Jump to content

Լահտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Լահթի
ֆիններեն՝ Lahti
Զինանշան

ԵրկիրՖինլանդիա Ֆինլանդիա
ՆահանգՀարավային Ֆինլանդիա
ՄարզՊեյատ Հայմե
Քաղաքի ղեկավարՅուրկի Մյուլյուվիրտա[1]
Հիմնադրված է1905 թ.
Առաջին հիշատակում1445
Տվյալ կարգավիճակում1905-ից թվականից
Մակերես154, 51 կմ²
ԲԾՄ122 մետր
Պաշտոնական լեզուֆիններեն[2][3]
Բնակչություն120 809 մարդ (փետրվարի 29, 2024)[4]
Խտություն730,10 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Պաշտոնական կայքlahti.fi
Լահտի (Ֆինլանդիա)##
Լահտի (Ֆինլանդիա)

Լահտի (ֆիններեն՝ Lahti — «դափնիներ», շվեդ.՝ Lahtis), քաղաք և կոմունա Ֆինլանդիայում, Հարավային Ֆինլանդիա գավառի Պեյատ Հայմե մարզի վարչական կենտրոն։ Գտնվում է Վեսիյարվի լճի հարավային մասում, որը Պյայանե լճի համակարգի մի մասն է։ Բնակչությունը՝ 120 809 մարդ (փետրվարի 29, 2024)[4]։

Լահտի տեսք ձմեռային գիշերին

Լահտին առաջին անգամ հիշատակվել է 1445 թվականի փաստաթղթերում՝ որպես Հոլոլա շրջանի գյուղ։ Այն գտնվում էր այդ ժամանակի առևտրային երթուղում՝ Վերին Վիբորգսկի ճանապարհին(ֆիններեն՝ Ylinen Viipurintie)[5], որը կապում էր Հեմենլինին և Վիբորգը։ 1558 թվականին Հեյմեի հողային գրքում նշվում է, որ այդ ժամանակ Լահտիում կար 24 տուն։

Լահտին քաղաքի կարգավիճակ ստացել է 1905 թվականին, երբ քաղաքի բնակչությունը երեք հազար բնակչից քիչ էր։

Քաղաքի պատմական մասում, որը կոչվում է Մետսյա-Հենալալ (ֆիններեն՝ Metsä-Hennala), կա մի ռուսական մատուռ, որը պահպանվել է քաղաքի հիմնադրման ժամանակից և կառուցվել է 1910-1912 թվականներին՝ Հենալի ռազմական կայազորի շինարարության ժամանակ։ Պահպանվել են գերեզմանատունը և ռուս գիտնական Ն.Գ.Պուշկարևի գերեզմանը (1914 թվական)։ Այդ մատուռների տվյալները կորել են 1917 թվականի (փետրվարի և հոկտեմբերի) ռուսական հեղափոխությունների և 1918 թվականի Ֆինլանդիայի քաղաքացիական պատերազմի հետևանքներով, որոնք մեծապես ազդել են Հարավային Ֆինլանդիայի՝ ներառյալ Լահտի քաղաքի վրա։

Լահտիի կլիման չափավոր ցամաքային է։ Ձմեռները երկար ու ցուրտ են , միջին ջերմաստիճանը` -5 °C-ից մինչև -8 °C է։ Ամառը կարճ է, բայց շատ տաք` 16-19 °C: Ձմռանը գրանցված ռեկորդային արժեքը -38 °C է, ամռանը` 35 °C:

Լահտի (1981–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 7.5
(45.5)
9.6
(49.3)
16.6
(61.9)
24.2
(75.6)
30.1
(86.2)
32.1
(89.8)
35.0
(95)
33.8
(92.8)
26.8
(80.2)
17.8
(64)
11.3
(52.3)
9.7
(49.5)
35
(95)
Միջին բարձր °C (°F) −3.5
(25.7)
−3.5
(25.7)
1.6
(34.9)
8.6
(47.5)
16.0
(60.8)
19.9
(67.8)
22.7
(72.9)
20.4
(68.7)
14.4
(57.9)
7.8
(46)
1.6
(34.9)
−1.9
(28.6)
8.67
(47.62)
Միջին օրական °C (°F) −6.7
(19.9)
−7.2
(19)
−2.7
(27.1)
2.9
(37.2)
9.9
(49.8)
14.2
(57.6)
17.0
(62.6)
15.2
(59.4)
9.9
(49.8)
4.6
(40.3)
−0.8
(30.6)
−4.7
(23.5)
4.3
(39.73)
Միջին ցածր °C (°F) −9.8
(14.4)
−10.8
(12.6)
−6.9
(19.6)
−1.5
(29.3)
3.7
(38.7)
8.4
(47.1)
11.3
(52.3)
9.9
(49.8)
5.4
(41.7)
1.4
(34.5)
−3.1
(26.4)
−7.6
(18.3)
0.03
(32.06)
Ռեկորդային ցածր °C (°F) −35.2
(−31.4)
−35.6
(−32.1)
−31.4
(−24.5)
−19.3
(−2.7)
−7.0
(19.4)
−2.6
(27.3)
1.5
(34.7)
−2.0
(28.4)
−8.4
(16.9)
−16.5
(2.3)
−23.8
(−10.8)
−33.1
(−27.6)
−35.6
(−32.1)
Տեղումներ մմ (դյույմ) 48.2
(1.898)
34.3
(1.35)
35.1
(1.382)
28.1
(1.106)
42.6
(1.677)
64.5
(2.539)
77.2
(3.039)
75.3
(2.965)
58.4
(2.299)
65.5
(2.579)
58.4
(2.299)
50.1
(1.972)
637.7
(25.105)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 12.0 8.8 8.6 6.6 7.8 9.4 10.1 10.4 9.8 11.2 11.4 11.7 117.8
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լահտին 1913 թվականին, տեսարան Վեսիյարբի լճից: Ձախ կողմում գտնվում է քաղաքի պատմական թանգարանը, դեպի աջ բարձրանում է քաղաքապետարանը:

