Կաղապար:Այսօր/Ապրիլի 4
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Ապրիլի 4
- 1297 թ. - Հռոմի պապը Կորսիկա և Սարդինիա կղզիները հանձնեց Արագոնի թագավորին։
- 1500 թ. - պորտուգալացի ծովագնաց Պեդրու Կաբրալը հայտնագործեց Բրազիլիան՝ սկզբում այն համարելով կղզի։
- 1581 թ. - նախկին ծովահեն Ֆրենսիս Դրեյքը ավարտեց իր շուրջերկրյա ճանապարհորդությունը, Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ը անձամբ բարձրացավ նրա «Հավալուսն» նավի վրա և նրան շնորհեց ասպետի պատվավոր կոչում։
- 1820 թ. - ծնվել է Խրիմյան Հայրիկը, Հայ Առաքելական Եկեղեցու 125-րդ կաթողիկոս, հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող (մահ. 1907 թ.)։
- 1949 թ. - ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծվեղ Հյուսիսատլանտյան դաշինքը՝ ՆԱՏՕ-ն։
- 1972 թ. - ԽՍՀՄ ղեկավարությունը մերժեց Ալեքսանդր Սոլժենիցինի վիզայի հարցը մեկնելու Շվեդիա գրականության Նոբելյան մրցանակ ստանալու համար։
- 1973 թ. - Նյու Յորքում բացվեց Համաշխարհային առևտրի կենտրոնը բաղկացած 7 շենքից, որոնցից երկու ամենաբարձրը կործանվեցին 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության հետևանքով։