Լյուդվիգ Բյոռնե
Լյուդվիգ Բյոռնե | |
---|---|
Ծնվել է | մայիսի 6, 1786[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] |
Մահացել է | փետրվարի 12, 1837[1][2][3][…] (50 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Քաղաքացիություն | Free City of Frankfurt |
Կրոն | լյութերականություն |
Կրթություն | Գիսենի համալսարան[5] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, գրական քննադատ, բանաստեղծ-փաստաբան և լրագրող |
Ստորագրություն | |
Ludwig Börne Վիքիպահեստում |
Կառլ Լյուդվիգ Բյոռնե (գերմ.՝ Karl Ludwig Börne, ծնված որպես`Լուբ Բարոխ (Loeb Baruch), մայիսի 6, 1786[1][2][3][…], Ֆրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - փետրվարի 12, 1837[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), գերմանահրեա երգիծաբան, քաղաքական գրող, ով Երիտասարդ Գերմանիա շարժման մեջ մեծ կարևորություն է ունեցել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բյոռնեն ծնվել է 1786 թ. մայիսի 6-ին, Ֆրանկֆուրտ քաղաքում` հրեական ընտանիքում։ Նրա հայրը բանկիր Յակոբ Բարոխն էր (Jakob Baruch): Իսկ Բյոռնեի պապը նախարարական բյուրոկրատ էր։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բյոռնեն և նրա եղբայրները մասնավոր կրթություն են ստացել Յակով Սաքսի մոտ, իսկ ավելի ուշ` ռեկտոր Մոշի մոտ։ 14 տարեկանում Լյուդվիգը սովորել է բժշկություն պրոֆեսոր Հետզելի մոտ` Ջիեսսենում։ Մեկ տարի անց նա սկսել է սովորել Բեռլինում`ֆիզիկոս Մարկուս Հերցի մոտ և ապրել է նրա տանը։ Հետագայում նա սովորել է Հելի և Հայդլբերգ համալսարաններում։
Ստեղծագործական կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանկֆուրտ վերադառնալուց հետո` Բյոռնեն աշխատում է իշխան Կառլ վոն Դալբերգի իշխանության ներքո, որպես` ոստիկանական ակտուար (1811 թ.): 1814 թ. նա ստիպված էր դուրս գալ իր պաշտոնից` ազգային պատկանելության պատճառով։ Զայրացած հրեաների նկատմամբ հալածանքներից` Բյոռնեն դառնում է լրագրող և սկսում է աշխատել գերմանական ազատական Staatsristretto և Die Zeitschwingen թերթերում։
Կյանքի հետագա տարիները
[խմբագրել | խմբագրել կոդը]1818 թ. նա դարձավ Լյութերականության հետևորդ և հենց այս տարիներին իր անունը փոխեց և դարձրեց Լյուդվիգ Բյոռնե։ 1818-1821 թթ. աշխատել է Die Wage ամսագրում։ Այնտեղ նա հանդես է եկել հեգնական և կատակերգական հոդվածներով։ 1830 թ. հուլիսյան հեղափոխությունից հետո նա շտապում է Փարիզ` հուսալով, որ այնտեղ նրան ազատ և անհոգ կյանք է սպասում։ Չնայած նրան, որ նա մի-փոքր հիասթափված էր, Բյոռնեն այլևս դրականորեն չէր վերաբերվում Գերմանիայի քաղաքական վիճակին։ Այս թեմայով նա բազում երգիծական նամակներ է գրել և հետագայում նաև հրատարակել։ Briefe aus Paris-ը Բյոռնեի կարևորագույն հրապարակումն է, և դրա ստեղծումը Լյուդվիգ Բյոռնեին դարձրեց որպես Գերմանիայի առաջատար մտածող։ Լյուդվիգ Բյոռնեն մահացել է 1837 թվականին, Փարիզում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը][6] [7] [8] [9] [10] [11] [12] [13]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Frankfurter Personenlexikon — 2014.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Бёрне Людвиг // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Singer, Isadore; Cohen, Max. "Karl Börne". The Jewish Encyclopedia Online
- ↑ Henn, Marianne; Pausch, Holger (2003). Body Dialectics in the Age of Goethe. Rodopi. p. 67. ISBN 978-90-420-1076-5.
- ↑ Loesser, Arthur (2011). Men, Women and Pianos: A Social History. Dover Publications. p. 354. ISBN 978-0-486-26543-8
- ↑ Mendes-Flohr, Paul R; Reinharz, Jehuda (1995). The Jew in the Modern World: A Documentary History. Oxford University Press, USA. pp. 259, 260. ISBN 978-0-19-507453-6.
- ↑ Daum, Andreas; Mauch, Christof (2005). Berlin - Washington, 1800-2000: Capital Cities, Cultural Representation, and National Identities. Cambridge University Press. p. 51. ISBN 978-0-521-84117-7.
- ↑ German Classics of the Nineteenth and Twentieth Centuries
- ↑ Ludwig Börne, quoted in Sharon Klayman Farber, Hungry for Ecstasy: Trauma, the Brain, and the Influence of the Sixties (Jason Aronson, 2013), p. 281. She references Ernest Jones' The Life and Work of Sigmund Freud as a source, among others.
- ↑ Jump up ^ Körner, Gustav Philipp; McCormick, Thomas Joseph (2010) [1909]. Memoirs of Gustave Koerner, 1809-1896. Nabu Press. p. 247. ISBN 1-147-69792-2.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգ Բյոռնե» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգ Բյոռնե» հոդվածին։ |
|
- Մայիսի 6 ծնունդներ
- 1786 ծնունդներ
- Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 12 մահեր
- 1837 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հրեա գրողներ
- Հրեա բանաստեղծներ
- Փաստաբաններ
- Հրեա լրագրողներ
- Գերմանիայի հրեաներ
- Գերմանացի գրողներ
- Գերմանալեզու գրողներ
- Գերմանացի լրագրողներ
- Գերմանացի բանաստեղծներ
- Գերմանալեզու բանաստեղծներ