Բնակչության թվով քաղաքը Ֆինլանդիայում ութերորդն է[6]։


Արդյունաբերություն և տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է փայտամշակման, տեքստիլ, կոշկեղենի, ապակու, սննդամթերքի արդյունաբերությամբ։ Բացի այդ Լահտի քաղաքում կա համաշխարհային ճանաչված Kemppi ապրանքանիշի արտադրված եռակցման սարքավորումների գործարան։ Գործում է Pilkington կոնցեռնի գործարանը[11]։

Ամեն տարի Լահտիում անցակցվում է երգեհոնային և ջազային երաժշտության միջազգային փառատոններ, պաստառների ցուցահանդեսներ, բանաստեղծների և գրողների սեմինարներ։ Արդեն մի քանի տարի է, ինչ հուլիսին տեղի է ունենում «Lahden Yöt Արխիվացված 2016-11-09 Wayback Machine» («Լահտիի գիշերները») քաղաքային փառատոնը։

2003 թվականից քաղաքը հյուրընկալում է հիփ հոփի և ռեգգիի Summer Up երաժշտական ամառային փառատոնը, որը հավաքում է մի քանի տասնյակ հազարավոր այցելուներ[12]։ Լայնորեն հայտնի է, այդ թվում` արտասահմանում, քաղաքի «Լահտիի սիմֆոնիան» նվագախումբը՝ Օսմո Վյանսկյա դիրիժորի ղեկավարությամբ։

Լահտիում է գտնվում Հյուսիսային Եվրոպայում ամենամեծ համերգասրահը և փայտի կոնգրեսական դահլիճը` Սիբելիուս սրահը(ֆիններեն՝ Sibeliustalo)։ Լահտի քաղաքի սիմֆոնիկ նվագախումբը (ֆիններեն՝ Sinfonia Lahti) պարբերաբար ելույթ է ունենում այդտեղ։ 2006 թվականի հոկտեմբերին տեղի ունեցավ Ռուսաստանի և ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը[13]։

Դահուկային թանգարան
  • Քաղաքի պատմության թանգարան(ֆիններեն՝ Lahden historiallinen museo
  • Լահտիի արվեստի թանգարան (ֆիններեն՝ Lahden taidemuseo)։ Նրա հետ համատեղ աշխատում է Պաստառի թանգարան (ֆիններեն՝ Julistemuseo), որտեղ երկու տարին մեկ անգամ անցկացվում է պաստառի միջազգային բիենալե։
  • Դահուկային թանգարան (ֆիններեն՝ Hiihtomuseo
  • Ռադիոյի և հեռուստատեսության թանգարան (ֆիններեն՝ Radio- ja tv-museo
  • Ռազմական երաժշտության և ռազմական բժշկության թանգարաններ։

ձախ

Լահտին միջազգային ճանաչում ունի «Սալբաուսելյան Կիսաթ» (ֆիններեն՝ Salpausselan kisat, անգլ.՝ Lahti Ski Games) դահուկային սպորտի շնորհիվ, որը անցկացվում է սկսած 1923 թվականից, իսկ 1926 թվականին դարձել է միջազգային սպորտ։ Մրցույթներն անցկացվում են մարտի սկզբին։ 2010 թվականին անցկացվել է խաղի 85-րդ փուլը, 2011-ին` 86-րդ, իսկ 2012-ի մարտին` 87-րդ[14]։

Քաղաքը երեք անգամ հայտ է ներկայացրել ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպման համար՝ 1964, 1968 և 1972 թվականներին, սակայն զիջեց համապատասխանաբար Ինսբրուքին[15], Գրենոբլին[16], Սապորոյին[17][18]։

Սպորտային կենտրոնը գտնվում է քաղաքի կենտրոնի մոտ։ Կան մարզադահլիճներ, լողավազաններ, երեք լեռնադահուկային ցատկահարթակ, որոնք բազմաթիվ միջազգային մրցույթներից հետո դարձան քաղաքի խորհրդանիշները։ Լահտիում մի քանի անգամ անցկացվեցին բիաթլոնի և դահուկների միջազգային առաջնությունները։

