Իսիկ Կուլ (ղրղզ.՝ Ысык көл Issık Köl, թուրքերեն՝ Issık Göl , ռուս.՝ Иссык-Куль, չինարեն՝ 熱海), անհոսք լիճ Հյուսիսային Տյան Շանում, Ղրղզստանի հյուսիսարևելյան մասում, 1608 մ բարձրության վրա։ Ընկած է հյուսիսում Կունգեյ Ալթաու, հարավում՝ Թերսկեյ Ալթաու լեռնաշղթաների միջև։ Մակերեսը 6236 կմ2 է, երկարությունը 178 կմ, լայնությունը՝ մինչև 60 կմ, խորությունը՝ մինչև 668 մ (այլ տվյալներով՝ մինչև 702 մ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 413)։