Լուկրեցիա Մոտտ
Լուկրեցիա Մոտտ անգլ.՝ Lucretia Mott | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1793[1][2][3][…] |
Ծննդավայր | Նանթաքետ, Nantucket, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] |
Մահացել է | նոյեմբերի 11, 1880[1][2][3][…] (87 տարեկան) կամ 1880[5][6][7] |
Մահվան վայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Oakwood Friends School? |
Մասնագիտություն | կանանց իրավունքների պաշտպան, աբոլիցիոնիստ, քարոզիչ, հակապատերազմային ակտիվիստ, ուսուցչուհի, գրող և սուֆրաժիստ |
Ամուսին | James Mott? |
Ծնողներ | հայր՝ Thomas Coffin?, մայր՝ Anna Folger? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Maria Mott? և Thomas Mott?[9] |
Lucretia Mott Վիքիպահեստում |
Լուկրեցիա Մոտտ (անգլ.՝ Lucretia Mott հունվարի 3, 1793[1][2][3][…], Նանթաքետ, Nantucket, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - նոյեմբերի 11, 1880[1][2][3][…] կամ 1880[5][6][7], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), կանանց իրավունքներ շարժման ամերիկացի ակտիվիստ և քվարկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Մասաչուսեթս նահանգի Նանտուկետ քաղաքում[10]։
13 տարեկան հասակում նրան ուղարկել են ուսանելու Նյու Յորքի Քեյքեր գիշերօթիկ դպրոցում։ Քոլեջը ավարտելուց հետ մնացել է այնտեղ և աշխատել որպես ուսուցիչ։
Կանանց իրավունքի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել այն ժամանակից, երբ իմացել է, որ իր դպրոցում գործող տղամարդ ուսուցիչները երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան կին ուսուցիչները։
Լուկրեցիա ամուսնացել է Ջեյմս Մոտտի հետ, ով աշխատել է նույն դպրոցում որպես ուսուցիչ, ընտանիքի հետ Ֆիլադելֆիա տեղափոխվելուց հետո։ Հարսանիքը տեղի է ունեցել 1811 թվականի ապրիլի 10-ին։ Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են 6 երեխա։ Երկրորդ երեխան մահացել է երկու տարեկան հասակում։
Շատ քվակերների նման, Մոտտը նույնպես դեմ էր ստրկությանը։ Ոգեշնչված Էլիաս Հիքսից, նա, ինչպես և այլ քվարկերներ, հրաժարվել է օգտագործել ստրուկների կողմից պատրաստված արտադրանքները՝ մորթի, բամբակյա հագուստ և այլն։ 1821 թվականին Մոտտը դարձել է քվակերներ նախարար։ Ամուսնու աջակցությամբ շատ է ճանապարհորդել երկրով մեկ։ Իր քարոզների ժամանակ խոսել է նաև ստրկության խնդրի մասին։ 1833 թվականին ամուսինը օգնում է նրան ստեղծել ստրկության հակառակորդների ամերիկյան միությունը։ Այդ ժամանակ, արդեն իսկ փորձառու նախարարը և ստրկության դեմ ակտիվ մարտիկ, Լուկրեցիա Մոտտը միակ կինն էր, ով ելույթ էր ունենում Ֆիլադելֆիայում կազմակերպչական հավաքի ժամանակ։ Նա հավանություն է տվել միության սահմանադրության տեքստին և միշտ աջակցություն էր ցուցաբերում, երբ անհնար էր հույս դնել ուրիշների վրա։ Ֆիլադելֆիայի ժողովից ընդամենը մի քանի օր անց, պատվիրակների հրատապ խնդրանքով, Մոտտը, սպիտակ և սևամորթ այլ կանայք հիմնել են Ֆիլադելֆիայի կանանց հակաստրկության հասարակությունը, որը դեմ էր ինչպես ստրկությանը, այնպես էլ ռասիզմին։
Մոտտը մասնակցել է ստրկության դեմ պայքարի ամերիկյան կանանց բոլոր երեք ազգային կոնֆերանսներին։ 1838 թվականի Ֆիլադելֆիայի համաժողովի ժամանակ ռեակցիոնիստների ամբոխը քանդել է Փենսիլվանիա Հոլը՝ վերջերս բացված աբոլիցիոնիստների կողմից մեծ ժողովների համար նախատեսված շենքը։ Սպիտակ և սևամորթ կին պատվիրակները, որոնց թվում էր նաև Մոտտը, անվնաս դուրս են եկել ավերված շենքից մարդկանց ամբոխի միջով։ Դրանից հետո աբոլիցիոնիստական շարժման արմատական հակառակորդների ամբոխի թիրախը պետք է դառնա Մոտտի տունը, ինչպես նաև Ֆիլադելֆիայի «սև» թաղամասերն ու հաստատությունները։ Մոտտի ընկերներից մեկը կարողացել է ամբոխին շեղել իր տնից[11]
