Ինգոլշտադտ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ինգոլշտադտ | |||||
գերմ.՝ Ingolstadt | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Համայնք | Վերին Բավարիա | ||||
Ներքին բաժանում | Ingolstadt Mitte?, Ingolstadt Northwest?, Q1379138?, Q1663259?, Q1371810?, Oberhaunstadt?, Q1276692?, Friedrichshofen-Hollerstauden?, Q27435467?, Ingolstadt Südost?, Q27435464? և Q27431368? | ||||
Հիմնադրված է | 1200 թ. | ||||
Առաջին հիշատակում | 806 | ||||
Մակերես | 133,35 կմ² | ||||
ԲԾՄ | 374 մետր, 376 մետր, 368 մետր | ||||
Բնակչություն | ▲142 308 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 08424, 0841, 08450, 08458 և 08459 | ||||
Փոստային դասիչ | 85049, 85057, 85051, 85053 և 85055 | ||||
Ավտոմոբիլային կոդ | IN | ||||
Պաշտոնական կայք | ingolstadt.de(գերմ.) | ||||
| |||||
Ինգոլշտադտտ (գերմ.՝ Ingolstadt), քաղաք Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիա երկրամասում, Դանուբ գետի ափին, Մյունխենից A9 ավտոմայրուղով 70 կիլոմետր դեպի հյուսիս, Նյուրնբերգից շուրջ 90 կիլոմետր դեպի հարավ։ Քաղաքի բնակչության թվաքանակը մոտավորապես 125,000 է, մետրոպոլային ողջ տարածքինը՝ շուրջ 300,000։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված դամբանը վկայում է, որ քաղաքի ներկայիս տարածքում բնակավայր եղել է առնվազն 1800 տարի առաջ։ Պատմական փաստաթղթերում Ինգոլշտադտն առաջին անգամ հիշատակվել է 806 թվականին (Կառլոս Մեծի կտակում)։ Մոտավորապես 1250 թվականին Ինգոլշադին շնորհվել է քաղաքի կարգավիճակ և դրամ հատելու իրավունք;
1255-ից գտնվել է Վերին Բավարիայի ենթակայության ներքո, 1392-1445 թթ. եղել Բավարիայի դուքսերի նստավայրը (այնուհետև նրանց աթոռանիստը դարձել է Բավարիա-Լանդսհուտը)[2]։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրանսիայի ապագա նախագահ Շառլ դը Գոլը՝ որպես ռազմագերի, բանտարկված է եղել Ինգոլշտադտի մոտ գտնվող կալանատեղի-ճամբարում, որ Գերմանիայում ամենաընդարձակներից մեկն էր։ Դը Գոլն այնտեղից փախուստի հինգ անհաջող փորձ է կատարել։
Քաղաքում գործում է Audi ավտոմեքենաների արտադրության մասնաճյուղ[3] և ավտոարտադրությանն առնչվող բազմաթիվ ձեռնարկություններ, ինչպես նաև բավարական գարեջրի չորս գործարան։ Ինգոլշտադտը միաժամանակ տրանսպորտային կարևոր հանգույց է. այստեղով անցնում են Մյունխենն ու Բեռլինը և գերմանական խոշոր այլ քաղաքներ միմյանց կապող ավտոմայրուղիներ ու երկաթգծեր։
Քաղաքում գործում են երկու քոլեջ, 1492 թվականից՝ Լյուդվիգ-Մաքսիմիլիան համալսարանը։ 1510 թվականին այդ համալսարանում է դասավանդել կաթոլիկ աստվածաբան, պրոֆեսոր Յոհաննես Էկկը, ում ջանքերով համալսարանը վերածվել է այսպես կոչված՝ հակառեֆորմացիայի ինտելեկտուալ կենտրոնի[4]։
Ինգոլշտադտը համբավվել է նաև նրանով, որ այստեղ են ծավալվում հրեշաստեղծ գիտնական Ֆրանկենշթեյնի մասին Մերի Շելլիի գրած և 1818 թվականին հրատարակած վեպի գործողությունները։
Գործընկեր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինգոլշտադտը գործընկերային հարաբերություններ ունի հետևյալ քաղաքների հետ[5].
- , Կառարա, Իտալիա
- , Գրասսե, Ֆրանսիա
- , Դյոր, Հունգարիա
- Մեծ Բրիտանիա։ Քրքոլդի
- Սերբիա։ Կրագուևաց
- Թուրքիա Մանիսա
- Չեխիա։ Միմոն
- Ռուսաստան, Մոսկվա
- Սլովենիա։ Մուրսկա Սոբոտա
- Լեհաստան։ Օպոլե
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հին քաղաքապետարանը
-
Աշտարակն ու դարպասը
-
Դանուբի կամուրջը
-
Ինգոլշտադտյան պֆենինգը (1300 թ.)
-
Ավագ դպրոցը (նախկինում՝ համալսարանի մասնաշենք)
-
Ճիզվիտական քոլեջի վերակազմված մանրակերտը
-
«Նոր ամրոց»-ը
-
Հին բերդի պահպանված հատված
-
«Իշխան Կարլ» կոչվող բերդը
-
Բավարիայի ոստիկանության թանգարանը
-
Մորիցկիրխեն
-
Սբ. Մատթեոսի եկեղեցին
-
Նոր քաղաքապետարանը
-
Տեսարան հին քաղաքամասից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2023 (գերմ.) — DESTATIS, 2024.
- ↑ |redaktör=Carlquist, Gunnar |år=1932 |titel=Svensk uppslagsbok. Bd 13 |utgivningsort=Malmö |utgivare=Svensk Uppslagsbok AB |sid=1096}}
- ↑ https://www.audi.com/en/company/profile/locations/germany.html
- ↑ Kilde: Johannes Eck; hertil også et afsnit i artiklen om Luther – Til Universität Ingolstadt (tysk Wiki)
- ↑ http://www.ingolstadt.de/partnerstaedte/pdf/Ingolstadts%20Twin%20Towns.pdf%7Ctitolo=Inglostadt's(չաշխատող հղում) twin towns|formato=pdf|lingua=en|accesso=4 febbraio 2010|urlmorto=sì|urlarchivio=https://web.archive.org/web/20110514220337/http://www.ingolstadt.de/partnerstaedte/pdf/Ingolstadts%20Twin%20Towns.pdf%7Cdataarchivio%3D14 maggio 2011}}
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gerd Treffer: Kleine Ingolstädter Stadtgeschichte. Pustet, Regensburg 2004, ISBN 3-7917-1912-2.
- Friedrich Mader (Hrsg.): Ingolstadt. Ingolstadt 1988, ISBN 3-920253-21-3.
- Siegfried Hofmann: Geschichte der Stadt Ingolstadt. Bde. 1–2, Ingolstadt 2000, 2006.
- Beatrix Schönewald, Gerd Riedel (Hrsg.): Vom Werden einer Stadt – Ingolstadt seit 806. Ingolstadt 2006, ISBN 3-932113-43-8.
- Theodor Müller, Siegfried Hofmann: Ingolstadt. Schnell und Steiner, Regensburg 1998, ISBN 3-7954-1128-9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի պաշտոնական կայքէջը
- Rundgang durch die Ingolstädter Altstadt
- Ինգոլշտադտի պատմությունն ու մշակույթը Արխիվացված 2021-01-30 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգոլշտադտ» հոդվածին։ |
|