Ժան Լեոն Ժերոմ
Ժան Լեոն Ժերոմ (ֆր.՝ Jean-Léon Gérôme, մայիսի 11, 1824[1][2][3][…], Վեզուլ[1][2][3] - հունվարի 10, 1904[4][2][3], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի գեղանկարիչ և քանդակագործ։ Նա հանդիսանում է զանազան նկարների հեղինակ, որոնք նվիրված են Հին աշխարհի պատմության, Արևելքի երկրներին և Վերածննդին։
Ժան Լեոն Ժերոմը բացի նկարչությունից զբաղվել է նաև քանդակագործությամբ։ Սկզբում նա ձեռք է բերել համբավ Ֆրանսիայում, այնուհետև միացել իմպրեսիոնիստների շարժմանը դառնալով ակադեմիական արվեստի պահպանողականության խորհրդանիշերից մեկը։ 1904 թվականին մեծանուն նկարիչը վախճանվել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում և կարճ ժամանակահատվածում մոռացվել։ Նրա գործունեությունը մահից հետո չի գնահատվել և ներկայացվել է բացասական կերպով։ Նրա ուշագրավ աշխատանքները շատ անգամներ ներկայացվել են Ֆրանսիայի խոշորագույն թանգարանների ցուցահանդեսներում։
Կազմավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարչի հայրը եղել է ոսկերիչ Պիեր Ժերոմը՝ Վեզուլից, ով 1823 թվականի ապրիլին ամուսնացել է խանութպանի դստեր՝ Ֆրանսուազե Վիլմոյի հետ։ 1824 թվականի մայիսի 11-ին ծնվում է նրանց առաջնեկը, ում անուն են Ժանոմ Լեոնոմ։ 9 տարեկան հասակում ապագա նկարիչը ընդունվում է գիմնազիա, որտեղ նա դրսևորում է գեղարվեստական հակումներ և սովորում տիրապետել նկարչության տեխնիկային։ Նրա հիմնական դաստիարակը եղել է Քլոդ Կարյաժը (1798-1875)։
Ուսումը ստանալուց հետո, նա կարողանում է համոզել հորը և մեկնել մայրաքաղաք՝ կրթություն ստանալու նպատակով։ Այդ նպատակով 1941 թվականին Ժան Լեոն Ժերոմը մեկնում է Փարիզ։ Նրա հայրը մշտապես պնդել է, որ նկարիչները ի տարբերություն մյուս արվեստագետների և ոսկերիչների շատ ավելի աղքատ են։ Այդ նպատակով նա իր որդուն տալիս է ընդամենը 1 տարի ժամանակ հայտնի նկարիչ դառնալու համար, իսկ այդ գեղարվեստական փառքին չհասնելու դեպքում պահանջեց վերադառնալ հայրենի բնակավայր[12]։
Ժան Լեոն Ժերոմի ստեղծագործություններից ամենահինը, որը հայտնի է մարդկությանը դա «Տղայի դիմանկարն» է։ Այս նկարը ցույց է տալիս, որ Ժան Լեոն Ժերոմը դեռևս երիտասարդ հասակում ունեցել է վարպետություն, քանի որ տղայի թեքված գլուխը նա նկարել է այնպես, որպեսզի գլուխը չխանգարի իրանին։ Այս ունակությունը ցույց է տալիս, որ Ժան Լեոն Ժերոմը դեռևս վաղ տարիքից տիրապետել է կոնտրապոստին[13]։
Ժան Լեոնի հաջողություններն այնքան ակնհայտ էին, որ Փարիզում նրան այցելած հայրն իր հավանությունը տվեց և տարեկան սկսեց նրան ուղարկել 100 ֆրանսիական ֆրանկ ապրուստավճար, որը թույլ տվեց Ժերոմին զբաղվել միայն վարպետության կատարելագործմամբ։
Իր ուսուցչի հետ հարաբերությունները ևս ավարտվեցին հաջողությամբ, և Դելարոշը երաշխավորեց իր աշակերտին, որպեսզի նրա ուշագրավ աշխատանքները տպագրվեն ամսագրում։ Իր ուսուցչի նախաձեռնությամբ նա նաև 1843 թվականին մեկ տարով ուղևորվեց դեպի Հռոմ[14]` Իտալիայի մայրաքաղաք։ 52 տարեկան հասակում Ժերոմը գրեց իր ինքնակենսագրությունը, որտեղ իր իտալական ճանապարհորդությունը նա որակեց որպես իր կյանքի լավագույն օրերից մեկը։
