Լովիյսա
Բնակավայր | |||
---|---|---|---|
Լովիյսա | |||
ֆիններեն՝ Loviisan kaupunki շվեդ.՝ Lovisa stad | |||
| |||
Երկիր | Ֆինլանդիա | ||
Համայնք | Ուուսիմաա | ||
Հիմնադրված է | 1745 թ. | ||
Մակերես | 819,82 կմ² | ||
Պաշտոնական լեզու | ֆիններեն[1][2] և շվեդերեն[1][2] | ||
Բնակչություն | ▼14 557 մարդ (հունվարի 31, 2023)[3] | ||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
Պաշտոնական կայք | loviisa.fi(ֆին.), loviisa.fi/en/(անգլ.) և loviisa.fi/sv/(շվեդ.) | ||
| |||
Լովիյսա (ֆիններեն՝ Loviisa, շվեդ.՝ Lovisa), քաղաք Ֆինլանդիայում, Ֆիննական ծոցի ափին, 87 կմ դեպի արևելք Հելսինկիից։ Լովիյսան սահմանակից է Կոուվոլա, Լապինյարվի, Մյուրսկյույլա, Պորվոո և Պյուխտյա համայնքներին։ Լովիյսան Լապինյարվիի հետ միասին ձևավորում են ենթանահանգ (ֆիններեն՝ Loviisan seutukunta)։ 2010 թվականին Լովիյսայի համայնքին միացան Պերնյայի, Լիլենդալի և Ռուոտսինպյուխտյայա համայնքները։
Լովիյսայի բնակչությունը երեք հարևան համայնքների միավորումից հետո 2010 թվականի հունվարից կազմում է շուրջ 15 565 մարդ Քաղաքային համայնքի տարածքը կազմում է 1 751,58 կմ², որից 25,83 կմ² զբաղեցնում են ջրամբարներ, իսկ 906,13 կմ² ափամերձ ջրերը։ Քաղաքի բնակչության 56% խոսում են ֆիններեն, իսկ 43 %՝ շվեդերեն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է 1745 թվականին որպես սահմանամերձ ամրոց (Շվեդիայի և Ռուսաստանի սահմանին)։ Իր անվանումը ստացել է 1752 թվականին ի պատիվ շվեդական թագուհի Լովիսի Ուլրիկի Պրուսիացու։
XVIII դարում քաղաքը սկսել է ծաղկում ապրել, քանի որ թույլատրվել էր առևտուր անել օտարերկրյա պետությունների հետ։ Սակայն, 1855 թվականին քաղաքը գրեթե ամբողջությամբ ոչնչացել է հրդեհից հետո։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնական մասից դեպի հարավ գտնվում է ծովային առևտրի նավահանգիստ՝ Վալկոն։
Քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք՝ Խյաստհոլմեն կղզու վրա, գտնվում է ֆիննական երկու ԱԷԿ-ներից մեկը՝ Լովիյսայի ԱԷԿ-ը[4]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լավիյսայում պահպանվել են Ռոսեն և Ունգերն ամրոցները, որոնց միջոցով անցել է թագավորական ճանապարհը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.stat.fi/meta/luokitukset/kunta/001-2012/luokitusavain_ks.html
- ↑ 2,0 2,1 Kuntien ja kielisuhdeluokituksen 2024 välinen luokitusavain, Klassificeringsnyckeln mellan kommuner och språklig indelning år 2024, The correspondence table between municipalities and language distribution in 2024 — Statistics Finland, 2024.
- ↑ https://statfin.stat.fi/PxWeb/pxweb/fi/StatFin/StatFin__vamuu/statfin_vamuu_pxt_11lj.px/table/tableViewLayout1/
- ↑ В Ловийса мечтают о новом реакторе
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լովիյսա» հոդվածին։ |
|