորքերը պարտություն են կրում (հենց նույն վայրում 1526 թվականին թուրքերը խոշոր հաղթանակ տարան հունգարա-չեխա-խորվաթական զորքերի նկատմամբ, գրավելով՝ Միջինդանուբյան դաշտավայրը՝ իր տարածքում ընդգրկելով Եվրոպայի սիրտը)։ Ճակատամարտից հետո թուրքական զորքի մնացած մասը նահանջում է Պետրովարադին (Սերբիա), սակայն Դանուբ գետը անցնելիս սկսվել է հուժկու փոթորիկ և զորքը ստիպված էր հետ վերադառնալ Ստամբուլ՝ իրենց բողոքը սուլթանին հայտնելու։ Զինվորները աստիճանաբար սկսում էին ըմբոստանալ։ Ստամբուլ հասնելուն պես նրանք գահընկեց են անում Մեհմեդ 4-րդ սուլթանին և նրա փոխարեն գահ է բարձրանում Իբրահիմ 1-ինի որդին՝ Սուլեյման II-ը։ Զորքի հրամանատարի պաշտոնին թուրքերը ցանկանում էին տեսնել Հալեպի նահանգապետ՝ Սիվուշ փաշային։ Երբ թուրքական զորքերի մեծ մասը հետ են քաշվել ռազմաճակատային գծից և վերադարձել Ստամբուլ, զորքի մնացած հատվածներն ամրացել եբ բերդերում և կայազորների հետ միասին, առանց օգնության ստիպված պայքարել և դիմակայել են «Սրբազան լիգայի» հարձակումներին։ 1687 թվականի վերջին և 1688 թվականի սկզբների Հաբսբուրգները, օգտվելով թուրքերի նահանջից, հարձակման են անցել և գրավել Էգեր քաղաքը։ 1688 թվականի ձմռան ամիսներին, Ստամբուլում, խափանվել և ձախողվել է հիմնարկությունների և ձեռնարկությունների կազմակերպումը։ Օսմանյան կայսրության ռազմական տնտեսությունը անկում էր ապրում։ Հոլանդիայի դեսպանի միջնորդությամբ փորձ է կատարվել խաղաղության պայմանագրով վերջ տալ պատերազմին, սակայն ապարդյուն։ Եվ ի վերջո, Օսմանյան կայսրությունը կրել իր ամենամեծ հարվածը պատերազմում։ Սեպտեմբեի 8-ին օկուպացվել և գրավվել է Բելգրադ քաղաքը։ Բելգրադի գրավվումից հետո «Սրբազան լիգայի» զորքերը սկսել են շարժվել Ստամբուլի ուղղությամբ։ Բելգրադում՝ ավստրիացիների հաղթանակից հետ, Ֆրանսիայի թագավոր Լուի 14-րդը ներխուժում է Կուրպֆալց՝ խախտելով 1684 թվականին Լեոպոլդ 1-ի կայսեր հետ կնքած պայմանագիրը։

Ֆազիլ Մուստաֆա փաշայի արշավանքները

1689-ի հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Օսմանյան կայսրության հոգևոր առաջնորդների ժողով, որտեղ եկել են Ֆազիլ Մուստաֆա փաշային ավագ վեզիրի պատոնը վերադարձնելու եզրահանգանը։ Մերժելով հոլադանդացիների և անգլիացիների միջնորդական ջանքերը Ֆազիլ Մուստաֆայն սկսել նախապատրաստվել նոր արշավանքի։ Եգիպտոսից և Հյուսիսային Աֆրիկայի մյուս նահանգներից զորքերը հետ են կանչվելին, հայտարարվել է մուսուլմանական բանակի ընդհանուր զորահավաք։ Որոշում է ընդունվել Անատոլիայի և Ռումելիհիսարի քոչվոր և նստակյաց ցեղերին նույնպես զորակոչել օսմանյան բանակ։ Արդյունքում օսմանյան բանակը սկսել է նոր հաջողություններ ու հաղթանակներ գրանցել։