Քաղաքի հարևանությամբ կան նաև գոլֆի չորս հրապարակ։

Քաղաքում 2001 թվականին անցկացվեց Հոկեյի աշխարհի առաջնությունը, որը տեղի ունեցավ դեռահասների շրջանում։

Քաղաքի կենտրոնում կա երկաթուղային կայարան։ Գնացքները գործում են երեք ուղղություններով՝ Կերավայի, Ռիհիմյակիի, Կոուվոլայի միջոցով դեպի Հելսինկի[19]։

2006 թվականի սեպտեմբերի 1-ին բացվեց Լահտ-Քերավա 75 կմ երկարությամբ երկաթուղային ուղին (ֆիններեն՝ oikorata) (շարժումը սկսվել է սեպտեմբերի 3-ից)[20]։ Սա երեք կայարաններով երկու ժամանակակից երկաթուղային գիծ է։

Քաղաքում կա Voima ռադիոկայան, որը հեռարձակվում է ամբողջ Պեյատ Հայմե մարզում:(Պեյատ Հայմե — 98,6 ՄՀց, Կյումենլակսո — 91,0 ՄՀցц, Արևմտյան Հայմե — 94,9 ՄՀց)[21]

Հայտնի բնակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Յանե Ահոնեն, աշխարհի հնգակի չեմպիոն, երկու անգամ աշխարհի գավաթակիր, օլիմպիական խաղերի երկքաղաքացի չեմպիոն։
  • Յեսե Վյանյանեն, դահուկորդ, Վանկուվերում օլիմպիական խաղերի մասնակից։
  • Իոնաս Կոլկա, ֆուտբոլիստ
  • Մարկուս Կոնտինեն, նկարիչ
  • Միկո Կոուսա, հոկեյիստ
  • Վիլե Լարինտո, ցատկորդ
  • Յարի Լիթմանեն, ֆուտբոլիստ, Ֆինլանդիայի պատմության լավագույն ֆուտբոլիստը։
  • Թոնի Լյուդման, հոկեյիստ
  • Մարկուս Մալան, սնոուբորդիստ
  • Թուոմո Օյալա, սնոուբորդիստ
  • Պետրի Պասանեն, ֆուտբոլիստ
  • Անտի Պոհյա, ֆուտբոլիստ
  • Յարի Պույկոնեն, ցատկորդ
  • Յուկա Պեկա Սարաստե, դիրիժոր և ջութակահար
  • Թեմու Սիպո, 2008 թվականից Հելսինկիի կաթոլիկ եպիսկոպոս
  • Ջիմի Տենոր, երաժիշտ, տենոր սաքսոֆոնիստ
  • Մարկուլիո, շվեդ երգիչ, դերասան և հեռուստահաղորդավար
  • Յուսի Թուոմոլա, արվեստագետ

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Myllyvirta is Lahti's new mayor». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  2. http://www.stat.fi/meta/luokitukset/kunta/001-2012/luokitusavain_ks.html
  3. Kuntien ja kielisuhdeluokituksen 2024 välinen luokitusavain, Klassificeringsnyckeln mellan kommuner och språklig indelning år 2024, The correspondence table between municipalities and language distribution in 2024Statistics Finland, 2024.
  4. 4,0 4,1 4,2 Finland's preliminary population figure was 5,608,218 at the end of February 2024Statistics Finland.
  5. «Ylinen Viipurintie». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  6. Luettelo Suomen kunnista väkiluvun mukaan
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 Kaupunkien ja kuntien lukumäärät ja väestötiedotAssociation of Finnish Municipalities.
  8. Population structure — ISSN 1797-5379; 1797-5387; 1797-5395
  9. http://pxnet2.stat.fi/PXWeb/pxweb/en/StatFin/StatFin__vrm__vaerak/statfin_vaerak_pxt_027_en.px/?rxid=49d056e8-910e-4748-be5c-5cd17b90714e
  10. Population growth biggest in nearly 70 yearsStatistics Finland.
  11. Pilkington планирует закрыть свой завод в Юлёярви, без работы могут остаться 320 человек // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 26 октября 2012. (Проверено 27 октября 2012)
  12. В выходные разнообразные события набрали большое количество посетителей // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 8 июля 2012. (Проверено 8 июля 2012)
  13. Неформальный саммит Россия-ЕС, NEWSru.com, 20 октября 2006 г.
  14. Salpausselän kisat
  15. Olympic Committee — Innsbruck 1964
  16. Olympic Committee — Grenoble 1968
  17. Olympic Committee — Sapporo 1972
  18. International olympic committee — Vote history
  19. VR — Passenger Rail Network
  20. Поезда в Финляндию пойдут быстрее
  21. Radio Voimaa Päijät Hämeessä!

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լահտի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 477