Կաղամարներ
Կաղամարներ, սրանք ծովային կենդանիներ են. ապրում են բաց ծովերում։ Մարմինը գլանաձև է՝ հետին ծայրը սրացած, ունի 2 կողմնային եռանկյունաձև լողակներ։ Գլխին տեղադրված է 10 շոշափուկ՝ ծծիչներով, որոնցից 8-ը կարճ են, կոնաձև (կոչվում են ձեռքեր), իսկ 2-ը երկար են, ծայրերը՝ լայնացած (իսկական շոշափուկներ)։ Մարմնի երկարությունը (ձեռքերի հետ միասին) 2–7 մ է։ Ջրի հատակին շարժվում են «ձեռքերի» միջոցով, բայց կան նաև ազատ լողացող ձևեր (արգոնավորդներ)[1]։
Օվկիանոսների ծանծաղուտներում, առափնյա և ոչ մեծ խորություններում բնակվող կաղամարները գիշատիչներ են։ Որոշ տեսակներ կատարում են հեռավոր գաղթ։ Ծանծաղուտների կաղամարները կարող են հեշտությամբ փոխել գունավորումը։ Խորջրյա տեսակները մուգ կարմիր երանգներով են կամ լրիվ թափանցիկ են։ Նրանցից շատերի աչքերի շուրջը և շոշափուկների ծայրերին կան լուսարձակող օրգաններ՝ լուսակիրներ. այդպիսին է, օրինակ, «հրաշք լամպ» կաղամարը։ Հսկա կաղամարները (արխիտևտիստներ) ժամանակակից անողնաշարավորներից ամենախոշորն են. մարմնի երկարությունը 18 մ է, զանգվածը՝ 300 կգ և ավելի։ Բնակվում են բաց օվկիանոսում՝ մի քանի կիլոմետր խորություններում։
Կաղամարները շատ ձկների, ատամնավոր կետերի, թռչունների կեր են, ունեն նաև որսարդյունագործական նշանակություն. նրանց որսում են ոչ միայն սննդի համար, այլև որպես դեղագործական արդյունաբերության հումք։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- CephBase: Teuthida Արխիվացված 2014-12-30 Wayback Machine
- Colossal Squid at the Museum of New Zealand Te Papa Tongarewa Արխիվացված 2012-01-31 Wayback Machine
- Market squid mating, laying eggs (video) Արխիվացված 2011-07-15 Wayback Machine
- Scientific American - Giant Squid
- The Cephalopod Page Արխիվացված 2021-04-22 Wayback Machine
- The Octopus News Magazine Online