Երեքօրյա պաշարումից հետո գրավվել է Պիրոտ ամրոցը (Սերբիա)։ Նիշ ամրոցը ավելի երկար է դիմադրել թուրքերին, սակայն 1690 թվականի սեպտեմբերին նույնպես գրավվել է։ Նիշ քաղաքից հետո թուրքերի հաջորդ թիրախը Բելգրադն էր։ 1690 թվականի սկզբներից թուրքերը իրենց զորքի մեծ մասը տեղակայել էին Դանուբ գետի երկայնքով։ Գրավելով Վեդին, Սմեդերովո քաղաքները, թուրքերը պաշարել էն Բելգրադը և հոկտեմբեր 8-ին գրավել այն։ Հորդառատ անձրևները և ձմեռվա ցուրտ եղանակը խանգարում էին թուրքերին առաջ շարժվել և միանալ Բոսնիայի նահանգապետի ուժերին՝ պաշարելու համար Օսյեկ քաղաքը։ 1690 թվականին թուրքերի միակ կորուստը Հունգարիայում գտնով Նադկանիժա ամրոցն էր։

1692-1694 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ժամանակաշրջանում ավստրիացիների միակ ամուր հենակետը Պետրովարադին ամրոցն էր, որը գտնվում էր թուրքերի կողմից գրավված Բելգրադից ոչ այդքան շատ հեռավորության վրա։ Թուրքերը լավ էին հասկանում, որ հնարավոր չէր այդ պահին ավստրիացիներից սպասել հարձակում, ուստի նրանք կենտրոնացրել են իրենց ուժերը Դանուբ գետի երկայնքոց ձգվող առաջնագիծը պահպանելու համար։

1693 թվականի սկզբներին ավստրիացիները արդեն իսկ սպառնում էին թուրքական մեկ այլ հենակետ Տրանսիլվանիային, ու հետևաբար մարտեր են ծավալվել քաղաքը պաշտպանելու համար։

Երբ թուրքիայի նոր մեծ վեզիր Բոզօղլու Մուստաֆա փաշան իր զորքերը դուրս էր բերում Ադրիանապոլսից, հատելով Դանուբ գետը՝ հասավ Վալախիա, որպեսզի միանա Ղրիմի թաթարներին բանակին, լուր է ստացվել, որ ավստրիացիները մեծաքանակ ուժերով պաշարել են Բելգրադը։ Ստամբուլում բազմաթիվ քննարկումներից հետո Օսմանյան կայսրության բարձրագույն հրամանատարությունը որոշել, որ հնարավոր չէ միարժամանակ պաշտպանել և Տրանսիլվանան, և Բելգրադը։ Առաջնահերթությունը տրվել է Բելգրադին։ Թուրքական զորքերը (ներառյալ Ղրիմից միացած թաթարները) Դանուբի երկայնքով, հրետանիով և այլ զինատեսաներով շարժվեցին Բելգրադի ուղղությամբ։ Թուրքական զորքերի առաջխաղացման մասին լուրերը ստիպել են ավստրիացիներին դադարեցնել Բելգրադի պաշարումը։

1694 թվականի սեպտեմբերի սկզբներին օսմանյան բանակը թուրքական նոր վեզիր Ալի փաշա Սյուրմելին գլխավորությամբ բանակ են դրել Պետրովարադին ամրոցի մոտակայքում։ Ամրոցը պաշարված է մնացել 22 օր։ Սակայն, երբ Դանուբ գետը դուրս է եկել իր ափերից և ջրասույզ արել թուրքական խրամատները, օսմայնան զորքը որոշել է հետ վերադառնալ Բելգրադ։

1695 թվականի փետրվարի 7-ին մահանում է Սուլթան Ահմեդ II-ը և գահ է բարձրանում Մուստաֆա II-ը։ Նա որոշում է ինքնուրույն կառավարել բանակը։ 1695 թվականի օգոստոսի 9-ին Մոստաֆան ժամանել է Բելգրադ և հրավիրել ռազմակակ խորհուրդ, որը պետք որոշեր արդյո՞ք վերսկսել Պետրովարադինի պաշարումը, թե՞ Տիմիշոարայի հյուսիսով հետ գրավվել տրանսիլվանական մի քանի ամրոցներ, որոնք գտնվում էին Հաբսբուրգների ենթակայության տակ։ Ավստրիացիները օգտագործել են Լիպովա ամրոցը՝ Տիմաշորա ամրոցից թուրքական գրոհները կասեցնլու և պաշտպավելու համար։ Եթե թուրքերը կարողանային գրավել Լիպովա ամրոցը, ապա ավստրիացիների ռազմական և մթերային պաշարները կհայտնվեին իրենց ձեռքում։ Լիպովա ամրոցը ի վերջո գրավվել է, իսկ ավստրիական զորքը առաջացել է՝ պաշարելու Տիմաշորա ամրոցը։