Հռոմում անցկացված տարիները նա նվիրել է հիմնականում ուսումնասիրելով բնությունը։ Նա նախընտրել է մշտապես աշխատել բաց երկնքի տակ, քան թանգարաններում։ Բացի նկարչությունից նա նաև Պոմպեյ և Նեապոլ հնադարյան քաղաքների տարածքում կազմակերպեց պեղումներ, որի արդյունքում հայտնաբերվեցին գլադատորական զենք և զրահ։
Իր խոսքերով այդ ամենը բացահայտեց մի նոր հորիզոն` իր համար։ Այդ հետազոտություններից հետո նա զարմացած է մնացել, որ ոչ մի եվրոպական նկարիչ չի ներշնչվել գլադիատորական մարտերով և նա սկսեց ուսումնասիրել հնագույն աղբյուրներ, թանգարանային հավաքածուներ համապատասխան արդյունքի հասնելու համար։ Ժան Լեոն Ժերոմի աշխատանքը Հռոմում առաջացրեց դժգոհությունների, իսկ նրա աշխատանքի հիմնական քննադատը գերմանացի արվեստագետ Ֆրիդրիխ Օվերբեքն էր։
Հռոմում անցկացրած ժամանակահատվածի նշանավոր գործերից մեկը «Կնոջ գլուխն» է։ Ա. Շեստիմիրովան մեկնաբանել է նկարը այսպես.
Անկյունավորությունը, որոշակի չորությունը ու սառնությունը և սխեմատիկությունը վկայում են, որ նկարի հեղինակը սկսնակ նկարիչ է - Ա. Շեստիմիրով
|
Նորբերտ Վոլֆը ասել է, որ այս դիմանկարին տրված են անմիջական ազդեցություն տեխնոլոգիական և կոմպոզիցիոն լուծումներով։ 1844 թվականին Հռոմում տարածվեց Տիֆի համաճարակը և այս հիվանդությամբ վարակվեց նաև Ժան Լեոն Ժերոմին։ Ըստ ժամանակակիցների, եթե նկարչի մայրը Վեզուլից չտեղափոխվեր Հռոմ, Ժերոմին զոհ կգննար այդ հիվանդությանը և կմահանար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www2.culture.gouv.fr/LH/LH069/PG/FRDAFAN83_OL1124065v017.htm
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Կերպարվեստի արխիվ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www2.culture.gouv.fr/LH/LH069/PG/FRDAFAN83_OL1124065v003.htm
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.getty.edu/art/exhibitions/gerome/
- ↑ 6,0 6,1 Artnet — 1998.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Thieme U., Becker F., Vollmer H. Thieme-Becker-Vollmer (գերմ.) / Hrsg.: U. Thieme, F. Becker, H. Vollmer, F. C. Willis — E. A. Seemann.
- ↑ https://bge-geneve.ch/iconographie/personne/auguste-constantin-viollier-dit-godefroy
- ↑ https://uurl.kbr.be/1339367
- ↑ http://cths.fr/an/societe.php?id=2988&proso=y&soc_liees=
- ↑ Ժան Լեոն Ժերոմ, 2012, էջ 5
- ↑ Ackerman, 2009, էջ 10
- ↑ Շեստիմիրով, 2012, էջ 5—6
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Լեոն Ժերոմ» հոդվածին։ |
|
- Մայիսի 11 ծնունդներ
- 1824 ծնունդներ
- Վեզուլ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 10 մահեր
- 1904 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի նկարիչներ
- Օրիենտալիստ նկարիչներ
- Ֆրանսիացի մանկավարժներ
- Ֆրանսիացի քանդակագործներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ֆրանսիացի դիմանկարիչներ
- Ֆրանսիացի արվեստագետներ
- 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- 20-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