Խոսեն Ուրուգվայի երիտասարդական հավաքականի կազմում նվաճել է 2013 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալներ։ Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2013 թվականի սեպտեմբերի 10-ին Կոլումբիայի հավաքականի դեմ խաղում։ Հետագայում ևս երեք անգամ խաղաց հավաքականում։ Օսկար Տաբարեսը, չնայած ակումբում Խիմենեսի խաղային փորձի բացակայությանը, նրան հրավիրեց 2014 թվականի մարտի 5-ին կայանալիք Ավստրիայի հավաքականի դեմ խաղին (1-1)։ Խիմենեսը հայտնվեց 2014 թվականի աշխարհի առաջնությանը ընդգրկված ուրուգվայցի ֆուտբոլիստների հայտացուցակում[5]։ Խիմենեսը մրցաշարում հաջողությամբ ելույթ ունեցավ, ուրուգվայցիները դուրս եկան 1/8 եզրափակիչ, որտեղ պարտվեցին Կոլումբիային։ Դրանից հետո Խիմենեսը լավագույնն էր Ասիայում տեղի ունեցած ընկերական խաղերի շարքում։ Սեպտեմբերին տեղի ունեցած Հարավային Կորեայի դեմ ընկերական խաղում նա խփեց իր առաջին միջազգային գոլը (1-0)[6]։ 2014 թվականի արդյունքներով Խիմենեսը «Ատլետիկոյի» իր խաղընկեր Դիեգո Գոդինի (ԱԱ-2014-ի Ուրուգվայի ավագ) հետ ճանաչվեց արտերկրում հանդես եկող Ուրուգվայցի լավագույն ֆուտբոլիստ։