1696 թվականին սուլթան Մուստաֆա II-ը պատրաստվում էր զորք ուղարկել Բելգրադ, երբ լուր է ստացվել, որ ավստրիացիները շրջափակման մեջ են վերցրել Տիմաշորան։ Մուստաֆան ստիպված էր փոխել իր ծրագրերը և անցնելով Դանուբ գետը՝ օգնական զորքեր ուղարկել Տիմաշորա ամրոց։ Ընդհանուր առմամբ թուրքական այս երկու արշավանքներն էլ անհաջող էին։

1697 թվականի արշավանքների ընթացքում Մուստաֆա II-ը մետեցել է Բելգրադին, սակայն զորքի մեջ առաջացան լուրջ տարաձայնություններ։ Զորքի մի մասը կարծում էր, որ անհրաժեշտ է ամրապնդվել Տրանսիլվանիայում, իսկ մյուս մասը կարծում էր՝ Դանուբ գետով բարձրանալ և հարձակվել Պետրովարադինի վրա։ Արդյունքում Տրանսիլվանիայում ամրապնդվելու տեսակետը հաղթել է։ Թուրքական բանակին հաջողվում է Տիսա գետի մոտ պարտության մատնել աբստրիական զորքին և հետ գրավել Տիգել ամրոցը։ Սեպտեմբերի 11-ին, երբ Մուստաֆա II-ը անցնում է Տիսա գետի արևելյան ափը, Եվգենի Սավոյացին թիկունքից հարվածում է թուրքական զորիքն և պարտության մատնում նրանց։ Պատմության մեջ այս իրադարձությունը հայտնի է «Զենթայի ճակատամարտ» անունով։

«Կարլովիցկի խաղաղության պայմանագրի» կնքում

1697 թվականին ավարտվել է Հաբսբուրգյան լիգայի պատերազմը և Հաբսբուրգները ի վիճակի էին իրենց ամբողջ ուժերը կենտրոնացնել Օսմանյան Թուրքիայի դեմ։ «Սրբազան լիգայի» անդամ պետությունները հասկանում էին, որ Իսպանիայի թագավոր Կառլ II (Իսպանիայի թագավոր) շուտով մահանալու է (մահացել է 1700 թվականի նոյեմբեր ամսին՝ 38 տարեկան հասակում), իսկ դա կհանդիսանա Ֆրանսիայի դեմ նոր պատերազմի, նրանք սկսել են քայեր ձեռնարկել պատերազմը կանխելու և հաշտություն կնքելու համար։ Սկսվել են բանակցություններ։ Չնայած բանակցությունների սկսվելուն՝ 1698 թվականին Ղրիմի թաթարները հարձակումներ են գործել ավստրիական դիրքերի և Լեհաստանի վրա։

Սկզբում թուքերը համաձայն էին խաղաղության պայմանագիր կնքել միայն Ավստրիայի հետ և ոչ թե «Սրբազան լիգայի» անդամ որևէ անդամ երկրի հետ։ Սակայն անգլիացի դիվանագետների միջնորդությամբ՝ Թուրքիան ի վերջո համաձայնել է։ Արդյունքում, 1699 թվականի հունվարի 6-ին կնքվել է «Կարլովիցկյան խաղաղության պայմանագիրը», որի տակ ստորագրած Օսմանյան Թուրքինա վերջնականապես զրկվել է իր եվրոպական տարածքների մեծ մասից։

Ավստրիայում թուրքերը զիջել են տարածքներ Հունգարիային և Տրանսիլվանիային (բացառությամբ Բանատ շրջանի), Ռեչ Պոսպոլիտայի հետ պայմանավորվել են, իր խոստման դիմաց՝ չխառնվել Մոլդովայի գործերին, Վենետիկին զիջել են Պելոպոնեսը և հենակետեր Դալմաթիա շրջանում։ Իսկ Ռուսաստանի հետ ստորագրվել է երկու տարվա խաղաղության պայմանագիր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. С. М. Шамин. Крест над Святой Софией: знамения и пророчества о падении Османской империи в годы войны Священной лиги 1683—1700 гг. (по материалам курантов) // Каптеревские чтения / Отв. ред. Бибиков, Михаил Вадимович. — М. : Институт всеобщей истории РАН, 2012. — Вып. 10. — С. 134—143. — 365 с. — ISBN 978-5-94067-367-5.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Финкель, Кэролайн|Кэролайн Финкель|en|Caroline Finkel}} |заглавие=История Османской империи. Видение Османа |ответственный= |ссылка= |место=М. |издательство=АСТ |год=2010 |страниц=848 |страницы= |isbn=5170436513 |isbn2=978-5-17-043651-4 |ref=Финкель}}
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրքական մեծ պատերազմ» հոդվածին։