1840 թվականի հունիսին Մոտտը մասնակցել է ստրկության հակառակորդների համաշխարհային համաժողովին, որը տեղի է ունեցել Լոնդոնում։ Չնայած նրան, որ Մոտտը վեց կին պատվիրակներից մեկն էր, տղամարդիկ դեմ են քվեարկել կանանց մասնակցությանը մինչև խորհրդաժողովի մեկնարկը։ Որոշվել է, որ կանայք պետք է նստեն ամբողջ հանդիպումը առանձին տղամարդկանցից։ Այդ ժամանակվա հասարակական կարգերը, որպես կանոն, թույլ չէին տալիս կանանց մասնակցել հասարակական-քաղաքական կյանքին։ Սակայն ոչ բոլոր տղամարդիկ են աջակցել խորհրդաժողովի անդամներից կանանց բացառմանը։
Համայնքի ակտիվիստ Էլիզաբեթ Քադի Ստանտոնը մասնակցել է խորհրդաժողովին։ Նա հիանում էր Մոտտի գործունեությամբ, և շուտով կանայք ընկերներ ու դաշնակիցներ են դարձել։
Ոգեշնչվելով Անգլիայի և Շոտլանդիայի ակտիվ քննարկումներից`Մոտտը վերադարձավ ԱՄՆ, որտեղ նա շարունակել է ավելի մեծ եռանդով շարունակել աբստրակցիոնիստական գործունեությունը։
Քաղաքացիական պատերազմից հետո Լուկրեցիա մոտն ընտրվել է իրավահավասարության ամերիկյան ասոցիացիայի առաջին նախագահ, որը պայքարել է ընդհանուր ընտրական իրավունքի համար։
1864 թվականին Մոտտը մի քանի հիքսիթական քվաքերների հետ հիմնադրել է Ֆիլադելֆիայի տակ գտնվող Սուորթմոր քոլեջը, որը մինչ օրս համարվում է Միացյալ Նահանգների լավագույն հումանիտար քոլեջներից մեկը։
1866 թվականին Մոտտը, Ստանտոնը, Սյուզան Էնթոնին և Լյուսի Սթոունը հիմնել են «Հավասարության ամերիկյան ասոցիացիա»։
Բացի այդ, Մոտտը Ֆիլադելֆիայի Հյուսիսային Ասոցիացիայի հիմնադիր և նախագահն էր աղքատ կանանց իրավունքների և զբաղվածության համար։
Լուկրեցիա Մոտտը մահացել է թոքաբորբից իր տանը։ Թաղվել է Հյուսիսային Ֆիլադելֆիայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Lucretia_Mott
- ↑ 5,0 5,1 5,2 Notable Women of Pennsylvania — Penn Press, 1942. — doi:10.9783/9781512814477
- ↑ 6,0 6,1 6,2 Our hidden heritage : Pennsylvania women in history — AAUW, 1983. — P. 130. — ISBN 0-9611476-0-1
- ↑ 7,0 7,1 7,2 https://archives.tricolib.brynmawr.edu/resources/mott
- ↑ https://www.womenofthehall.org/inductee/lucretia-mott/
- ↑ Geni(բազմ․) — 2006.
- ↑ Faulkner, Carol Lucretia Mott's Heresy: Abolition and Women's Rights in Nineteenth-Century America. — University of Pennsylvania, 2011. — С. 12.
- ↑ "Pennsylvania Hall", Lucretia Mott's Heresy, p. 79
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бейкон М. Достойный Друг: жизнь Лукреции Мотт.
- Bacon, M. H. Valiant Friend: The Life of Lucretia Mott. — Philadelphia: Friends General Conference, 1999. — ISBN 1888305096.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկրեցիա Մոտտ» հոդվածին։ |
|
- Հունվարի 3 ծնունդներ
- 1793 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Նոյեմբերի 11 մահեր
- 1880 մահեր
- Ֆիլադելֆիա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի ուսուցչուհիներ
- Ամերիկացի սուֆրաժիստներ
- Ամերիկացի ֆեմինիստ գրողներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Թոքաբորբից մահացածներ
- Կանանց իրավունքներ
- Կանանց իրավունքների ակտիվիստներ
- Կին կրոնական գործիչներ